Փոդքասթ՝ նվիրված Իմամ Մահդիի ծննդյան օրվան
(last modified Sat, 24 Feb 2024 10:02:09 GMT )
Փետրվար 24, 2024 13:32 Asia/Tehran

Այսօր իսլամական հասարակություններում բոլորը խոսում են այն մասին, որ  տեղի է ունենալու մեծ իրադարձություն, որը փոխելու է աշխարհի ապագան, խախտելու է մարդու կողմից սահմանված կարգն ու այն փոխարինելու է աստվածային կարգով։


Բարև։ Հուսով եմ որտեղ որ լինես, կհետևես այս փոդքասթին։ Այսօր շաաբան ամսվա կեսն է՝ իմամ Մահդիի ծննդյան օրը։ Այսօր քո օրն է,Իր ծառաների նկատմամբ Աստծո բարության, օրհնության օրը։

Բարությունը նշանակում է բարիք տալ մեկին, ով գուցե արժանի չէ այն ստանալու։ Աստվածային բարությունն Աստծու արդարությունից ավելի բարձր է։ Քանի որ եթե  Աստված մեր արարքները դատի ըստ իր արդարության, դրանցից շատերը ոչ միայն չեն ընդունվի, այլ պատժի արժանի կլինեն: Սակայն Աստված իր ողորմությամբ ներում է մեր սխալներն ու թերությունները, և իր բարությամբ մեզ տալիս այն, ինչի կարիքն ունենք, թեև մենք դրան արժանի չենք: Շաաբան ամսվա կեսին, իր բարությունից և ողորմությունից դրդված, Աստված օրհնություն տվեց երկրի մարդկանց, որի կարիքը նրանք ունեին, բայց արժանի չէին ստանալու:

Իսլամի մարգարեի՝ Մեդինա գաղթելուց անցել էր 10 տարի։ Զիղաադե ամսվա վերջին օրերին մուսուլմաններն աշխարհի տարբեր ծայրերից եկան Մեդինա՝ մարգարեի հետ Աստծո տուն այցելելու համար։ Հաջի ուխտագնացությունից վերադարձի ճանապարհին մարգարեն կանգնեց Ղադիր Խոմ կոչվող վայրում և հրամայեց բոլոր ուխտավորներին հավաքել այնտեղ։ Երբ բոլորը եկան, մարգարեն բարձրացրեց իմամ Ալիի ձեռքն ու ասաց․ «Այժմ Ալին առաջնորդն է բոլոր նրանց, ում ես առաջնորդում եմ»։

Սակայն դա այդ օրը ժողովրդին ուղղված մարգարեի միակ խոսքը չէր։  Մարգարեն խոսեց իմամների մասին, որոնցից  վերջինը լինելու է Մահդին։ Նա, ով ստանալու է աստվածային բոլոր իրավունքներն ու վերականգնելու է մարգարեի գերդաստանի անդամների խախտված իրավունքները։

Նախկինում նույնպես մարգարեն նշել էր Քո անունը։ Նա ասել էր․ «Իմ ժառանգորդներն ու Աստծու կողմից հռչակված իմամները ինձանից հետո 12 -ն են։ Առաջինը եղբայրս է, վերջինը՝ որդիս։ Առաջինն Ալին է, իսկ վերջինը Մահդին,  ով վերադարձնելու է արդարությունը, երբ աշխարհում տարածվի անարդարությունը»։

Ղադիր Խոմի իրադարձությունից, երբ մարգարեն հայտարարեց, որ մուսուլմանների առաջնորդ է հռչակում Ալիին,  անցել էր 245 տարի, երբ կատարվեց մարգարեի խոստումը և ծնվեցիր դու՝ որպես իմամ և առաջնորդ ու մարգարեի ժառանգորդ։ Այդ օրը՝ շաաբան ամսի կեսին, Աստված իր գթությունը տարածեց մարդկանց վրա, որոնք արժանի չէին այդ բարիքին։

Իմամի դերը կայանում էր նրանում, որ ժողովուրդը նրան ճանաչեր ու դեպի նա գնար և ոչ թե սպասեր, որ ինքը գնա դեպի իրենց։

Մարդիկ ովքեր ապրում են աշխարհագրական նույն տարածքում, պարտադիր չէ, որ ումմա լինեն։ Նույնիսկ նույն լեզվով խոսողները, նույն ծնողների երեխաները նույն ումմայից չլինեն։ Ինչպես որ Նոյի որդին իր հոր ումմայից չէր։ Նա չընդունեց իր հոր առաջնորդությունը, նրան որպես առաջնորդ չճանաչեց ու չհետևեց նրան։ Եվ երբ Աստծու զայրույթն իջավ անհավատների վրա, նա նույնպես արժանացավ պատժին։

Այն մարդիկ, որ հավաքվել են մեկ ընդհանուր իմամի շուրջ, ընդունում ու հետևում են նրա հրամաններին, նույն ումմայի անդամներ են։ Եվ հենց այդ իմամի առկայությունն է որոշում, թե ով է ումմայի անդամ։

Այն մարդիկ, որ ապրում են նույն աշխարհագրական տարածքում, որոշակի պետության մեջ, մի ժողովուրդ են։ Մենք ունենք բազմաթիվ ժողովուրդներ, կառավարություններ ու պետություններ։ Սակայն ումման լինում է երկու տեսակի՝ արդար կամ անարդար։ Արդար ումմայի անդամները հետևում են Աստծու կողմից նշանակված առաջնորդին, իսկ չար ումմայի անդամները՝ չար առաջնորդին։

Իսլամի մարգարեից հետո Աստված նշանակել է 12 իմամների, որոնք առաջնորդելու են իսլամի ումման, վերականգնելու են մարդկանց արդար իրավունքներն ու նրանց ցույց են տալու իսլամի ուսմունքները, փորձելու են լուծել աշխարհիկ ու կրոնական հարցերը և ջանքեր են գործադրելու՝ աստվածային պատվիրաններն ու վճիռներն իրականացնելու ուղղությամբ։ Նրանք միշտ կանգուն են  պահելու մարգարեի ուսմունքները, և վերականգնելու են կարքիավորների իրավունքները։ Սակայն այն մարդիկ, որ պետք է այս առաջնորդների ումման լինեին, ոչ միայն չհետևեցին նրանց, այլ դարձան անհավատներ,  հետևեցին անհավատության ումմային ու իրենց լռությամբ մենակ թողեցին իմամներին։

11 իմամներն իրենց ողջ կյանքը, ունեցվածքն ու նույնիսկ սիրելիներին նվիրեցին ումմային, մինչև հասավ իմամ Մահդիի ժամանակը։ Նա ծնվեց հիջրեթի 255 թվականի շաաբան ամսվա կեսին և նույնիսկ չհասցրեց անցկացնել իր մանկությունը։ Թշնամիները ցանկանում էին սպանել նրա հորը, որպեսզի նա չծնվեր։ Սակայն այդպես չեղավ, քանի որ եղավ այնպես, ինչպես կամեցել էր Աստված։ 5 տարեկանում նրա հորը սպանեցին։ Եվ այս 5 որբը պետք է դառնա մի ումմայի հայրը, ինչպես Հիսուսը ստանձնեց իր առաքելությունը և հայրություն արեց մի ումմայի։

Աստված իր վերջին պաշարը պահպանեց, որպեսզի նա վերադառնա և մարդիկ ճանաչելով հետևեն նրան ու ստեղծեն մի համընդհանուր ումմա։ Նա դարեր շարունակ անհայտ է  մնացել, սակայն իր ումմայի համար միշտ հայրություն է արել։ Այն ումմայի, որ չի ճանաչել իր իմամին կամ չի ցանկացել հետևել նրա պատվիրաններին։ Քանի դեռ ցանկութիուն չկա, ճշմարիտ ումմա չի լինելու։ Ումմայի ինքնությունն ու ճշմարիտ լինելը կախված է հավաքական կամքից։ Շիաների վերջին իմամը երբեք երես չի թեքել իր զավակներից։ Նա մշտապես կրոնի և իր ումմայի կյանքը բարեկարգելու համար ջանացել է և բարի հոր նման մշտապես աղոթել այդ ումմայի համար։ Սակայն այդ ումման սուզվել է իր առօրյայի մեջ ու մոռացել իր իմամին։ Կարելի է ասել որ ոչ թե իմամն է բացակա, այլ ումման։ Սակայն այս օրերին կարծես թե ումման ձևավորվել է։ Աշխարհի տարբեր կետերում իմամ Մահդիի զավաները ոտքի են կանգնել, որպեսզի իրենց իմամի հորդորը կատարեն՝ արդարության ու բռնության դեմ պայքարելով։  Նրանք ոչ նույն ազգից են և ոչ էլ խոսում են նույն լեզվով։ Սակայն գիտեն, որ պետք է պայքարեն բռնության դեմ ու այդ պայքարում պետք է լինեն միասնական։ Իսկ հաղթանակի համար պետք է լսել մեկ առաջնորդի՝ արդար, խիզախ  ու գիտակ առաջնորդի։

Իմամ Մահդիի զավակներն այսօր Եմենում, Լիբանանում, Պաղեստինում, Իրաքում, Իրանում և այլ երկրներում միավորվել են բռնության դեմ պայքարի գործում և դարձել  մեկ ընդհանուր ումմա։ Ումմա, որն անշուշտ առանց առաջնորդի չի կարող լինել։

Բոլոր տարիների ու դարերի ընթացքում, այն ինչ պատճառ դարձավ, որ մուսուլմանները երբեք չհոգնեն պայքարից ու չհուսահատվեն, Ղուրանի և իսլամի մարգարեի պատվիրաններն են։

Ղեսաս ուսրահի 5-րդ այայում Աստված ասում է․ «Մենք ցանկացանք հարստությամբ ողողել նրանց, որոնք հարստահարված էին՝ դարձնելով (մարդկանց) առաջնորդներ ու (երկրի) ժառանգորդ»։

Աստծո մարգարեն բազմիցս ասել է․ «Երդվում եմ Նրանով, որ ինձ մարգարե հռչակեց։ Եթե աշխարհում թեկուզ մեկ օր մնացած լինի, Աստված այդ օրն այնքան է երկարացնելու, որ իր որդի Մահդին հայտնվի և Մարիամի որդի Հիսուսը նրա հետևում կանգնած աղոթի ու աշխարհը լուսավորվի Արարչի լույսով ու իր իշխանությունը տարածվի Արևելքում ու Արևմուտքում»։

Այս բոլորը մեզ հույս է ներշնչում ապագայի նկատմամբ։ Հատկապես հիմա, երբ ումմաների սրտերն ավելի մոտիկ են իրար ու ավելի շատ ենք զգում քո ներկայությունը։ Դու Աստծու վերջին պաշարն ես երկրի վրա։ Այն լավագույնը, որ Աստված պահել է իր արարածների համար։ Եկ, որպեսզի աստվածային գեղեցկությունը բոլորին ցույց տանք։ Ինչպես որ մարդու չար արարքները որ կատարվել են աշխարհում, պարզվել են բոլորի համար։