Բացահայտվել է 11-սեպտեմբերյան դեպքերում Սաուդյան Արաբիայի դերակատարությունը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i30196-Բացահայտվել_է_11_սեպտեմբերյան_դեպքերում_Սաուդյան_Արաբիայի_դերակատարությունը
Վերջին ամիսներին արաբական աշխարհում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակից Սաուդյան Արաբիայի դիմագիծը խիստ խաթարվել է: Այս օրերին 11-սեպտեմբերյան դեպքերի որոշ զոհերի հարազատների հետապնդումներով ու դիմումներով ԱՄՆ-ի ժողովուրդը պահանջում է կրկին քննարկման թեմա դարձնել ահաբեկչական այս դեպքում սաուդացի պաշտոնատարների դերակատարությունը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Օգոստոս 13, 2016 10:00 Asia/Tehran

Վերջին ամիսներին արաբական աշխարհում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակից Սաուդյան Արաբիայի դիմագիծը խիստ խաթարվել է: Այս օրերին 11-սեպտեմբերյան դեպքերի որոշ զոհերի հարազատների հետապնդումներով ու դիմումներով ԱՄՆ-ի ժողովուրդը պահանջում է կրկին քննարկման թեմա դարձնել ահաբեկչական այս դեպքում սաուդացի պաշտոնատարների դերակատարությունը:

Վերջին ամիսներին արաբական աշխարհում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակից Սաուդյան Արաբիայի դիմագիծը խիստ խաթարվել է: Եմենի դեմ ռազմական ոտնձգությունը, Արաբիայի հասարակության մեջ կանանց հանդեպ խտրական վերաբերմունքն ու նրանց իրավունքների ոտնահարումը, նավթային եկամուտների շնորհիվ արաբական երկրներ ներթափանցելը  և ծայրահեղականության քարոզումը պատճառ են դարձել, որ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի հանդեպ հանրային զայրույթն ու ատելությունը վերաճ ընթացք ունենան: Այս օրերին 11-սեպտեմբերյան դեպքերի որոշ զոհերի հարազատների հետապնդումներով ու դիմումներով ԱՄՆ-ի ժողովուրդը պահանջում է կրկին քննարկման թեմա  դարձնել ահաբեկչական այս դեպքում սաուդացի պաշտոնատարների դերակատարությունը: 11-սեպտեմբերյան դեպքից և Համաշխարհային առևտրի կենտրոնի դեմ հարձակումից հետո Սաուդյան Արաբիայի իշխանությունները շարունակ հերքում էին ահաբեկչական այդ հարձակումներին իրենց քաղաքացիների մասնակցությունը: Ռիադի կողմից այդ հերքումները շարունակվում էին այն պայմաններում, երբ այդ հարձակման 19 հեղինակներից 15-ը Արաբիայի քաղաքացիներ էին: Ներկայումս այս կապակցությամբ գլխավոր ապացույցը 2002 թվականին այդ դեպքի կապակցությամբ ԱՄՆ-ի Կոնգրեսի միջոցով պատրաստված գաղտնի զեկույցի 28 էջերն են, որոնք Ջորջ Բուշի հրահանգով գաղտնի էին պահվել: Այդուհանդերձ այդ զեկույցը Բարաք Օբամայի պաշտոնավարության վերջին շրջանում որոշ էջերի կրճատմամբ հրապարակվել է:

Սաուդյան Արաբիան և 11 սեպտեմբերը

«28 էջեր» կոչվող փաստաթուղթը 11-սեպտեմբերկան հարձակումների մասին Կոնգրեսին ներկայացված զեկույցի միակ բաժինն էր, որ մինչև նախքան այս տարվա հուլիս ամիսը չէր հրապարակվել: Իրականության մեջ այս 28 էջերը բացահայտում են սաուդացի քաղաքացիների ցանցին վերաբերող մանրամասնությունները: Այդ ցանցի անդամները բնակվել են ԱՄՆ-ում և հավանաբար օժանդակել են 11-սեպտեմբերյան դեպքի օդահեններին: Ջորջ Բուշի կառավարությունն այդ փաստաթղթերի հրապարակումը սպառնալիք էր համարում ԱՄՆ-ի ազգային անվտանգության դեմ ու այդ պատճառով էլ հրաժարվում էր դրանք հրապարակելուց: Ավելի քան մեկ տասնամյակ ենթադրվում էր, որ այս փաստաթղթերը կարող են լույս սփռել ԱՄՆ-ում ահաբեկչական այդ սադրանքին Արաբիայի մասնակցությանը, մինչև որ այս տարի Օբամայի կառավարությունը հրապարակեց այդ փաստաթղթերը:

 

Բաբ Գրահամը բացահայտում է 11-սեպտեմբերյան դեպքին Արաբիայի միջամտության փաստաթղթերը

Այս զեկույցում ասվել է, որ FBI-ը և CIA-ը տեղյակ են եղել 11-սեպտեմբերյան հարձակման ժամանակ օդահենության երկու հեղինակներ Խալեդ Ալ-Մահզարի և Նավաֆ Ալ-Հազեմի՝ սաուդական պետության երկու պաշտոնատարների հետ հավանական կապի մասին և նրանցից մեկը կապ է պահպանել  ԱՄՆ-ում Ռիադի դեսպանի հետ: Բացահայտված փաստաթղթերը նաև վկայում են, որ Ալ Ղաիդայի առաջնորդ Ուսամմա Բեն Լադենի խորթ եղբայրը՝ Աբդոլլահը, աշխատելիս է եղել Վաշինգտոնում Ս.Արաբիայի դեսպանատանը և գլխավորել է մի կազմակերպություն, որը ենթադրվում է, որ պաշտպանել է ահաբեկչությունը: Հրապարակված փաստաթղթերի համաձայն Աբդոլլահը գլխավորել է Արաբ մուսուլման երիտասարդների համագործակցության կազմակերպությունը, որը հովանավորել է ահաբեկչական միջազգային աշխատանքները: Այս փաստաթղթերը նաև բացահայտում են, որ FBI-ը ապացույցներ է ունեցել Աբդոլլահի, Մոհամմեդ Աըթայի և Մարվան Ալ-Շահիի սերտ համագործակցության մասին, որոնք ներկա են եղել Համաշխարհային առևտրի աշտարակներին դիպած ինքնաթիռներում: Այս զեկույցը բացահայտում է օդահենների և հայտնի սաուդացիների միջև գոյություն ունեցող կապերը, որոնք կարող են  FBI-ի և CIA-ի առավել հետաքննության թեմա  դառնալ: Այդ փաստաթղթերում ներկայացված է ԱՄՆ-ում բնակվող սաուդացիների մի ցանցը, որը հնարավոր է օժանդակություն կատարած լինի 11-սեպտեմբերյան դեպքի հեղինակներին:

11-սեպտեմբերյան դեպքը

FBI-ի զեկույցում ասված է, որ Աբդոլլահ Բեն Լադենի մերձավորներից համարվող Մոհամմեդ Ռեֆիղ Ղադեր Հերունամին կապ է ունեցել Մոհամմեդ Աըթայի և Ալ-Շահիի հետ: FBI-ը նաև իր զեկույցում ընդգծում է, որ Աբդոլլահ Բեն Լադենը որպես ԱՄՆ-ում Ս. Արաբիայի դեսպանատան պաշտոնյա կապեր է ունեցել ահաբեկչական կազմակերպությունների հետ: Այս փաստաթղթերը նաև FBI-ին հղում կատարելով ներկայացնում են տեղեկություններ, որոնք ապացուցում են,որ  հարձակումների հեղինակներից առնվազն երկուսը Արաբիայի անվտանգության ծառայության պաշտոնյաներ են եղել: FBI-ի զեկույցում նաև ակնարկ է կատարվել 11-սեպտեմբերյան դեպքի հեղինակների հետ Արաբիայի ռազմածովային ուժերի որոշ անդամների համագործակցությանը: Արաբիայի ռազմածովային ուժերի պաշտոնյաներից Լեֆի Ալ-Հերբին 2000 թվականի մարտին 17-օրյա մի ժամանակահատվածում ավելի քան 9-ն անգամ կապ է ունեցել 11-սեպտեմբերյան դեպքերի հեղինակների, այդ թվում Ալ-Մահզարի և Ալ-Հազմիի հետ: Զեկույցի շարունակության մեջ նաև հիշատակվում է այն մասին, որ ահաբեկչության մեջ կասկածվողներից մեկը սերտ կապեր է ունեցել սաուդացի մի արքայազնի հետ: Կասկածյալը որի անունը հանված է զեկույցից Սաուդյան Արաբիայի ավիաընկերության պաշտոնյան է եղել ու կասկածի տակ է առնվել այն բանից  հետո, երբ նրա տվյալները հայտնաբերվել են Աբու Զոբեյդեի հեռախոսահամարների տետրում:

«Սի Էն Էն» հեռուստակայանը ապացույցներ է հրապարակել, որոնք բացահայտում են Ալ Ղաիդայի գործակալի և մի ընկերության միջև կապերը, որի գլխավոր անդամը եղել է ԱՄՆ-ում Ս. Արաբիայի նախկին դեսպան և արքայական գերդաստանի հայտնի անդամների արքայազն Բանդար Բեն Սոլթանը: Հարձակումների հետ Բանդար Բեն Սոլթանի կապը հայտնաբերվել է Ալ Ղաիդայի համար անդամներ ներգրավող այդ խմբի գործակալներից մեկին հետապնդելու արդյունքում: 2002 թվականին Պակիստանում իրականացված մի հարձակման ընթացքում հայտնաբերվել է այդ գործակալի հեռախոսահամարների տետրը: Փաստերը վկայում են, որ ԱՄՆ-ի անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռք էին բերել Ալղաիդայի գլխավոր անդամներից Աբու Զոբեյդեի հեռախոսահամարների տետրը:  FBI-ն այս տետրակում հայտնաբերել է մեծ թվով հեռախոսահամարներ, որոնցից մեկը պատկանում էր Կոլորադոյում Բանդարի կալվածքները կառավարող մի ընկերության: Զեկույցն ավելացնում է. «Այն պահից երբ 19 ահաբեկիչներ առևանգեցին 4 ինքնաթիռներ և դրանով փոխեցին ԱՄՆ-ի պատմության ուղղությունը, այդ հարձակումներին Արաբիայի պաշտոնական մասնակցության հավանականությունը շարունակ իր ազդեցության տակ է առել երկու երկրի հարաբերությունները: Այժմ հարձակումների մասին 2002 թվականին Կոնգրեսին ներկայացված զեկույցի 28 գաղտնի էջերի բացահայտմամբ ու այն պայմաններում երբ բացահայտվել է օդահենների հետ Բանդար Բեն Սոլթանի կապերը, թեև հիշյալ զեկույցը նրա ուղղակի մասնակցության մասին վկայող ապացույց չի ներկայացնում, սակայն նոր հարցումներ է առաջ քաշում 11-սեպտեմբերյան հարձակումներում Սաուդյան Արաբիայի դերակատարության մասին»:  

Բանդար Բեն Սոլթանն ու 11-սեպտեմբերյան դեպքերը

28-էջանոց զեկույցը հրապարակած Կոնգրեսի փաստահավաք հանձնաժողովի նախագահ Բաբ Գրահամը հայտարարել է. «Այդ հեռախոսահամարներից որևէ մեկն ավելի վաղ հրապարակված չեն եղել, հետևաբար նրանք պիտի Աբու Զոբեյդեի հեռախոսահամարների տետրը ձեռք բերած  լինեն կապ հաստատելով այն անձի հետ որ տեղյակ է եղել, թե այդ հեռախոսահամարները ո՞ւմ են պատկանում»: Ալ Ղաիդայի գործակալի հետ Բանդար Բեն Սոլթանի անուղղակի կապի բացահայտումը գաղտնի փաստաթղթերում քողազերծված նոր տեղեկություններից է: FBI-ը և CIA-ը հանգել էին այն եզրակացության, որ 11-սեպտեմբերյան հարձակումներին սաուդական արքայական գերդաստանի որևէ անդամի կողմից հովանավորություն ցուցաբերվելու մասին ապացույց գոյություն չունի, սակայն Գրահամը հայտարարեց, որ անուղղակի կապ գոյություն ունի, որը ապացուցում է, որ ԱՄՆ-ում Արաբիայի նախին դեսպանը համարվում է այս հետաքննության անորոշ բաժիններից մեկը, ինչն ավելի  լուրջ հետաքննության  կարիք ունի:

28-էջանոց փաստաթղթերը նաև հարցումներ են առաջ քաշում Բանդար Բեն Սոլթանի և 11-սեպտեմբերյան հարձակումների միջև եղած մեկ այլ հավանական կապի մասին և դա նրա կապն է եղել Ուսամմա Բասնան կոչվող սաուդացի մի քաղաքացու հետ, ով հարձակումների ժամանակ բնակվելիս է եղել ԱՄՆ-ում և օդահեններին նրա հավանական օժանդակության մասին հետաքննություն է կատարվել: Փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Բանդարի և նրա կնոջ միջոցով գումարներ են հատկացվել հիշյալ անհատի ընտանիքին: Առնվազն մի դեպքում Բասնանը Բանդար Բեն Սոլթանի հաշվից ուղղակի կերպով 15 հազար դոլար է ստացել, ինչը նաև նշված է FBI-ի փաստաթղթերում: Բասնանի կինն էլ առնվազն մեկ պարագայում ուղղակի գումար է ստացել Բանդար Բեն Սոլթանից: CIA-ի վերլուծաբան Բրուս Ռիդելը անդրադառնալով 28-էջանոց զեկույցին և այդտեղ Բանդար Բեն Սոլթանին կատարված ակնարկներին, ասում է. «Ես չեմ ենթադրում, որ նոր ապացույցների լույսի ներքո այդ հարձակումների հետ Արաբիայի կապերի մասին կարելի է այլ եզրակացության հանգել: Նա չափից ավելի հասանելիություն է ունեցել Սպիտակ Տանը, CIA-ին, արդարադատության նախարարությանը, Կոնգրեսին, ԶԼՄ-ներին ու ԱՄՆ-ում ցանկացած կառույցի: Սրանք բոլորը վկայում են, որ նա ինչ-որ կերպով մասնակցություն է ունեցել ԱՄՆ-ի դեմ հարձակման սադրանքին»:

11-սեպտեմբերյան դեպքը

«Հանուն ահաբեկչության նկատմամբ  արդարության՝ 11-սեպտեմբերյան հարձակման զոհերի հարազատների միավորման խմբի» նախագահ Թերի Սթրադան ասում է. «Այս զեկույցը ջրից դուրս ցցված սառցաբեկորի միայն գագաթն է, որ թեև պատասխանում է 100 հարցերի, սակայն 1000 այլ հարցեր է առաջ քաշում: Այդուհանդերձ ես շարունակում եմ պահանջել, որպեսզի փաստահավաք անկախ մի խումբ քննի իշխանությունների և 11-սեպտեմբերյան հարձակումների միջև եղած կապը: Մենք արժանի են նման կոմիտե ունենալու»:

Չնայած բազմաթիվ փաստերի գոյության Սպիտակ տունն ասում է, որ այդ փաստաթղթերը չեն ապացուցում 2997 զոհեր խլած այդ հարձակումներին Արաբիայի մասնակցությունը և քաղաքական ու նաև Ս. Արաբիայի նավթային դոլարների պատճառով հրաժարվում են իրականությունը բացահայտելուց: Սակայն դա ամերիկացի քաղաքացիների և դեպքի զոհերի հարազատների իրավունքն է, որ տեղեկանան ճշմարտության մասին և ահաբեկչական այս դեպքի հեղինակներին պատասխանատվության ենթարկելու ու նրանց դատի տալու պահանջ ներկայացնեն: