Տիկնիկային թատրոնների 16-րդ միջազգային փառատոնը
Տիկնիկային թատրոնների 16-րդ միջազգային փառատոնի քարտուղար՝ Մարզիե Բորումանդը փառատոնի բացումը կատարեց երեխաներին ուղղված մի քանի բարեմաղթանքներով: Նա ասաց.«Մաղթում եմ կապույտ ու խաղաղ երկինք աշխարհի բոլոր տիկնիկների ու երեխաների համար: Ցանկանում եմ ,որ ոչ մի երեխա գիշերը ահ ու սարսափով չլուսացնի և աշխարհում արդարություն տիրի»:
Թեհրան-Մուբարաք տիկնիկային թատրոնների 16-րդ միջազգային փառատոնը կայացավ աշխարհում անվտանգություն ու խաղաղություն հաստատվելու ցանկությամբ: Փառատոնը մեկնարկեց օգոստոսի 22-ին ընտանիքների ուղեկցությամբ տիկնիկների կառնավալով:Իրանական առասպելների ու լեգենդների՝ հսկա տիկնիկները, այդ թվում Զալի, Ռուստամի , Ռուդաբեի, Շահնամեի հսկայի տիկնիկները կառնավալի գրավչություններից էին։ Կառնավալը արժանացավ հանդիսատես երեխաների մեծ ուշադրության։ Կառնավալին մասնակից երեխաները կրում էին «Տիկնիկների երկինքը կապույտ է» կարգախոսը կրող պաստառներ։
Տիկնիկային թատրոնի պրոֆեսիոնալ խմբերի բեմադրություններին զուգընթաց, Թեհրան-Մուբարաք տիկնիկային թատրոնների 16-րդ միջազգային փառատոնին մասնակցել է նաև երեխաների ու պատանիների մտային զարգացման կենտրոնի արտադրած 7 բեմադրություն։ Այս բեմադրությունները երեխաների ու պատանիների համար են պատրաստվել, որոնք բեմադրվում են այս տարիքային խմբին պատկանող տիկնիկավարների կողմից տիկնիկային թատրոնի վարպետների հետ խորհրդակցությամբ։ Ներկայացման փայտյա տիկնիկները ամրացված են մետաղյա թելերով, որոնց շնորհիվ տիկնիկավարները շարժում են տիկնիկին բեմի վրա։Բեմադրությունների ժամանակ կիրառվում են նաև մարիոնետներ ու թղթեր։
Թեհրան-Մուբարաք տիկնիկային թատրոնի 16-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Թեհրանի "Թեաթրե Շահրի" բացօդյա շրջափակում երեխաների համար հատուկ վայր են հատկացնում,որտեղ երեխաները ծանոթանում են Իրանի ավանդական բեմադրություններին։ Երեխաների ընտանիքներն ողջունել են այդ նախաձեռնությունը։Այդ վայրում երեխաները դիտում են տիկինիկային թատրոններ և միաժամանակ մասնակցում են մի բեմադրության ձևավորմանը։
Փառատոնի շրջանակում ցուցադրվել են բացօդյա ներկայացումներ, ացնկացվել են վարպետության դասընթացներ, հեքիաթասացություն և այլն:Մանկավարժները երեխաների համար պատմել են հեքիաթներ և ըստ այդմ երեխաները տիկնիկներ են պատրաստել ու բեմ բարձրացել: Այս բաժնում բեմադրության համար օգտագործում են Շահնամեի պատմությունը, իրանական առասպելներ , պատմական ու կրոնական հեքիաթներ և այլն:
Թեհրան-Մուբարաք տիկնիկային թատրոնի 16-րդ միջազգային փառատոնը իր միջազգային բաժնում հյուրընկալել է 9 տարբեր երկրների: Փառատոնի այս շրջանում 7 արտասահմանյան բեմադրություններ բեմահարթակ են դուրս եկել և եղել են երկու բացօդյա ներկայացումներ:
Փառատոնին բեմ են դուրս եկել Նիդերլանդներից «Գրողը», Չեխիայից «Կախարդական սրնգահարը», Ռուսաստանից «Օդիսե», Հնդկաստանից «Ճշմարտության արտացոլումը, Մահաթմա Գանդիի կենսագրականը» , Ուկրաինայից «Վագր Պիտերը», Աֆղանստանից «Շիրինը» և Գերմանիայից «Զարմանահրաշ ուղևորությունը» ներկայացումները։Բացօդյա ներակայացումներն են եղել՝ «Գունավոր դինոզավրները» Իսպանիայից և «Բանաստեղծություն՝ արեգակի ու լուսնի մասին» բեմադրությունը Լեհաստանից։
Դավուդ Բադամչին Հնդկաստանի տիկինիկային թատրոնի դրոշակակիրներից և աշխարհի Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության՝ (UNIMA) ղեկավարն է։ Նա փառատոնի անցկացման օրերին այցելել է Իրան։
Բադամչին ներկայացրել է Մահաթմա Գանդիի թեմայով «ճշմարտության արտացոլումը» բեմադրությունը։ Բադամչին ներկայումս ղեկավարում է տիկնիկային թատրոնների միջազգային միությունը։ Նա ասում է ,որ ավելի վաղ եղել է Իրանում։ Նա 1972 թվականից ի վեր մի քանի անգամ այցելել է Իրան և մասնակցել է տիկնիկային թատրոնի փառատոներին։ Նա ասում է․-«Ես ինչ-որ չափով ծանոթ եմ իրանական մշակույթին ու արվեստին։ Տիկնիկային թատրոնի աշխարհը սահման չունի և մենք արվեստի բազում ճանապարհներով ծանոթանում ենք միմյանց գործերին։ Իհարկե ես աշխարհի տիկնիկային թատրոնի ամենահին կազմակերպություններից մեկի` Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահն եմ ,որն ավելի քան 90 ազգային կենտրոն ունի։ Իրանը UNIMA-ի ազգային կարևորագույն կենտրոններից մեկն ունի ,որը այլ կենտրոնների համեմատությամբ ավելի մեծ թվով անդամներ ունի։ Առավել դրան Իրանի և Հնդկաստանի տիկնիկային արվեստի գործիչները միշտ ջերմ հարաբերություններ են ունեցել։
Բադամչին համոզված է,որ Իրանի ու Հնդկաստանի թատերական ավանդույթների միջև կապ կա և Հնդկաստանի որոշ շրջանների տեղական թատրոնները բազում ընդհանրություններ ունեն իրանական արվեստների հետ։ Այդ ընդհանրությունները կարելի է նկատել նաև երաժշտության ու երաժշտական գործիքների միջև։
Մյուս կողմից տիկնիկային թատրոնի փառատոնի մյուս կարևորագույն իրադարձությունն է Համեդ Զահմաթքեշի պատրաստած «Մուբարաքը և թռչող գորգը» շարժական թատրոնը,որը նախ բեմադրվել է Թեհրանում և այնուհետև Իրանի Արաք,Բորուջերդ , Դոռուդ , Խոռռամաբադ , Շուշ, Դեսֆուլ , Ահավազ և Աբադան քաղաքներում։ «Մուբարաքը և թռչող գորգը» շարժական թատրոնը թղթե և խամաճիկների թատրոնների համադրությունն է։
Այս բեմադրությունը ներկայացնող խումբը բեմադրությունը դիտած երեխաներին առաջարկեց ներկայացման թեմայով նկարչություն նկարել,որպեսզի վերադարձին երեխաներից ստանա նկարչությունները ու ներկայացնի փառատոնի փակման հանդիսության ժամանակ : Թեհրանից մինչև Աբադան 978 կմ է:
Ազադե Փուրմոխթարը Իրանի թատրոնի հայտնի արվեստագետներից է,որը մոտ 30 տարուց ի վեր ազդեցիկ ներկայություն է ունեցել տիկնիկային թատրոնի,կինոյի և հեռուստատեսության բնագավառում: Իրանի հեռուստատեսության տիկնիկային շատ ծրագրերում տիկնիկավարության և կրկնօրինակման ոլորտում կան Փուրմոխթարի բազմաթիվ մնայուն աշխատանքներից : Նա այս փառատոնի մասին ասում է.«Տիկնիկային թատրոնների 16-րդ միջազգային փառատոնում դիտեցինք շատ լավ ստեղծագործություններ: Սա այն սակավաթիվ փառատոներից է,որի լավ ստեղծագործությունների թիվը գերազանցում է թույլ ու միջակ ստեղծագործությունների թվին,ինչը շատ կարևոր է»:
Ազադե Փուրմոխթարը նաև ասել է.«Բացօդյա տիկնիկային շատ ներկայացումներ ընդգրկում են նոր գաղափարներ :Դրանք թատերական ունակ խմբերի ստեղծագործական աշխատանքներն են և մեծ թվով հանդիսատեսներ ունեն: Մի կողմից փառատոնի կայացման ժամկետը ամռան եղանակին է, և այս եղանակին բոլորը սիրում են բացօդյա վայրերում լինել, ինչը լավ առիթ է նման ստեղծագործությունների ներկայացման համար: Այս բաժնի արվեստագետները բացօդյա միջավայրի յուրահատկությունները ճանաչելով նման միջավայրում լավ բեմադրություններ են նախագծում:
Տիկնիկային թատրոնը միայն երեխաներին չի պատկանում:Փառատոնին մասնակցած «Կարմիր կյանքը» բեմադրության թեման պատերազմը,կանայք ու այն վնասներն են ,որ պատերազմի հետևանքով կրում են նրանք»: Այս բեմադրությունը ազդված է իրական դեպքերից ,որ վերջին տարիներին տարածաշրջանում ընթացող պատերազմների հետևանքով ԻԼԻՊ-ի կողմից իրականացվել են կանանց նկատմամբ:
Տիկնիկային թատրոնի ռեժիսոր՝ Զոհրե Բեհռուզինիան ասում է.-«Այս բեմադրությունը տիկնիկի ու խաղացողի համատեղումն է: Ես մի քանի տարի է,որ երբ բեմադրություններ եմ ներկայացնում , միայն տիկնիկների հետ չեմ աշխատում: Ես համոզված եմ,որ տիկնիկն ու դերակատարը մեկը մյուսին չի գերազանցում և այս երկուսը իրար կողքի եմ օգտագործում ,որպեսզի իրար կողքի հանդես գան»:
Այս ռեժիսորի խոսքով՝ ժամանակակից աշխարհում ամեն օր արվեստների համադրման ականատես ենք և այս եղանակով կարելի է տարբեր արվեստների հնարավորություններից օգտվել միմյանց օգտին:
Իրանում կան բազմաթիվ ավանդույթներ ու սովորույթներ ,որոնք կարելի է տիկնիկային թատրոնի շրջանակում ներկայացնել և այս եղանակով շատ ավանդույթներ ժամանակի ընթացքում կպահպանվեն։ Տիկնիկը յուրահատուկ տեղ ունի ավանդական ու ծիսական բեմադրություններում և հաճախ տիկնիկը գլխավոր դերակատարի դերում է հանդես գալիս։
Ռաշկին ու Մաշկին երկու զվարճախոսներ են ,որոնք 100 տարուց ի վեր, Իրանի կենտրոնական Արաք ու Մալայեր քաղաքներում Նովռուզյան մոտ օրերին դուրս են գալիս փողոց և Իրանական Նոր տարվա երգն են երգում; Այս երկու տիկնիկները Նովռուզն ավետելով և կատակելով ուրախացնում են մարդկանց։
Տիկնիկների լեզվով հանդիսատեսի հետ հարցերին անդրադառնալը հատուկ գրավչություն ունի։ Տիկնիկներն անկենդան են,բայց տիկնիկավարների կողմից նրանք շունչ ու հոգի են ստանում և գրավում են հանդիսատեսին։
Տիկնիկային թատրոնների 16-րդ միջազգային փառատոնը կայացել է օգոստոսի 22-28-ը Թեհրանում:
.