Վախճանվել է Իրանի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան Դավուդ Ռաշիդին
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i32674-Վախճանվել_է_Իրանի_թատրոնի_կինոյի_և_հեռուստատեսության_դերասան_Դավուդ_Ռաշիդին
Ուրբաթ, օգոստոսի 26-ին, Թեհրանում, 83 տարեկանում իր մահկանացուն կնքեց Իրանի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության հռչակավոր դերասան՝ Դավուդ Ռաշիդին: Նա Իրանի թատերական, կինոյի և հեռուստատեսության ոլորտի մնայուն և բացառիկ դեմքերից մեկն էր:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Օգոստոս 30, 2016 13:11 Asia/Tehran

Ուրբաթ, օգոստոսի 26-ին, Թեհրանում, 83 տարեկանում իր մահկանացուն կնքեց Իրանի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության հռչակավոր դերասան՝ Դավուդ Ռաշիդին: Նա Իրանի թատերական, կինոյի և հեռուստատեսության ոլորտի մնայուն և բացառիկ դեմքերից մեկն էր:

Դավուդ Ռաշիդի

Իրանի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության հայտնի դերասան, թարգմանիչ և սցենարիստ Դավուդ Ռաշիդին ծնվել է իրանական 1312թ. թիր ամսին (1933թ. հուլիսին) Թեհրանում: Նա արժանացել էր Իրանի արվեստի ու մշակույթի առաջին կարգի շքանշանի և Իրանի արվեստի ու մշակութային ոլորտի բացառիկ ու մնայուն դեմքերից մեկն էր: Ռաշիդին Մազանդարանցի էր ծագումով Բաբոլցի, Մազանդարանի Հաերի ազգատոհմից: Իր հոր դիվանագիտական գործունեության բերումով Ռաշիդին միջնակարգ ուսումն ավարտել է Թուրքիայում ու Փարիզում և Ժնևում շարունակել է բարձրագույն կրթությունը: Ռաշիդին Ժնևի համալսարանի դերասանության ու ռեժիսորության ճյուղի շրջանավարտ էր:Նույն համալսարանում նա  ստացել  է քաղաքական իրավունքների բակալավրի աստիճանի:

Ա.հ. 1343թ. իվեր (1946 թ.) վերադարձել է Թեհրան և աշխատանքի է ընդունվել ժամանակի արվեստի ու մշակույթի նախարարությանը կապված թատերական վարչությունում: Ապա նա հիմնադրում է «Էմռուզ» (այսօր) թատերական խումբը, որին անդամակցում էին ժամանակի մեծ դերասանները: 1352թ. (1973թ.) թատերական վարչությունից անցնում է ազգային հեռուստատեսություն և ստանձնելով ժամանցային ծրագրերի ու ցուցադրությունների բաժնի տնօրինության պաշտոնը սկսում է աշխատել այդ կազմակերպությունում: Հեռուստատեսությունում իր աշխատանքի կարճ տարիներին արտադրվել են արժեքավոր ու մնայուն սերիալներ, որոնց արտադրման ու հովանավորության հարցում կարևոր դեր է ունեցել Ռաշիդին:

Դավուդ Ռաշիդի

  

Այդուհանդերձ հանգուցյալ Ռաշիդիի առաջնահերթությունը թատրոնն էր և նրա բեմադրած թատերգություններից են՝ «Գոդոյին սպասելիս», «Ռիչարդ Գ», «Հաղթանակ Չիկագոյում», «Մինուս երկու», «Պարոն Շմիդթը ո՞վ է» և այլն:

Թատերական աշխարհում փորձառություններ ձեռք բերելուց հետո, 1340-ականների թատրոնի դերասանների նման Ռաշիդին նույնպես մուտք գործեց կինոյի ոլորտ: Ռաշիդին ա.հ. 1350թ. (1971թ.) կինոյի դերասանության ոլորտում իր գործունեությունը սկսեց «Փախուստ թակարդից» ֆիլմով: Նա խաղացել է տարբեր ֆիլմերում ու կարողացել է զարգացնել այդ ոլորտի դերասանության ստանդարտները:

Դրանից հետո որպես դերասան Ռաշիդին իր տեղն զբաղեցրեց հեռուստացույցի էկրանում: Հեռուստատեսային սերիալներում բազմաթիվ փայլուն դերեր վստահվեցին նրան: Դերեր, որոնք առայսօր մնացել են հեռուստադիտողների ու նրա երկրպագուների հիշողության մեջ: Հեռուստատեսային սերիալների ինչպես՝ Ալի Հաթամիի նկարած «Հեզարդասթանը», «Մոխթարնամեն», «Փահլավի գլխարկ», «Սիրո խնամակալությունը» և «Իմամ Ալին» Դավուդ Ռաշիդիի խաղարկությամբ գրավիչ սերիալների շարքում են գտնվում, որոնք Իրանի բոլոր քաղաքներում արժանացել են միլիոնավոր հեռուստադիտողների ուշադրությանը:

Դավուդ Ռաշիդին «Մոխթարնամե» սերիալում

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո «Հեզարդասթան» սերիալը Ալի Հաթամիի նկարած ամենագերազանց պատմական սերիալներից է, ինչն իր տեսակի մեջ հսկայական ծավալներով գործ է համարվում: «Հեզարդասթանը» իրանցի հեռուսադիտողների կողմից սիրված ու ճանաչված սերիալ է, որի հինական դերերից մեկը մարմնավորել է Դավուդ Ռաշիդին ու անմահացել հեռուսադիտողների հիշողության մեջ:

Հանգուցյալ Ռաշիդին այդ ստեղծագործությունը իր սիրած գործերից էր համարում և ասում էր.«Հաթամիի հետ մոտիկ ընկերներ էինք: Համալսարանում ունեցած լսարաններում ծանոթացել ենք իրար հետ ու այդտեղից էլ սկսվեց մեր բարեկամությունը: Սովորաբար նա իր գործերի մասին խոսում էր ինձ հետ: Նրա գրած «Հասան Քաչալ» ստեղծագործությունր էկրան հանեցի, որը մեծ ուշադրության արժանացավ: «Հեզարդասթան» սերիալում շատ էի սիրում ինձ վստահված  «Վեց մատյա տեսչի» դերը: Նույնպես «Քեմալ-օլ-Մոլք» սերիալում Ռեզա շահի դերը իմ լավ գործերից են եղել»:

 

«Հեզարդասթան» սերիալում, տեսչի դերում
«Քեմալ-օլ-Մոլք» սերիալում, Ռեզաշահի դերում

Հեղափոխության հաղթանակին հաջորդող առաջին տասնամյակում, Ռաշիդին խաղացել է այդ տասնամյակի մեծ թվով պատմական ու քաղաքական ֆիլմերում ինչպես՝ «Շիլաթ», «Սարդի բնակարանը», «Գոլհայե Դավուդի», «Թաթուրեհ» և «Բիբի Չելչելե»:

Պատերազմական կինո մուտք գործելուց հետո, Ռաշիդիի գործունեությունը և պրոֆեսիոնալ կարիերան մեծապես ազդվում է դրանից և ժամանակի իրադարձությունների մասին պատմող ֆիլմերի նման Ռաշիդին նույնպես խաղում էր օրվա իրադարձությունների ու ժողովրդի կյանքի հետ ուղղակի կապ ունեցող ֆիլմերում ինչպես՝ «Անցում թակարդից», «Հպարտության ճանապարհ», «Կրակի գիծը», «Գաղտնի խաղեր», «Քամուն հենվելը»:

1380-ական թվականներին՝ «Հանդիպում թութակի հետ», «Լիալուսին», «Քավե Լեռնագագաթի դրոշակները» և «Կասկած» ֆիլմերը տարբեր ժանրի ֆիլմեր էին, որոնցում Ռաշիդիի դերակատարությունը դրական կետ էր՝ նշված ֆիլմերը դիտվելու ու նույնպես նրա կարողությունների ցուցադրման առումով: Հետաքրքիրն այն է, որ Ռաշիդիի գործունեությունից կարող ենք լավապես տեղեկանալ հիշյալ երկու տասնամյակների քաղաքական ու հասարակական ընթացքի ու նաև պատմական իրադարձությունների մասին:

Ռաշիդին կինոյի, հեռուստատեսության ու թատրոնի դերասան լինելուց բացի նաև գործունեություն է ծավալել որպես թատերական ռեժիսոր և որպես թարգմանիչ թարգմանել է  մի շարք թատերգեություններ:

Հեռուսատեսության մեջ Ռաշիդիի գործունեության ոլորտներից մեկը եղել է հեռուստատեսային թատրոնների բեմադրությունը, ինչպես՝ «Արվեստ», «Բամբասանք» և «Վերջին Գոդոն» ստեղծագործությունները որոնցում նա գործունեություն է ծավալել որպես գեղարվեստական ղեկավար, թարգմանիչ և բեմադրիչ:

Դավուդ Ռաշիդիի երազանքներից մեկը՝ լավ դերով տեսախցիկի առաջ հայտնվելն է եղել: Նա դերասանությամբ հետաքրքրված երիտասարդներին ասել էր.«Ուժի, հարստանալու ծարավը մեր ժամանակի վատ երևույթներն են: Դերասանը ունկնդրի կարիք ունի և ունկնդիրը լավ դերասանի: Դերասանության ոլորտում շատ երազանքներ ունեմ և ցանկանում եմ լավ ռեժիսորի համար խաղալ մի լավ դեր: Դերը դերասանի համար շունչ առնելու տեղ պիտի լինի և նա հաճույք ստանա դրա թարմությունից»:

Կյանքի վերջին տարիներում Ռաշիդին տառապում էր ալցհեյմերով: Սեփական բնակարանում շահրիվարի 5-ին (օգոստոսի 26-ին), 83 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց Դավուդ Ռաշիդին:

Այս արվեստագետի մահվանը շատերն են արձագանքել: Իրանցի մեծ դերասան Ալի Նասիրյանը Ռաշիդիի մասին ասել է.«Մեր հոգուց մի բան պոկվեց, այս դեպքը ինձ շատ է տխրեցրել»: Իրանի նախագահ Ռոհանին նույնպես Ռաշիդիի մահվան կապակցությամբ հղած ուղերձում շեշտել է.«Կինոյի, թատրոնի և հեռուստատեսության այս հնարամիտ դերասանն ու ռեժիսորը, արժեքավոր դեր է ունեցել այս տարածաշրջանի արվեստի ու մշակույթի զարգացման մեջ և մի կյանքի տևողությամբ արվեստի ոլորտում ծավալած գործունեությամբ և ստեղծելով գերազանց ու շքեղ ստեղծագործություններ անմահացավ մեր երկրի արվեստի պատմության մեջ»:

Այդ ուղերձներից բացի ցավակցական ուղերձներ են հղել՝ Իսլամական խորհրդարանի նախագահը, ազգային մեդիայի տնօրենը, Մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարը, Կինոյի կազմակերպության նախագահը և մի խումբ արվեստագետներ:

Ռաշիդիի կինն ասում է.«Նրա բացառիկ յուրահատկություններից մեկն այն էր, որ վատ դեպքերն ու հուշերը նրա հիշողությունից ջնջվում էին: Նա երբեք չէր հուսահատվում և այն պահերին երբ վատ դեպքեր էին պատահում առավել ջանքեր գործադրելով ու մեծ հույսով դեպի առաջ էր շարժվում: Երբեք չէր տրտնջում և սա իմ կարծիքով գերազանց է, քանի որ շատերս սովորել ենք միշտ գանգատվել ու պահանջատեր լինել: Միշտ, առանց ձևականության ինչով որ կարող էր ծառայում էր բոլորին: Նրա ընկերներն ու գործընկերները նույնպես նրան հիշում են որպես սիրալիր, ու սրտցավ անհատականություն, ով ինչով կարողանար օգտակար կլիներ ուրիշներին»:

Դավուդ Ռաշիդին, ով ուրբաթ օրը հեռանալով այս ունայն աշխարհից մեկնեց դեպի անմահություն մի գրքում գրել էր.«Ինձ համար մահից չեմ վախենում: Մահը իրականություն է, որ մարդ արարածը պիտի ընդունի: Երբ մտածում եմ մահվան մասին արցունքների հեղեղը խեղդում է ինձ: Անհանգստանում եմ այն տրտմությունից ու ցավից ինչ պիտի համբերեն ընտանիքս, հարազատներս ու մերձավորներս»:

Շարունակելով նա գրել է.«Սիրում եմ հորս նման մեռնել ոտքի վրա»:

Իր շիրմաքարի մասին Ռաշիդին ասել էր.«Ես հո իմ շիրմաքարի վրա բան չեմ գրելու, սակայն եթե ես պիտի ընտրեմ այդ գրությունը կգրեմ,- Եկա, տեսա և գնացի»:

Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել կիրակի օգոստոսի 28-ին:

Թող նրա հոգին հանգչի խաղաղությամբ և հիշատակը վառ մնա բոլորի սրտերում: