Ահաբեկչությունը համաշխարհային սպառնալիք (4)
Ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում գոյություն ունեցող գլխավոր մարտահրավերներից մեկն ահաբեկչության նկատմամբ տարբեր և իրարամերժ մոտեցումներն են, որոնք բազում տարաձայնություններ առաջացրին: Կայսերապաշտությունն ահաբեկչությունը միջոց է ծառայեցրել աշխարհի ստրատեգիական շրջաններում, այդ թվում Միջին Արևելքում:
ԻԼԻՊ-ի նման ոճրագործ խմբավորումներն իսլամական երկրներում, իսլամի անվան տակ բազում ոճրագործություններ են կատարում, այն դեպքում, երբ նրանց ահաբեկչական գործողություններն ու բռնություններն ակունք են առել արևմտյան մշակույթից: Ցավով ու զարմանքով պետք է խոստովանել, որ ահաբեկչական խմբավորումների անմարդկային քայլերը կողմնակիցներ ունեն ԱՄՆ-ում ու Եվրոպայում ցեղապաշտ խմբավորումների միջև և նրանք հովանավորվում են Արևմուտքի կողմից: Ավելի պարզ ասած, արևմտյան մշակույթի տարբեր շերտերում բռնության տարածման նախադրյալներ կան:
Չնայած այս իրողություններին, արևմուտքցի տեսաբանները բռնության արմատներն այլ տեղ են որոնում: Արևմուտքն իր կամայական ընկալումներից ելնելով և ահաբեկչության նկատմամբ ընտրական մոտեցում ցուցաբերելով, միշտ հովանավորել է Պաղեստինի իրավազրկված ժողովրդի նկատմամբ սիոնիստների իրականացրած բռնությունն ու ոճրագործությունը:
ԱՄՆ-ը ահաբեկչություն չի համարում Իսրայելի ոճրագործություններն ու ծայրահեղական քայլերը, իսկ զավթիչների դիմաց Պաղեստինի ժողովրդի օրինական պաշտպանությունը, Պաղեստինի ժողովրդի հովանավորներին ու Դիմադրության շարժմանն ահաբեկչական է ճանաչում:
Արևմտյան լրատվամիջոցների և քաղաքական շրջանակների կողմից ստեղծված այս վտանգավոր մթնոլորտի կողքին իսլամին սպառնացող վտանգավոր շարժումներ են ձևավորվել, որոնք վերածվել են ահաբեկչության և ազգամիջյան արյունալի բախումների:
Այս շարժումների պարագլուխները տարածաշրջանային դերակատարներից օգտվում են մուսուլմանների միջև պառակտում սերմանելու և տարածաշրջանում ցեղային ու կրոնական խորը ճեղքվածքներ առաջացնելու համար: Այսօր Սաուդյան Արաբիան բացահայտորեն հետևում է այդ շարժմանը և ԱՄՆ-ի նկատի առած նոր Միջին Արևելք նախագծի իրագործման գլխավոր դերակատարներից է: Իրաքի և Սիրիայի զարգացումները վկայում են այն մասին, որ գաղտնի ձեռքեր, այդ թվում ԿՀՎ-ի ու ՄՈՍԱԴ-ի գործակալները դերակատար են այդ շարժումների ձևավորման ու զարգացման հարցում, որոնք նաև համադրումներ են կատարում Սաուդյան Արաբիայի հետախուզական գործակալության հետ:
Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման նկատմամբ սաուդյան վարչակազմի հովանավորությունը վկայում է այն մասին, որ սաուդյան արքայազներն իրենց քաղաքական նպատակների իրագործման համար միջոց են ծառայեցնում անգամ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման նման տարրերին:
---
Տարածաշրջանային քաղաքականությունների շրջանակում, սաուդացիները բազմիցս միջոց են ծառայեցրել ահաբեկչական խմբավորումներին և դա ակնհայտ է բոլորին:
«Global research» հետազոտական կենտրոնն այդ մասին գրել է, որ թաքֆիրական խմբավորումների նկատմամբ Սաուդյան Արաբիայի հովանավորությունից բացի, Իսրայելը ևս դաշնակից է ահաբեկչական խմբավորումների, այդ թվում ԻԼԻՊ-ի և Ալ-Ղաիդայի հետ:
«Global research»-ի ուսումնասիրության մեջ հստակեցվել է, որ չնայած աշխարհի լրատվամիջոցներն անտեսել են այդ հարցը, սակայն Իսրայելի ուժերը Գոլանի բարձունքներում կապի մեջ են Ալ-Ղաիդային հարող Ալ-Նուսրա ճակատ խմբավորման հետ:
Ահաբեկչության ու ծայրահեղականության հետ Արևմուտքի գաղտնի ու բացահայտ կապերը նկատի առնելով, իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդն Արևմուտքի երիտասարդներին հղած երկու նամակներում, մատնանշել է արևմտյան քաղաքականության մեջ գոյություն ունեցող իրարամերժ կետերը: Գերապատիվ առաջնորդը նշել է, որ եթե այս օրերին Եվրոպայի ժողովուրդը մի քանի օր պատսպարվում է իր բնակարանում և խուսափում է ներկայանալ բազմամարդ կենտրոններում, ապա պաղեստինցի ընտանիքները տասնյակ տարիներ է անգամ իրենց բնակարաններում ապահով չեն Սիոնիստական ռեժիմի ոճրագործություններից:
Ահաբեկչությունն արմատավորած է Արևմտյան քաղաքականության մեջ, բայց Արևմուտքն ահաբեկչության դեմ պայքարի առաջատար է ներկայանում: Այս երկվությունը տարիներ է դարձել է Արևմուտքի քաղաքական մշակույթի մի մասը: Նման վարքագիծը նկատելի է ամերիկյան ու եվրոպական հասարակություններում: Պատմությունը վկայում է այն մասին, որ իսլամական երկրներ ներթափանցելու համար, Արևմուտքը փորձել է իսլամական երկրների միջև քաղաքական ու կրոնական պառակտում սերմանել և ներազդել կրոնական գաղափարներում:
---
1990-ականների սկզբին, ահաբեկչության դեմ պայքարը համաշխարհային բնույթ ստացավ և Արևմուտքի կամայական քաղաքականությունները քարոզվեցին լրատվամիջոցներում, կազմակերպություններում և քաղաքական շրջանակներում: Այդ օրվանից ի վեր, ահաբեկչության պիտակ են ստացել այն երկրները, խմբավորումներն ու անձնավորությունները, որոնց տեսակետները մերժված են եղել Արևմուտքի կողմից: Այդ մեկնության հիման վրա, 90-ականների սկզբից ահաբեկչական կոչվեցին Լիբանանի ու Պաղեստինի ժողովրդի շարժումը: Այդպիսով Դիմադրությանը հովանավորող Իրանը կոչվեց «ահաբեկչության հովանավոր»:
Երկար տարիներ շարունակվեց Իրանի և տիրակալական համակարգին ընդդիմացող պետությունների դեմ ձևավորված այդ մթնոլորտը: Մյուս կողմից ծայրահեղական բիրտ խմբավորումները, որոնք ձևավորվել էին իսլամի դեմ պայքարելու համար և վտանգ չէին ներկայացնում Արևմուտքի շահերին, ներկայացան աշխարհազորային կամ ռազմիկ անվանումներով, իսկ պաղեստինցի ու լիբանանցի ազատամարտիկներն ահաբեկիչ կոչվեցին:
Հաջորդ փուլում, ԱՄՆ-ի գլխավորած տիրակալական համակարգը ներշնչվելով Մաքիավելիի գաղափարներից, Ասիայի արևմուտքում կազմակերպեց թաքֆիրական խմբավորումներին, որպեսզի իսլամաֆոբիա տարածելով, մասնատեն տարածաշրջանը և իրենց տիրակալությունը հաստատեն տարածաշրջանում:
Այլ խոսքով, այսօր ահաբեկչության դեմ պայքարի ջատագով պետությունները փաստորեն իրենք են ստեղծել նրանց և անտարակույս իսլամի իրական թշնամիների կողքին տարածաշրջանի հետադեմ երկրների ներկայությունը ինչպես իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդն է ասել, մկրատի երկու շեղբերի է նմանում:
Այսօր պատմությունը կրկնվում է և ԱՄՆ-ի գլխավորությամբ տիրակալական ուժերը գաղութարարական նպատակներով ձգտում են թուլացնել իսլամական երկրներին: Նրանք ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը միջոց են ծառայեցնում իսլամի և Արևմուտքի միջև տարաձայնություն սերմանելու համար:
Ներկա դրությամբ, Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի ներկայությունը և նավթառատ շրջաններում տիրակալությունը փայլուն առիթ է ստեղծել ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի համար: Այդ ուղղությամբ Բրիտանիայի ղեկավարությամբ վահաբիականության նման կեղծ ուսուցումներ առաջացան Սաուդյան Արաբիայում և գաղութարարները այդպիսով մուսուլմաններին իրար դեմ լարեցին, որպեսզի իրենք հանգիստ մտքով թալանեն իսլամ աշխարհի հարստությունը:
Փաստերը վկայում են այն մասին, որ ահաբեկչության դեմ պայքարի կուլիսների հետևում, Արևմուտքը հովանավորում է թաքֆիրական խմբավորումներին, որոնք տարածաշրջանում դավադրության գլխավոր գործոնն են հանդիսանում և Արևմուտքի շահերին համապատասխան սելեֆիական շարժումների տարածման պատճառ են դառնում տարածաշրջանում:
Այս շարժումները միջոց ծառայեցնելով, իսլամական երկրներում ենթահող է ստեղծվել Արևմուտքի քաղաքական ու տնտեսական մշակույթի տարածման համար: Քաղաքական զարգացումների թոհուբոհում, այդ շարժումը բռնություն ու ծայրահեղականություն է տարածում, որի վառ օրինակներից է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը:Արևմտյան տեսությունների տարածման ուղղությամբ այդ շարժումը իսլամին ներկայացնում է բռնություն և ահաբեկչական գաղափարներ տարածող: