Ահաբեկչությունը, համաշխարհային սպառնալիք (3)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i33310-Ահաբեկչությունը_համաշխարհային_սպառնալիք_(3)
Վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած դեպքերը խոսում են այն մասին, որ բռնությունն ու ծայրահեղականությունը սահմաններ չեն ճանաչում: Հետևաբար ահաբեկչությունը արմատախիլ անելու քայլերը պիտի համապատասխանեն դրա տարածվածությանը, կատարվեն միջազգային մասշտաբով և ուղեկցված լինեն թափանցիկությամբ: Արդյոք այդ կարգի թափանցիկություն գոյություն ունի Արևմուտքի քայլերի կամ արաբական արմատներով հակաահաբեկչական կոալիցիաների մեջ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Սեպտեմբեր 03, 2016 16:46 Asia/Tehran

Վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած դեպքերը խոսում են այն մասին, որ բռնությունն ու ծայրահեղականությունը սահմաններ չեն ճանաչում: Հետևաբար ահաբեկչությունը արմատախիլ անելու քայլերը պիտի համապատասխանեն դրա տարածվածությանը, կատարվեն միջազգային մասշտաբով և ուղեկցված լինեն թափանցիկությամբ: Արդյոք այդ կարգի թափանցիկություն գոյություն ունի Արևմուտքի քայլերի կամ արաբական արմատներով հակաահաբեկչական կոալիցիաների մեջ:

Աֆղանստանի, Սիրիայի և Իրաքի պատերազմների ընթացքում ռազմական լծակի անարդյունավետությունը պարզում է, որ ահաբեկչության դեմ իրական պայքարում պատերազմը չի կարող միակ ելքը լինել, այնպես որ ԱՄՆ-ն առայսօր չի կարողացել իրականացնել իր նպատակները, իհարկե եթե ընդունենք, որ նրանց մոտ առկա է եղել ահաբեկչության դեմ պայքարի իրական կամքը:

Գուցե հենց այդ պատճառով է ինչ ԱՄՆ-ն հարկադրված է եղել ահաբեկչության դեմ ռազմական քայլը վերածել տարածաշրջանային ու համաշխարհային կոալիցիայի: Բայց ահաբեկչության դեմ պայքարի կապակցությամբ արևմուտքի հայտարարությունը հիմնականում ոչ իրական բնույթ ունի, քանի որ ԱՄՆ-ն ու Արևմուտքը դերակատարություն են ունեցել Ալ-Ղաիդայի, ԻԼԻՊ-ի և այդ կարգի ահաբեկչական խմբերի ստեղծման մեջ և իրենց ապօրինի շահերի ապահովման նպատակով հովանավորել են նրանց:

Արևմտյան աշխարհը, ով ահաբեկչության դեմ պայքարի հավակնորդներից է՝ սպառնալիքների ու անկայունությունների արմատներին ուշադրություն դարձնելու փոխարեն մուսուլմաններին է ներկայացնում որպես ծայրահեղականության հարցում առաջին մեղավորը, մինչդեռ ահաբեկչությունը ոչ մի կապ չունի մուսուլման լինելու կամ ցանկացած կրոնի հետևորդ լինելու հետ:

Երկու տարի առաջ, Ֆրանսիայի Շարլի Էբդոյի ահաբեկչական դեպքերից հետո կարևորելով ահաբեկչության կապակցությամբ ճշմարտության բացահայտման անհրաժեշտությունը Արևմուտքի երիտասարդներին հղած նամակում Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը խորաթափանց հայացք նետելով ահաբեկչության ու ծայրահեղականության ձևավորման պատճառներին ու ձևավորող գործոններին բազմաթիվ հարցեր է արծարծել, որոնց մասին կատարվող քննարկումները մեծ նշանակություն ունեն իրականությունների բացահայտման առումով:

Երիտասարդներին հղած նամակում մեծահարգ առաջնորդը անդրադարձել էր այդ հոսանքների արմատներին ու դրանցում առկա հակասություններին: Հակասություններից մեկը, Արևմուտքի կողմից Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները անտեսելն էր: ԱՄՆ-ն և Սիոնիստական ռեժիմը մի հաշվարկված նախագծով ծայրահեղականության հովանավորմամբ ու տարածմամբ թուլացնում են իսլամական երկրներին և փորձում են ստեղծված ճգնաժամերը առաջնորդեն այն ուղղությամբ, որից տարածաշրջանում մեծապես վնասվի Իսլամական դիմադրության ճակատը: Հետևաբար չպիտի ակնկալենք, որ ԱՄՆ-ն իրոք ահաբեկչության դեմ պայքարի ձգտում ունենա:

ԱՄՆ-ի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի հավակնորդները երեք պարզ պատճառներով չեն կարող իրական պայքարի դրդապատճառներ ունենալ: Առաջին պատճառն այն է, նրանք տարածաշրջանում ներկայություն ունենալու և միջամտելու համար չարաշահում են ահաբեկիչների կողմից ստեղծված ճգնաժամերի փաստը: Այս միջամտություններն առաջանում են մինչև այս կամ այն երկրի օրինական իշխանության կործանման սահմանները, ինչի բացահայտ նմուշներից մեկը Սիրիայի զարգացումներն են, որոնք մեկնարկեցին Բաշշար Ասադի իշխանության ընդդիմադիրների կողմից առաջադրված քաղաքական բարեփոխումների հովանավորման պատրվակով:

Արևմտյան երկրների մոտ ահաբեկչության դեմ պայքարի վճռակամության բացակայության երկրորդ պատճառը՝ նրանց կողմից տարածաշրջանում մասնատման նպատակների հետապնդումն է: Շատ վաղուց ԱՄՆ-ն իր մտքում պահել է Միջին Արևելքի մասնատման ծրագիրը ու այն հետապնդել է «Մեծ Միջին Արևելք» նախագծի շրջանակներում: Հետևաբար տարածաշրջանում անջատողականների կողմից ճգնաժամեր հարուցվելը այդ նպատակի իրագործման ամենահարմար առիթն է:

Բայց երրորդ պատճառը, Տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի նպատակների իրագործման ուղղությամբ ԱՄՆ-ի անմիջական հանձնառությունն է, ինչy հիմնականում ձևավորվել է ահաբեկչության և օկուպացման հիմունքներով: Հետևաբար ԱՄՆ-ն կհրաժարվի Իսրայելին վնասող քայլից:

Սաուդյան Արաբիայի և թաքֆիրական ու սիոնիստական ահաբեկչական խմբերի հետ համադրաբար ԱՄՆ-ի վերջնական նպատակը Սիրիայի ու Լիբանանի դիմադրության առանցքի կործանումն է: Փաստորեն այն ինչ հակաահաբեկչական կոալիցիայի կաղապարով նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, ոչ թե ԻԼԻՊ-ի դեմ պայքարն է, այլև Իսրայելի անվտանգության ապահովումն է, ինչի միակ իմաստը Սիոնիստական ռեժիմի դիրքերի պահպանումը և Պաղեստինում, Լիբանանում ու Սիրիայում դիմադրության առանցքի թուլացումն է: Այս ավերիչ շարժումը հզորացվում է սալաֆիականների ու թաքֆիրականների կողմից ձևավորվող իբր կրոնական բայց ծայրահեղական խմբերի ու կազմակերպությունների կաղապարով, որպեսզի վերջում դառնան այն գործիքը, որով ցանկանում են ոչնչացնել մուսուլմաններին:

Ամերիկացի գրող և վերլուծաբան Բեն Ռեյնոլդզը ԻԼԻՊ-ի ձևավորման կապակցությամբ այն համոզման է, որ ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբերը հովանավորվել են Ասիայի արևմտյան շրջանում Արևմուտքի շարունակական միջամտություններով ու տարածաշրջանային դերակատարների ինչպես Սաուդյան Արաբիայի ոտնձգություններով: Նա ասում է.«ԻԼԻՊ-ի առաջացման պատճառները գաղտնիքներ չեն: Արևմուտքն ու նրա դաշնակիցները միայն հայելու մեջ պիտի նայեն»:

Եթե ուշադրություն դարձնենք ԻԼԻՊ ահաբեկչական խմբի խորհրդանշանին կտեսնենք որ Սև գույնն այս խմբի խորհրդանիշն է:

Այս կապակցությամբ «Դեյլի Մեյլ» օրաթերթը գրում է.«Տարածաշրջանում Սիրիայից մինչև Եմեն ԻԼԻՊ-ի և Սաուդյան Արաբիայի գործողությունների նմանությունները խոսում են այն մասին, որ նրանց միակ տարբերությունը նրանց «Հագուստի գույնն» է և Ալե Սաուադի իշխանությունը սպիտակ  ԻԼԻՊ է»:

Վահաբիական գաղափարախոսության հովանավորման համար Սաուդյան Արաբիան միլիարդավոր դոլարներ ներդրում է կատարել ամբողջ աշխարհում, ինչի հետևանքով էլ Ասիայի արևմտյան շրջանում ստեղծվել են բազմատեսակ թաքֆիրական խմբեր:

Մյուս պատճառը, որի հիմամբ Սաուդյան Արաբիային կարող ենք Սպիտակ ԻԼԻՊ անվանել այն է, որ և՛ ԻԼԻՊ-ը և՛ Սաուդյան Արաբիան համոզված են,որ Ասիայի արևմտյան շրջանում դիմադրության առանցքը մտահոգիչ երևույթ է և պիտի պայքարել նրա դեմ: ԻԼԻՊ-ի և Սաուդյան կառավարության մեջ այս ընդհանրությունների բերումով նրանք հավասար դիրքորոշում ունեն:

Ամբողջ խնդիրն այն է, որ եթե Արևմուտքն ու ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարի լուրջ մտադրություններ ունենային պիտի տարիներ առաջ՝ նախքան պաղեստինցի կանանց ու երեխաների արյան հեղվելը և սիոնիստների ձեռքով Գազային պարտադրված բնակարանների ավերումը կանխեին Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական ու ռասիստական քայլերը:

Արևմուտքի երիտասրադներին հղած իր առաջին նամակի մի բաժնում իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը ահաբեկչությունը բնութագրել էր որպես իսլամական աշխարհի և Արևմուտքի ընդհանրությունը՝ առավել անվտանգ ապագա ունենալու մասին ելքեր որոնելու կապակցությամբ: Մեծահարգ առաջնորդը հստակեցրել էր.«Վերջերս Ֆրանսիայում կատարված դեպքերի հետևանքով ժողովրդի ապրած վախի ու սարսափի զգացումը, Սիրիայի, Իրաքի, Եմենի և Աֆղանստանի ժողովրդի տարիներ շարունակ ապրած զգացումների միջև երկու կարևոր տարբերություն կա: Առաջինն այն է, որ իսլամ աշխարհը համեմատաբար մեծ ծավալներով և ավելի երկար ժամանակով  է բռնությունների ու սարսափելի իրավիճակների զոհ դարձել:

Երկրորդ տարբերությունն այն է, որ այդ բռնությունները շարունակ հովանավորվել են գերտերությունների կողմից: Այս իրականության վառ ապացույցը ԱՄՆ-ի կողմից Ալ-Ղաիդայի և Թալիբանի և նրանց չար հետևորդների սպառազինումն ու հզորացումն է: Բայց Արևմուտքում այնպես են ներշնչել, որ իբր տարածաշրջանում ու արևմտյան երկրներում իրականացվող բոլոր ահաբեկչական գործողությունների ակունքը իսլամն է:

Իրականությունն այն  է, որ Արևմուտքի հակաահաբեկչական կարգախոսները կորցրել են իրենց նշանակությունտ և հայտնվել են բացահայտ հակասությունների առջև: ՄԱԿ-ի նման միջազգային կազմակերպություններ փաստորեն ծառայում են Արևմուտքի քաղաքականություններին ու հովանավորում են Սաուդյան Արաբիայի և Իսրայելի պես ահաբեկիչ ու մանկասպան ռեժիմներին: Անտեսելով ահաբեկչության արմատները այս կառույցները բռնատիրական գործընթացների տարածման պատճառ են հանդիսացել: Անշուշտ ահաբեկչությունը և բռնությունների ու ծայրահեղականության հետևանքով աշխարհի ցանկացած մարդու ապրած վիշտն ու տառապանքը ցավալի երևույթներ են, լինի դա Ֆրանսիայում կամ թե մի այլ վայրում, սակայն երկստանդարտ մոտեցումներով հնարավոր չէ ոչնչացնել ահաբեկչությունը:

Բազմաթիվ ապացույցներ խոսում են այն մասին, որ ԻԼԻՊ-ի ու Ալ-Ղաիդայի նման հոսանքների ակունք են եղել ԱՄՆ-ն ու նրա տարածաշրջանային հովանավորները, որոնք հեղափոխական շարժումները պառակտելու և իրական իսլամի դիմագիծը աղավաղելու նպատակով տարածաշրջանում հետապնդում են անջատողական քաղաքականությունները:

Սակայն արևմուտքը ի՞նչ պատասխան ունի իր հակասությունների ու երկստանդարտ մոտեցումների համար: Ասիայի արևմուտքում, Պաղեստինում և Սիրիայում տիրող ճգնաժամերի կենտրոնում այդ դաժանությունների դեմ՝ ծայրահեղականությունը սատարելուց բացի ուրիշ ինչ քայլ է կատարել Արևմուտքը: 11 սեպտեմբերյան դեպքերից հետո ահաբեկչության դեպ լուրջ պայքար մղելու փոխարեն Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն իրենց ռազմական մոտեցումների հետևանքով ծայրահեղականության, պատերազմների ու ահաբեկչության առավել տարածման պատճառ են դարձել, ինչն իր հերթին ապացուցում է, որ իր իսկ հայտարարած աշխարհում անվտանգություն ու կարգ ու կանոն հաստատելու գործում Արևմուտքը ձախողել  է: