Սաուդյան Արաբիան՝ թշնամություն Իրանի դեմ Հաջջի լծակով
Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Հաջջը և այդ ուխտագնացության ծեսերը առիթ են իսլամ աշխարհի խնդիրներն արծարծելու և պատմական այս պարտականությունը կատարելու համար: Անհավատներից զերծ մնալը ևս այդ մեծ ուխտագնացության ամենացայտուն քաղաքական ծեսերից է: Հաջջի ուխտագնացությունը պատեհ առիթ է ընձեռում իսլամ աշխարհին միջազգային հավասարություններում դերակատար լինելու համար և հարկավոր է օգտվել այդ առիթից:
Այսօր իսլամ աշխարհում տիրող խնդիրները հետևանքն են թուլությունների, անուշադրությունների և հետամնաց համակարգերի կողմից իսլամ աշխարհին պարտադրված վեճերի: Մուսուլմանների միջև տարաձայնություն և պառակտում առաջացնելը թշնամիների գլխավոր ծրագրերից են: Սակայն ովքեր և ինչ քայլերով են խթանում իսլամի թշնամիների ծրագրերի իրագործումը: Այդ հարցի պատասխանն այն է, որ այդ տարաձայնություններն ակունք են առնում Սաուդյան Արաբիայում գոյություն ունեցող վահաբիական գաղափարախոսությունից: Սաուդյան Արաբիան տարիներ է ինչ իր բոլոր էներգիան կենտրոնացրել է շիաների ու սուննիների, արաբների ու ոչ-արաբների և տարբեր ազգությունների ու ցեղախմբերի միջև տարաձայնությունների ստեղծման վրա:
Իսլամական հեղափոխության Մեծարգո առաջնորդի խոսքերով, իսլամ աշխարհի խնդիրների կարգավորումը հնարավոր է Ղուրանի ուսուցումներին հետևելով, արդիական հետամնացությանը չենթարկվելով և տգետների բռնություններին դիմակայելով:
Ինչպես իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդն է ընդգծել, տարածաշրջանում տիրող պայմաններում իսլամի անունից մուսուլմաններին թիրախ դարձրած և թշնամիների շահերին ծառայող դավադիր շարժումներին դիմակայելն առանցքային նշանակություն ունի: Այդ նշանակությունից ելնելով, հարկավոր է ավելի խորաթափանց հայացք նետել Հաջջին և դրա միասնություն առաջացնող հասկացությանը: Որովհետև իսլամ աշխարհում տիրող այժմյան պայմաններում, միասնությունը մուսուլմանների կորած օղակն է հանդիսանում: Այդ տարաձայնությանը նպաստել է Աբրահամյան Հաջջի ուսուցումների, այն է՝ իսլամ աշխարհի միասնության մասին անտեղյակությունը:Սակայն Սաուդյան Արաբիան ձգտում է մուսուլմանները հեռանան տիրակալության համակարգից ազատող Հաջջի ուխտագնացությունից:
----
Հաջջի նկատմամբ Սաուդյան Արաբիայի վերաբերմունքը մարմնավորում է իսլամ աշխարհում միասնություն առաջացնող գաղափարների տարածումը կանխելու Արևմուտքի ստրատեգիան: Բռնության լծակներից օգտվելով և գրոհելով, Արևմուտքը ձգտում է թուլացնել մուսուլմանների միջև միասնություն ու միաբանություն առաջացնող գաղափարները: Որոշ շարժումներ, տգիտությունից ելնելով և ծառայելով թշնամիների դավադրություններին, իրար դեմ են հանել շիա ու սուննի մուսուլմաններին, ինչը իսլամ աշխարհին սպառնացող մեծ վտանգ է համարվում:
Առերես կրոնական խմբավորումների ու գաղափարների տեսքով կործանարար այդ շարժումները սալաֆիական ու թաքֆիրական խմբավորումների միջոցով ծայրահեղականություն ու սնահավատություն են քարոզում և այդպիսով իսլամ աշխարհի կործանմանը ձգտում: Շեղված այդ խմբավորումները փորձում են վերացնել միասնություն առաջացնող և մուսուլմանների ճակատագրի հետ առնչվող բոլոր գործոնները, որոնք ուսուցանում է Հաջջը, որպեսզի իսլամական իրական միասնությունը չկարողանա դրսևորվել որպես իսլամի փափուկ հզորության խորհրդանիշ:
Նկատի առնելով այս իրողությունները, անցյալ տարի Հաջջի մեծ Կոնգրեսին հղած ուղերձում, իսլամական հեղափոխության Մեծարգո առաջնորդը նշել է, որ չափազանց խորիմաստ է Հաջջի ծիսակատարությունը, որի մասին պետք է խորհեն ցանկացած երկրի ու ազգությանը պատկանող բոլոր հաջիները:
Համաշխարհային այդ ուղերձում, գերապատիվ առաջնորդը նշել է, որ տարածաշրջանում պատերազմների, արյունահեղության, աղքատության, հետամնացության և էթնիկական ու կրոնական տարաձայնությունների պատճառ դարձած ԱՄՆ-ի խարդախ քաղաքականություններն իսլամ աշխարհի գերխնդիրն են համարվում: Նորին Վսեմություն առաջնորդն ընդգծել է, որ իսլամ աշխարհը ծանր պարտականություն ունի Պաղեստինի ժողովրդի դեմ բազում ոճրագործություններ իրականացրած, Ալ-Աղսա մզկիթը անարգած, իրավազրկված պաղեստինցիների կյանքն ու գույքը ոտնահարած սիոնիստական զավթիչ ռեժիմի քայլերի նկատմամբ և պետք է ճանաչի իր իսլամական պարտականությունը:
Իրողությունն այն է, որ այսօր իսլամ աշխարհն ընկել է էթնիկական ու կրոնական պատերազմների և սատանայական դավադրությունների ու ծայրահեղականության թակարդը, որոնք ստեղծվել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման և սիոնիստների կողմից: Նրանք այս վայրագ քայլերով ապացուցեցին, որ ցանկացած քայլի կդիմեն իսլամի դիմագիծը խեղելու և մարդկային արժանապատվությունը ոչնչացնելու համար: Այս բոլորը պատճառ են դարձել, որ շիա և սուննի մուսուլմանները չկարողանան կարգավորել իրենց զարգացման և իսլամի իրական դիրքը նվաճելու ճանապարհին գոյություն ունեցող ընդհանուր խնդիրները: Այս կործանարար շարժման շրջանակում տարածաշրջանի որոշ երկրներ՝ այդ թվում Սաուդյան Արաբիան քայլ են պահում ԱՄՆ-ի հետ և իրենց փողն ու հզորությունը հատկացնում են Բահրեյնում, Եմենում, Սիրիայում, Իրաքում և Լիբանանում մուսուլմանների ճնշմանը և պառակտողական միջամտություններով, ենթահող են ստեղծել իսլամական երկրներում ազգային, կրոնական ու հասարակական պառակտումների համար:
Ցավոք որոշ իսլամական պետություններ գլխավոր սպառնալիքներին՝ Սիոնիստական ռեժիմին, ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը ուշադրություն դարձնելու փոխարեն, իրենց ռազմական կարողությունն ու հարստությունը միջոց են ծառայեցրել տարածաշրջանի անվտանգությանն սպառնալու համար: Բահրեյնում, Իրաքում, Սիրիայում, Եմենում, Գազայում , Հորդանան գետի արևմտյան ափին և ասիական ու աֆրիկյան այլ երկրներում տեղի ունեցող ցավալի դեպքերը վկայում են իսլամ աշխարհում գոյություն ունեցող մեծ խնդիրների մասին: Խնդիրներ, որոնց առաջացման մեջ դերակատար է համաշխարհային կայսերապաշտությունը և հարկավոր է լուծում գտնել դրանցից ձերբազատվելու համար: Ուստի իսլամական հեղափոխության Մեծարգո առաջնորդի ուղերձում ընդգծվել է, որ ժողովուրդները պետք է իրենց պետություններից պահանջեն հանձնառու լինել այդ խնդիրների նկատմամբ և պետությունները պետք է կատարեն այդ ուղղությամբ իրենց վստահված ծանր պարտականությունները:
----
Իրենց հնարավորություններով իսլամական երկրները կարող են լուծում գտնել այդ խնդիրների կարգավորման համար, սակայն կան գործոններ, որոնք պառակտում են առաջացրել մուսուլմանների միջև և թուլացրել են իսլամ աշխարհը: Այդ գործոններից մեկը Հաջջի ուխտագնացության ժամանակ ավելի ընդգծված մուսուլմանների միասնության նշանակության ընկալման բացակայությունն է:
Իսլամի և դրա քաղաքական ու բարոյական մեծ պոտենցիալների մասին բավարար չափով ճանաչում չունենալը և այդ հարցը թշնամիների կողմից չարաշահվելը հանգեցրել են սալաֆիական ու թաքֆիրական խմբավորումների կողմից առերես կրոնական, բայց էությամբ ծայրահեղական ու սնոտիապաշտ խմբավորումների ստեղծմանը, որի պատճառով իսլամ աշխարհը չի կարողացել ապացուցել իր գործուն դերակատարությունը: Նկատի առնելով պատմական այս իրողությունները, իսլամական հեղափոխության Մեծարգո առաջնորդն անցյալ տարվա Հաջջի մեծ Կոնգրեսին հղած ուղերձում ընդգծել էր, որ Հաջջի մասնակիցների առաջին պարտականությունն է խորհել համաշխարհային, պատմական ու հավերժական այս իրադարձության մասին: Այդ մասին խորհելը անշուշտ կարող է փոխել իսլամական երկրների ճակատագիրը:
Այդ տեսանկյունից իսլամական հեղափոխության Մեծարգո առաջնորդը միշտ կարևորել է Հաջջի քաղաքական ու հասարակական կողմերը և ասել է.«Առանց անհավատներին մերժելու, առանց միասնականության և առանց անհավատությունն ու բազմաստվածությունը մերժելու Հաջջը, Հաջջ չէ և զուրկ է Հաջջի ոգուց ու իմաստից»:
Այդ հիման վրա, գերապատիվ առաջնորդն աբրահամյան Հաջջի մասին ասել է.«Այս մեծ համախմբությունը միտված է բոլոր մուսուլմաններին առնչվող քաղաքական ու աստվածային վեհ իդեալների ու նպատակների իրագործմանը, իսլամ աշխարհի խնդիրների կարգավորմանը և միասնության ու միաբանության ստեղծմանը:
Անտարակույս Հաջջի ուխտագնացության շրջանակում և Հաջջի փիլիսոփայության համաձայն, այդ մեծ Կոնգրեսում պետք է քննարկվեն իսլամ աշխարհի խնդիրները:
Իսլամը և մուսուլմանների հավաքական ինքնությունը պաշտպանելու համար պատրաստվածությունից հետո, մուսուլմանների գերխնդիրն են այն ժողովուրդները, որոնք նվաստացել են կայսերապաշտների բռնությունների պատճառով և ծանր պայմաններում են ապրում: Սաուդյան վարչակազմի խոսքերն ու գործելակերպը վկայում են այն մասին, որ նրանց տեսանկյունից Հաջջը ոչ մի առնչություն չունի իսլամ աշխարհի քաղաքական հարցերի և մուսուլմանների ճակատագրի հետ: Հավատուրացների մերժմանը նրանց ընդդիմանալը իրականում ԱՄՆ-ի և Իսրայելի շահերի նկատմամբ նրանց հովանավորության և այդ պետությունների շահերը մուսուլմանների շահերից գերադասելու իմաստով է: Հետևաբար Սաուդյան Արաբիայի իշխանավորների չափանիշների համաձայն, Հաջջի մասին ԻԻՀ-ի հայեցակետերը խափանում են Հաջջի անդորրը: