Արյունալի Հաջջը (Մինայի ողբերգության իրավական կողմերի քննարկումը)
(last modified Tue, 13 Sep 2016 13:13:24 GMT )
Սեպտեմբեր 13, 2016 17:43 Asia/Tehran

Մինայի Ողբերգությունը վերջին կես դարի ընթացքում տեղի ունեցած աննախադեպ մարդկային ողբերգություններից կարելի է համարել, որը ցնցեց աշխարհը: Մի դեպք, որ տեղի ունեցավ «Մասջեդ Ալ-Հարամում» ամբարձիչ կռունկի ընկնելուց մի քանի օր հետո և խլեց 8 հազար ուխտավորների կայնքը:

Մինայի ողբերգությունը վերջին կես դարի ընթացքում տեղի ունեցած աննախադեպ մարդկային ողբերգություններից կարելի է համարել, որը ցնցեց աշխարհը: Մի դեպք, որ տեղի ունեցավ Մասջեդ Ալ-Հարամում ամբարձիչ կռունկի ընկնելուց մի քանի օր հետո և խլեց 8 հազար ուխտավորների կայնքը: Մի դեպք, որ խոցեց աշխարհի մուսուլմանների սիրտը: Այս ողբերգության ծավալները այնքան մեծ են, որ չնայած մի տարի է անցել դրանից, բայց դեռ ցավալի է ու վշտալի:

Մինայի ողբերգությունը

Չնայած որ Սաուդյան Արաբիան դեպքի պատասխանատվությունն ընդունելու փոխարեն այն վերագրում է  ճակատագրին, սակայն միջազգային իրավաբանության տեսանկյունից, կառավարությունների պատասխանատվությունները տվյալ կառավարության կողմից ընդունվելու կամ չընդունվելու կարիք չունեն և միջազգային օրենքների ու կանոնների խախտման դեպքում պատասխանատվություն են կրում և պիտի հատուցում կատարեն: Սակայն Սաուդյան Արաբիայի կառավարությունը ինչո՞ւ պիտի հատուցում կատարի և միջազգային ո՞ր օրենքն է խախտել:

Անկասկած Սաուդյան Արաբիայի կառավարությունը Մինայի ողբերգության հարցով միջազգային պատասխանատվություն ունի: Մարդկային իրավունքների ու միջազգային փաստաթղթերում հավաստիացվել է, որ կառավարությունները պարտավոր են հարգել և պաշտպանել արտասահմանցիների իրավունքները: Այնուամենայնիվ եթե որևէ կառավարություն առևտրի կամ ուխտագնացություն կատարելու համար թույլ է տալիս մարդիկ մուտք գործեն իր երկիրը, նրանց անվտանգության ապահովման ու կյանքի պահապանման հարցով պատասխանատու է և պիտի համապատսախան քայլեր ձեռնարկի:

Մինայի ողբերգոթյունը

Հետևաբար Սաուդյան Արաբիայի կառավարությունը պարտավոր  է փոխհատուցել այդ ցավալի դեպքի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու տուժածներին: Ուստի ողբերգության հետևանքով տուժածների իրավունքն է իրավական ճանապարհներով քայլեր կատարեն հատուցում ստանալու համար: Օրինազանց պետության դեմ դատական գործ հարուցելը և դատական հետաքննությունները կարող են կանխել նմանատիպ դեպքերի կրկնությունը:

Ականատեսների վկայությունների համաձայն ցավոք հասնում ենք այն եզրակացության, որ Մինայի դեպքի ընթացքում խախտվել է մարդկային սկզբունքները և հաջիների մարդկային նախնական իրավունքները:

Աստծու տան ուխտավորների անվտանգությունն ու ապրելու իրավունքը մարդկային  ամենասկզբնական իրավունքներն են, որոնք խախտվեցին Մինայի դեպքում: Ցավոք այս դեպքի հետևանքով մոտ 8000 մարդկային կլյանքեր խլվեց: Այս ծավալուն սպանությունը տեղի է ունեցել այն դեպքում, երբ Սաուդյան Արաբիայի կառավարությունը միջազգային օրենքների համաձայն վիզա տրամադրելուց հետո հարկադրվում էր ապահովել արտերկրացիների իրավունքներն այդ թվում նաև կյանքի անվտանգության իրավունքը:

Մինայի ողբերգության զոհերը

Առողջության ու առողջապահական ծառայություններին հասանելիությունն էլ Աստծու տան ուխտավորների անտեսված իրավունքներից մեկն է: Սաուդյան Արաբիայի կառավարությունը պիտի անմիջապես օգնություն ցուցաբերեր տուժածներին, բայց ներկաները՝ ականատեսները հավաստիացնում են, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունն իր մարդկային ու նույնիսկ օրինական պարտականությունները կատարելու մեջ թերացել է: Մեծ թվով վիրավորներ տոթի, բազմության ճնշումների և այլ վնասվածքների պատճառով կորցրել են իրենց կյանքը: Նույնիսկ տեսնելով սեփական երկրի փրկարարական  ուժերի անփորձությունը և ճգնաժամի վերահսկման անկարողությունը Ռիադը մյուս երկրների փրկարարական խմբերին արգելել էր օգնություն ցուցաբերել և ավելի էր մեծացրել ողբերգության ծավալները:

Մինայի ողբերգության զոհերը

Այդ ցավալի ու տանջալի մահը տեղի է ունեցել այն դեպքում, երբ Սաուդյան Արաբիայի անվտանգության ու փրկարարական ուժերը դյուրությամբ կարող էին շշերով ջուր հասցնել վիրավորներին կամ էլ ջրցան մեքենաներով ջուր ցանել նրանց վրա: Դեպքի վայրին մոտ գոյություն է ունեցել մի հրշեջ կենտրոն, որն անշուշտ ունեցել է որոշակի քանակյությամբ ջուր և կամ էլ այն ուղղաթիռը, որ դեպքից հետո թռիչք է կատարել այդ տարածքում՝ դյուրությամբ կարող էր հաջիների սպառված մարմիններին ջուր ցանել: Բայց այդ քայլերից ոչ մեկը չկատարվեց որպեսզի ծարավը հագեցներ ու կանխեր նրանց մահը:

Ականատեսների վկայությամբ մահացածի հաշվով սառնարան ունեցող կոնտեյներների մեջ դրվող հաջիների կենսական նշանները չէին ստուգվել և մի շարք վիրավորներ էլ, ովքեր հատուկ երկրների քաղաքացիներ էին առհասարակ անուշադրության էին մատնվել, որպեսզի այդ վիճակում մահանան և բողոքելու դեպքում նրանց հայհոյում  կամ էլ անարգում էին:

Աստծու տան ուխտավոների խախտված իրավունքներից մեկն էլ մահացածների մարմինների սրբապղծումն ու մարդկային արժանապատվության անտեսումն է եղել: Բայց հաջիների մահից հետո էլ ցավոք Սաուդյան Արաբիան զոհվածների դիակները այլ վայր փոխադրելու հարցն էլ ճիշտ  չի կազմակերպել: Դեպքի վայրից վերջին դիերը տեղափոխվել են պատահած աղետից քանի ժամ անց: Զոհվածների մարմինները իրար վրա դրված ժամեր տոթի մեջ մնացել են պողոտաներում: Երկար ժամանակ զովածների դրսում մնալը պատճառ է դարձել նրանց մարմինները շատ արագ նեխեն: Նույնպես Ջեդդա քաղաքի դիակների պահպանման սառնարանները զոհվածների քանակի տարողությունը չեն ունեցել:

Մինայի պողոտաներում անորոշության մատնված դիակներ

Այդ պատճառով դիակների մի մասը պահվել է սառնարան ունեցող կոնտեյներների մեջ, որոնք ցավոք դիակների պահպանման հարմար պայմաններ չեն ունեցել: Սա պատճառ է դարձել նույնիսկ զոհվածների ֆիզիկական դիմագծերը փոփոխվեն: Նրանք մարմինները դնում էին պատգարակի վրա ու քանի որ բեռնատարների հատակը դիակների տեղափոխման համար հարմար չի եղել պատգարակները բեռնիչ-դարսակիչներով դնում էին բեռնատարների մեջ:

Մինայի փողոցների վատ պայմաններում դիակների հավաքումը

Սկզբում Սաուդյան Արաբիայի կառավարությունը առանց պատկան երկներին տեղեկացնելու հողին էր հանձնել նահատակների մարմինները: Մինայի ողբերգության զոհերի թաղման իրավական կողմերի մասին պիտի ասենք, որ այդ քայլը Սաուդյան Արաբիայի լիազորությունների մեջ չէր գտնվում: Միջազգային օրենքների համաձայն այդ երկրի պարտականությունն էր զոհվածների մարմինները հանձնել պատկան երկրին:

Զոհվածների դիակները

Վիրտուալ աշխարհում դեպքի լուրերը հրապարակվելուց հետո ուխտավորների ընտանիքներից շատերը մտահոգվում էին իրենց հարազատի համար: Սակայն Սաուդյան Արաբիան հապաղում էր տեղեկություններ փոխանցելու հարցում և հստակ տեղեկություններ չէր փոխանցում զոհերի թվի մասին: Մյուս կողմից Սաուդյան Արաբիայի հաջիների մարմինները իրենց երկրներ տեղափոխելու համար անհապաղ քայլեր պիտի ձեռնարկեր: Բայց ցավոք առաջին օրերում այդ ոլորտում արագ համագործակցություն չկատարվեց:

Ակնհայտ է, որ Մինայի դեպքի ընթացքում Սաուդյան Արաբիայի կողմից ամբողջությամբ խախտվեց մարդու իրավունքների հռչակագիրը: Մութ ու ցավալի դեպքերի կրկնությունից պարզվում է, որ Սաուդյան Արաբիան երբեք լրջորեն իրավական պատասխանատվության չի կանչվել: Քանի որ տուժածների պատկան երկրները իրենց քաղաքական և երբեմն էլ շահաբեր հարաբերությունների բերումով լռությամբ անցել են խնդրի կողքով և խնդրի քաղաքականացմամբ հարկ եղածին չափով չեն արժևորել իրենց իրավական պահանջները ու նրանց դիրքորոշումները հաճախ ազդվել են քաղաքական նկատառումներից:

Իսլամական աշխարհի համար 8 հազար մարդ կորցնելը մեծ վիշտ էր: Եվ որպեսզի կանխվեր ապագա ողբերգությունների կրկնությունը  տուժածների երկրներից և միջազգային հանրությունից պահանջվում էր իրավական ճանապարհներով լրջորեն հետևել խնդրին:

Մինայի ողբերգությունը

Ակնկալվում էր, որ տուժած երկրների ԱԳ նախարարություններն իրենց պարտականությունների շրջանակներում՝ միջազգային կառույցների, իսլամական կոնֆերանս կազմակերպության, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և Սաուդյան Արաբիայի դատական պաշտոնատարների միջոցով հետամուտ լինեն խնդրին:

Մարդու իրավունքների հաընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածի համաձայն, այն անձը, ով ֆիզիկական, հոգեկան կամ նյութական վնաս է կրում կարող է հատուցում պահանջել և այդ կապակցությամբ անհատը կամ էլ իր անմիջական հարազատները կարող են քայլեր ձեռնարկել: Հետևաբար երբ որևէ մեկը օտար երկրում բռնության ենթարկվի՝ դիմելով տվյալ երկրի արդարադատությանը պիտի բողոք ներկայացնի ու հետամուտ լինի իր իրավունքների վերականգնմանը:

Սաուդյան Արաբիայի դատարանները

Նույնպես, 1963թ. Վիեննայում վավերացված հյուպատոսական հարաբերությունների կոնվենցիայի համաձայն, արտերկրում բռնության ենթարկված օտարերկրացիները պիտի դիմեն իրենց երկրի դեսպանատուն կամ հյուպատոսական ներկայացուցչության գրասենյակ, որպեսզի գործը հետաքննվի և ստանան անհրաժեշտ աջակցությունը:

Միջազգային ատյաններին հայց ներկայացնելու համար նախ պիտի դատական հայց ներկայացնել Սաուդյան Արաբայի ներքին դատարաններին, որպեսզի երբ այդ երկրի ատյանները ի վիճակի չլինեն վերականգնել արդարությունը, այդ դեպքում ճանապարհ հարթվի միջազգային ատյաններին այդ թվում՝ միջազգային արդարադատության ատյանին հայց ներկայացնելու համար: Միջազգային արդարադատության ատյանը որոշ դատական գործերում ընդունել է դիվանագիտական հովանավորման շրջանակներում ներկայացված հայցերը: Այն իմաստով, որ կառավարությունը որպես իր քաղաքացու ներկայացուցիչ նրա իրավունքները պաշտպանելու համար բողոքում է օրինազանց  պետության դեմ:

Մինայի հովիտը

Հարկ է նշել, որ միջազգային արդարադատության ատյանին հայց ներկայացնելու համար, նախ պիտի հավաքագրվի այն փաստերն ու ապացույցները, որոնք խոսում են հաջջի ուխտագնացության կազմակերպման հարցում Սաուդյան Արաբիայի թերացման մասին և համեմատվեն միջազգային այն կոնվենցիաների հետ, որոնց անդամակցում են Սաուդյան Արաբիան և հայց ներկայացնող երկրները:

Արդարադատության միջազգային ատյան

Նույնպես եթե այդ երկրի ու Սաուդյան Արաբիայի միջև առկա են երկկողմ համաձայնություններ այդ դեպքում պիտի հաշվի առնվեն տվյալ համաձայնությունների կետերը: Սաուդյան Արաբիայի կողմից 1961 և 1963թթ. հյուպատոսական հարաբերություների մասին Վիեննայի  կոնվենցիաների խախտումը այն պարագաներն են, որոնց ուսումնասիրելը անհարժեշտ է հայց ներկայացնելու համար:

Իրավական քայլեր պիտի կատարվեն նույնպես իսլամական աշխարհում: Մինայի ողբերգությունը և հազարավոր մուսուլմանների զոհվելը մեծապես վշտացրել է իսլամական աշխարհը: Ուստի իսլամ աշխարհը մեծ պատասխանատվություն է կրում 8 հազար մուսուլմանների մահվան հարցում:

Իսլամական երկրներից կազմված «Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը» պիտի լրջորեն հետամուտ լինի այդ խնդրին: Այդ կազմակերպությունը պիտի նախագահների մակարդակով նիստ գումարելով փաստահավաք հատուկ խումբ կազմի և հետաքննություններ անցկացնի խնդրի կապակցությամբ ու Սաուդյան Արաբիային հարկադրի կատարել իր իսկ պարտականությունները:

 Իսլամական կոնֆերանս կազմակերպություն

Տուժած երկրները նույնպես կարող են օգնություն ստանալ,որպես փաստահավաք կոմիտեի երաշխավոր՝ ՄԱԿ-ի տարբեր կառույցներից այդ թվում՝ գլխավոր ասամբլեայից կամ մարդու իրավունքների խորհրդից: Ակնհայտ է, որ փաստահավաք կոմիտեն կարող է պարզել դեպքի ծրագրված լինել կամ չլինելը: