Սիրիայի հրադադարն ԱՄՆ-ի միտումնավոր քայլերի հակակշռի տակ
Չեղարկվեց Սիրիայում հրադադարի մանրամասների քննարկման համար նախատեսված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի սեպտեմբերի 17-ի նիստը:
Նախատեսված էր այդ նիստում ԱՄՆ-ի և ՌԴ-ի ներկայացուցիչները քննարկեին երկու երկրի միջև համաձայնության մանրամասները՝ կապված Սիրիայում հաստատված հրադադարի ռեժիմի, ժողովրդին հումանիտար օգնություն տրամադրելու և ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական համագործակցության հետ:
ՄԱԿ-ի ԱԽ-ի անցած շաբաթվա նիստի ընթացքում այդ կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ՝ Վիտալի Չուրկինը առաջարկել է Սիրիայում հրադադարի համաձայնությունը պաշտպանող բանաձև ընդունել:
Անցած շաբաթ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Սիրիայի հարցով համաձայնություն կայացավ և սեպտեմբերի 12-ի երեկոյան ուժի մեջ մտավ համաձայնեցված հրադադարի ռեժիմը ու մինչ այսօր շարունակվում է այն:
Հրադադարը մեկ շաբաթ տևելու և Սիրիայի ժողովրդին հումանիտար օգնություն հասցնելու դեպքում, նախատեսված է Վաշինգտոնը և Մոսկվան համագործակցեն ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի հարցում:
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստն այն դեպքում է չեղարկվել ,երբ Ռուսաստանը վերջին օրերի ընթացքում բազմիցս ընդգծել է Սիրիայի հարցով Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև համաձայնագրի տեսքտի հրապարակման անհրաժեշտությունը:
ՌԴ ԱԳ նախարար՝ Սերգեյ Լավրովն ասել է.«Եթե ԱՄՆ-ն տատանվում է համաձայնագրի տեքստի հրապարակման հարցում , Ռուսաստանը պատրաստ է դա կատարել ,քանզի Մոսկվան չի պատրաստվում գաղտնի դիվանագիտություն վարել»:
Քաղաքական հարցերի դիտորդները նշելով ,որ Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև համաձայնագրում ընդգծվել է ԻԼԻՊ և «Ալ Նուսրա Ճակատ» խմբավորումների դեմ պայքարի անհրաժեշտությունը , հավաստիացրել են,որ ԱՄՆ-ի կողմից չափավորական ընդդիմության ու ահաբեկիչների տարանջատման հարցի առաջ քաշելը հակակշռի տակ է տանում ահաբեկիչների դեմ հարձակումները:
Սիրիայի կապակցությամբ հրադադարի համաձայնագրի վերաբերյալ մյուս խնդիրը ԱՄՆ-ի գաղտնի քայլերն են ,ինչը նույնիսկ առթել է Ռուսաստանի և Ֆրանսիայի պաշտոնատարների բողոքը:
Ամերիկացի պաշտոնատարները համաձայնագրում զգայուն կետերի ու տեղեկությունների առկայության պատճառաբանությամբ կանխել են դրա մանրամասնությունների հրապարակումը:
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունն այն դեպքում է տեղի ունեցել ,երբ հանրային կարծիքը կասկածում է Վաշինգտոնի անկեղծությանը:
Սիրիայի հարցով ԱՄՆ-ի նախկին քայլերի փորձը ցույց է տալիս,որ այսպես կոչված հրադադար հաստատելու հարցում ԱՄՆ խորամանկ քայլերը այնքան էլ չեն համապատասխանում հրադադարի իրական ոգուն ,ինչը փաստորեն Սիրիայում ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորումների ձեռքը բաց է թողնում իրենց ոճիրները շարունակելու համար:
Բռնությունների դադարեցումը և հումանիտար օգնությունների առաքումը նկատի առնված տարածքներ, այդ թվում Հալեպ քաղաք և ահաբեկիչների դեմ մղվող պայքարում Սիրիայի կառավարության հետ համադրումներ կատարելը նոր հրադադարի վերաբերյալ համաձայնության հաջողության նախապայմաններն են համարվում: