Սաուդյան Արաբիան՝ թշնամություն Իրանի նկատմամբ Հաջջի լծակով   
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i35095-Սաուդյան_Արաբիան_թշնամություն_Իրանի_նկատմամբ_Հաջջի_լծակով
Անցած տարի Մինայի ողբերգության ընթացքում շուրջ 7000 ուխտավորներ զոհվեցին: Այս ողբերգությունը ահաբեկչական բնույթի չէր, սակայն հետևանքն էր Հաջջի կառավարման հարցում  սաուդացի պատասխանատուների անարժանության, որի կապակցությամբ պատասխանատու պիտի լինեն: Պիտի քննել դեպքի պատճառները և դրա պատասխանատուները ինչ մակարդակի էլ, որ լինեն համարժեք պատասխանատվություն պիտի կրեն:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Սեպտեմբեր 18, 2016 04:32 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան՝ թշնամություն Իրանի նկատմամբ Հաջջի լծակով   

Անցած տարի Մինայի ողբերգության ընթացքում շուրջ 7000 ուխտավորներ զոհվեցին: Այս ողբերգությունը ահաբեկչական բնույթի չէր, սակայն հետևանքն էր Հաջջի կառավարման հարցում  սաուդացի պատասխանատուների անարժանության, որի կապակցությամբ պատասխանատու պիտի լինեն: Պիտի քննել դեպքի պատճառները և դրա պատասխանատուները ինչ մակարդակի էլ, որ լինեն համարժեք պատասխանատվություն պիտի կրեն:

Միջադեպը կարող է երեք պատճառներ ունեցած լինել, որոնք են՝ առանց մեղավորի գոյության ուխտավորների բազմության կուտակումը, թերացում և ի վերջո մտածված քայլ:

Եթե ապացուցվի Մինայի դեպքի մտածված լինելը, Սաուդյան Արաբիայի իշխանությունները միջազգային իրավունքի կոնվենցիայի միջազգային անձեռնմխելիության մասին հոդվածով պատասխանատու են լինելու բոլոր ուխտավորների ֆիզիկական անվտանգության պաշտպանության ուղղությամբ իրենց միջազգային պարտավորությունը չհարգելու պատճառով:

Միջազգային իրավունքի դիտանկյունից Մինայի ողբերգությունը կարելի է քննարկել քաղաքական, ապահովական ու իրավական դիտանկյունից, քանի որ ամեն դեպքում Սաուդյան Արաբիայի իշխանությունները պատասխանատու են ոճրագործության ու Մինայի դեպքի կապակցությամբ և պարտավոր են հատուցել պատճառած ֆինանսական ու բարոյական տույժը: Արդեն քանի անգամ Հաջջի արարողության ժամանակ կրկնված դեպքերը կանխելու պահանջը համարվում է այն երկրների բնական իրավունքը, որոնք ուխտավորներ են գործուղում Հաջջի արարողությանը:

Արաբիայի իշխանությունները Աստծո տան և աշխարհի մուսուլմանների ամենասուրբ վայր հյուրընկալի դիրքում պարտավոր են կատարել միջազգային պարտավորությունների ու պայմանագրերի համաձայն իրենց ուսերին դրված պարտականությունները:

Միջազգային իրավունքի դիտանկյունից Աստծո տան ուխտավորների կյանքի անվտանգությունը և նրանց գույքի պաշտպանությունն ու նաև Հաջջի այլ պահանջների իրագործման պարտականությունը դրված է Արաբիայի իշխանության ուսերին և Սաուդյան Արաբիայի իշխանությունների կրած միջազգային պատասխանատվությունն էլ չափազանց թափանցիկ, պարզ ու հստակ է: Սաուդյան Արաբիան բացահայտ կերպով ոտնահարել է Աստծո տան ուխտավորների իրավունքները և անհերքելի է այդ կապակցությամբ Արաբիայի իշխանությունների կրած պատասխանատվությունը:

Այս կապակցությամբ կարելի է ակնարկել Հաջջի արարողության անվտանգության ապահովման համար ծրագրավորում կատարելու անհրաժեշտությանը:  

Մինայի ողբերգությունը ցավալի դեպք է: Շատ երկրների ուխտավորներ անցած տարվա Հաջջի ուխտագնացության ընթացքում զոհվեցին տարբեր միջադեպերի ժամանակ, որոնց պատճառը Սաուդյան Արաբիայի իշխանությունների ու պատասխանատուների անարժանությունն ու ապաշնորհությունն էր:

Անկասկած Հաջջի կառավարումը միջազգային կարևոր մի պատասխանատվություն է և դրա կարևորության հետ կապված Սաուդյան Արաբիան պատասխանատվություն է կրում: Սաուդյան Արաբիան երբ թույլատրում է ուխտավորների մուտքն ու նրանց վիզա է տրամադրում նաև իր վրա է վերցնում նրանց անվտանգության ապահովման պատասխանատվությունը և նրանք ովքեր Մինայում ոճրագործության պատճառ դարձան պիտի հետախուզման ենթարկվեն Արաբիայի ներքին օրենքների համաձայն:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները թե պիտի ներողություն խնդրեն Մինայի դեպքի ընթացքում զոհվածների հարազատներից և հատուցում վճարեն և թե օրենքի համաձայն հետախուզում պիտի իրականացնեն դրա հեղինակների ու պատասխանատուների հանդեպ: Բացի այդ Սաուդյան Արաբիան միջազգային տեսակետից էլ փոխարինող քայլեր պիտի ձեռնարկի դեպքի հետևանքով տուժածների ու նաև զոհերի հարազատների պարագային: Պաշտոնական ներողությունը, նման դեպքերի կրկնությունը կանխելու ուղղությամբ պարտավորություն ստանձնելը, բժշկական ծախսերի հոգալը և երկրների միջև պայմանագրերի ոտնահարման պատճառով հատուցում վճարելն այն քայլերից են, որ միջազգային իրավունքի համաձայն օրինախախտ պետությունը պարտավոր է դրանք իրականացնել:

Դա ի տես այն բանի, որ Արաբիայի իշխանությունները չեն վճարել Մինայի դեպքի ու ամբարձիչ կռունկի կործանման հետևանքով նահատակվածների արնագինը: Իրանի Հաջջի և ուխտագնացության կազմակերպության տնօրեն Սաիդ Օհադիի ընդգծմամբ սաուդացիները քարոզչությամբ այնպես ձևացրեցին, որ իբր թե շուտով վճարվելու է զոհերի արնագինը, սակայն երկու դեպքերից երկար ժամանակ անցնելով որևէ գումար չի վճարվել զոհերի հարազատներին:

ԻԻՀ ԱԳ նախարարության իրավաբանական խումբն այս կապակցությամբ համադրումներ է կատարել Ֆրանսիայի հետ, որպեսզի այս հարցը նաև հետապնդի միջազգային իրավունքի խողովակով, թեև սաուդացիները, որևէ համագործակցություն չեն ունեցել միջազգային շրջանակների հետ: Այդուհանդերձ Մինայի դեպքի հետապնդումը լրջորեն շարունակվում է և այդ կապակցությամբ տարբեր կառույցների կողմից մեծ ջանքեր են իրականացվել: Զոհերի իրավունքների վերականգնման հարցում Իրանը երբևէ զիջումների չի գնա:

Միակ երկիրը, որ Մինայի դեպքից երկար ժամանակ անց կարողացավ վերադարձնել իր սիրելիների դիակները, Իրանն էր: Որոշ երկրներ նույնիսկ չկարողացան իրենց զոհերի ու անհետ կորածների  մասին վիճակագրական հստակ թվեր ստանալ Սաուդյան Արաբիայից: Այս կապակցությամբ իսլամական երկրները միջազգային շրջանակներում դատ հարուցելու կապակցությամբ արգելք չունենալու դեպքում իրենց քաղաքացիների անունից Սաուդյան իշխանությունների կրած միջազգային պատասխանատվության հարցով կարող են գործ հարուցել Հաագայի միջազգային քրեական ատյանում:   ԻԻՀ-ում քրեական դատաքննության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն երկրի գլխավոր դատախազը պարտավորում է հանրային իրավունքին հասցված վնասի, ինչպես նաև ազգային շահերի ու գույքի հանդեպ հանցագործության դեպքում ներքին կամ միջազգային շրջանակների միջոցով հետապնդում կատարել:

Այս կապակցությամբ Իրանի արտաքին դիվանագիտության կառույցը հայտարարել է, որ հնարավոր բոլոր միջոցներով հետապնդելու է Հաջջի խնդիրը:

Սաուդյան Արաբիան իր վարած քաղաքականություններով և հակառակ հյուրընկալ պետության պարտավորությունների, արգելք է հանդիսացել իրանցի ուխտավորների Հաջջի արարողությանը մասնակցելու ճանապարհին:

Հաջջի արարողության սաուդացի պաշտոնատարները պատասխանատու են ողջ իսլամ ժողովրդի հանդեպ ու եթե այս ժամանակահատվածում Մինայի դեպքի հարցը չհետապնդվի և չբացահայտվեն նման միջադեպերը կրկնվելու արմատները, Աստծո տան հազարավոր ուխտավորների արյունը ի դերև գնացած կլինի: Հետևաբար պիտի թափանցիկ կերպով ներկայացնել Հաջջի ուխտագնացության կազմակերպման հարցում Արաբիայի թուլությունն ու նաև այս կապակցությամբ թերացումները:

Իսլամ աշխարհը դեռ այս կապակցությամբ համոզիչ պատասխանի է սպասում և միայն փաստահավաք մի խումբ կարող է քննել այս դեպքի պատճառները և իր ուսումնասիրությունների արդյունքները հայտարարելով պատասխանել այդ կապակցությամբ առկա հարցերին:

Մինայի միջադեպի հետ կապված բազմաթիվ քննադատություններ են ուղղվել սաուդացի պաշտոնատարների կողմը: Այդ քննադատություններն ընդգծում են, որ Արաբիայի միջոցով Հաջջի կառավարումը լուրջ խնդիրներ ունի: Ապրելու իրավունքը, բժշկական խնամքին ու ջրին հասանելիություն ունենալը և մարդկային արժանապատվության հարգվելն այն իրավունքներից են, որոնց ոտնահարումը համարվում է մարդու իրավունքների խախտում: Հետևաբար անհրաժեշտ է այս արարողության կայացման ձևի շուրջ միջազգային նիստ գումարվի:

Ի դեպ  իսլամական շատ երկրներ, այդ թվում Սիրիայի Հաջջի պատասխանատուները պահանջել են վերատեսության ենթարկել Հաջջի կառավարման ընթացքը:

Սիրիայի հրիտակների նախարար և Հաջջի գերագույն կոմիտեի նախագահ Մոհամմեդ Աբդոլսաթար Ալ-Սեյեդը որոշ ժամանակ առաջ մի հաղորդագրություն հրապարակելով այս տարվա Հաջջին սիրիացի ուխտավորների մասնակցության արգելման պատասխանատվությունն ուղղեց Սաուդյան իշխանությունների կողմը և ընդգծեց. «Արաբիան իր վերցրած քայլերով ձախողեց սիրիացիների Հաջջի ուխտագնացությանը մասնակցելու և իսլամի հինգերորդ հիմնասյունը հարմարվող ուխտագնացության իրագործման ուղղությամբ ջանքերը»: Հաղորդագրության մեջ ընդգծված է, որ Հաջջի պատասխանատուներն առանց կապվածություններն ու այլ հարցեր նկատի առնելու պիտի հնարավորություն ստեղծեն Հաջջի ուխտագնացությանը բոլոր մուսուլմանների մասնակցության համար: Սիրիայի հրիտակների նախարարն իր հաղորդագրության մեջ նշել է, որ արդեն հինգերորդ տարին է ինչ Արաբիան արգելքներ ստեղծելով Սիրիայի արաբական հանրապետության մուսուլմաններ առջև փակել է Հաջջի ուխտագնացության դռները: Արաբիայի այդ քայլով այս տարի էլ Սիրիայում ապրող շուրջ 25000 ուխտավորներ զրկվեցին Հաջջի ուխտագնացությանը մասնակցելու հնարավորությունից: Պաղեստինից էլ շատերը նույն պատճառով զրկվեցին Հաջջից:

Նման պայմաններում չպիտի զարմանանք լսելով, որ Սաուդյան Արաբան իսրայելական «Ջի 4 Էս» ընկերությանն է վստահել ուխտավորների համար խելացի թևնոցների արտադրումը, որոնք ուխտավորները պարտավոր են կրել Արաբիայի օդանավակայաններ մուտք գործելու պահից մինչև այդ երկրից հեռանալը: «Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման համաձայն այս թևնոցներն օժտված են գերարդիական տեխնոլոգիայով, որը Ալե Սաուդի հետ ռազմավարական հարաբերություններ ունեցող երկրների հետախուզական ծառայություններին թույլատրում է ցանկացած պահին տեղեկանալ ցանկացած ուխտավորի գտնվելու վայրի մասին: Հիշյալ ընկերությունը մասնաճյուղեր ունի Արաբիայի տարբեր քաղաքներում, այդ թվում Ջեդդայում, Թաեֆում ու Ռիադում և որևէ միջադեպի ժամանակ Արաբիայի անվտանգության ծառայությունը պարտավոր է անհրաժեշտ տեղեկություններ ստանալ իսրայելական այս ընկերությունից: Ալե Սաուդի կողմից սրբավայրերի անվտանգության պատասխանատվությունն իսրայելական մի ընկերության հանձնվելն անցած տարիների ընթացքում մուսուլման հոգևորականության մոտ վեճի առարկա է դարձել: