Իրանի և Լատինական Ամերիկայի հեղափոխական արվեստների միջև կապը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i35110-Իրանի_և_Լատինական_Ամերիկայի_հեղափոխական_արվեստների_միջև_կապը
Ամմարի անվան միջազգային կինոփառատոնը, համաշխարհային այն կինոփառատոների շարքում է գտնվում, որոնք ցուցադրում են պրոֆեսիոնալ կամ սկսնակ անձանց կողմից հեղափոխական ոգով ստեղծված ֆիլմեր: Կինոփառատոնը կազմակերպողներն էկրանի հնարավորություն են ստեղծում բոլոր վայրերում բնակվող հասարակության տարբեր խավերի ժողովրդի համար:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Սեպտեմբեր 18, 2016 06:09 Asia/Tehran
  • Իրանի և Լատինական Ամերիկայի հեղափոխական արվեստների միջև կապը

Ամմարի անվան միջազգային կինոփառատոնը, համաշխարհային այն կինոփառատոների շարքում է գտնվում, որոնք ցուցադրում են պրոֆեսիոնալ կամ սկսնակ անձանց կողմից հեղափոխական ոգով ստեղծված ֆիլմեր: Կինոփառատոնը կազմակերպողներն էկրանի հնարավորություն են ստեղծում բոլոր վայրերում բնակվող հասարակության տարբեր խավերի ժողովրդի համար:

Ամմարի անվան կինոփառատոնի միջազգային բաժնի 3-րդ շրջան

Թեհրանում «Հայացք աշխարհի հակահեղաշրջման կինոյին» առանցքայնությամբ Ամմարի անվան կինոփառատոնի միջազգային բաժնի երրորդ շրջանն անցկացվել է օգոստոս ամսի վերջերին՝ 1332թ. մորդադ ամսին ԱՄՆ-ի կողմից Իրանում իրականացված հեղաշրջման տարելիցի  հետ միաժամանակ (1953թ. օգոստոսի 18): 130 երկրների կողմից ներկայացված 5 հազար  հայտերի բերումով վերջին 3 շրջաններում փառատոնի ազգային բաժինը առանձնացվեց միջազգային բաժնից:

Փառատոնի քարտուղարն է կինոռեժիսոր, ֆիլմարտադրող, հեռուստատեսային հաղորդումների հաղորդավար, վավերագրական ֆիլմեր նկարահանող և իրանցի լրագրող Նադեր Թալեբզադեն, ով այս շրջանում վավերագրական և գեղրավեստական արտադրություններ ցուցադրելուց բացի կազմակերպել է նաև հակահեղաշրջման ֆիլմերի հայտնի կինոռեժիսոր՝ չիլիացի Միգել Լիթինի մեծարման հանդիսությունը:

Նադեր Թալեբզադե

Այդ միջոցառման ընթացքում պարգևատրվելուց հետո Լիթինը իր ելույթն սկսեց «Սալամ Ալեյքոմ» (Բարև Ձեզ) բառակապակցությամբ: Նա ասաց.«Երկար տարիներ սպասեցի մինչև Իրան գալու բախտ վիճակվեց ինձ: Այն խոսքերը, որ հիմա ասելու եմ բխում են սրտիս խորքից»: Նշելով որ Իրանի Ամմարի անվան կինոփառատոնը և Լատինական Աերիկայի ազատատենչական կինոն շատ ընդհանրություններ ունեն Լիթինն ասել է.«Մենք շատ պարագաներում ընդհանրություններ ու նմանություններ ունենք, որի պատճառը ճշմարիտ և հեղափախական սկիզբն է»:

Շեշտելով որ Իրանի Ամմարի անվան կինոփառատոնը և Չիլիի հակահեղաշրջման կինոն շատ ընդհանրություններ ունեն նա այսպես է շարունակել.«Մենք շատ ընդհանուր նպատակներ ունենք, որոնց թվում է ժողովրդի ու կինոյի միջև կապ ստեղծելու գաղափարը և այն որ կարող ենք կինոն ժողովրդական պայքարի միջոց ծառայեցնել: Մինչև այն աստիճան, որ նույնիսկ մարդիկ իրենք կինոն որպես միջոց կիրառեն իրենց նպատակների իրագործման համար: Իրանի Ամմարի անվան կինոփառատոնի ու Չիլիի ազատագրական կինոյի մեծ թվով նմանությունները պարզում են, որ միաբանվելու համար շատ ժամանակ են կորցրել և մյուս կողմից էլ որոշ հիմնական հասկացությունների ինչպես արդրատենչության ու ճշմարտության ընկալման հարցում նույն մոտեցումներն ունեն: Հետևաբար անհապաղ պիտի վերացնեն արգելքներն ու միբանվեն միմյանց հետ:

Միգել Լիթին

Որպես Իրանի Ամմարի անվան միջազգային կինոփառատոնի հատոկ հյուր չիլիացի կինոռեժիսոր Միգել Լիթինը Թեհրան կատարած այցի առաջին օրը այցելեց Թեհրանի խաղաղությհան թանգարան: Թեհրանի խախաղության թանգարանը տեսնելուց և աշխարհում մասնավորապես Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի ընթացքում Իրանի դեմ զանգվածային կոտորածների զենք կիրառելու պատմական անցյալի մասին թանգարանի գործադիր տնօրեն Մոհամմեդ Ռեզա Թաղիփուրի խոսքերը լսելուց հետո Միգել Լիթինն ասել է.«Նախապես եղել եմ Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքներում ու նույնպես Վիետնամում: Իրանի դեմ շղթայազերծված պարտադրյալ պատերազմի մասին ինչ-որ բաներ լսել էի, սակայն այն ինչ այսօր տեսա այս թանգարանում ինձ համար տարօրինակ ու ազդեցիկ էր ու ցնցեց ինձ»: Նա շարունակեց.«Երբ ուսումնասիրում ենք Ճապոնիայի և Վիետնամի իրադարձությունների և Իրանի դեմ պարտադրյալ պատերազմի կամ էլ Չիլիում ԱՄՆ-ի հովանավորությամբ Պինոչետի կատարած ոճրագործությունների արմատները, տեսնում ենք, որ դրանք սնուցվում են ԱՄՆ-ի կողմից»:

Խոսքն ուղղելով պարտադրյալ պատերազմի անձնուրաց Թաղիփուրին Լիթինը նշեց.«Դուք ինձ համար շատ կարևոր ու հարգելի անձ եք, որովհետև, չնայած որ բռնության եք ենթարկվել ներել եք ու քինախնդրության զգացում չունեք և ձեր խոսքերն ուղղված են համաշխարհային խաղաղությանը»:

Միգել Լիթին չիլիացի կինոարտադրող, կինոռեժիսոր, սցենարիստ, վիպագիր և այդ երկրի հակահեղաշրջման կինոյի արվեստագետներից է, ով այդ երկրի օրինական նախագահ Ալենդեի դեմ Պինոչետի հեղաշրջումից հետո չնայած որ իր կյանքի 2 տասնմյակը աքսորված է եղել, իր բազում սեղծագործությունների մեջ դիմակայել է հեղաշրջում կազմակերպողների դեմ:

Նա նկարահանել է այն ֆիլմերը, որոնք Չիլիի ամենասիրված ֆիլմերի շարքում են գտնվում, որոնցից կարող ենք հիշել՝ «Նահուլտրոյի շնագայլը», «Նախագահի կինը», «Կառավարության պատճառները», «Նամակներ Մարուսիայից», «Մունթիլի այրին», «Չիլիի հանրային օրենքը», «Սանդինո», «Խորտակված նավը», «Dawson կղզի 10», «Ալենդեն լաբիրինթոսում»:

2014թ. արտադրված «Ալենդեն լաբիրինթոսում» երկարամետրաժ վերջին ֆիլմում Լիթինը փորձել է նկարել և պատմել 1973թ. սեպտեմբերի 11-ին, ԱՄՆ-ի հովանավորությամբ ու ԱՄՆ ԿՀՎ-ի կողմից ծրագրված հեղաշրջման ողբալի դեպքերը: Այդ ֆիլմը նկարահանվել է Չիլիում ու Վենեսուելայում և պատմում է Մունդայի նախագահական պալատի աբողջական գրավման վերջին 7 ժամերի մասին, որտեղ անցկացրել են Ալենդեն ու իր մերձավորները: Հեղաշրջման ընթաքում զոհվում է Ալենդեն եւ իր աջակիցներից 3 հազար մարդ:

«Ալենդեն լաբիրինթոսում» ֆիլմի որմազդը

Լատինամերիկացի անվանի գրող Գաբրիել Գարսիա Մարկեզը Չիլիում Միգել Լիթինի գաղտնի բնակության մասին գրել է «Միգել Լիթինի արկածները» գիրքը: Այդ գիրքը նույնպես մեծ հարված հասցրեց Չիլիի գեներալների դիկտատորական իշխանությանը: Հրատարակվելուց հետո այդ գիրքը աշխարհում արժանացավ մեծ թվով ընթերցողների ուշադրությանը: Իրանում նունյպես թարգմանվելուց հետո այն տպագրվեց «Դեպի Չիլի Միգել Լիթինի գաղտնի ուղևորության արկածները» վերտառությամբ:

Չիլիացի այս կինոռեժիսորը բազմաթիվ մրցանակների է արժանացել, և առաջադրվել է շատ անվանակարգերում: 1976թ. «Չիլիի աղի հանքերը»  և  1983թ. «Ալսինո և Քենդոր» ֆիլմերի համար միջազգային օսկար մրցանաբաշխության օտարալեզու ֆիլմերի անվանակարգ մրցանակի թեկնածու է եղել նա: Նույնպես իր «Նահուլթորոյի շնագայլը» ֆիլմի համար նա արժանացել է Կաննի կինոփառատոնի OCIC  մրցանակին և առաջադրվել է որպես Բեռլինի կինոփառատոնի ոսկե արջ մրցանակի  թեկնածու:

12 տարի աքսորավայրում մնալուց հետո Լիթինը որոշում է գաղտնի կերպով գալ Չիլի և պատկերել Պինոչետի բռնատիրության ներքո իր երկրի իրավիճակը: Նա որպես Ուրուգվայի առևտրական գալիս է Չիլի և մի քանի շաբաթներ տևած նկարահանումներից հետո «Չիլիի հանրային օրենքը» վավերագրական ֆիլմում պատկերում է Պինոչետի ժամանակաշրջանում իր երկրի իրավիճակը:

Իր երկիր Չիլիի և Լատինական Ամերիկայի մասին նկարած ֆիլմերից բացի Միգել Լիթինը նաև անդրադարձել է համամարդկային խնդիրներին և անտարբեր չի անցել աշխարհի իրադարձությունների կողքով: Չիլիացի այս կինոռեժիսորը իր «Պաղեստինի իրադարձություններ՝ զայրութի մայրուղիներ» ստեղծագործությունում պատմում է պաղեստինցիների կրած տառապանքների ու սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների մասին: Նա իր արաբերեն լեզվով  «Վերջին ամիս» ստեղծագործության մեջ քննարկում է դեպի Չիլի պաղեստինցիների գաղթը և նրանց առջև ծառացած խնդիրները:

Կինոփառատոնի ավարտից հետո Թեհրանում իր ուղևորության վերջին օրը կայացավ Միգել Լիթինի "այցի ձեռքբերումներ" թեմայով մամուլի ասուլիսը: Նա շնորհակալություն հայտնելով հրավերի կապակցությամբ Լիթինը նշել է.«Իրանում եղած օրերի ընթացքում իմ նկատմամբ շատ լավ ու սիրալիր վերաբերմունք են ունեցել և երբեք չեմ մոռանա այս օրերի ընթացքում ինձ ուղեկցող անձանց: Այս օրերի ընթացքում Թեհրանից բացի այցելել եմ Սպահան քաղաք և անմոռանալի ժամեր եմ անցկացրել Սպահան կատարած ուղևորության ընթացքում», ասել է Լիթինը մամլո ասուլիսի ժամանակ:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին Լիթինն ասաց.«Հեղափոխությունը նմանում է բույսի, որ ծլարձակում է մի այգում և եթե մյուս երկրները հարգեն այս հեղափոխությունները, նրանք կարող են աճել ու առաջադիմել:

    Միգել Լիթին

Ամմարի անվան միջազգային կինոփառատոնին ծանոթանալու կապակցությամբ նա ասել է.«Ամմարի անվան միջազգային կինոփառատոնը տարբերվում է մյուս կինոփառատոներից և եթե այսպես շարունակվի այն կարող է վերածվել աշխարհի հայտնի կինոփառատոներից մեկի: Իմ տեսածի համաձայն, ես կարծում եմ, որ Ամմարի անվան միջազգային կինոփառատոնը գտնվում է աշխարի հեղափոխական կինոփառատոների շարքում, քանի որ Իրանում տեղի է ունեցել մի հեղափոխություն և այս կինոփառատոնն էլ օժտված է հեղափոխական գաղափարներով ու կարող է ապագայում հաջողության հասնել»:

Նա ասել է.«Իմ ուղևորության ընթացքում ես տեսա Իրանի ժողովրդին, մենք գնացինք Բեհեշթ Զահրա գերեզմանոց, որտեղ մեծ թվով նահատակներ են ննջած: Ես այնտեղից շատ լուսանկարներ ունեմ, որոնք ինձ համար մեծ արժեք են ներկայացնում: Իրան կատարած այցն ինձ համար հրաշալի դեպք էր և նահատակ Ռաջայիի բնակարանում լինելը նույնպես այս ուղևորության հրաշալիքներից մեկն էր: Նահատակ Ռաջայիի համեստ բնակարանն ու նրա ունեցած համեստ կյանքը պարզում են, որ նա ծով սիրտ է ունեցել և ես հիանում եմ այդտեղ լինելով:

Լիթինը համոզված է, որ Իրանը տարբերվում է Չիլի, Արգենտինա և այլ երկրներից: Այդ կապակցությամբ նա ասում է.«Այն երկիրը , որ կառավարվում է լիբերալիստական համակարգով համեմատելի չէ Իսլամական համակարգով ու հեղափոխական ոգով կառավարվող Իրանի հետ,  սակայն ես  գիտեմ որ Իրանի պատասխանատուները աշխարհի արվեստագետների հետ հարաբերոււթյուններ ստեղծելու ու նրանց մոտենալու մտադրություններ ունեն:

Իր արտահայտությունների ավարտին նա ավելացնում է.«Մեր՝ արվեստագետներիս պարտականությունն է ստեղծել մի միջավայր, որտեղ այդ հեղափոխությունները կկարողանան առավել մոտենալ և  հարաբերություն ու երկխոսություն ունենալ միմյանց հետ և որպեսզի կարողանան համագործակցել միմյանց հետ այդ երևույթը մեծ նշանակություն ունի: Որպես օրինակ ներկայումս աշխարհի տարբեր վայրերում խոսում են մարդու իրավունքների պաշտպանության մասին և մենք չենք կարող աչք փակել այդ երևույթի վրա ու այդ թեմայով չզրուցել իրար հետ: Մենք պիտի արվեստի լեզվով բացահայտենք մարդու իրավունքների իրական իմաստը ու նաև բացահայտենք ու տարանջատենք ճշմարիտն ու կեղծը»: