Սրբազան պաշտպանությունն՝ այլ տեսանկյունից (3)
Իսլամական հեղափոխությանը հաջորդած տարիներին, Իրանի ժողովուրդը հզորությամբ դիմակայել է թշնամու բոլոր դավադրություններին, այդ թվում պարտադրյալ պատերազմին, ներքին դավադրություններին ու հեղաշրջման փորձին, Իրանի զարգացման ճանապարհին խափանարարություններին ու տնտեսական շրջափակումներին և փափուկ պատերազմին: Այդ հարցում Իրանի օրինակ ծառայելը հակասում է տիրակալների շահերին: Այդ իսկ պատճառով համաշխարհային կայսերապաշտությունը և նրանց պարագլուխ ԱՄՆ-ն ընդդիմանում են Իրանի իսլամական հանրապետությանը:
Պարտադրյալ պատերազմի տարիներին, տարբեր ազգություններով ու կրոնական տարբեր համոզումներով Իրանի ժողովրդի բոլոր խավերը միասնականությամբ դիմակայեցին թշնամու վայրագ հարձակումներին: Իրանի ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ հզորությամբ դիմակայելու է թշնամիների դավադրություններին և ցանկացած ժամանակ ու ցանկացած վայրում իր բոլոր հնարավորություններից օգտվելու է իսլամական Իրանը պաշտպանելու համար:
Պատերազմի ծանր օրերին, Իրանի ժողովրդի միահամուռ ներկայությունն այն կարևոր գործոններից էր, որ ամրապնդեց մարտիկների ոգին և պատերազմի ավարտը փոխեց հօգուտ Իրանի:
8 տարի շարունակված պատերազմի ընթացքում, Իրաքն իր նպատակների իրագործման համար դիմել է տարբեր քայլերի. Ռմբակոծել է քաղաքները, օգտագործել է քիմիական զենքեր ռազմական ու բնակելի տարածքներում և սպանել է հազարավոր անմեղ մարդկանց, գրոհել է նավթի հարթակների և քաղաքային ու հիմնաշենային ենթակառույցների վրա, կործանել է մարդատար ինքնաթիռներ և Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավերի ու նավթատարների վրա: Այս քայլերը միջազգային իրավունքների ու կանոնների բացահայտ խախտում են համարվում: Իրանի ժողովրդի թե բարեկամները և թե թշնամիները բազմիցս խոստովանել են, որ այդ ծավալուն հարձակումներին դիմակայելը տոկունություն ու անձնազոհություն է պահանջում: Ժողովրդական դիմադրողության ու զոհողության վառ դրսևորումներից էր Խոռռամշահրի ազատագրումը: Երկար կարելի է խոսել այն դեպքերի մասին, որոնց միջից անցել է Խոռռամշահրի ժողովուրդը:
1980 թ. սեպտեմբերի 22-ի կեսօրին, Սադդդամի ռեժիմը մեկնարկեց ԻԻՀ դեմ պարտադրյալ պատերազմը: Երբ իրաքցի զինվորականներն անցնելով Շալամչեի սահմանից, ենթադրում էին, որ 3 օրվա ընթացքում շատ դյուրին բռնազավթելու են Խուզիստանն ու Խոռռամշահրը: Տարածաշրջանում տիրող քաղաքական իրավիճակը, Իրանի զինված ուժերի միջև միասնականության բացակայությունը և իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին տարիներին տիրող պայմանները ենթադրել էր տալիս ,որ Խոռռամշահրի բռնազավթումը շատ դյուրին էր լինելու: Ուստի Սադդամն ընդամենը մեկ գումարտակի էր հանձնարարել Խոռռաշահրի բռնազավթման համար: Խոռռամշահրի քաջարի ժողովուրդը ձեռնունայն 34 օր դիմադրեց, որից հետո ոչ թե թշնամու մեկ գումարտակի, այլև մի զորքի գրոհի ժամանակ քաղաքը բռնազավթվեց:
Խոռռամշահրն ազատագրվելուց հետո, վերլուծաբանների մեծ մասը քաղաքի ազատագրումը ոտնձգիչների դիմաց Իրանի ժողովրդի օրինակելի դիմադրության արդյունք համարեցին և խոստովանեցին, որ ժողովրդի դիմադրությունը փոխեց Իրաքի բաասական ռեժիմի և նրա հովանավորերի ռազմական բարդ հաշվարկները և նոր պայմաններ ստեղծեց պարտադրյալ պատերազմի ճակատագրում: Այդ իսկ պատճառով Խոռռամշահրի ազատագրումը սխրագործություն էր, որը երկարաժամկետ ազդեցություն ունեցավ Իրանի ժողովրդի համար, որից դասեր քաղեցին նաև Իրանի ժողովրդի թշնամիները:
*********
Խոռամշահրի ազատագրումը նոր պայմաններ ստեղծեց պարտադրյալ պատերազմի ճակատագրում: Խոռամշահրի ազատագրումը պարտադրյալ պատերազմի տարիներին Իրանի ժողովրդի դիմադրության դրսևորման դեպքերից մեկն է: Նման սխրագործություններն այնքան կրկնվեցին, որ դարձան իսլամական Իրանի ժողովրդի դիմադրության, անձնազոհության ու հավիտենության վկայությունը: Անտարակույս պատերազմի տարիները վկայում են ծանր օրերի դիմադրության և սրբազան պաշտպանության պանծալի դեպքերի մասին, որոնք միշտ հիշվելու են հանրության կողմից:
Պարտադրյալ պատերազմի տարիներին Իրանի ժողովրդի ցուցաբերած դիմադրությունը լեցուն է աշուրայի դեպքից քաղված դասերի բարոյական պատկերներով ու հավատալիքներով: Այդ պատերազմում Իրանի ժողովրդի հաղթանակելու գաղտնիքն է աշուրայի արժեքներին ու մշակույթին հավատալը:
Իսլամական հեղափոխության հաղթանակից 38 տարի և պարտադրյալ պատերազմից տարիներ անցնելով, ոչ միայն չեն պակասել այդ շրջանի արժեքները, այլև արմատավորվել է Իրանի ժողովրդի դիմադրությունն ու անձնազոհության մշակույթը, որից ներազդվել է աշխարհը:
Իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդած տարիներին, ԱՄՆ-ը փորձեց փշրել Իրանի ժողովրդի դիմադրությունը, պատերազմի ու շրջափակման միջոցով վերջ դնել իսլամական հանրապետության համակարգին և տնտեսական օղակը նեղացնելով, ռազմական ու տնտեսական մարտահրավեր նետել իրանցիներին: Սակայն Իրանի ժողովուրդը դիմակայելով բոլոր ճնշումներին գործնականում ապացուցեց, որ թշնամիների հարձակումներին դիմակայում է հեղափոխական արժեքները պահպանելով:
Սրբազան պաշտպանության տարիներին, Իրանի ժողովուրդը ոչ միայն գլուխ չծռեց Արևմուտքի ու Արևելքի գերտերությունների առաջ, այլև այսօր անցյալից ավելի վճռակամ պատրաստ է դիմակայել կայսերապաշտության դավադրություններին: Այդ վճռակամությունը կարող է անկյունադարձային լինել տարածաշրջանի ժողովուրդների ճակատագրում, ինչը կայուն հաղթանակ ու արժեքավոր ձեռքբերում է Իրանի ժողովրդի համար:
************
Դիմադրության պատմությունը և ժողովուրդների հաղթանակը վկայում է այն մասին, որ միջամտող տերությունները երբեք չեն հանդուրժում անկախ երկրի ու դիմադրող ժողովրդի գոյությունը: Այդ իսկ պատճառով սկզբից պատերազմ պարտադրեցին Իրանի ժողովրդին և անցյալ տարիների ընթացքում տարբեր հնարքների դիմելով ընդդիմացել են Իրանի իսլամական հանրապետությանը: Այդպես էլ տեղի ունեցավ ութամյա սրբազան պաշտպանությունը: Հարյուր հազարավոր մարդ նահատակվեց ու վիրավորվեց: Ռմբակոծվեցին գյուղեր ու քաղաքներ և ոմանք էլ ճաշակեցին Արևմուտքի կողմից Սադդամին նվիրված քիմիական զենքերի դառնությունը: Քիմիական ռմբակոծությունների հազարավոր նահատակներն ու ավելի քան հարյուր հազար վիրավորներն ավելի խորացրին պատերազմի վերքերը: Սրբազան պաշտպանության շրջանը լեցուն է նման հիշողություններով. Շատերն էլ ճաշակել են գերության դառնությունը:
Տարիներն անցնելով, ոչ միայն չեն նվազել իսլամական հանրապետության համակարգի դեմ թշնամիների խափանարարություններն ու դավադրությունները, այլև այդ հարցով նրանք դիմում են տարբեր հնարքների: Պատմական այս ընթացքում, պարտադրյալ պատերազմի փորձը ցույց է տվել, որ ռազմական ցանկացած կարողությամբ ոտնձգիչի նկատմամբ դիմադրությունն ամուր ու արմատավորված է: Հենց այդ պատճառով թշնամիները կրկնում են նախկին պարտությունները:
Սրբազան պաշտպանության տարիներին Իրանի ժողովուրդը կարևոր հաջողություններ է արձանագրել և այդ ընթացքը շարունակվում է: Հետևաբար Իրանի ժողովրդի ու զինված ուժերի խիզախության շնորհիվ պատերազմի հավասարությունը փոխվեց Իրանի օգտին և զավթիչները ստորացած թողեցին երկիրը: Իրանը երբեք պատերազմի սկսող չի եղել, սակայն գործնականում ապացուցել է, որ ցանկացած ոլորտում կարող է պահպանել իր հզոր դիրքը և այդպես էլ Իրանի ժողովուրդը դիմադրությամբ մեծ քայլեր է ձեռնարկել թշնամիների ցուցադրական քայլերի դիմաց:
Իսլամական հանրապետության համակարգի քաղաքական գաղափարները կապված են արդարության ու ճշմարտության ճանապարհին մղվող պայքարի հետ և լի են անարդարության ու բռնության վերացման ճանապարհին զոհողության ու անձնուրացության վեհ օրինակներով: Այդ գաղափարները նպաստավոր ենթահող են ստեղծել Իրանի ժողովրդի մոտ պայքարի ու հեղափոխական ոգին ամրապնդելու համար:
Դժվարությունների դիմաց Իրանի ժողովրդի դիմադրությունն արժեքավոր գործոն է, որ այսօր օրինակ է ծառայում կայսերապաշտության համակարգի դեմ պայքարի ուղղությամբ:
Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ի գլխավորությամբ համաշխարհային կայսերապաշտության համակարգն իր տարածաշրջանային դաշնակիցների օգնությամբ փորձում է ամեն կողմից ճնշման ենթարկել Իրանի իսլամական հանրապետությանը: Այդ քայլերից են եղել՝ տնտեսական շրջափակումները, հակահեղափոխական խմբավորումներին հովանավորելը, Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատան միջոցով լրտեսությունը, որն իհարկե Իմամի ուղեգծին հետևող ուսանողների հեղափոխական քայլով հանգեցրեց լրտեսության այդ որջի գրավմանը:
Վերջին տարիների ընթացքում Արևմտյան կառույցներում անցկացված հետազոտությունները վկայում են այն մասին ԱՄՆ-ը ոչ մի ջանք չի խնայել իսլամական հանրապետության համակարգը թուլացնելու և հեղինակազրկելու համար: Պարտադրյալ պատերազմը ևս այդ դավադրություններից էր: Այսօր անցել է պարտադրյալ պատերազմի ժամանակաշրջանը, սակայն չի ավարտվել Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամությունը և քաղաքական, տնտեսական ու գիտական առաջընթացը կանխելու ոլորտներում շարունակվում է պատերազմը