Սրբազան պաշտպանությունն՝ այլ տեսանկյունից (4)
ԱՄՆ-ն իսլամական հեղափոխությանը դիմակայելու հարցում Իրանի դեմ իր ռազմավարության մեջ պահպանել է կոշտ ու փափուկ պատերազմը և չնայած միջուկային հարցում Իրանի հետ բանակցությանն ուղղված կողմնորոշմանը, չի հրաժարվել Իրանի դեմ թշնամական քաղաքականությունից ու սպառնալիքներից:
Իրաքն Իրանի դեմ պատերազմ պարտադրեց և այս հարցում արևմուտքի հետապնդած նպատակներից մեկը ԻԻՀ համակարգի կործանումն էր և այդ նպատակն այսօր էլ մեկ այլ դիտանկյունից որպես ռազմավարական նպատակ է հետապնդվում:
ԱՄՆ-ն ձգտում է այլ բնագավառում, այդ թվում պաշտպանական ոլորտում թուլացնել Իրանին ու մարտահրավեր նետել նրան:
Իրանի դեմ Իրաքի պարտադրած պատերազմի պատճառները քննարկելով պարզվում է, որ ութ տարի տևած այդ պատերազմի նպատակներից մեկը ԻԻՀ-ի համակարգի կործանման և տարածաշրջանում ուժի հավասարության մեջ փոփոխություններ առաջացնելու նախագիծն էր:
Այս նախագիծը տարբեր պատճառներով ձախողեց և պատերազմի միջոցով իշխանափոխության սադրանքն արդյունքի չհանգեց, սակայն պատերազմի ավարտն Իրանի դեմ սպառնալիքները վերջ գտնելու իմաստով չէր: Երեք տասնամյակ անցնելով պարզվել է, որ Իրանի դեմ սադրանքները, խափանարարություններն ու սպառնալիքները վերջ չեն գտել, այլև նոր տեսք ստանալով Իրանաֆոբիայի անվան և փափուկ պատերազմի քողի ներքո նոր ծավալ են ստացել:
Իրանի պաշտպանական ուժի թուլացումն այս ուղղությամբ Իրանի դեմ ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության գլխավոր նպատակներից է: Այս նպատակի իրագործումը հետապնդվում է Իրանի հրթիռային կարողությունը սպառնալիք ձևացնելու տեսքով: Մինչ այդ Իրանին սպառնալիք ներկայացնելու համար պատրվակ էր ծառայում միջուկային հարցը: Այս ենթադրյալ գործն ի վերջո Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնության շրջանակում փակվեց և Իրանը վստահություն ներշնչող քայլերով ապացուցեց, որ երբևէ ուրանի ոչ-սովորական չափերով և ատոմային ռումբի արտադրման չի ձգտել:
Իրանը շրջապատված է բազմաթիվ սպառնալիքներով, որոնք գլխավորապես նախագծվել ու տարածաշրջանի երկրներին պարտադրվել են տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի միջոցով: Այդ սպառնալիքները բազմազան են:
Զավթողականության բնույթով ծայրահեղականության աճը, որի երկու օրինակը նկատվում է Իրաքում ու Սիրիայում։ Ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով տարածաշրջան կատարած ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորաշարժը և Պարսից ծոցի տարածաշրջանի արաբական երկրներին ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից արդիական ոչ-սովորական սպառազինության, այդ թվում հրթիռների ու ռազմական ինքնաթիռների վաճառքը Իրանի դեմ ուղղված ռազմական սպառնալիքները ճանաչելու գլխավոր գործոններից են:
Տարածաշրջանի երկրներին, այդ թվում Սիրիային, Իրաքին ու Եմենին պարտադրված պատերազմները և տարածաշրջանի արաբական երկրներին միլիարդավոր դոլար զենքի վաճառքը կատարվում են տարածաշրջանում պատերազմ հրահրելու և տարածաշրջանի մասնատման նպատակով: Սա ի տես այն բանի, որ որպես տարածաշրջանում զավթիչ ռեժիմ Իսրայելի ռազմական սպառնալիքն առավել խստացել է այդ ռեժիմին արդիական զինամիջոցներ, այդ թվում F-35 արդիական ռազմական ինքնաթիռներ վաճառելու համար ԱՄՆ-ի Կոնգրեսի ընդունած որոշմամբ և Գերմանիայի կողմից Իսրայելին ատոմային սուզանավեր հանձնվելով:
Տարածաշրջանի երկրներում ու Իրանի սահմանների հարևանությամբ ծովային, ցամաքային ու օդային բազաներ տեղակայելը, Պարսից ծոցում Իրանի արաբ հարևաններին արդիական սպառազինության վաճառքը և անվտանգության ոլորտում Իրանին մարտահրավերի առջև կանգնեցնելը ներառված են ԱՄՆ-ի միջինարևելյան քաղաքականության օրակարգում :
ԱՄՆ-ն վերջին երկու տասնամյակում ռազմական ավելի մեծ թվով զորուժ է տեղակայել տարածաշրջանում: Պենտագոնը 2001 թվականից ի վեր տարածաշրջանում ընդլայնել է իր ցամաքային ու ծովային ռազմաբազաները և հատկապես Պարսից ծոցն ու նրա շրջակա տարածքները դարձրել է ճգնաժամի կենտրոններից ու զինապահեստներից մեկը:
11-սեպտեմբերյան դեպքերից հետո, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գլխավոր ռազմավարությունը հիմնված է եղել տարբեր կիրառությամբ հրթիռային համակարգերի տեղակայման, Պարսից ծոցի տարածաշրջանի արաբական երկրներին միլիարդավոր դոլար զենք ու ռազմական ինքնաթիռ վաճառելու և տարածաշրջանում լարվածություն ստեղծելու վրա: Այս գործընթացը Աֆղանստանի ու Իրաքի բռնազավթման, ԻԼԻՊ-ի երևան գալու և Լիբիայում պատերազմի նման արդյունք է տվել, որի ավերիչ հետևանքները նկատելի են Միջին Արևելքում ու նույնիսկ տարածաշրջանի սահմաններից այն կողմ:
Այս սպառնալիքները պատերազմ կոշտ տեսակից են և այդ պատճառով էլ պահանջում են պատրաստվածության պահպանում, անհրաժեշտության դեպքում կանխարգելման փուլ մուտք գործել ու հետ մղել սպառնալիքը: ԻԻՀ-ն այդ սպառնալիքները նկատի առնելով իր պաշտպանական դոկտրինայի շրջագծում և ռազմական ծրագրերում համապատասխան քայլեր է ձեռնարկել:
Պաշտպանական կարողությամբ և հարձակողական կանխարգելիչ ուժով զինված լինելը ռազմական սովորական անհրաժեշտություններից են: Այս հիման վրա ԻԻՀ-ն որպես մի երկիր, որի ռազմական կարողություններն ուղղված են եղել խաղաղության ու անվտանգության պաշտպանությանը և ոտնձգողին հետ մղելուն, իր ռազմական կարողությունն ընդլայնել է Սրբազան պաշտպանության շրջանի փորձի համաձայն՝ հիմք ընդունելով տեղական ընդունակությունները: Կոշտ պատերազմի դիմակայման ուղղությամբ Իրանի ռազմական կարողությունն ամփոփվում է ցամաքային, ծովային հզորության ու նաև ավիատիեզերային երեք զգայուն բնագավառներում ու նաև ամրապնդվել է անհամաչափ պատերազմների բաժնում:
Իրանի ռազմական ուժերն օժտված են երկիր-երկիր տարբեր հեռահարությամբ տարբեր տեսակի հրթիռներով, որոնք կարող են հարվածել մինչև 2500կմ հեռավորության վրա գտնվող թիրախները:
Իրանի օդուժն էլ օդային սահմանները պաշտպանելու և անդրսահմանային առաքելություններ իրականացնելու համար անհրաժեշտ հզորություն ունի:
Ներկայումս ԻԻՀ-ն տիրանալով գերճշգրիտ մակերես-մակերես «surface to surface» հրթիռների, տարբեր տեսակի բալիստիկ հրթիռների ու նաև անօդաչու թռչող սարքերի արտադրման արդիական տեխնոլոգիային և ինքնաբավության հասնելով եզակի երկրներից է, որ այդ տեխնոլոգիան իր տրամադրության տակ ունի:
Իրանի պաշտպանական արդյունաբերության փորձագետները ռազմական ու պաշտպանական արդյունաբերության բնագավառում այնպիսի մակարդակի են հասել, որ կարող են տարբեր տեսակի սովորական ու արդիական զինասարքեր նախագծելով ու արտադրելով բավարարել երկրի պաշտպանական կարիքներն ու նաև արտադրանքներն արտահանել:
Ավիատիեզերային գիտությունների բնագավառում էլ Իրանն այս պահին նման տեխնոլոգիայի տիրացած աշխարհի 10 երկներից մեկն է:
Իրանը հակառադարային հետախուզական ինքնաթիռների արտադրության բնագավառում էլ աշխարհի գերազանցիկ երկրներից է համարվում և այսօր մուտք է գործել ռազմական սովորական զենքերի արտահանման շուկան:
Ռազմածովային բաժնում էլ Իրանը ծովային հզոր նավախմբի և սուզանավերի շնորհիվ ծովային մեծ առաքելությունների իրագործման կարողություն ունի:
Վերջերս հեղափոխության մեծարգո առաջնորդն այցելել է Իրանի ռազմական նվաճումների ցուցահանդես,որտեղ ներկայացված էին հրթիռային, ռադարային, ծովային, օպտիկական, զրահային ու հաղորդակցական արդիական սարքավորումներ ու համակարգեր և անօդաչու թռչող սարքեր: Իրանի պաշտպանության նախարարության փորձագետների կողմից նախագծված ու արտադրված կարճ, միջին և բարձր հեռահարությամբ հակահրթիռային պաշտպանության համակարգերն ու տարբեր տեսակի լողամիջոցներն այս ցուցահանդեսում ներկայացված նվաճումներից էին:
Հսկողական, հալածիչները վերահսկող և էլետրոօպտիկական կրակը վերահսկող ռադարային համակարգերը, արբանյակային նվաճումների և էլեկտրոնային պատերազմի արդիական զինասարքերի կողքին ներկայացվել էին ռազմական արդյունաբերության ցուցահանդեսում:
Այս նվաճումները միտում ունեն միջազգային չափանիշների համաձայն պահպանել պաշտպանական պատրաստվածությունը: Անկասկած Իրանը ոտնձգիչներին պատասխանելու և սպառնալիքները վերացնելու հարցում մեկ պահ անգամ չի տատանվելու: Պաշտպանական այս անհրաժեշտությունն ու նաև ռազմական հզորությունը հիմնված են պարտադրյալ պատերազմի շրջանի փորձի ու նաև այն սպառնալիքների վրա, որոնք գոյություն ունեն տարածաշրջանում ու Իրանի մերձակայքում և որոշ դեպքերում միանշանակ ուղղված են Իրանի դեմ: Այդուհանդերձ ԻԻՀ-ն հիմնվելով պաշտպանական անկախության վրա տարածաշրջանի երկրներին անվտանգության ոլորտում համագործակցության կոչ է անում և պատրաստ է վճռականորեն դիմակայել տարածաշրջանում հավաքական անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներին:
Այս հիման վրա ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում պարզաբանելով Իրանի պաշտպանական հայացքներն, ընդգծեց.«Որպես տարածաշրջանային ուժ Իրանը պատասխանատու կողմնորոշմամբ է հանդես գալիս տարածաշրջանի ու աշխարհի անվտանգությանն առնչվող հարցերի նկատմամբ և միևնույն ժամանակ պատրաստ է այս բնագավառում բազմակողմ ու համակողմանի համագործակցություն ունենալ բոլոր պատասխանատու դերակատարների հետ»: