Սաուդյան Արաբիան՝ թշնամություն Իրանի նկատմամբ Հաջջի լծակով
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i36010-Սաուդյան_Արաբիան_թշնամություն_Իրանի_նկատմամբ_Հաջջի_լծակով
Ավելի քան մեկ տարի է , ինչ հրաժարվելով արտաքին քաղաքականությունների նկատմամբ իր ավանդական դիրքորոշումից , Ռիադը տարածաշրջանում լարվածություն հարուցելու քաղաքականություն է որդեգրել:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Սեպտեմբեր 24, 2016 13:06 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան՝ թշնամություն Իրանի նկատմամբ Հաջջի լծակով

Ավելի քան մեկ տարի է , ինչ հրաժարվելով արտաքին քաղաքականությունների նկատմամբ իր ավանդական դիրքորոշումից , Ռիադը տարածաշրջանում լարվածություն հարուցելու քաղաքականություն է որդեգրել:

Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականության հարցում հատկապես ԻԻՀ-ի նկատմամբ դիրքորոշումների փոփոխման բնույթը: Անցյալ տարի ունեցած ելույթում, Ն Վ առաջնորդը հավաստել է .-«Մենք տարբեր հարցերում սաուդացիների հետ բազում տարաձայնություններ ունենք, սակայն միշտ էլ ասել ենք, որ   եթե արտաքին քաղաքականության դաշտում , նրանք երբևե արժանապատիվ կեցվածք են դրսևորել, ապա այսօր դա էլ կորցրել են: Մի քանի անփորձ երիտասարդներ են ղեկավարում երկիրը ՝ վայրագություն  են դրսևորում, ինչն  ի վերջո նրանց վնասին է լինելու»:

Անցյալ տարվա Հաջջի արարողակարգի ժամանակ, Ղուրբանի տոնի օրը իրանցի 464 և այլ երկրների մեծ թվով ուխտագնացներ զոհվեցին ՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունների անարժանության ու ուխտագնացության արարողակարգը կառավարելու նրանց թերանալու պատճառով: Սաուդյան Արաբիան նույնիսկ չկատարեց ողբերգության վիրավորների նկատմամբ իր հանձնառություններն ու պարտականությունները և իր ուժերի ներածին չափով, խնդիրներ հարուցեց զոհերի հարազատների համար: Այդ քայլի հետևանքով Մինայի ողբերգության մի քանի զոհերի աճյուններ հայրենիք չվերադարձան: Հաշվի առնելով Մինայի ողբերգության զոհերի աճյունները վերադարձնելու հարցում առկա խնդիրները, հեղափոխության գերապատիվ առաջնորդը Ռիադի պետայրերին զգուշացրել էր, որ Իրանը կտրուկ ու խիստ պատասխան է տալու իրանցի տասնյակ հազար ուխտավորների նկատմամբ  անարգանքին ու նաև զոհերի աճյունները վերադարձնելու հարցում պարտականությունների թերացումներին: Ն Վ առաջնորդը նշել էր, որ Իրանը չի անտեսում մուսուլման կամ ոչ-մուսուլման ոչ մի անհատի իրավունքները, սակայն եթե որևէ մեկը փորձի անտեսել Իրանի և նրա ժողովրդի իրավունքները, ապա նա ստանալու է Իրանի կողմից կոշտ պատասխան: Հեղափոխության մեծարգո առաջնորդը նշել է, որ սաուդացիների հարցում, Իրանը հարգել է Իսլամ աշխարհում բարեկամության նորմերը, սակայն Իրանն ունի մեծ հնարավորություններ և ցանկության դեպքում, կարող է զորեղ ու կտրուկ պատասխան տալ ոտնձգիչներին:

Մինայի ողբերգության ականատեսների պատմածները  և վավերագրական փաստերը վկայում են Հաջջի ուխտագնացության հարցում սաուդացիների թերացման և ապաշնորհության մասին: Ավելի վաղ նաև, 1988 թվականի Հաջջի արարողակարգի ժամանակ, Սաուդյան Արաբիայի անվտանգության ուժերը սպանել էին իրանցի և ոչ-իրանցի ավելի քան 400 ուխտավորների: Այս տարի այդ ողբերգությունը կրկնվեց : Ողբերգություն, որի մասին հուշերը հեշտ չեն մոռացվելու: Մեքքան համարվում է մուսուլմանների աղոթատեղին, սակայն այն ինչ տեղի ունեցավ Մինայում վկայում է ճշմարտությունն ընկալելու և ընդունելու սաուդացիների անկարողության մասին: Սաուդացիները քանի օր շարունակ դեպքի զոհերի մարմինները պահում էին կոնտեյներներում, ինչն էլ անմարդկային ու ոչ-իսլամական վերաբերմունք է համարվում: Մեծ թվով իրանցի ուխտավորների աճյուններ պահվում էին այդ պայմաններում, իսկ սաուդացիները խույս էին տալիս պատասխանատվությունից, իրանցի պաշտոնյաներին թույլ չէին տալիս այդ երկիր մեկնել ՝ դեպքի մանրամասները պարզելու համար: Այս բոլորը պատմության էջերում հիշվելու են, որպես պատմական թշնամանքի դրսևորում:  

Սաուդական Իսլամի կողմնակիցներն ու  վահաբականները ծավալուն գործունեություն են սկսել ՝ Իրանի և իսլամական երկրների միջև պառակտում սերմանելու ուղղությամբ՝ հարցին իրատեսորեն նայելու և խնդրին համապատասխան լուծում տալու փոխարեն: Բազմաթիվ կոնֆերանսներ անցկացնելով և միջազգային մասշտաբով իրադարձությունները գլխիվայր ներկայացնելով, սաուդացիները փորձում են աշխարհին հանել Իրանի դեմ՝ իբր միավորված ճակատ կազմելու նպատակով:

Վահաբականություն  քարոզելու նպատակով հոգևորականների դաստիարակումը և նրանց իսլամական երկրներ գործողումը համարվում են այն քայլերից , որոնք իրականացվում են վահաբականությունը տարածելու ուղղությամբ: Նավթային եկամուտները, նաև Հաջջի ուխտագնացության գումարները ծախսվում են վահաբականության գաղափարախոսության տարածման համար: Այդպիսով , Սաուդյան Արաբիան փորձում է չեզոքացնել ԻԻՀ-ի կողմից տարածվող Մահմեդական անխառն Իսլամը : Այդ գործում Ռիադին օգնում է արևմուտքը:

Իր առջև դրված նպատակներն իրականացնելու համար, Սաուդյան Արաբիան արգելել է Հաջջի ուխտագնացության մասին ցանկացած մեկնաբանում: Այդպիսով, նա ցույց է տվել, որ միտում է ուխտագնացությունը դարձնել իր քաղաքական նկրտումների իրականացման լծակը: Հաջջը դարձել է ներքին ու արտասահմանյան բեմերում սաուդացիներին քննադատողների դեմ քաղաքական լծակ:

Սաուդյան Արաբիայի պետայրերի անցյալին հայացք նետելով, պարզվում է , որ վերջիններիս թշնամանքի թիրախում են հայտնվում սաուդական քաղաքականությանը դեմ գնացող մուսուլմանները: Այդ թվում Թունիսի ընդդիմադիրների ղեկավար՝ Ռաշեդ Ալ-Ղանուշին և քուվեյթցի հրապարակախոս՝ Թարեղ Ալ-Սավիդանը: Ալ-Սավիդանը սաուդացի ղեկավարների թշնամիներից է  համարվում ՝ «Մուսուլման եղբայրներ» ճակատին սատարելու համար: 2013 թվականին Եգիպտոսում ռազմական հեղաշրջումից հետո, Սաուդյան Արաբիան արգելեց Ալ-Սավիդանի մուտքն այդ երկիր ՝ Հաջջի ուխտագնացության համար: Սաուդյան Արաբիան համարվում էր Եգիպտոսում ռազմական հեղարջման  գլխավոր հովանավորներից մեկը: Հեղաշրջում, որից հետո պաշտոնանկ եղավ «Մուսուլման եղբայրներ» ճակատի ղեկավար՝ Մոհամմեդ Մորսին և գործի գլուխ անցավ Աբդոլֆաթահ Ալ-Սիսին:

2013 թվականին, երբ Սաուդյան Արաբիան որոշ երկրներից ուզեց ժամանակավորապես փոքրացնել այդ երկիր մեկնող ուխտավորների թիվը, Թուրքիայում քաղաքական հեղինակավոր դեմքեր զայրույթ արտահայտեցին այդ կապակցությամբ՝ այն կառավարության քաղաքականության դեմ ուղղված վրեժխնդրական քայլ գնահատելով:

Լոնդոնի տնտեսագիտության համալսարանում Միջինարևելյան ֆակուլտետի հյուր-դասախոս՝ Մադավի Ալ-Ռաշիդի համոզմամբ, նման քայլեր վկայում են այն մասին, որ սաուդացիները մեծ ջանքեր են գործադրում իսլամական սրբավայրերում իրենց վերահսկողությունը ծավալելու ուղղությամբ: Ի գործ դրված քաղաքական միջոցները պարզապես ապացուցում են, որ Հաջջի ուխտագնացության հնարավորությունից օգտվելու իրավունք ունեն միմիայն սաուդացիներին չընդդիմացող մուսուլմանները: «Մեքքային հասանելիությունն իրականանում  է  վիզա ստանալու դժվարին գործընթացի արդյունքում: Դա տեղի է ունենում նրանց դեմ, ովքեր անցյալ տարիներին ձեռնոց են նետել սաուդացիներին: Մինչդեռ մուսուլմանների մեծ մասը հանդուրժում են դրված սահմանափակումները, իսկ ոմանք շարունակում են առարկել սաուդացիներին: Այդպիսով շատ հավանական է, որ նրանք բախվելու են սաուդական անվտանգության ծառայության հետ».-«Ալ-Մոնիտոր» լրատվական կայքէջում գրել է նա:

Փորձագետների համոզմամբ, Սաուդյան Արաբիայի սրբավայրերն աշխարհի կարևորագույն ուխտավայրերից են համարվում : Ուստի  սաուդացիները այդ վայրերն օգտագործում են իրենց փափուկ ուժը տարածելու համար: Նրանք  իրենց քայլերը նրանք արդարացնում են կրոնի գործոնով:

Սակայն պարզից էլ պարզ է, որ Իսլամ աշխարհի մտավորականներն ու ղեկավարները պատասխանատու են այդ Աստվածային հարցի նկատմամբ: Հաջջը պատկանում է բոլոր մուսուլմաններին և այդ հարցում Աստվածային օրենքներն են գործում : Ուստի մուսուլման մտավորականները պետք է լուսաբանումներ կատարեն և ի տես աշխարհի ապացուցեն, որ սաուդացիներն ինչպիսի պայմաններ են պարտադրում մուսուլմաններին: Մտավորականները պետք է իսլամական երկրներից, նաև սաուդացիներից պահանջեն կատարել այս հարցում իրենց պարտականությունը: