Մոհամմեդ Բեն Սալմանի երազանքը Սաուդյան Արաբիայում
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i36259-Մոհամմեդ_Բեն_Սալմանի_երազանքը_Սաուդյան_Արաբիայում
2015 թվականի հունվարին Սաուդյան Արաբիայի թագավոր՝ Մալեք Աբդոլլահի մահվանից հետո, իշխանության եկավ Սաուդյան դինաստիայի հիմնադիր Աբդոլազիզի որդիներից՝ Սալման Բեն Աբդոլազիզը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Սեպտեմբեր 26, 2016 16:40 Asia/Tehran

2015 թվականի հունվարին Սաուդյան Արաբիայի թագավոր՝ Մալեք Աբդոլլահի մահվանից հետո, իշխանության եկավ Սաուդյան դինաստիայի հիմնադիր Աբդոլազիզի որդիներից՝ Սալման Բեն Աբդոլազիզը:

Մալեք Սալմանը իշխանության գալուց հետո մի քանի փուլում կարևոր փոփոխություններ մտցրեց Սաուդյան Արաբիայի իշխանության կառուցվածքում: 
Այդ փոփոխություններից է՝ Սաուդյան թագավորի որդի՝ Մոհամմեդ Բեն Սալմանին Սաուդյան Արաբիայի գահաժառանգի տեղակալի և այդ երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակումը: Թեև Մալեք Սալմանի իշխանության գալուց առաջ Ալե Սաուդյան թոռները զբաղեցնում էին իշխանության կարևոր ու զգայուն պաշտոնները, բայց Մոհամմեդ Բեն Սալմանը առաջին թոռն է,որ չնայած Աբդոլազիզի  որդիների ներկայության ստանձնեց գահաժառանգի տեղակալի պաշտոնը: Այլ խոսքով եթե մահանա Սաուդյան Արաբիայի հիվանդ գահաժառանգ՝ Մոհամմեդ Բեն  Նայեֆը,նրան փոխարինելու է Մոհամմեդ Բեն Սալմանը, ով փաստորեն ընդամենը մեկ քայլ տարածություն կունենա Ալե Սաուդյան թագավորության գահից: 

Ընդսմին Աբդոլազիզի որդիներից մի քանիսը դեռ ողջ են և ըստ Աբդոլազիզի կտակի՝ իշխանությունը եղբորից պետք է փոխանցվի եղբորը: Թոռների մեջ կան նաև այնպիսի անհատներ, որոնք  Մոհամմեդ Բեն Սալմանի համեմատությամբ ավելի մեծ փորձ ու արժանիքներ ունեն:

Սաուդյան Արաբիայում Մալեք Սալմանի իշխանության գալուց անցնում է մոտ 20 ամիս: Այս 20 ամիսների ընթացքում զգալիորեն ավելացել են Մոհամմեդ Բեն Սալմանի տեղաշարժերը: Նա Սաուդյան Արաբիայի գահաժառանգ և պաշտպանության նախարարը լինելով նաև համարվում է այդ երկրի « 2030» կոչվող նախագծի իրագործողը և տնտեսական կոմիտեի պատասխանատուն: Առավել դրան Մոհամմեդ Բեն Սալմանը ,որ Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի պատերազմը շղթայազերծելու հարցում նշանակալի դեր է ունեցել և  ինքը եղել է այդ կապակցությամբ որոշում կայացնողներից մեկը , հատկապես 2016 թվականին զգալիորեն ավելացրել է  իր արտասահմանյան հանդիպումներն,որպեսզի թե' ավելի շատ հայտնվի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և թե' փորձ հավաքելով և Ալե Սաուդի արևմտյան դաշնակիցների հատկապես ԱՄՆ-ի հետ լոբբի ստեղծելով  մոտենա Սաուդյան Արաբիայի թագավորական գահին: Կասկած չկա ,որ Սաուդյան Արաբիայի արքունական պալատ հասնելու գլխավոր ճանապարհներից մեկը ԱՄՆ-ին  սիրաշահելն է:

Վերջին երեք ամիսների ընթացքում Մոհամմեդ Բեն Սալմանը արտասահմանյան ուղևորություններ ու հանդիպումներ է ունեցել: Պաշտոնյաների հետ այդ հանդիպումներից շատերը  նույն մակարդակում չեն եղել:  Վերջին երեք ամիսների ընթացքում Մոհամմեդ Բեն Սալմանն ունեցել է բազմաթիվ  ուղևորություններ  ու հանդիպումներ: Նա այցելել է  Պակիստան, Չինաստան, Ճապոնիա   և հանդիպել է այդ  երկրների վարչապետների հետ: Նա նաև Մեծ քսանյակի գագաթնաժողովին մասնակցելու համար,որպես Սաուդյան Արաբիայի պատվիրակության ղեկավար այցելել է Չինաստան: Մոհամմեդ Բեն Սալմանը Նյու Յորք կատարած այցի ընթացքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Պան Գի Մունի և այդ երկրի նախագահ՝ Բարաք Օբամայի և մի շարք այլ պաշտոնատարների հետ:

Նա նաև այցելել է Կատար և հանդիպել է այդ երկրի էմիր՝ Շեյխ Թամիմ Բեն Համադ Ալե Սանիի հետ:   Ի դեպ Չինաստանում Մեծ Քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում  Մոհամմեդ Բեն Սալմանը հանդիպել ու բանակցել է գագաթնաժողովին մասնակցած որոշ  երկրների պաշտոնատարների հետ: Այդ թվում նա հանդիպել է ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ:Մոհամմեդ Բեն Սալմանի Չինաստան կատարած այցի արդյունքում երկու երկրի միջև ստորագրվել են 15 համաձայնագիր ու փոխըմբռնման հուշագիր: Ճապոնիա կատարած այցի ընթացքում մշակութային , արտադրության ու էներգետիկայի ոլորտներում երկու երկրի միջև ստորագրվել են 7 փոխըմբռնման հուշագրեր:

Մոհամմեդ Բեն Սալմանի արտասահմանյան ուղևորությունների ու հանդիպումների վերաճ ընթացքը պատճառ դարձավ,որ վերլուծաբանները և նույնիսկ արտասահմանյան երկրների որոշ պաշտոնյաներն անդրադառնան Թագավորության գահին հասնելու Մոհամմեդ Բեն Սալմանի վճռակամությանը: Որպես օրինակ՝ Մոջթահեդը, ով բացահայտել է Ալե Սաուդյան վարչակարգի ներքին գաղտնիքները, տեղեկացրել է,  որ Մոհամմեդ Բեն Սալմանը ջանքեր է գործադրում Սաուդյան Արաբիայի կրոնագետների  բարձրագույն խորհուրդը լուծարելու համար:  ԱՄՆ հետախուզական ծառայության նախկին աշխատակից և Միջին Արևելքի հարցերով  փորձագետ՝ Բրուս Ռիդելը հայտարարել է,որ ԱՄՆ-ում պաշտոնապես Մոհամմեդ Բեն Սալմանին հրավիրել են Վաշինգտոն: Քանի որ նա ապագայում դառնալու է  Սաուդյան Արաբիայի թագավորը, հետևաբար Վաշինգտոն այցելելու հրավերը տեղի է ունեցել նրան ավելի լավ ճանաչելու համար: Այդ արտահայտությունները ցույց են տալիս ,որ Մոհամմեդ Բեն Սալմանը ԱՄՆ-ի հետ  խոսել է  Սաուդյան թագավորությանը հասնելու ճանապարհին իրեն աջակցելու վերաբերյալ:  Սաուդյան Արաբիայի գործող միապետի որդի՝ Մոհամմեդ Բեն Սալմանը գիտե ,որ թագավորության գահին տիրանալու համար ճշտորոշված ուղին անցնելուց բացի, նաև անհրաժեշտ է վաստակել  ԱՄՆ-ի աջակցությունը:

Թեև Մոհամմեդ Բեն Սալմանը ելնելով իր հոր թագավորության հանգամանքից մեծ հույսեր է փայփայում Սաուդյան Արաբիայի գահին բազմելու համար,բայց կարելի է ասել, որ նրա իշխանության հասնելը բազմաթիվ պատճառներով բացառվում է: Մոհամմեդ Բեն Սալմանն այն դեպքում է երազում նստել արքունական գահին, երբ Սաուդյան Արաբիայի օրենքով, իշխանությունը պետք է եղբորից փոխանցվի եղբորը և նույնիսկ Սաուդյան Արաբիայի հիվանդ գահաժառանգ՝ Մոհամմեդ Բեն Նայեֆի մահվան դեպքում, Աբդոլազիզի մյուս որդիները կարող են հավակնել իշխանության ղեկավարմանը: Մինչ այժմ Աբդոլազիզի մահվանից հետո, նրա վեց որդիներն իշխանության են հասել, որոնք են՝ Սաուդը, Ֆեյսալը,Խալեդը ,Ֆահդը, Աբդոլլահը, Սալմանը և գործող միապետը:

Իսկ եթե որոշվի Աբդոլազիզի որդիների իշխանության շրջանն ավարտված հայտարարել նրանց տարիքի ու հիվանդության բերումով, դարձյալ նրա թոռների մեջ կան այնպիսի անհատներ, որոնք  Մոհամմեդ Բեն Սալմանի համեմատությամբ ավելի մեծ փորձ ու արժանիքներ ունեն:Անհատներ ,որոնք Մալեք Աբդոլլահի թագավորության օրոք զբաղեցրել են երկրի կարևոր պաշտոնները և Մալեք Սալմանի իշխանության գալուց հետո հեռացվել են պաշտոնից:  Այդ անհատների թվում են Մալեք Աբդոլլահի որդի՝ Մոթաաեբ Բեն Աբդոլլահը,  Սաուդյան նախկին գահաժառանգ՝ Սուլթան Բեն Աբդոլազիզի որդի՝ Բանդար Բեն Սուլթանը, ,որոնք մեծ ազդեցություն ունեն Սաուդյան կրոնագետների խորհրդում, հեշտությամբ չեն կարող համակերպվել Մոհամմեդ Բեն Սալմանի թագավորության հասնելու մտքի հետ:Մեծ հավանականությամբ կարող է իշխանության համար վեճեր առաջանան Սաուդյան դինաստիայում:

Մյուս հարցն այն է,որ տարիքային առումով դեռևս Մոհամմեդ Բեն Սալմանը երիտասարդ է: Նա հազիվ թե 35 տարեկան լինի: Մինչդեռ Աբդոլազիզի թոռների մեջ կան մարդիկ ,ովքեր Մոհամմեդ Բեն Սալմանի կրկնակի տարիքն ու  փորձն ունեն: Քանի որ Սաուդյան Արաբիայում մինչ այժմ  հորից իշխանությունը չի փոխանցվել որդուն և եթե  Սալմանից իշխանությունը փոխանցվի Մոհամմեդին , դա առաջին անգամ տեղի կունենա ,ինչը մի տեսակ նորամուծություն կլինի այդ երկրում: Որով կավարտվի  Աբդոլազիզի որդիների իշխանության ժամանակաշրջանը և կմեկնարկի  Սալմանի որդիների իշխանության ժամանակաշրջանը:Այլ խոսքով Մոհամմեդ Բեն Սալմանի իշխանության գալով  նոր դարաշրջան կսկսվի Սաուդյան Արաբիայում: Այդ երկրում Սաուդական դինաստիայի հիմնադրումից անցնում է մոտ մեկ դար: Ամենայնդեպս Մոհամմեդ Բեն Սալմանին դժվարին ճանապարհ է սպասվում թագավորության գահին հասնելու համար:

Սաուդյան Արաբիայի իշխանության կառուցվածքում առկա են «Շամմարի» և «Սեդիրի» երկու կարևոր թևերը,որոնց միջև սուր մրցակցություն է գնում իշխանության հասնելու համար: Սաուդյան Արաբիայի նախկին միապետ՝ Մալեք Ֆահդը Շամմարի  դինաստիայի թագավորներից է եղել ,իսկ գործող միապետ՝ Մալեք Սալմանը Սեդիրի դինաստիայի: Աբդոլազիզի մահվանից հետո, Սաուդյան Արաբիայի վեց թագավորներից երեքը՝Ֆեյսալը, Ֆահդը և Սալմանը պատկանել են Սեդիրի դինաստիային ,իսկ այժմ երբ նախատեսված է իշխանությունը դարձյալ անցնի Սեդիրի Դինաստիային, Շամմարի դինաստիան չի կարող համակերպվել այդ փաստի հետ և չի կարող ընդունել,որ  երիտասարդ ու անփորձ ՝ Մոհամմեդ Բեն Սալմանն իշխանության գա,ինչը բնականաբար կհանգեցնի աթոռակռվի: Վերլուծաբանները համոզված են,որ Մոհամմեդ Բեն Սալմանի հզոր ու փորձառու մրցակիցները  միապետի պաշտոնում նրա անգործունակությունն ապացուցելու համար կվկայակոչեն Եմենի դեմ շղթայազերծած պատերազմին,որը տարածաշրջանային ու միջազգային հետևանքներ է ունեցել Սաուդյան Արաբիայի համար: Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի պատերազմը մեկնարկել է 2015 թվականի մարտին` Մոհամմեդ Բեն Սալմանի ուղղակի հրամանով: Նա փաստորեն այդ պատերազմում առաջին դերակատարն է: Պատերազմից 18 ամիս անց Սաուդյան Արաբիայի թագավորի ու նրա որդու՝ պաշտպանության նախարարի ուզած արդյունքները չեն ստացվել: Ընդսմին Մոհամմեդ Մոհամմեդ Բեն Սալմանը Եմենի վրա հարձակման հրաման արձակելով կարծում էր ,որ այդ պատերազմը հեշտ է լինելու և շատ շուտ հաջողությամբ է պսակվելու ու ինքն էլ դառնալու է ազգային հերոս,ինչն էլ կարող էր ենթահող ստեղծել Սաուդյան Արաբիայում նրա իշխանության հասնելու համար: