Սրբազան պաշտպանությունն՝ այլ տեսանկյունից (6)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i36466-Սրբազան_պաշտպանությունն_այլ_տեսանկյունից_(6)
2001թ. սեպ. 11-ի դեպքերից հետո, ԱՄՆ-ը նախաձեռնողական գործողությունների անվան տակ հարձակվեց Աֆղանստանի վրա և այդ երկիրը գրավելուց հետո երեք տարի անց, հարձակվելով Իրաքի վրա՝ իրագործեց տարածաշրջանում իր ռազմական ուժերը տեղակայելու նախագիծը: Իսկ այժմ նոր փուլ են թևակոխել ԱՄՆ-ի միջամտություններն այն ահաբեկչության դեմ պայքարի քողի ներքո, որը հենց ինքն է ստեղծել:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Սեպտեմբեր 28, 2016 11:20 Asia/Tehran

2001թ. սեպ. 11-ի դեպքերից հետո, ԱՄՆ-ը նախաձեռնողական գործողությունների անվան տակ հարձակվեց Աֆղանստանի վրա և այդ երկիրը գրավելուց հետո երեք տարի անց, հարձակվելով Իրաքի վրա՝ իրագործեց տարածաշրջանում իր ռազմական ուժերը տեղակայելու նախագիծը: Իսկ այժմ նոր փուլ են թևակոխել ԱՄՆ-ի միջամտություններն այն ահաբեկչության դեմ պայքարի քողի ներքո, որը հենց ինքն է ստեղծել:

Ռազմական տեսաբաններից շատերը տարածաշրջանում և Իրանի շրջակայքում ԱՄՆ-ի հարաճուն ներկայությունը գնահատում են Իրանի դեմ ԱՄՆ-ի  դիմակայության և ապագայի ռազմական մարտահրավերի շրջանակում: Նման պայմաններում դիտորդները գտնում են, որ  Իրանի ռազմական հայեցակարգը, պաշտպանական ասպեկտից բացի, հիմնված է նաև կանխարգելիչ և հարձակողական սկզբունքի վրա: 

Նախորդ տասնամյակում Իրանաֆոբիա տարածելով, ԱՄՆ-ը Պարսից Ծոցի ավազանի արաբական պետություններին վաճառել է միլիարդավոր դոլարների արժողությամբ զենք ու կործանիչներ: Այդ միտման ուժեղացումը ցույց է տալիս, որ իմպերիալիստական տերությունների նպատակը անվտանգության ոլորտում Իրանին մարտահրավեր նետելն է: Նկատի առնելով այդ սպառնալիքների մեծ ծավալը, Իրանի պաշտպանական հայեցակարգում կարևորագույն ցուցանիշներից է ծրագրաշարային ու սարքաշարային ասպեկտներում նշված սպառնալիքներին համարժեք ռազմական ներուժի մեծացումը:

Նախորդ երեք տասնամյակների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը, գտնվելով դժվարին և զգայուն իրավիճակներում, և անցնելով 8-ամյա պարտադրված պատերազմի և ծանրագույն էմբարգոների միջով, որդեգրել է կանխարգելիչ ուժի վրա հիմնված պաշտպանական հայեցակարգ:

Այժմ ռազմական ուժի տեսանկյունից Իրանը գտնվում է այնպիսի դիրքում, որ ծանրակշիռ գործոն է համարվում տարածաշրջանային անվտանգության դասավորությունների և  կայունության ու անվտանգության պահպանման ֆոնին: Մակրո տեսանկյունից Իրանի ռազմական հզորության վերաբերյալ կարելի է ասել, որ ԻԻՀ-ն ունի զգալի հզորություն իրեն շրջապատող սպառնալիքներին համապատասխան և ռազմական հզորության տեսանկյունից գտնվում է այնպիսի վիճակում, որ կարևոր գործոն է համարվում տարածաշրջանային անվտանգության դասավորությունների և  կայունության ու անվտանգության պահպանման տեսակետից: Իրաքում Իրանի ռազմական խորհրդատվական ներկայությունը, Իսլամական Պետության խմբավորման դեմ պայքարում Սիրիային ցուցաբերած  Իրանի օգնությունը և Իրանի պատրաստակամությունը Ռուսաստանի հետ համագործակցելով ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարելու համար տարածաշրջանային անվտանգության հավասարություններում Իրանի դերակատարության ցուցանիշներից են:

Իհարկե Իրանը երբեք պատերազմում նախահարձակ չի եղել, սակայն գործնականում ցույց է տվել, որ սպառնալիքներին դիմակայելու և ագրեսորին պատասխանելու հարցում հզոր է հանդես գալիս և ունի թշնամիների առջև իր ռազմական ու պաշտպանական հզորությամբ պարծենալու ներուժը:

************

Ընդհանուր առմամբ անվտանգությունը կախված է երկու գլխավոր սկզբունքից. Առաջինը՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում գիտելիքների ու մասնագիտության տեղայնացումն է: Ցանկացած պետություն, որը զրկված է կամ քիչ է օժտված այդ հատկությամբ, ապա պաշտպանության ոլորտում կունենա խիստ կախվածություն, իսկ այդ կախվածության վնասները կլինեն ռազմավարական: Երկրորդը՝ անվտանգության ոլորտում բարոյականության պահպանմամբ պաշտպանական հզորության մեծացումն է:

Այժմ Իրանի ռազմական կառուցվածքում պաշտպանական հզորության և կանխարգելման կարողության կատարելագործումը դարձել է ռազմավարական սկզբունք: Այդ իսկ պատճառով Իրանի բանակն ու զինված ուժերը ժամանակակից պաշտպանական գիտելիքների ու տեխնիկայի վրա հիմնված ռազմական մեխանիզմների կողքին կիրառում են կատարելագործված պաշտպանական ռազմավարություն: Ռազմական ու պաշտպանական հզորացման ուղղությամբ կատարելագործման այդ քայլը Իրանի Իսլամական Հանրապետության ուշադրության է արժանացել: ԱՄՆ-ի միջազգային ու ռազմավարական ուսումնասիրությունների հաստատությունը փաստում է այն հանգամանքը, որ լայնածավալ էմբարգոներով հանդերձ Իրանը կարողացել է ձեռք բերել մեծածավալ կարողություններ պաշտպանական ռազմավարության ոլորտում, որը նախագծվել է թշնամուն դիմակայելու ունակության համապատասխան:

Նշված հաստատության վերլուծաբանների տեսանկյունից, Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կամ Սիոնիստական ռեժիմի հարձակման դեպքում Իրանի ռազմական պատասխանը նրանց երևակայությունից էլ վեր կլինի: ԱՄՆ-ի միջազգային ու ռազմավարական ուսումնասիրությունների հաստատության վերլուծաբանների կարծիքով, Իրանի ռազմական հզորությունը կառուցվել է ազգային անվտանգության և սահմանների պահպանման մոդելի հիման վրա: Նշված մոդելում պահպանելով տարածքային ամբողջականությունը, Իրանը հաստատել է իր դիրքը որպես Պարսից Ծոցի գլխավոր տերություններից մեկը:

ԻԻՀ-ն իր ռազմական հայեցակարգի հիման վրա գործնականում ցույց է տվել, որ նա որպես  տարածաշրջանային տերություն պատասխանատու վերաբերմունք է դրսևորում տարածաշրջանային ու գլոբալ մակարդակում անվտանգությանը վերաբերող հարցերին, սակայն ամուր է կանգնում թշնամու և ագրեսորի դեմ: Այս դիրքորոշման հստակ ուղերձն այն է, որ Իրանը թշնամիների ռազմական տարբերակների դեմ մշտապես իր տրամադրության տակ ունի ագրեսորին հուժկու պատասխանի տարբերակը, այլ կերպ ասած, ջախջախիչ պատասխան է տալու ագրեսորին: Թերևս ռազմական հարցերի գծով մի շարք տեսաբանների կարծիքով, բարոյականությունը իմաստ և տեղ չունի ռազմական ուժի շրջանակում, սակայն այս տեսակետը լիովին հակասում է ԻԻՀ-ի ռազմական հայեցակարգին ու գաղափարին:

Իրանի տեսակետից, ռազմական ուժն ու բանակը միջոց չեն ուրիշներին սպառնալու կամ ագրեսիա գործելու համար, այլ ռազմական հզորությունը նշանակում է ունենալ ագրեսորին դիմակայելու և անհրաժեշտության դեպքում սպառնալիքների դեմ կանխարգելիչ գործողությունների շրջանակում հարձակողական ուժի կիրառման կարողություն:

*******

Իրանի Զինված ուժերի  գերագույն հրամանատար՝ մեծարգո Այաթոլլահ Խամենեին Իրանի ռազմական արդյունաբերության տեղական, գիտելիքահենք ու կատարելագործված տեխնոլոգիաների ոլորտում վերջերս կատարած այցելության ընթացքում այս կապակցությամբ իր խոսքերում Իրանի ակնհայտ ու բացարձակ իրավունքը համարեց պաշտպանողական ու հարձակողական հզորության մեծացումը և ընդգծելով պաշտպանողական հզորության մեծացման միտման շարունակության անհրաժեշտությունը՝ հստակեցրեց, որ պաշտպանողական ու հարձակողական արդյունաբերության զարգացումը լիովին բնական երևույթ է այն աշխարհում, որտեղ իշխում են «զոռբա, գերիշխող և բարոյականության, խղճի ու մարդկության որակներից զուրկ» տերությունները, որոնք չեն հապաղում կատարել այլ պետությունների նկատմամբ ոտնձգություն ու անմեղ մարդկանց սպանություն, որովհետև քանի դեռ նշված տերությունները չեն զգացել պետության հզորությունը, անվտանգությունը ապահովված չի լինելու:

 «Այն իրավիճակում, երբ աշխարհի բռնակալ տերությունները տարածել են իրենց հզորության թևերը և  նրանց էության մեջ գթասրտության ոչ մի նշույլ անգամ չի նկատվում և ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ակնհայտորեն ռմբակոծում են հարսանյաց հանդեսն ու հիվանդանոցները, թափում են հարյուրավոր անմեղ մարդկանց արյունը և իրենց պատասխանատու չեն համարում ոչ մի մարմնի ու կազմակերպության առջև, ապա պետք է մեծացնել պաշտպանողական հզորությունն ու կարողությունը, որպեսզի զոռբա տերությունները զգան սպառնալիքը...»,-ասել է իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը:

Պարզաբանելով զանգվածային սպանության զենքերի արգելման վերաբերյալ Իրանի մոտեցումը, մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«Մենք սահմանափակումներ ենք որոշել պաշտպանողական արդյունաբերության ընդլայնման համար և զանգվածային սպանության զենքերը, այդ թվում քիմիական ու միջուկային զենքերը արգելված են կրոնի ու հավատամքի հիմունքների համաձայն»: Նա ընդգծեց, որ քիմիական զենքի արգելքը հարձակողական ոլորտում է, սակայն խնդիր չէ պաշտպանողական ոլորտում քիմիական հարձակման դեմ հզորության մեծացումը: Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդը նշեց, որ սահմանափակումներից բացի, մյուս ոլորտներում ոչ մի սահմանափակում չկա պաշտպանողական ու ռազմական հզորության մեծացման համար և նշված ոլորտներում զարգացումը պարտականություն է:

Իր պաշտպանողական հայեցակարգի, մարդկային ու կրոնական համոզմունքների համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է զանգվածային սպանության զենքերի արտադրմանը: Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ, գերապատիվ Այաթոլլահ Խամենեին 2010թ. ապրիլին Թեհրանում կայացած զինաթափման միջազգային համաժողովին ուղղված իր ուղերձում ընդգծեց միջուկային և զանգվածային սպանության զենքերի հարամ լինելը: Պարզաբանելով ատոմային զենքերի վերաբերյալ Իրանի տեսակետը, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հավաստիացրել է.«ԻԻՀ-ն մեծ և աններելի մեղք է համարում միջուկային, քիմիական և նման զենքերի կիրառումը: Մենք ենք առաջ քաշել «միջուկային զենքերից զերծ Մերձավոր Արևելք»-ի կարգախոսը և հավատարիմ ենք դրան»:

2013թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում  ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, ի դեմս Չմիավորված Երկրների Շարժման անդամ 120 պետությունների, միջուկային զենքի արգելման վերաբերյալ նիստում պահանջեց՝ անհապաղ սկսել բանակցություններ համապարփակ միջազգային կոնվենցիայի կնքման համար, որն ուղղված կլինի միջուկային զենքի ձեռքբերման, արտադրման, տարածման, կուտակման և կիրառման արգելմանը, և դրանց հիմնովին ոչնչացման պայմանների ստեղծմանը: Իրանը նաև առաջարկեց, որ 2018թ. կազմակերպել միջազգային գերագույն համաժողով միջուկային զենքի արգելման վերաբերյալ և այդ կապակցությամբ յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 26-ը նշանակել, որպես միջուկային զենքերի հիմնովին ոչնչացման միջազգային օր, և այդ առաջարկությունները ընդունվեցին Գլխավոր ասամբլեայի կողմից:

Այդ հստակ ու թափանցիկ դիրքորոշումը նշանակում է, որ Իրանի ռազմական ուժը ծառայում է անվտանգությանն ու խաղաղությանը և այդ մոտեցմամբ Իրանի ռազմական ու պաշտպանողական հզորությունն առաջատար է: