Իրանի անապատի լուսանկարներն՝ «Արեգակի երգը» ցուցահանդեսում
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i36469-Իրանի_անապատի_լուսանկարներն_Արեգակի_երգը_ցուցահանդեսում
Վերջերս Թեհրանում կայացած «Արեգակի երգը» ցուցահանդեսում ցուցադրվում են Իրանի անապատների թեմայով Մոհամմեդ Ռեզա Ջավադիի լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի շրջանակում այցելուների դատին են հանձնվել նաև Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանի գանձարանի որոշ ցուցանմուշներ: Իրանցի լուսանկարչի կերտած կադրերը սովորական ցուցահանդեսային գործերից վեր արժեք են ներկայացնում: Լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես աշխարհագրական որոշակի տարածք դառնում է մի երկրի մշակույթի մի մասը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Սեպտեմբեր 28, 2016 12:05 Asia/Tehran

Վերջերս Թեհրանում կայացած «Արեգակի երգը» ցուցահանդեսում ցուցադրվում են Իրանի անապատների թեմայով Մոհամմեդ Ռեզա Ջավադիի լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի շրջանակում այցելուների դատին են հանձնվել նաև Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանի գանձարանի որոշ ցուցանմուշներ: Իրանցի լուսանկարչի կերտած կադրերը սովորական ցուցահանդեսային գործերից վեր արժեք են ներկայացնում: Լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես աշխարհագրական որոշակի տարածք դառնում է մի երկրի մշակույթի մի մասը:

Իրանի տարածքի մեկ քառորդն անապատային տարածքներ են, որոնք գտնվում են հյուսիսային կամ Ալբորզի և Զագրոսի լեռնաշղթաների միջև ընկած տարածքում: Իրանի ամենաճանաչված անապատային շրջաններն են Լութի անապատը և Դաշթե քավիրը, որոնք զբաղեցնում են ավելի քան 360 հազար քկմ. տարածք:

Լութի անապատը դասվում է ավազային ու քարային անապատների շարքին: Լութի անապատում կան բազմաթիվ տեղական ավազաններ, որոնցից յուրաքանչյուրում են հավաքվում շրջակա մակերեսային ջրերը: Լութի անապատում ջրավազանների շուրջը կամ սեզոնային ու ժամանակավոր հոսանքների ճանապարհին գոյացել են անապատային տարածքներ: Ընդհանուր առմամբ, Լութում անապատային տարածքը չի գերազանցում ավազային ու քարային շրջաններին:  Այդ առումով Լութը գտնվում է անապատի հակառակ կողմը, որը ծածկում է նրա տարածքի մեծ մասը: Ուստի ինչպես աշխարhագրական հետազոտություններում է նշվել, ճիշտ չէ այդ տարածքն անապատ անվանել: Այն պետք է կոչեին լութի անապատ կամ Լութի դաշտ:

Լութի անապատին հարող լեռներում հայտնաբերվել են  Ք Ծ Ա 4-րդ հազարամյակում մարդու բնակության փաստեր: Կենտրոնական անապատը , որին կոչել են նաև Աղի անապատ, Անապատի դաշտ կամ Անապատի փոս անուններով, գտնվում է Իրանի բարձրավանդակի կենտրոնում: Այն զբաղեցնում է 800-ով 600 կմ. տարածք: Հիմնականում պատված է ճահճուտներով նաև ավազային բլուրներով: Անապատային այդ տարածքը համարվում է նաև երկիր մոլորակի ջերմային բևեռներից մեկը, որի ջերմաստիճանն ամռանը հասնում է 50 աստիճանի , իսկ երբեմն ցերեկային ու գիշերային ջերմաստիճանների տարբերությունը կազմում է 70 աստիճան:

Կենտրոնական անապատի կենտրոնական բաժնում չկա ջրի ոչ մի աղբյուր: Բուսականության բացակայության պատճառով տարածքում չկան նաև կենդանիներ: Անապատի հարավային հատվածում, կան մի քանի տեսակ կենդանիներ:

Անապատային տարածքում նման առանձնահատկություններով ձևավորվել է իրանական քաղաքակրթությունը : Իրանական արվեստն իր հերթին ազդեցություն է կրել այդ հանգամանքից: մեծ թվով արվեստագետներ իրենց ստեղծագործություններում արտացոլել են բնակլիմայական այս առանձնահատկությունները: Փաստորեն անապատն իրանցի արվեստագետների մոտ ընդհանուր պատկեր է ստեղծում , իսկ Իրանի մասին խոսելու համար, պետք է ծանոթանալ անապատին:

Թեհրանում կայացել է «Իրանի անապատը՝ քաղաքակրթության օրրանը» կամ «Արեգակի երգը» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են Մոհամմեդ Ռեզա Ջավադիի լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի շրջանակում այցելուների դատին էին հանձնվել նաև Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանի գանձարանի որոշ ցուցանմուշներ: Համաշխարհային ժառանգության ցուցակում Իրանի անապատի և քաhրիզների գրանցման արդյունքում, Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանը նախաձեռնեց հիշյալ ցուցահանդեսի անցկացումը: Ցուցահանդեսը կազմակերպվել է իրանական մշակույթի ու արվեստի վրա քառյակ տարրերի թողած ազդեցությունը քննարկելու նպատակով: Ուստի այցելուներն առաջին անգամ հնարավորություն ունեցան տեսնելու արվեստի գործեր, որոնք շոշափում են իրանական արվեստի վրա հողի ազդեցության թեման:

Իրանցի լուսանկարիչ՝ Մոհամմեդ Ռեզա Ջավադին ցուցահանդեսի բացման օրն ասել է.-«Անապատի թեման համարվում է արդիական թեմա, որտեղ կան 1984-2013 թթ.-ին կերտած ստեղծագործություններ: Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում Մոհամմեդ Ռեզա Ջավադիի 60 լուսանկարները ցուցադրվել են Ղոլամհոսեյն Նամիի , Փարվիզ Քալանթարիի, Ջալալ Շաբանգահիի, Սոհրաբ Սեփեհրիի, Մարքո Գրիգորյանի, Մոհամմեդ Էբրահիմ Ջաաֆարիի և Միր Աբդոլռեզա Դարյաբեյգիի գործերի կողքին:

Ջավադին առանձնահատուկ ոգևորությամբ ու սիրով է կապ հաստատել անապատի հետ: Լուսանկարիչն ամենայն անկեղծությամբ ցուցադրել է անապատի գեղեցկությունը: Իր ստեղծագործությունների միջոցով , նա բանաստեղծական մոտեցմամբ ցուցադրել է անապատային գազելը: Շատ արվեստագետներ են կերտել անապատային գազելը, սակայն Ջավադին յուրահատուկ նրբությամբ ու խաղաղությամբ է երգել անապատի երգը:  Ջավադիի կերտած անապատային մեղեդին դարձել է արվեստի գլուխգործոց: Անտեսանելիները տեսանելի դարձնելը հանդիսանում է արվեստագետի գլխավոր առաքելությունը: Ջավադին լավագույնս իրականացրել է արվեստագետի իր առաքելությունը:

Իրանցի կինոռեժիսոր ՝ Մոհամմեդ Ռեզա Ասլանիի խոսքերով, իր ստեղծագործություններում Ջավադին հանգուցել է անապատի գաղափարն ու սեփական մտածողությունը:«Ասես անապատը փախել է Ջավադիի լուսանկարչական տեսախցիկից՝ հանգրվանելով անեզր օվկիանոսի գրկում: Իր լուսանկարներում Ջավադին որսել է անապատային պատկերները ՝ նրանց յուրահատուկ կարգուկանոն հաղորդելով: Արդյունքում լուսանկարներում պատկերված անապատը դարձել է հասանելի ու շոշափելի».-ասել է նա:

«Ո՞րն է լուսանկարներում թագնված պատգամը: Այս հարցին պատասխանելով, քննադատ՝ Ռոլան Բարեթն ասել է .-«Պետք է նշել, որ կարևոր է լուսանկարչության միջոցով իրողության փոխանցումը: Արվեստագետի համոզմամբ, լուսանկարչությունն առանց գաղտնիքների պատգամ է, քանզի վերջինս միաձուլված է լուսանկարների հետ: Ջավադին փորձել է գտնել այդ պատգամը: Նա պահի տակ որսացել է այդ պատգամն՝ այլ աշխարհ կերտելու համար: Ուստի նրա ստեղծագործությունները կարելի է անվանել ստեղծագործած անապատային հավաքածու այլ ոչ թե վավերագրական ու լուսանկարած անապատներ:

Ժամանակակից արվեստի թանգարում ցուցադրված լուսանկարներում գլխավորը գծերի ու ստվերների ազդեցության միաձուլումն է , ինչն էլ ստեղծում է տեսողության պատրանք և գծերին հաղորդում է յուրահատուկ խորություն:

Ավելի փոքր չափսերով լուսանկարներում, ի ցույց է դրվել ճարտարապետությունում երազանքի ու իրողության միաձուլում : Այստեղ պատկերը ստեղծվում է ուղղակի միջավայրից : Ջավադիի լուսանկարներում անեզր գծերն անկայունություն չեն խորհրդանշում, այլ՝ ապագայում անորոշության նշույլ: Առավել քան ամեն ինչ, Ջավադին շեշտադրում է  լույսի ու ստվերի միաձուլման միջոցով հեռավորության պատկերի ստեղծումը: Լուսանկարչության օբյեկտը  հանդիսանում է տարածության գործոնը:  Բազմաշերտ ավազները ստեղծել են գրաֆիկական պատկերներ : Ջավադիի լուսանկարներում բնական գեղեցկությունները պատկերվել են ուռուցիկ , վերարտադրվել են անապատի վերացական հեռանկարները: Այսպիսով արվեստագետը փորձել է միախառնել էսթետիկան ու հաճույքը:

Ցուցահանդեսի այցելուները նկատեցին, որ իր ստեղծագործություններում արվեստագետը ներկայացրել է անապատում մտորելու խորությունն ու իմաստը:

Թեհրանից հետո, ցուցահանդեսն իր աշխատանքը շարունակելու է Նյու Յորքում ՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, ապա Ժնևում և Վիեննայում: Ցուցահանդեսի աշխատանքը մեկնարկել է օգոստոսի 30-ին և ավարտելու է նոյեմբերի 11-ին: