Մարդու իրավունքների ոտնահարումը արևմուտքում. Երևակայությունից մինչև իրականություն(23)
Գերմանիայի գաղթականներից շատերը դժգոհում են ներգաղթի վերաբերյալ հայտերի երկարատև ուսումանսիրման գործընթացից և այս առիթով բողոքում են տարբեր դատարաններում:
Էմիգրացիոն ճգնաժամը եվրոպական երկրներում հին պատմություն ունի: Այդ ճգնաժամի պատճառները պետք է փնտրել հենց այդ երկրների պատմության էջերում: Արևուտքի երկրների հարձակումը Իրաքի և Աֆղանստանի վրա էլ ավելի սրեց ճգնաժամը: 2011 թվականին այս գործողությունների հետևանքով Սիրիայում, Իրաքում և Աֆրիկայի մի քանի երկրներում կազմավորվեցին ահաբեկչական խմբավորումներ, որոնք մինչ այժմ իրականացրել և շարունակում են իրականացնել բազում ոճրագործություններ: Դեպքերի նմանատիպ ընթացքը բարդացրեց իրավիճակը` արտագաղթողների հոսքն ուղղելով դեպի եվրոպական երկրներ: Սակայն այսօր արևմուտքի երկրները, որոնց մեղքով միլիոնավոր անմեղ մարդիկ անտուն են դարձել, պատրաստ չեն ընդունել նրանց: Իսկ նրանց հետ, ում հաջողվել է մուտք գործել այդ երկրների սահմաններից ներս, վերաբերվում են չափազանց խիստ, ամեն օր հրապարակելով վերջիններիս իրավունքները սահմանափակող օրենքներ:
Սակայն պետք է նշել նաև, որ ներգաղթյալներին ընդունելու գործընթացը ունեցել է նաև կողմնաիցներ` ի դեմս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի: Մինչ մնացած եվրոպական երկրները փախստականներին չէին թույլատրում անցնել Եվրոպայի սահմանները, Գերմանիան հայտարարեց, որ պատրաստ է ընդունելու նրանց: Գերմանիայի տնտեսության նախարարը տեղեկացրեց, որ երկիրը պատրաստ է տարեկան 800 հազար փախստական ընդունել: Գերմանացիները բացեիբաց քննադատեցին Հունգարիային` գաղթականների նկատմամբ ցուցաբերած վատ վերաբերմունքի համար:
Անգելա Մերկելից հետո նմանօրինակ հայտարարությամբ հանդես եկավ նաև Ավստրիայի կանցլերը, սակայն այս իրավիճակը երկար չձգվեց, և շուտով Գերմանիան նույնպես միացավ մնացած եվրոպական երկրներին ներգաղթի դեմ պայքարելու և ներգաղթյալներին երկրից դուրս բերելու հարցում: Գերմանիայի այս քաղաքականությունը շարունակվում է մինչև օրս:
Գերմանիայում գործող.«Հայրենասեր եվրոպացիները՝ Արևմուտքի իսլամականացման դեմ» խումբը, որը հայտնի է «Փեգիդա» անունով, օրեցօր համալրում է իր շարքերը նորանոր համախոհներով: Այս շարժման կենտրոնը գտնվում է Գերմանիայի արևելքում: Շարժման անդամները բազմիցս հարձակումներ են գործել գաղթականների ճամբարների վրա: Գերմանիայի Ֆորսա ուսումնասիրությունների ինստիտուտը վերջերս հաստատեց, որ գերմանացիների 30 տոկոսը համոզված է, որ Դրեզդեն քաղաքում գործող Փեգիդա շարժման գործունեությունը պայմանավորված է իսլամի ազդեցության տարածմամբ: Բերթելսման հիմնադրամի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Գերմանիայի ոչ մուսուլման բնակչության 57 տոկոսը իսլամը համարում են շատ վտանգավոր կամ վտանգավոր կրոն: Այս վիճակագրական տվյալները ստացվել են Գերմանիայում ամենամեծ գործակալություններից մեկը համարվող TNS emnid գործակալության 2014 թվականի նոյեմբերին անցկացրած սոցհարցումների և հարցազրույցների միջոցով: Հատկանշական է, որ 2012 թվականին հարցվածների 53 տոկոսն էին իսլամը համարում վտանգավոր: Այն հարցին, թե արդյոք իսլամը ընդհանրություններ ունի արևմուտքի հետ, հարցվածների 61 տոկոսը պատասխանել է «ոչ այնքան» կամ «ոչ մի»: Համեմատած անցած երկու տարիների հետ, նման պատասխան տվողների թիվը ավելացել է 9 տոկոսով: Հարցվածների 40 տոկոսը պատասխանել է, որ Գերմանիայում ապրող մուսուլմանների պատճառով իրենց սեփական երկրում օտարության զգացում ունեն:
Ամեն 4 հարցվածներից մեկը նույնիսկ պահանջ է առաջ քաշել` արգելել մուսուլման գաղթականների մուտքը Գերմանիա:
Օսնաբրուք Ցայթունգ գերմանական օրաթերթը` հիմք ընդունելով Գերմանիայի պառլամենտի տրամադրած տվյալները, գրում է. 2016 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում Գերմանիան մերժել է 13324 գաղթականների մուտքը: Անցած տարվա համեմատ, մերժվածների թիվը աճել է 50 տոկոսով: Վերջին տվյալներով, նախորդ տարի մերժվածների թիվը կազմել է ընդամենը 8913 մարդ:
2015 թվականի սեպտեմբերին էմիգրացիոն ճգնաժամը Գերմանիայում հասավ իր գագաթնակետին, ինչի հետևանքով կառավարությունը խստացրեց սահմանային հսկողությունը հատկապես Ավստրիայի հետ: Այս շրջանում 2016 թվականի կեսերին մոտ 10629 գաղթականի արգելվեց մտնել Գերմանիա: Մոտավոր հաշվարկներով, ամեն 4 գաղթականներից 1-ը աֆղանցի է եղել: Մեծ թիվ են կազմել նաև սիրիացիներն ու իրաքցիները:
«Զուդդոյչէ Ցայթունգ» օրաթերթը, հիմք ընդունելով Գերմանիայի ներքին գործերի նախարարության տրամադրած տեղեկությունները, հաղորդել է, որ հունվար ամսին երկիրն ընդունել է մոտ 16 հազար գաղթականների, այն դեպքում, երբ նոյեմբեր ամսին այդ թիվը կազմել է 200 հազար:
Նույն օրաթերթի հաղորդման համաձայն, Գերմանիայից վտարված գաղթականների թիվը 2016 թվականի կեսերին ավելացել է: Երկրի ձախ կուսակցականների հաղորդած տեղեկությունների համաձայն, նույն ժամանակահատվածում Գերմանիայից վտարվել է 13743 գաղթական: Եվ սա այն դեպքում, երբ անցած ամբողջ տարվա ընթացքում վտարվածների թիվը կազմել է 20888 մարդ, իսկ 2014-ին` 10884: Ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն` 75 տոկոս դեպքերում վտարվածները Գերմանիայից տեղափոխվում են Բալկանների արևմուտք:
Գերմանիայի ձախ կուսակցականները խստորեն քննադատում են գաղթականների հանդեպ կառավարության վարած քաղաքականությունը: Այս առիթով, պառլամենտում նրանց խոսնակն ասել է.«Գաղթականներին Իրաք և Աֆղանստան վերադարձնելը անպատասխանատվության դրսևորում է Գերմանիայի կողմից»:
Գերմանական «Հանովեր Ալգեմայնե Ցայթունգ» օրաթերթը գրում է . Գերմանիայի փախստականներից շատերը դժգոհում են ներգաղթի վերաբերյալ հայտերի երկարատև ուսումանսիրման գործընթացից և այս առիթով բողոքում են տարբեր դատարաններում:
Սույն թվականի մայիս ամսվա վերջերին, ողջ Գերմանիայի տարածքում գրանցվել են ավելի քան 5800 դատական հայտեր` գաղթականների գծով դաշնային վարչության անտարբեր վերաբերմունքի և անգործության առնչությամբ: Եվ սա այն դեպքում, որ 2015 թվականի վերջերին նմանօրինակ դատական հայտերի թիվը 2300 է կազմել:
Իհարկե գաղթականների գծով դաշնային վարչությունը փորձել է արդարացնել բողոքների թվի ավելացումը նրանով, որ այդ թվի ավելացմանը զուգընթաց մոտ երկու անգամ ավելացել են նաև ներգաղթի վերաբերյալ ստացված հայտերը:
Մարդկանց ձերբակալելը միայն այն պատճառով, որ նրանք անտուն են և գաղթական, հակասում է միջազգային օրենքներին: Ունենալով համապատասխան տեղեկություններ` եվրոպական երկրներում փախստականների կարգավիճակի մասին, մենք համոզվում ենք, որ այդ երկրները չունենալով բավարար պայմաններ նրանց ընդունելու համար և չկարողանալով կազմակերպել նրանց մուտքը կանխարգելող միջոցառումներ, փորձում են հարցը կարգավորել համատարած ձերբակալությունների միջոցով:
Ոստիկաններն ու ազգայնամոլները մշտապես ագրեսիվ և ստորացուցիչ վերաբերմունքով են դիմավորել Եվրոպա մտնող գաղթականներն: 2015 թվականի սկզբից մինչ այսօր հազվադեպ է պատահել, որ մամուլում չհայտնվեն փախստականների նկատմամբ ագրեսիան փաստող տեսանյութեր և լուսանկարներ:
Բազմաթիվ զեկույցներ ու լուրեր են հրապարակվում փախստականների օրեցօր վատթարացող վիճակի, սննդի և հիգիենայի պայմանների բացակայության մասին: Սովն ու վարակիչ հիվանդությունների տարածումը, փախստականների խնդիրների միայն մի մասն են կազմում: Եվ այս ամենը տեղի է ունենում եվրոպական երկրների անտարբերության հետևանքով:
Տեղեկություններ են ստացվում նաև փախստականների ճամբարներում տիրող բարձիթողի վիճակի և բռնությունների հարյուրավոր դեպքերի մասին: Այս ամենը ավելի ու ավելի անտանելի է դարձնում գաղթականների կյանքը: Մյուս կողմից կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի հանձնախումբ հաղորդում է, որ Գերմանիայի փախստականների ճամբարներում որոշ կին փախստականների վաճառում են 10 եվրո գումարով: Փախստականների միջև տեղի են ունենում նաև սարսափելի զանգվածային բախումներ, և ոստիկանությունը որոշ դեպքերում անգամ չի էլ փորձում դադարեցնել դրանք:
Եվրամիության իշխանավորների այս առիթով կազմակերպած ժողովներն ու ընդունած որոշումները դեռևս չեն լուծել այս խնդիրները, քանի որ այդ որոշումները փաստացի չեն կիրառվում: Եվրոպական երկրների նմանօրինակ գործելակերպը հակասում է նրանց քաղաքական կարգախոսներին` հատկապես մարդու իրավունքների և մարդկային վեհ գաղափարների տեսանկյունից: Այս ամենը կանաչ աշխարհամասը դարձրել է մեծ մարտահրավերների թատերաբեմ: