Իմամ Հոսեյնի ուսմունքը(4)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i37387-Իմամ_Հոսեյնի_ուսմունքը(4)
Իմամ Հոսեյնը գիշերով դուրս եկավ Մադինայից ու մեկնեց դեպի Աստվածային ապահով սրբավայր։ Բայց այնտեղ էլ Աստծո առաքյալի որդու  համար անվտանգություն չկար։ Ամեն պահ կարող էր սպանեին նրան։ Ուստի Իմամը Մեքքայից մեկնեց Քուֆա։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հոկտեմբեր 05, 2016 21:01 Asia/Tehran

Իմամ Հոսեյնը գիշերով դուրս եկավ Մադինայից ու մեկնեց դեպի Աստվածային ապահով սրբավայր։ Բայց այնտեղ էլ Աստծո առաքյալի որդու  համար անվտանգություն չկար։ Ամեն պահ կարող էր սպանեին նրան։ Ուստի Իմամը Մեքքայից մեկնեց Քուֆա։

 

Իսլամ կրոնի համաձայն՝ Մոհամմեդ մարգարեն, նրա դուստրը և 12 իմամները դասվում են անմեղների շարքը: Նրանց   վարքագծերը պարունակում են  անսահման խրատներ , ինչպես   արժեքավոր մարգարիտներ: 14 անմեղներից յուրաքանչյուրի վերաբերմունքն իր ամուսնու և զավակների նկատմամբ կարող է մարդու և  հասարակության  բազում խնդիրների լուծման ելք հանդիսանալ: Իմամ Հոսեյնը Աստծո մոտ ունեցած վեհ դիրքով  մեծ սեր ու հարգանք էր տածում իր կնոջ և որդիների նկատմամբ: Նա նույնիսկ արտահայտում էր իր սերը: Իմամ Հոսեյնը մի բանաստեղծություն է նվիրել իր կնոջը՝ Ռաբաբին  և իր դստերը՝ Սաքինային,որոնք շատ հայտնի են: Բանաստեղծության մեջ ասված է.«Ես սիրում եմ այն տունը,որտեղ  են Սաքինան ու Ռաբաբը: Սիրում եմ երկուսին և իմ ամբողջ ունեցվածքը կնվիրեմ այս ճանապարհին: Իմ ողջ կյանքում չեմ  հանդուրժելու կշտամբողներին»:Իմամ Հոսեյնի կինը՝ Ռաբաբը ևս Իմամի  նահատակությունից հետո այս բանաստեղծությունը  նվիրեց նրան.«Նա ,որ լուսավոր փարոս էր ,այժմ Քարբալայում սպանված ու չթաղված հերոս է:Դու ինձ համար լեռան պես ամուր էիր,ու ես քեզ էի ապավինում: Դու բարության ու բարեպաշտության խորհրդանիշ էիր , դու մեզ հետ ընկերակցում էիր , մեզ հետ զրուցում էիր , քեզանից հետո ով հոգ կտանի որբերին ու կարիքավորներին: Հենց այս սիրո ու գրականության, բարության ու բարեկամության տարրերն էլ Սաքինային դարձրին գրականության,մանավանդ պոեզիայի սիրահար և խոշոր  մտավորական»:

 

Իմամ Հոսեյնը մեծ ուշադրություն էր դարձնում կնոջ սիրույն   ու գեղասիրությանը և նրա նախասիրություններին:  Երբեմն այդ պատճառով Իմամ Հոսեյնն իր ընկերների կողմից քննադատության էր ենթարկվում,բայց  հարգում էր իր կնոջ օրինական ու բնական ցանկությունը և իր հետևորդներին կյանքի դասեր էր տալիս: Ավանդազրույցներից մեկում պատմվում է.«Մի խումբ գնացին Իմամ Հոսեյնի բնակարան, որտեղ գտնվող կահույքը շատ գեղեցիկ թվաց նրանց: Նրանք ասացին.«Ով Աստծո առաքյալի որդի, մենք Ձեր բնակարանում այնպիսի իրեր ենք տեսնում,որ մեզ համար դուրեկան չեն»: Իմամը պատասխանեց.«Մեր կանայք կարող են ըստ իրենց ճաշակի վերաբերվել իրենց օժիտին, նրանք կարող են գնել ինչ ,որ սիրում են: Դուք ինչ-որ տեսել եք  մերը չէ»:Այս արտահայտությամբ Իմամ  Հոսեյնն իր հետևորդներին հասկացրեց, որ  կնոջ օրինական ցանկություններին ու հետաքրքրություններին ուշադրությունը դարձնելը կյանքի անհրաժեշտություններից է ու կխթանի ընտանիքի ամրապնդումը:  

Իմամ Հոսեյնը Աշուրայի օրը նույնիսկ  մարտի ժամանակ չէր մոռանում վրանում մերձավորներին: Մերթ ընդ մերթ գալիս էր սրբավայր դամբարանի շուրջ պտտում էր և կանանց ու աղջիկներին համբերության կոչ էր անում ու սիրտ տալիս նրանց: Երբ հրաժեշտի պահերին աղիողորմ լաց էր լինում Իմամ Հոսեյնի դուստր՝ Սաքինան , Իմամը նրան սեղմեց իր կրծքին ,համբուրեց նրան ու արցունքները մաքրեց  նրա այտերից , հետևյալ խոսքերն արտասանելով  -«Ով Սաքինա ջան, սիրելիս իմացիր ,որ իմ նահատակվելուց հետո, դու արդեն իսկ շատ ես լացելու,  քանի դեռ  ողջ եմ մի այրիր սիրտս, իսկ երբ ես սպանվեցի ,դու ամենառաջինն ես մոտենալու  ինձ, լաց ես լինելու ով իմ  ընտրյալ»:

Իմամ Հոսեյնը երկու ճանապարհ ուներ իր առջև: Կամ պիտի  Եզիդին ընդուներ որպես մուսուլմանների խալիֆ կամ պիտի սպանվեր: Ուրեմն Իմամ Հոսեյնը գիշերով դուրս եկավ Մադինայից ու մեկնեց դեպի Աստվածային ապահով սրբավայր։ Բայց այնտեղ էլ Աստծո առաքյալի  որդու համար անվտանգություն չկար։ Ամեն պահ կարող էր սպանեին նրան։ Ուստի Իմամը Մեքքայից մեկնեց Քուֆա։ Իմամն  իր ընտանիքի կողքին է եղել : Նա գիտեր ,որ եթե առանց ընտանիքի լքեր Մադինան,ապա Եզիդը հանգիստ չէր տալու Մարգարեի գերդաստանին և նրանց,որպես ճնշման լծակ էր օգտագործելու ընդդեմ Իմամի: Ուստի իր ընտանիքի բոլոր անդամներին առնելով  իր հովանու ներքո, մի պահ անգամ չհեռացավ նրանցից:

Շամի ժողովուրդը Իսլամին ծանոթացել էին Մուավիայի նման անհատների կողմից: Մուավիան մոտ 42 տարի իշխեց Շամում և այդ ընթացքում այնպես էր դաստիարակել ժողովրդին,որ բոլորն առանց այլևայլի հանձնվում էին: Շամի բնակիչները շատ հեռու էին ճշմարիտ իսլամից: Մուավիայի պալատի շքեղությունը, հանրային ֆինանսների յուրացումը և  դրանց մսխումը, մեծ ապարանքներ կառուցելը, ընդդիմադիրներին կալանավորելն ու սպանելը արդեն դարձել էին սովորական երևույթ Շամի բնակչության համար: Նրանք կարծում էին ,որ մարգարեի օրոք էլ իսլամական իշխանությունն այդպես է լինելու: Ուստի Օմայան իշխանությունը հեշտությամբ կարողանում էր Իմամ Հոսեյնի ընդվզման շարժումը խեղաթյուրել հօգուտ իրեն: Նույնիսկ ոմանք Իմամ Հոսեյնի նահատակության մասին ստելով ասացին, որ Իմամ Հոսեյնը մահացել է թոքախտից:

Նման պայմաններում էր,երբ մի տղամարդ  Շամի մայրաքաղաք Դամասկոսում տեսնելով գերիների քարավանը, Իմամ Հոսեյնի որդի՝ Իմամ Սաջջադին ասաց.«Փառք Աստծո, որ սպանեցին ձեզ ու մարդկանց փրկեցին ձեր չարիքից: Իմամ Սաջջադը մի պահ խորհեց ապա ընթերցեց Ահազաբ սուրայի 33-րդ այան.«Անտարակույս Աստված ուզում է  չարերին  հեռացնել ձեզանից ու ձեզ ազատել  չարքերից»:

Ապա Իմամ Սաջջադն ասաց.«Այս այաները մեզ համար են իջել»:

Այնուհետև  տղամարդը հասկացավ ,որ ինչ-որ լսել է այս գերիների մասին սխալ է եղել: Հասկացավ ,որ նրանք մարգարեին զավակներն են: Նա զղջաց իր ասածների համար և ապաշխարեց։

 

Իմամ Հոսեյնի  գերդաստանի , ներառյալ Իմամ Սաջջադի  ու հազրաթ Զեյնաբի և ընտանիքի մյուս անդամների քարոզչություններն ու  լուսաբանումները  մեկընդմիշտ  վերջ տվեցին Օմայանների բազմամյա խեղաթյուրումներին: