Իմամ Հոսեյնի ուսմունքը (7)
Իմամ Հոսեյնի ընդվզումը տեղի ունեցավ հանուն արդարության և հանուն Աստծո կրոնի։ Աշուրայի կեսօրին Իմամ Հոսեյնի նամազը հավիտենից մինչև հավիտյան բոլոր մուսուլմաններին պատգամեց,որ պատերազմն ու ջիհադը և Իմամի անձնազոհությունն ու նվիրվածությունն ուղղված են Աստծո կրոնի և նամազի կանգուն պահելուն։
Նամազը Իսլամ կրոնի հիմնասյունն է։ Առանց նամազի կրոնը չի կարող իմաստ ունենալ։ Ինչպես ,որ վրանն առանց սյունի չի կարող կանգնեցվել։ Իրականում մարդու բոլոր արարքների ընդունումը կախված է նամազի ընդունումից։ Աղոթքը ոչ միայն Իսլամում, այլ բոլոր կրոններում հատուկ նշանակություն ունի։Աբրահամ մարգարեն ,ով բոլոր կրոններում ճանաչված է ,որպես միաստվածության հերոս՝ երբ իր կնոջ Հաջարին և Հազրաթ Իսմայիլին տանում է կռապաշտ իշխանություններից հեռու, Քաաբայի մոտ գտնվող չոր ու տոթ անապատ, գլուխը վեր բարձրացնելով ասում է․-« Ով ամենակալ Աստված, նրանց բերել եմ այս չոր ու ցամաք վայրը,որպեսզի նամազ անեն»,(Աբրահամ սուրայի 37-րդ այա)։
Իմամ Հոսեյնի ընդվզումը տեղի ունեցավ հանուն արդարության և հանուն Աստծո կրոնի։ Աշուրայի կեսօրին Իմամ Հոսեյնի նամազը հավիտենից մինչև հավիտյան բոլոր մուսուլմաններին պատգամեց,որ պատերազմն ու ջիհադը և Մեծն իմամի անձնազոհությունն ու նվիրվածությունն ուղղված են Աստծո կրոնի և նամազի կանգուն պահելուն։ Իմամ Հոսեյնը Աստծո հանդեպ սերը, նամազ անելը և Աստծուն երկրպագելը սովորել է իր հարգարժան հորից, Ալի Էմիրապետից։
Ղուրանի մեկնաբան՝ Իբն Աբբասը Սաֆեյնի պատերազմի թեժ պահին նկատում է, որ Ալի Էմիրապետը գլուխը վեր բարձրացրած նայում է դեպի երկինք ու ինչ-որ բանի է սպասում։ Ղուրանի մեկնաբանը հարցնում է․-«Ով Ալի Էմիրապետ ինչ-որ բանի համար մտահո՞գ եք»։ Էմիրապետը պատասխանում է․-«Այո, սպասում եմ նամազի կատարման պահին»։Աբբասն ասում է․-«Այս զգայուն պահին չենք կարող դադարեցնել պատերազմը ու նամազով զբաղվել»։Իմամ Ալին իմաստուն հայացքով նայեց նրան ասելով․-«Մենք նրանց դեմ պատերազմում ենք հանուն նամազի»։
Թասուայի երեկոյան , երբ թշնամու զորքը շարժվեց դեպի Իմամի վրանի կողմը ու պատրաստ էր պատերազմելու, «Նվաստացումը իմ գերդաստանից հեռու է և ես երբեք չեմ հանդուրժելու ստորացումն ու նվաստացումը» կարգախոսով առաջնորդվող Իմամ Հոսեյնն իր մոտ կանչեց իր քաջարի ու խիզախ եղբորը՝ Աբբասին նրան ասելով․-«Եթե կարող ես մինչև վաղը հետաձգիր պատերազմը։Ուզում եմ այս գիշեր նամազ անել առ Աստված։ Աստված գիտի ,որ ես հանուն նրան եմ սիրում նամազ անել և Ղուրան ընթերցել»։ Սա նշանակում է,որ նամազը և Աստծուն պաշտելը ինչպիսի վեհություն ու արժանապատվություն է պարգևում մարդուն, որի համար Իմամ Հոսեյնը ուզում է, հետաձգել պատերազմը։
Նամազի փիլիսոփայությունն է երկրպագել ու հնազանդվել միակն Արարչին։ Նամազը մեղքերից պաշտպանում է նամազ անողին, մաքրում նրա սիրտը և խաղաղություն պարգևում նրան։ Նամազը յուրահատուկ տեղ ունի մուսուլմաննեռի մոտ։ Բայց, ամենակարևորը, նամազի միջոցով մարդ միշտ կապ է պահպանում իր Տիրոջ՝ Ամենաբարձյալ Աստծո հետ։ Կրոնական բոլոր ծեսերի ու արարողությունների, ներառյալ Հաջջի ուխտագնացության , ծոմ պահելու ,զաքաթի դեպքում եթե պայմանները պատրաստ չլինեն, ապա մարդը չի կարող կատարել դրանք։Բայց նամազի դեպքում այդպես չէ։Ցանկացած իրավիճակում մուսուլման անհատը պետք է իր նամազ կատարի։Ճանապարհորդության, առողջության ու հիվանդության, աղքատության ու հարստության և խաղաղության ու պատերազմի ժամանակ, ցանկացած իրավիճակում նամազը կատարվում է։ Աստված թույլ է տվել ,որ մարդը անկարող և հիվանդ ժամանակ նստած կամ պառկած վիճակում նամազ անել ։Նույնիսկ խեղդվելու պահին եթե նամազի ժամն է,պետք է խեղդվող անհատը նամազի մասին մտածի և ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմեդի անմար հիշատակին մտքում ասի․-«Մեծ է Ալլահը» և դա Աստծո կողմից կընդունվի, որպես նամազ։
Աշուրայի կեսօրվա նամազը յուրաքանչյուր հավատացյալի զարմացնում է և վկայում է նամազի մեծ նշանակության ու վեհության մասին։ Կիզիչ արևը, ծարավը և թշնամիների լկտիությունը, նետերի ու անընդմեջ գրոհների վտանգը, Իմամի աջակիցների նահատակության վիշտը և բազում այլ գործոններից ու պատճառներից և ոչ մեկը չկարողացավ դույզն չափով կանխել նամազի կատարումը և Իմամն այդպիսով փակեց բոլոր նրանց ճանապահրը ,ովքեր ինչ-որ պատրվակով փորձում էին այդ օրը նամազ չանել։Իմամ Հոսեյնը Աշուրայի կեսօրվա նամազով բոլոր արթուն խղճերին ապացուցեց,որ Աշուրայի շարժման նպատակը եղել է կրոնն ու Աստվածային պարտականության կատարումը ոչ թե երկրային ցանկությունները։
