Հաֆեզը՝ Հոսեյնական սխրանքի գովերգուն
Երբ Իսլամը մուտք գործեց Իրան և իրանցիներն իսլամ ընդունեցին, իսլամական մշակույթը դարձավ իրանական մշակույթի անբաժանելի մասը:Իրանցիներն իրենց իրանցի համարելով նաև մուսուլման էին և ոչ մի հակադրություն չէին տեսում իրանցի լինելու և մուսուլման լինելու միջև:
Քարբալայի դեպքն իրանցիների համար յուրահատուկ տեղ ու արժեք ունի։ Իսլամ աշխարհի պատմության մեջ Քարբալայի դեպքը դիտվում է,որպես մեծ սխարգործություն։ Իմամ Հոսեյնի շարժումը լիովին մտածված ու տրամաբանական և աստվածային շարժում էր։ Իմամ Հոսեյնի՝ Աստծո ճանապարհին նվիրաբերումն ու անձնազոհությունը անտրամբանական ինքնասպանություն չէր։ Այլև Իմամի նպատակն էր վերջ դնել Օմայյանների իշխանությանը և իսլամին փրկել շեղված ուղուց; Իմամ Հոսեյնը գիտակցաբար ընդվզեց և պատրաստվեց նահատակության։ Նա իր նահատակատենչությամբ թափ հաղորդեց Օմայանների համակարգի տապալման գործընթացին։

Քարբալայից շատ դասեր կարելի է քաղել,ամենակարևորն այն է, որ մարդը գիտակցի թե որտեղ կարժե զոհաբերել իր կյանքը։ Երբ բռնությունը հասարակական տեսք է ստանում և մարդը հայտնվում է կառուցվածքային ու հիմնական անարդարության առջև, այսինքն նա երբ տեսնում է, որ բռնությունը վերածվել է ավանդույթի և գնալով ընդհանրանում է, արդեն ընդվզումը դառնում է անհրաժեշտություն։Այս ընդվզումը թե տրամաբանական, թե՛ սիրո , և թե նահատակության նշանակություն ունի։ Քարբալայի դեպքը և Իմամ Հոսեյնի նահատակությունը միշտ գրավել են բանաստեղծներին և նրանց համար եղել է ուսուցանելի։ Այն եղել է պարսից գրականության և նույնիսկ աշխարհի որոշ բանաստեղծների ուշադրության կենտրոնում։ Շամսեդդին Մոհամմեդ Հաֆեզն իրանցի այն հայտնի բանաստեղծներից է, ով մեծ ու յուրահատուկ հարգանք է տածել Իմամ Հոսեյնի ու նրա ընդվզման նկատմամբ։ Նա իր ստեղծագործություններում իմամի անունը այլաբանորեն նշել և վառ է պահել նրա հիշատակը։ Իրանի և համաշխարհային գրականության մեջ Հաֆեզը, որպես մուսուլման մտավորական ունի բարձր դիրք, ուստի նրա բանաստեղծություններում Հոսեյն Իբն Ալիի վերաբերյալ ակնարկներն անսպասելի չեն կարող լինել։

Հաֆեզի արվեստը միայն բանաստեղծություն չէ։ Նա խորաթափանց, բարեպաշտ և հանճարեղ բանաստեղծ է,ով կարողացել է իր հավատալիքներն ու գաղափարները փոխանցել այնպիսի լեզվով, որ բոլոր դարերի մարդիկ մեծ սիրով ու հետաքրքրությամբ ընթերցեն դրանք։ Հաֆեզի ճոխ և պատկերավոր լեզուն ու ոճը, անթերի չափն ու հանգավորումը, շարադրության ներդաշնակությունը, գունագեղ մակդիրները, սրամիտ փոխաբերությունները, ակնարկները, առածների շարքն անցած աՖորիզմները և այլ լեզվական առանձնահատկությունները դարեր շարունակ հմայել և շարունակում են հմայել միլիոնավոր մարդկանց։ Պարսկական քնարերգության բոլոր ժամանակների մեծագույն վարպետ՝ Հաֆեզն իր այլաբանական լեզվով իր ստեղծագործություններում պատկերել է Աշուրայի դեպքը և Մարգարեի ու նրա շառավիղների նկատմամբ իր սերն ու հարգանքը։
Հաֆեզ եթե գերդաստանի ճշմարիտ ճանապարհով քայլես
Նաջաֆ քաղաքի պահապանը կդառնա քո ուղեկիցը ։
Վարպետ Ջալալեդդին Հոմայիի կարծիքով Գերդաստան ասելով Հաֆեզը Իսլամի մեծ մարգարեի շառավիղներին նկատի ունի։Իսկ հաջորդ տողում Նաջաֆի պահապանը Ալի Էմիրապետից բացի ուրիշ ոչ ոք չի կարող լինել։
Հաֆեզ Շիրազիի սուննի կամ շիա լինելու մասին բանասերների վաղեմի տարաձայնություններում չենք խորանա,քանզի Հաֆեզի բանաստեղծություններն ինքնին ներկայացնում են նրա ճշմարիտ հավատալիքներն ու համոզումները։ Ժամանակակից Հաֆեզագետ Բահաեդդին Խորրամշահիի կարծիքով՝ Հաֆեզի պոեզիան արտացոլում է մի ժողովրդի ողջ նկարագիրը, այն մեր բոլորի ամբողջական կենսագրությունն է։ Հաֆեզի պոեզիայում սիրահարը, ցավագարը և միստիկն ու ազատախոհը վերագտնում են իրենց»։
Հաֆեզը մերթ մի երկտողում նկարագրել է Քարբալայի սխրագործությունը ,մերթ մի գազել հատկացրել է այդ դեպքին։ Հավեզի բանաստեղծությունների ժողովածուում առաջին գազելի տողերը համընկնում են Քարբալայի դեպքին:
Մուավիան իր խալիֆայության ժամանակաշրջանում իշխանությունը ժառանգական դարձրեց և իր որդուն Եզիդին նշանակեց իր տեղակալը ։Եզիդը հոր մահից հետո բազմեց գահին։ Նա Մուավիայի մահից հետո հիջրեթի 60 թվականի ռաջաբ ամսվա կեսին հռչակեց իր խալիֆայությունը։Նա մի նամակ հղելով Մադինայի իշխան՝ Վալիդ Իբն Աթաբեին ,նրան կոչ արեց Հոսեյն Իբն Ալիից, Աբդուլլահ Իբն Զուբայրից և Աբդուլլա Իբն Օմարից ուխտակցություն ստանալ իր համար։ Եզիդի պահանջը կանգնեց բազում խոչընդոտների առջև։ Նրա խալիֆայությունն առթեց մուսուլմանների բողոքը։ Վերոնշյալ երեքից բացի, այլ դեմքեր, ներառյալ Աբդուլռահման Իբն Աբի Բաքրը , Մարգարեի աջակիցները, Իրաքի շիաները ժառանգական խալիֆայությունը մարգարեի և ճշմարիտ խալիֆաների ավանդույթին դեմ էին համարում։ Իմամ Հոսեյնը երբեք չէր ընդունի Եզիդի ուխտակցությունը։ Նա քաջ գիտակցում է,որ Եզիդի խալիֆայությունը իսլամ կրոնին վերջ կդնի և զուր կանցնեն Իսլամի մեծ մարգարեի բոլոր նեղությունները։
Նա որոշեց թեկուզ իր և իր զավակների զոհվելու գնով պայքարել Եզիդի դեմ։ Նա կտրուկ որոշում է ընդունում։Նա որոշում է ընդվզել և փրկել իր պապերի կրոնը։
Իմամ Հոսեյնը պատրաստ է ընդվզման։ Բազմաթիվ մարդիկ բարյացակամորեն փորձում են հրաժարեցնել ընդվզումից, սակայն Իմամ Հոսեյնը միմիայն իր Աստվածային պարտականության մասին է խորհում ,որն է՝ կրոնի սահմանած պատվիրանների կատարումը և գեշ արարքների արգելումը։Նա իր պարտականությունն էր համարում դեմ գնալ Եզիդին և փրկել Իսլամի հետևորդներին ու պայքարել դեպի Աստված տանող ճանապարհին։ Հաֆեզը գեղեցիկ կերպով նկարագրել է այդ գեղեցիկ տեսարանը։
Իմ հոգեակի օթյակի մեջ ինչպես մնամ ես անհոգ,
Երբ ամեն պահ քարավանի զանգը հնչելով ասում է․-«Բեռդ կապիր, ժամը լրացավ»․․․
Գիշերը՝ մութ,ծովն՝ ալեկոծ, ջրապտույտն՝ ահարկու․․․
Ափին հանգիստ նստողները ի՞նչ գիտեն մեր վիճակից․
9 օր անցնում է Հոսեյն Իբն Ալիի և նրա աջակիցների Քարբալա գալուց; թշնամիներն ջուրը փակում են ու թույլ չեն տալիս Իմամ Հոսեյնն ու նրա աջակիցները ջուր խմեն։ Նրանք մոռացել էին,որ Իմամ Հոսեյնն իրենց Մեծ մարգարեի շառավիղն է։
Աստծո ծարավ նվիրյալներին ոչ ոք ջուր չի տալիս
Ասես Մարգարեին ճանաչողները գնացել են այս վիլայաթից․
Իմամ Հոսեյնի քաջարի եղբայրը՝ Աբոլֆազլ Աբբասը ,որ չէր կարող տեսնել,որ իմամի զավակներն ու ընտանիքը ծարավ են , հերոսաբար մեկնեց դեպի թշնամին ջուր ուզելու: Նա ամբարիշտների կողմից շրջապատվեց ու շաղախվեց արյան մեջ։
Մոհառռամ ամսի 10-րդ օրը անհավասար պատերազմ տեղի ունեցավ չարի ու բարու , արդարության ու անարդարության միջև։ Իմամ Հոսեյնի բոլոր աջակիցները հերոսաբար կռվեցին ու սխրանք արարեցին։ Կեսօր էր։ Ազան կանչելու ժամանակ։Իմամի աջակիցներից միայն մնացել էին նրա եղբոր կրտսեր որդին Աբդուլլահը և Իմամ Սաջջադը ,ով հիվանդ էր։ Իմամը մեկնեց մարտի դաշտ և կրտսեր Աբդուլլահն էլ պնդելով ուղեկցեց իմամին դեպի մարտի դաշտ ,որպեսի նամազի ժամանակ պաշտպանի իմամին; Իմամը նամազ արեց։ Փոքրիկ Աբդուլլահն էլ նահատակվեց։ Իսկ Շեմր Իբն Ալ-Ջոշանն կտրեց Իմամ Հոսեյնի գլուխը։ Իմամի արյունը ինչպես կարմիր գինի հեղվեց այն վայրում ,ուր ինքը նամազ էր արել։

Քո սաջադդեն ներկիր գինով-եթե Մողանի ծերուկն ասում է․-
Առաջնորդն անտեղյակ չէ ճամբարների անցքերից․
Ավարտվեց պատերազմը։ Զորքերը հարձակվեցին վրանների վրա և հրկիզեցին վրանները։ Կանայք ու երեխաներ դուրս եկան վրաններից։ Նրանց յուրաքանչյուր մազը ողողված էր Աստծո և Իմամի նկատմամբ սիրո բույրով։ Այդ բույրը տարածվեց օդում և մինչ հավիտյան այդ բույրը կզգան Իմամի ու Մարգարեի շառավիղների երկրպագուները։
Մշկապորտի անուշ բույրից, որ զեփյուռը բերեց
Ճակտիդ թափած գանգուրներից ,մեր սրտերը արնոտեց․
Հաջորդ օրը առավոտյան հիջրեթի 61 թվականի մոհառռամ ամսի 11-ին քարավանն ուղղորդեցին դեպի Քուֆա և ապա դեպի Շամ։ Եզիդը մի արարողություն կազմակերպեց և Քարբալայի հերոսուհի՝ Զեյնաբի հայտնի քարոզը բացահայտեց եզիդականների չարանենգությունը և մեկընդմիշտ խայտառակեց նրան ողջ պատմության ընթացքում։Դարեր անցել են այդ դեպքից , սակայն Իմամ Հոսեյնի և մարգարեի շառավիղների երկրպագուները կենդանի պահելով Աշուրան , այս առիթով կազմակերպվող արարողությունների ու միջոցառումների ժամանակ բացահայտում են Մուավիայի և Եզիդի խալիֆայության ոճրագործությունները։
Կամայական իմ գործերն ինձ դարձրին տխրահռչակ
Երբ գաղտնիքն իմացվել է,ինչպես թաքցնել մարդկանցից;