Ալբանիան «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման նոր որջը (1)
Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անդամների վերջին խումբն անցած տարվա սեպտեմբերի վերջերին Իրաքի Լիբերթի ճամբարը լքեց և մեկնեց դեպի Ալբանիա: Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադիի գրասենյակը պաշտոնապես հայտարարեց.« Իրաքի կառավարությունը աբողջությամբ վերջ է տվել այդ երկրում Մոնաֆեղին խմբավորման ներկայությանը և այդ գործը մեկընդմիշտ փակել է»: Արդյոք Իրաքում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման գործի փակվելը նշանակում է, վերջակետ դնել ԱՄՆ-ի կողմից այդ խմբավորմանն ուղղված աջակցությանը:
1979- 1981 թթ. ընթացքում Մոնաֆեղին խմբավորման անդամներն Իրանում սպանեցին մի խումբ պատասխանատուների, հեղափոխական ուժերի և ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչների և այն ժամանակ երբ ճարահատված փախան Իրանից սկզբում ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հավանավորության ներքո որոշ ժամանակ անցկացրին Ֆրանսիայում և ապա Սադդամի Բաասական ռեժիմի հետ համաձայնության գալով տեղակայվեցին Իրաքում:
ԱՄՆ-ի կողմից Մոնաֆեղին խմբավորմանը ցուցաբերվող հովանավորությունները բարձրակետի են հասնում Բուշի նախագահության օրոք և այդ քաղաքականությունը Օբամայի նախագահության շրջանում նույնպես շարունակվում է: 2008 թ. Բարաք Օբամայի կառավարության կողմից ԻԻՀ-ի համակարգին ընդդիմացող խմբերին օգնելու համար հատկացված բյուջեն կազմում էր 400 մլն. դոլար:
Որոշակի ժամանակահատվածում ԱՄՆ-ի շահերին հակասող քայլեր իրականացնելու բերումով Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անունը ներառվել էր ահաբեկչական խմբերի ցուցակում, սակայն այն օրվանից, երբ այս խումբը սկսեց ծառայել ԱՄՆ-ի հակաիրանական նպատակներին՝ չնայած որ էապես չփոխվեցին այդ խմբի գործողությունները սակայն նրանց անունը դուրս բերվեց ահաբեկչական խմբերի ցուցակից:
Իրանի համակարգի տապալման նպատակով ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Բրիտանիան և նրանց մի շարք դաշնակիցները տարիներ շարունակ հյուրընկալել են Մոնաֆեղին ահաբեկչական խմբին: Իրենց գեոպոլիտիկական շահերը պահպանելու համար նրանք ահաբեկչական խմբերին բաժանել են լավ և վատ մասերի և այդ քայլով նրանք խաթարել են համաշխարհային անվտանգությունը: Անցնող երեք տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ն իսլամական հեղափոխության ու իսլամական հանրապետության տապալման նպատակով աջակցել է Իրանին ուղղված ահաբեկչական քայլերին և այժմ էլ նույն մեթոդն է կիրառում Սիրիայի իշխանությունը տպալելու համար: Սիրիայում ու Իրաքում ահաբեկիչների կողմից կատարվող քայլերը տարիներ առաջ իրականացվել են Իրանում: Մոնաֆեղին ու մի շարք այլ ահաբեկչական խմբավորումների ու չարագործների կողմից ահաբեկչական գործողությունները Իրանում տեղի են ունեցել իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին իսկ տարիներին Իրանի արևելյան ու հարավային սահմաններում և նույնիսկ Թեհրանում՝ :
Իրանի արևելյան շրջաններում գործող ահաբեկչական խմբերից մեկի պարագլուխ Աբդոլմալեք Ռիգին, ով ձերբակալվել էր Իրանի անվտանգության ուժերի միջոցով և ապա մահապատժի ենթարկվել, խոստովանել էր, որ ամերիկացիները իրեն ասել էին, թե Իրանի Սիստան ու Բելուչեստան նահանգում իրականացվող ահաբեկչական գործողություններն իրենց պետք չեն, և դրանք պետք է տեղափոխվեն Թեհրան և պիտի սպանվեն Մոնաֆեղին ահաբեկչական կազմակերպության նկատի առած անձինք:
Այդ սադրանքով 2010-2012 թթ. Իրանի դեմ ահաբեկչական գործողությունները հասնում են Իրանի գիտնականների ու մտավորականների մասնավորապես միջուկային ոլորտի գիտանականների սպանության փուլին: 2010թ. սկզբին Իրանի միջուկային ոլորտի գիտնական Մասուդ Ալի Մոհամմադիի սպանությունը և դրանից հետո միջուկային ոլորտի միջուկաբան գիտնականների սպանությունը այն նպատակային սպանություններից էին, որոնք առավել բացահայտ դարձրին Իրանի դեմ ԱՄՆ-ի կուլիսային նպատակները:
Սադդամի Բասական ռեժիմի տապալումից հետո ԱՄՆ-ն Մոնաֆեղին խմբի անդամների համար Իրաքում ապահով անկյուն ստեղծեց և ԱՄՆ-ում էլ հովանավորեց նրանց: Վավերագրական տվյալների համաձայն 2004թ. հունիսին ԱՄՆ-ի ժամանակի պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսվելդը Մոնաֆեղին խմբավորման անդամներին ԱՄՆ-ի հողում պաշտպանված քաղաքացու կարգավիճակ շնորհեց:
ԱՄՆ-ն նույնպես օգտագործեց Ալ-Ղայիդա ահաբեկչական խմբավորման անդամներին: Հովանավորելով նրանց ԱՄՆ-ն բազմատեսակ օգուտներ քաղեց ահաբեկչության երևույթից: Այդ երկիրը կարողացավ տարածաշրջանում ռազմական միջամտություն կատարել և ավելի քան 10 տարի մնալ Իրաքում ու Աֆղանստանում:
Կասկած չկա որ ահաբեկիչներին հովանավորելը տարածաշրջանում ԱՄՆ-ի միջամտության ռազմավարության մի մասն է կազմում: Ինդիպենդենթ օրաթերթը գրել էր, որ ահաբեկչական այդ խմբի անդամները ԱՄՆ-ին օգնել են Իրաքի հարավային շրջանների բնակիչներին ու նույնպես քուրդերին ճնշելու գործում:
1994թ․ հոկտեմբերին վկայակոչելով Հիլարի Քլինթոնի Ուոլ Սթրիթ Ժուռնալը գրել էր,որ Սադդամը Մոնաֆեղին խմբավորման անդամներին ավելի շատ էր վստահում քան իր բանակի զինվորներին:
Մոնաֆեղին խումբը Սադդամին ծառայում էր որպես նրա սեփական բանակի գործակալներ և ուղղակի դերակատարություն է ունեցել 1991 թ. Իրաքի ժողովրդի վայրենաբար հալածելու գործում:
Մինչև քանի ժամանակ առաջ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից Մոնաֆեղին խումբը դասվում էր ահաբեկչական խմբերի շարքին, սակայն նախ ԵՄ-ը և ապա ԱՄՆ պետքարտուղարությունը այդ խմբի անունը հանեցին ահաբեկչական խմբերի ցուցակից:
Նպատակային ու հաշվարկված քայլով ԱՄՆ-ն որ նախապես այդ խմբին դասել էր ահաբեկիչների շարքում նրան դուրս բերեց այդ կարգավիճակից և սկսեց հովանավորել այդ խմբին: Մինչդեռ ԱՄՆ-ն քաջ գիտակցում էր այդ խմբի անդամների ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել են ԻԻՀ-ի մի շարք անմեղ քաղաքացիներ:
Իրաքի վրա իրականացրած ԱՄՆ-ի հարձակումից հետո ավելի բացահայտվեց այդ խմբավորման ամերիկյան էությունը, որովհետև չնայած որ Իրաքի կառավարությունը պնդում էր Աշրաֆի ճամբարը փակելու վրա, սակայն այդ ճամբարն ԱՄՆ-ի զորայինների հովանավորության տակ որոշ ժամանակ ծառայում էր որպես այդ խմբավորման կայանատեղի ու գործողություների կենտրոն: Աշրաֆի ճամբարից դուրս գալուց հետո Մոնաֆեղին խումբը տեղափոխվում է ԱՄՆ-ի ուժերին պատկանող Բաղդադում գտնվող «Լիբերթի» ճամբար: Կան ապացույցներ, որ ամերիկացիները նույնպես ռազմական վերապատրաստում են իրականացրել Մոնաֆեղին խմբավորման անդամների համար:
Իրաք տեղափոխվելուց հետո Մոնաֆեղին խումբը ներքին փոփոխությունների ենթարկվեց: Զույգերը հարկադրաբար բաժանվեցին և նրանց զավակները կազմակերպության կողմից տեղափոխվեցին Եվրոպա: Դրանց մեծ մասը էլ երբեք չտեսան իրենց զավակներին: Աշրաֆի ճամբար այցելած մի եվրոպացի ասել է.«Շուրջ երկու տասնամյակ առաջ այդ ճամբարում գտնվուղ ընտանիքները լուծարվեցին: Ամուսնացած զույգերը հարկադրաբար իրարից բաժանվեցին ու նրանց զավակները ուղարկվեցին արտասահման, որոնց մեծ մասը ապրում են արևմուտքում բնակվող այդ խմբի կողմնակիցների հետ և ներկա դրությամբ դաստիարակվում են այդ խմբավորման գաղափարախոսության հիմունքներով»:
ԱՄՆ-ի հռչակավոր լրագրող Սիմոր Հերշը որոշ ժամանակ առաջ բացհայտել էր, որ Բուշի նախագահության օրոք այդ խմբի անդամները ԱՄՆ-ում ռազմական ուսումնավարժանքների են մասնակցել: 2012թ.BBC հեռուստատեսությունը բացահայտեց, որ այդ խմբի մի շարք անդամներ Իսրայելի կողմից պատրաստվել են Իրանի միջուկային գիտնականներին սպանելու նպատակով:
Մի շարք արաբական երկրների գումարները նույնպես հատկացվել են այդ խմբին հովանավորելու նպատակով: Որոշ ժամանակ առաջ Բրիտանիայի համայնքների պալատը նույնպես հաղորդել էր, որ Պարսից Ծոցի արաբ իշխանավորներին մոտ կանգնած անձինք հովանավորում են այդ խմբի անդամներին:
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Բրիտանիայի նման երկրներ անցնող երեք տասնամյակների ընթացքում երկակի մոտեցումներով ահաբեկչական այդ թվում Մոնաֆեղին խմբի հետ գաղտնի ու բացահայտ հարաբերություններ են ունեցել և երբեմն նույնիսկ հյուրընկալել են այդ խմբին:
Մոնաֆեղին խմբավորման հանցագործ բնույթի և անցյալի պատճառով Իրաքի ժողովուրդը զայրույթով է լցված նրանց նկատմամբ: Սադդամի ընդիմադիրներին ճնշելու հարցում այդ խումբը լայն հովանավորություն է ցուցաբերել Սադդամին: Այդուհանդերձ Իրաքի վրա կատարված հարձակումից ու Սադդամի կործանումից հետո այդ խումբը հովանավորվեց ահաբեկչության դեմ պայքարի հավակնորդ ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից:
Իրաքի ժողովուրդը և պաշտոնատարները ԱՄՆ-ից բազմիցս պահանջել են, որ այդ խմբավորման անդամների վտարի Իրաքից: ԱՄՆ-ի ու Եվրոպայի հովանավորման բերումով մի քանի անգամ հետաձգվեց Իրաքից ամբողջությամբ նրանց վտարելու գործը: Այդ գործընթացը տարիներ շարունակվեց մինչև 2011թ. համաձայնվեցին այդ խմբի 3000 անդամների տեղափոխմանը Աշրաֆի բազայից դեպի ԱՄՆ-ի զինված ուժերի Լիբերթիի բազա:
2013թ. սեպտեմբերին Իրաքի կառավարությունը Մոնաֆեղին ահաբեկչական խմբի վերջին մնացորդներին տեղափոխեց Լիբերթիի ճամբար, որտեղից էլ նրանք կտեղափոխվեն այլ երկրներ:
Այժմ հերթը Ալբանիայինն է: Մի երկիր, որ ինքը տառապում է հանցագործ խմբերի ներկայությունից և որտեղ տարածված է աղքատությունն ու տիրում է անապահով վիճակ: Ալբանիան ինչ-ինչ դրդապաճառներով ու ստացած խոստումներով այժմ վերածվել է ահաբեկչական մի խմբի գեոպոլիտիկական շահերի ապահովման վայրի: Վերլուծաբանները համոզված են, որ Ալբանայի կառավարությունն իր այդ քայլով խաթարել է իր և տարածաշրջանի անվտանգությունը:
Ահաբեկչության գործողությունների հետևանքով զոհված իրանցիներից բացի Մոնաֆեղին խումբը նաև մեծ դերակատարություն է ունեցել 1991թ. Իրաքի հարավային շրջանի քաղաքացիներին դաժանաբար ճնշելու գործողություններին: