Թափանցիկությունն ու անկեղծությունը Լրատվամիջոցների հիմնասյուները
Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք հատուկ թողարկում Իրանի մամուլի և լրատվական գործակալությունների 22-րդ ցուցահանդեսի կապակցությամբ: Վերջին տեսությունների համաձայն՝ իմացությունը մի տեսակ հզորություն է համարվում: Մյուս կողմից իմացությունն այն ցուցանիշն է՝ որով հնարավոր է գնահատել երկրների զարգացվածության մակարդակը: Իմացությունն այն տեղեկատվության ծավալն է, որ արտադրում է հասարակությունը,որում անկասկած մեծ դերակատարություն ունի մամուլը:
Իրանում մամուլի պատմությունն սկսում է 1816 թվականից, երբ Թավրիզում հրատարակվեց առաջին տպագիր գիրքը: Իրանի առաջին օրաթերթը «Քաղազ-ե ախբար» անունով հրատարակվել է 1837 թ.-ին:
1850 թ.-ին Իրանի ժամանակի վարչապետ՝ Միրզա Թաղի Խան Ամիր Քաբիրի նախաձեռնությամբ հրատարակվում է «Վաղայե Էթեֆաղիա» անվամբ օրաթերթը: Այնուհետև հաջորդ 50 տարիների ընթացքում լրագրությունը Իրանում մեծ առաջադիմություն է արձանագրում: Մամուլի գործիչները մեծ ջանքեր էին գործադրում հանրային կարծիքը գրավել մամուլի կողմը: Նրանց մյուս նպատակն էր փոփոխության ենթարկնել քաղաքական, հասարակական և մշակութային իրավիճակը: 1907 թ.-ի Սահմանադրական հեղափոխությունը մեծ փոփոխություններ առաջացրեց Իրանի լրագրության բնագավառում: Այդ ժամանակահատվածում ավելացավ օրաթերթերի թիվը և մամուլը ծառայեց ժողովրդի հասարակական շարժմանը և ազատության ձգտումներին: Մամուլի պարզ շարադրանքն ու հասկանալի լեզվով գաղափարների ներկայացնելը ընդառաջվեց ժողովրդի կողմից:
Եթե խոր հայացք նետենք Իրանում մամուլի պատմությանը, ապա կանդրադառնանք որ Իրանի վերիվայրումներով լի պատմությունը մեծ ազդեցություն է թողել մամուլի ձևավորման գործում: Իրանի մամուլի պատմությունը բաժանվում է մի քանի շրջանների: Օրինակ Նավթի ազգայնացման, 28 մորդադի հեղաշրջման, 15 խորդադի ժողովրդական ընդվզման և Իսլամական հեղափոխության ժամանկաշրջանները համարվում են մամուլի անկյունադարձային կետերը:
Իսլամական հեղափոխության հաղթանակը մեծ ազդեցություն թողեց Իրանի ժողովրդի քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում և ավելի մեծացավ մամուլի դերակատարությունը հասարակության մտքի ձևավորման գործում: Իրանի իսլամական հանրապետության համակարգի մամուլի օրենքը հաստատվեց 1979 թվականին:
Ներկայումս մամուլը Իրանում զգալի առաջընթաց է արձանագրել և հրատարակվող պարբերականներն ու թերթերը վկայում են, որ հասարակության քաղաքական ու գաղափարական հոսանքներն ունեն իրենց մամուլը: Վիճակագրական տվյալները վկայում են, որ Իսլամական հեղափոխությունից հետո գրքի և մամուլի ընթերցանությունը ավելացել է Իրանում: Այսօր Իրանի կառավարությունը աջակցում է մամուլին, այնպես որ այսօր ընտանիքներում մեծ հետաքրքրությամբ են ընթերցում թերթերը:
Իրանական լրատվամիջոցների գործիչներին գնահատելու նպատակով Իսլամական մշակույթի և առաջնորդման նախարարության մամուլի բաժնի նախաձեռնությամբ իրանական 1370-ական թվականներին կայացավ մամուլի առաջին ցուցահանդեսը: Սկզբում այն կայանում էր գրքի ցուցահանդեսի շրջանակներում: Իսկ հետագային այն կազմակերպվեց առանձին ձևով:
Իրանի մամուլի և լրատվական գործակալությունների 22--րդ ցուցահանդեսը անցկացվել է նոյեմբերի 4-11-ը Թեհրանի Մոսալայում (աղոթավայրում): Այս տարի անցյալ շրջանների համեմատությամբ լրատվամիջոցների մասնակցությունը 30 տոկոսով աճել է:
Մամուլի և լրատվական գործակալությունների 22-րդ ցուցահանդեսում 900 լրատվամիջոցներ ավելի քան 620 տաղավարներում ցուցադրել են կրոնական, գաղափարական, մշակութային, գեղարվեստի, քաղաքական, հասարակական, ընտանեկան ու մանկական ոլորտներում իրենց հրատարակությունները:
Մամուլի ցուցահանդեսը հարմար առիթ է ստեղծում լրատվամիջոցների գնահատման և մտքերի փոխանակման համար:
Ցուցահանդեսի ընթացքում տեղի ունեցան մասնագիտական նիստեր և ամեն օր մամուլի ասպարեզում աշխատող արտասահմանյան հյուրերը հանդես եկան մասնագիտական ելույթներով :
Այս տարվա մամուլի ցուցահանդեսի նշանաբանն էր «Թափանցիկություն և անկեղծություն»: Իրականում մամուլը ժողովրդին լուսավորելու պարտականություն ունի հետևաբար պետք է նաև լինի թափանցիկ և օգնի լսարանի մտքի զարգացմանն ու իրազեկությանը:
Մամուլի թափանցիկությունը կարող է օգնել ԶԼՄ-ների բոլոր ոլորտների զարգացմանը: Որպես օրինակ եթե ցանկանում ենք կայուն և բարգավաճ տնտեսություն ունենալ պետք է ֆինանսական լրատվության ժամանակ լինել թափանցիկ: Նույնպես եթե ցանկանում ենք մասնակցել քաղաքական գործընթացներին պետք է նաև ունենալ քաղաքական թափանցիկություն : Մյուս ոլորտներն էլ այդպես են:
Անկեղծությունը բարոյական հասկացություն է և անհրաժեշտ է լրատվության գործում ևս հարգել բարոյական նորմերը:
Այսօր մամուլի վերաբերյալ աշխարհում կան տարբեր տեսություններ, սակայն չպետք է անտեսել լրատվական գործում բարոյական և անկեղծության չափանիշերի պահպանման անհրաժեշտությունը:
Մամուլի գործիչները պարտավոր են հզորացնել հասարակության զարգացման մթնոլորտը և չփորձել խեղաթյուրել իրականությունը: Միայն այդ դեպքում հնարավոր է որպես հասարակության կարևոր հիմնասյուներից մեկը վստահել մամուլին:
Մամուլի ցուցահանդեսի փակման արարողության ընթացքում գնահատվեցին կրոնական, գաղափարական, մշակութային, գեղարվեստի, քաղաքական, տնտեսական, հասարակական, ընտանեկան ու մանկական ոլորտներում ակտիվ լրատվամիջոցները:
Ցուցահանդեսի ուղղագրության բաժնի հատուկ մրցանակը շնորհվեց «Նոավարան», «Սիսթան և Բելուչեսթան», «Խաբար-ե վարզեշի»(մարզական լուրեր) օրաթերթերին, «ԻՓՆԱ» գործակալությանը, «Վարզեշ 3»(Սպորտ-3) կայքին, «Երջանիկ ընտանիք» պարբերականին և «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը:
Այս տարվա ցուցահանդեսում կային նոր տաղավարներ, այդ թվում էր «Սրբավայր դամբարանը պաշտպանած նահատակներ»-ի հիշատակին նվիրված տաղավարը, որն ընդառաջվեց այցելուների կողմից:
Այս տարվա մամուլի ցուցահանդեսի ընթացքում Իսլամական մշակույթի և առաջնորդման նախարարության մամուլի բաժնի տեղակալ Հոսեյն Էնթեզամիի և Ադրբեջանի մամուլի խորհրդի ղեկավար Աֆլաթուն Ամաշովի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: Հուշագրի ստորագրման նպատակն է մամուլի ոլորտում ընդլայնել երկկողմ համագործակցությունները:
Մամուլի ցուցահանդեսի շրջանակում Հոսեյն Էնթեզամին ասաց.-«Երկու երկրի ԶԼՄ-ների համագործակցության ընդլայնման և լուրերի փոխանակման աշխատանքը ընդգրկված է երկկողմ համագործակցության հուշագրում»:
«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկրի լրատվամիջոցները միմյանցից ստացած լուրերն ու հաղորդումները իրենց լրատվամիջոցներում կհրապարակեն հղում անելով իսկական աղբյուրին»,-ասել է Հոսեյն Էնթեզամին:
Ադրբեջանի մամուլի խորհրդի ղեկավար Աֆլաթուն Ամաշովը շնորհակալություն հայտնելով Իրանի մամուլի ցուցահանդեսին հրավիրվելու կապակցությամբ ասաց.-«Փորձերի փոխանակումը, սեմինարների անցկացումը և երկու երկրի զգոսաշրջային, մշակութային և հասարակական պոտենցիալների օգտագործումը նշված են հուշագրում»:
Նա հույս հայտնեց եռամյա շրջանի ավարտից հետո կերկարաձգվի Իրանի և Ադրբեջանի Հանրապետության միջև ստորագրված մամուլի համագործակցության հուշագիրը: