Փախստականները՝ մարդու իրավունքներին եվրոպացիների նվիրվածության փորձաքար (3)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i42595-Փախստականները_մարդու_իրավունքներին_եվրոպացիների_նվիրվածության_փորձաքար_(3)
Այս հաղորդման ընթացքում քննարկվելու է Եվրոպայում փախստական երեխաների իրավիճակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2016 12:11 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում քննարկվելու է Եվրոպայում փախստական երեխաների իրավիճակը:

Նախորդ երկու զրույցներում խոսեցինք իմիգրացիայի, փախստականների և դեպի Եվրոպա գաղթի դժվարին պայմանների մասին: Արևմտյան երկրները  երկակի ստանդարտներ են որդեգրել դեպի Եվրոպա գաղթականների նկատմամբ , ինչի հետևանքով ճգնաժամը տարածվել է: Սա մեծ մարտահրավեր է համարվում եվրոպական պետությունների համար:

 

Երեխաները  դեպի Եվրոպա գաղթի հիմնական զոհերն են

 

Դեպի Եվրոպա իմիգրացիայի գլխավոր զոհերը երեխաներ են: Ֆիզիկապես ուժեղ գաղթականների կտրած ճանապարհը բավականին դժվար է երեխաների ու պատանիների համար: Եվրոպական կառույցների հրապարակած տվյալների համաձայն, 2015 թվականին Եվրոպա ժամանած մեկ միլիոն ներգաղթյալների 27 տոկոսը եղել են երեխաներ ու պատանիներ , որոնց կեսը գաղթի ճամփա է բռնել առանց մեծահասակների ուղեկցության: Նրանցից շատերի անունը չի գրանցվել և համարվում են անհետ կորած: 2015 թվականի օգոստոսի վերջերին Սիրիայից դեպի Եվրոպա գաղթի ճանապարհին՝ Միջերկրական ծովում խեղդված 3-ամյա փոքրիկ  Այլանի լուսանկարը ցնցեց ողջ աշխարհը : Լուսանկարում երևում էր երեսնիվայր ծովափնյա ավազների վրա ընկած քուրդ փոքրիկի անշնչացած մարմինը: Այլանի լուսանկարը մեծ արագությամբ տարածում գտավ սոցիալական կայքերում: Independent օրաթերթում կարդում ենք .-«Ինչը պետք է փոխի փախստականների նկատմամբ եվրոպական երկրների դիրքորոշումը , եթե ոչ այս փոքրիկի լուսանկարը»: Իսկ Le Monde պարբերականը ցնցող և Եվրոպայի խիղճն արթնացնող է անվանել այդ լուսանկարը: Le point օրաթերթը մեծ արագությամբ եվրոպական օրաթերթերում տարածել է այդ լուսանկարը ՝ այն Եվրոպայում իմիգրանտների մարդկային ողբերգության խորհրդանիշը ճանաչելով: Կանադայի քաղաքական կուսակցություններից մեկի անդամ ՝ Ֆիլիպ Կույարն ասել է.-«Ցավալի է, որ մենք պետք է սպասենք, որ սիրիացի ներգաղթյալ երեխայի անշնչացած մարմինը մեզ արթնացնի խորը քնից»:

Քուրդ փոքրիկ Այլանը

 

Կանադան այն երկիրն էր, որը մերժել էր Այլանի հոր ապաստան ստանալու դիմումը և նա հարկադրաբար փորձեց չորս  հոգանոց ընտանիքին ծովի ճանապարհով Եվրոպա փոխադրել՝ Թուրքիայում աղետալի վիճակում ապրելուց փրկվելու նպատակով: Այս դառը դեպքը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նրանց տեղափոխող նավակը խորտակվեց Թուրքիայի Բոդրում ափամերձ քաղաքից դեպի հունական Կոս կղզի  ճանապարհին: Այլանը, նրա եղբայրն ու մայրը զոհվեցին գաղթի ճանապարհին, իսկ կղզին այսօր խորհրդանշում է «Եվրոպայում  փախստականների ճգնաժամ»-ը: Եվրոպական երկրները փորձել են շահարկելով հարցի հուզական կողմը, հասնել իրենց քարոզչական ու քաղաքական նպատակներին: Բրիտանիայի նախկին վարչապետ ՝ Դեյվիդ Քամերոնն ասել էր.-«Ցանկացած մարդ, ով տեսել է այս լուսանկարը ալեկոծվել է նրա հոգին: Ես ՝ որպես հայր, ցնցվեցի Թուրքիայի ծովափնյա ափերում խեղդված փոքրիկի լուսանկարով : Մոտ ապագայում մենք ստանձելու ենք մեր բարոյական պատասխանատվությունը»: Թվիթերյան էջում այդ կապակցությամբ մտահոգություն էր հայտնել նաև Ֆրանսիայի վարչապետ ՝ Մանուել Վալսը: նա գրել էր.-«Նրա անունը քուրդ Այլան էր : Պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել: Եվրոպան պետք է արթնանա»: Եվրոպական երկրներում Այլանի լուսանկարի թողած աղդեցությունը սակայն ցավոք, երկար չտևեց: Այլանից հետո եղան նաև այլ երեխաներ, որոնք խեղդվեցին Միջերկրական ծովում, սակայն դրանից հետո ևս ոչինչ չարվեց:

Փախստական երեխաների իրավիճակը

 

Եվրոպական երկրները նույնիսկ  չեն հակազդում երկրների սահմաններում ու ճամբարներում փախստականների կյանքի դժվարին պայմանների մասին Եվրամիության պաշտոնական կազմակերպությունների և հասարակական կառույցների վիճակագրական տվյալներին : Դեպի Եվրոպա գաղթականների հոսքը շարունակվելով , եվրոպական երկրները մոռացության են մատնել իմիգրանտների ցավալի իրավիճակը և լուրջ միջոցառումներ են կիրառել՝ գաղթականների մուտքն իրենց երկրներ  արգելելու համար: Նրանց բոլոր ջանքերն ուղղված են եվրոպական երկրներ ներգաղթյալների մուտքի կանխարգելմանը: Նման հանգամանքներում, առանց խնամակալի երեխաները նույնիսկ չարաշահման ենթարկվեցին: Ավելի քան տասը հազար երեխաներ առևանգվեցին եվրոպական երկրներում ՝ դառնալով թրաֆիքինգի զոհ և հայտնվելով մաքսանենգների թակարդում: Իմիգրանտների նպատակակետերից մեկն է Շվեդիան, որը մյուս երկրների համեմատությամբ ներգաղթյալների համար համեմատաբար ավելի բարվոք պայմաններ ստեղծելու պատճառով, մեծ թվով իմիգրանտների է ընդունում, սակայն այստեղ ևս ներգաղթյալ երեխաներն ապահով չեն սեռական չարաշահումներից: Շվեդական որոշ օրաթերթերի գրությամբ, ապաստան ստանալու դիմում ներկայացրած երեխաների մեծ մասը սեռական բռնությունների է ենթարկվում:

Վերջերս Շվեդիայի ԶԼՄ-ները հայտարարեցին, որ  երկրի հարավային Մալմյո քաղաքում ապրող ներգաղթյալ երեխաների մեծ մասը հայտնվում է թրաֆիքինգի մաֆիայի  թակարդում: Վկայակոչելով Շվեդիայի հարավային քաղաքներից մեկի դպրոցի տնօրենին, այդ երկրում լույս տեսնող «Աֆթոնբլադետ» Aftonbladet օրաթերթը գրել էր.-«Մալմյո քաղաքի դպրոցներ հաճախող գաղթական երեխաներն առևանգվում են դպրոցներից»: Դպրոցի տնօրենը, ով ի դեպ չի ցանկացել բացահայտել իր անունն , ավելացրել է.-«Մալմյոյի ոստիկանությունը բազմաթիվ հայցեր է ստանում, սակայն անտարբներ է հարցի նկատմամբ»: Շվեդիայի Sydsvenskan  օրաթերթին տված հարցազրույցում այդ երկրի հարավային Սկանե շրջանի թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերի համադրող ՝ Լիզա Գրինը հաստատել է ներգաղթյալ երեխաների սեռական չարաշահման ենթարկվելու մասին տեղեկատվությունը: Գրինն ասել է.-«2011 թվականին ոստիկանությանը հայտնել ենք 40 երեխաների առևանգման մասին, սակայն իրական թվերը շատ ավելին են»:

Փախստական երեխաները ՝ Ֆրանսիայի Կալեի ճամբարում

 

Ֆրանսիայի կառավարությունը վերջերս ապամոնտաժել է Կալեի «Ջունգլիներ» կոչվող փախստականների ճամբարը: Այդ քայլից ամենաշատը տուժել են երեխաները: Կալե քաղաքի ճամբարում երեխաների պաշտպանության միջոցառումների բացակայության հետ կապված մտավախությունների կիզակետում, փախստականներին օգնող փրկարարները պատմել են կանաչ մայրցամաքում գաղթական երեխաների համար սեռական բռնության վտանգի առկայության մասին: Observer օրաթերթը գրել էր, որ Հունաստանում ներգաղթյալների համար իբր ապահով ու անվտանգ ճամբարում բռնաբարվել են կանայք և յոթ տարեկանը չբոլորած երեխաներ: Օրաթերթի գրությամբ, ճամբարներում երեխաներն ու կանայք սարսափում են բռնության ենթարկվելուց և չեն համարձակվում վրաններից դուրս գալ: Հունաստանի խորհրդարանի մի պատգամավոր Observer օրաթերթին տեղեկացրել էր, որ այդ ինֆորմացիան ամոթալի է և անհրաժեշտ է անհապաղ քայլեր իրականացնել իմիգրանտ երեխաներին պաշտպանելու համար: Նույնիսկ Եվրոպայի ոստիկանությունն ավելի վաղ զգուշացրել էր տարբեր ճամբարներում փախստական երեխաների սեռական բռնության հավանականության կապակցությամբ: Մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ եվորապական երկրների ղեկավարները պարտականություն ունեն պաշտպանել երեխաներին ՝ համապատասխան միջոցառումներ կիրառելով: Նրանք դա ստանձել են երեխաների իրավունքների պաշտպանության մասին միջազգային դաշինքների շրջանակում: Սակայն անտարբերությամբ անցնում են երեխաների բռնաբարության հարցի կողքով: Նույնիսկ հայտարարում են, որ այդպիսով փորձում են վախեցնել երեխաներին, որպեսզի նրանք հարկադրաբար իրենց ընտանիքների հետ միասին հեռանան Եվրոպայից:

 

Լուսանկարները պատմում են փախստական երեխաների ողբերգական վիճակի մասին.