Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (3)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i42895-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(3)
Իրանը հանդիսանում է բարձր ազոտի ջրազտման նանոտեխնոլոգիաների տեր երրորդ երկիրը: 2016 թվականի նոյեմբերի սկզբին կայացել է Իրանի արտադրությամբ սելեկտիվ էլեկտրո-դիալիզի տեխնոլոգիայով ջրամաքրման սարքի շնորհանդեսը: Առ այսօր այդ տեխնոլոգիան հասանելի էր միմիայն ԱՄՆ-ին և Սիոնիստական ռեժիմին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Նոյեմբեր 16, 2016 12:31 Asia/Tehran

Իրանը հանդիսանում է բարձր ազոտի ջրազտման նանոտեխնոլոգիաների տեր երրորդ երկիրը: 2016 թվականի նոյեմբերի սկզբին կայացել է Իրանի արտադրությամբ սելեկտիվ էլեկտրո-դիալիզի տեխնոլոգիայով ջրամաքրման սարքի շնորհանդեսը: Առ այսօր այդ տեխնոլոգիան հասանելի էր միմիայն ԱՄՆ-ին և Սիոնիստական ռեժիմին:

 

Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները

 

Խմելու մաքուր ջրի արտադրությունը մշտապես եղել է պետություններին մտահոգող հարց: Երկիր մոլորակի մակերեսի շուրջ 72 տոկոսը պատված է ջրով, որի 97 տոկոսը սակայն աղի և խմելու համար ոչ-պիտանի ջուր է: Մոլորակի խմելու ջրի միայն մեկ տոկոսն է  հասանելի մարդկությանը: Ուստի քաղցր ու խմելու ջրի արտադրումը կենսական նշանակություն ունի բոլոր երկրների համար:

Արդիական տեխնոլոգիաներից մեկն է էլեկտրո-դիալիզի  Electrodialysis եղանակը, որի համար կիրառվում է ED սղագիրը : Դա թաղանթային կամ մեմբրանային անջատման գործընթաց է: Այսպիսով պոտենցիալ էլեկտրականության տարբերությունը դառնում է իոնների փոխանցման խթանիչը: Այս համակարգում օգտագործվում են իոնափոխանակման խեժեր պարունակող պոլիմերային կամ օրգանական մեմբրաններ, որոնք ծածկում են պոլիէտիլային պաստառները: Կատիոնային թաղանթը կատիոնների համեմատությամբ ավելի թափանցելի է, իսկ անիոնները կարող են անցնել միմիայն անիոնային թաղանթից: Էլեկտրո-դիալիզի սարքի արդիական համակարգում ոչ-համանուն իոնների թաղանթի միջև ընկած տարածքը լինում է այնպես, որ յուրաքանչյուր 15 րոպեն մեկ, բացասական լիցքով կատոդն իր կողմն է գրավում լուծարվող կատիոնները, իսկ դրական լիցքով ՝ անիոնները տեղափոխվում են և ինքնըստինքյան փոքրանում է թաղանթի միջին նստվածքը: Թաղանթներն առանձնանում են պոլիմերային անջատիչներով: Սովորաբար միջթաղանթային ցանցերի հաստությունը կազմում է կես միլիմետր, իսկ էլեկտրոդների մոտ ՝ մեկ միլիմետր:  

Էլեկտրո-դիալիզի սարքի տեսությունը

 

2016 թվականի նոյեմբերի սկզբին կայացել է Իրանի արտադրած սելեկտիվ էլեկտրո-դիալիզի տեխնոլոգիայով ջրամաքրման սարքի շնորհանդեսը: Առ այսօր այդ տեխնոլոգիան հասանելի էր միմիայն ԱՄՆ-ին և Սիոնիստական ռեժիմին: Միջազգային ստանդարտներից ավելին ազոտ պարունակող հորերը փակվում էին կամ մաքուր ջուրը միախառնվում է բարձր ազոտով ջրի հետ: Նոր գյուտի շնորհիվ ջուրը մարքվում  ու   զտվում է: Տեխնոլոգիայի լաբորատորային տարբերակը որակական առումով ստացել է սերտիֆիկատ : Նոր տեխնոլոգիան հնարավորություն է ընձեռում ավելի քիչ ծախսով հասանելի դառնալ խմելու մաքուր ջրի : Նոր սարքը   զգալի  մակարդակով պակսեցնում է ջրի վնասակար նյութերը:

«Ամիր Քաբիր»-ի անվան արդյունաբերական համալսարանի գիտնականներն արտադրել են  մանրադիտակի համար մանրեների աճեցման ինկուբատոր, որի օգնությամբ հնարավոր կլինի բջջային էլեկտրոմագնիսական հետազոտություններ իրականացնել: Բնական միջավայրից դուրս բջիջների գոյատևման համար կենցաղային պայմաններ ստեղծելը դժվար է , քանզի այն յուրահատուկ հանգամանքներ է պահանջում : Իր կենցաղային միջավայրից դուրս բջիջները կարճ կյանք ունեն: Նոր տեխնոլոգիան կիրառվում է հետազոտական կենտրոններում ու լաբորատորիաներում, որտեղ մարդկային բջիջների  նմուշառման և ճառագայթային փորձարկումների ենթարկելու միջոցով, հնարավոր է ուսումնասիրել բջիջների վրա այդ ալիքների թողած ազդեցությունը: Արտասահմանյան տարբերակների համեմատությամբ այդ տեխոնոլոգիայի առավելությունը կայանում է նրանում , որ նրա նախագծումն ու արտադրումն ավելի քիչ  ծախսեր են պահանջում:

 

«Ամրի Քաբիր»-ի անվան արդյունաբերական համալսարանի գիտնականներն արտադրել են  մանրադիտակի համար մանրեների աճեցման ինկուբատոր:

 

Այդ համալսարանի գիտնականները ներկայացրել են նաև կիբերտիրույթում օգտատերերի սեփական իրավունքները պահպանելու և կառավարելու համար: Կիբեր ինֆորմացիան հաճախ կիբերային գրոհի են ենթարկվում: Դա տեղի է ունենում օգտատիրոջ կողմից, որոնց հասանելի են համակարգերի , նաև որոշ ծրագրակազմերի միջոցով:  Ուսումնասիրությունների համար կիրառվել է K-Anonymity միջոցն ՝ այն պատճառով, որ դա եղել է մյուս մեթոդների սկզբունքը : K-Anonymity մեթոդի կիրառման համար օգտագործվել է MapReduce ծրագիրը, որը նախկին մեթոդների համեմատությամբ, ավելի արագ ու արդյունավետ է :

Իրանցի գիտնականներից ներկայացված մեխանիզմ՝  կիբերտիրույթում օգտատերերի սեփական իրավունքները պահպանելու  համար.

 

Մանչեսթերի համալսարանի գիտնականներն առաջին անգամ մարդու գլխուղեղային ալֆա էլեկտրոնային ալիքները փոխելով, նվազեցրել են տարբեր վնասվածքների ու խնդիրների պատճառած ցավերը: Հնարավոր է դարձել ականջներում տեղադրված ականջակալների միջոցով արտադրել ալֆա ալիքների հաճախականության օրինակով սիմուլացված ու մոդելավորված ձայներ : Այս ցնցող բուժման նոր մեթոդը պարզ, վստահելի , էժան ու հարմար է: Մոտ ապագայում այն կիրառվելու է  հիվանդների ցավերը մեղմելու նպատակով:

 

Գիտանականներն առաջին անգամ մարդու գլխուղեղային ալֆա էլեկտրոնային ալիքները փոխելով, նվազեցրել են տարբեր վնասվածքների ու խնդիրների պաճառած ցավերը:

 

 

«Ամիր Քաբիրի»-ի անվան արդյունաբերական համալսարանի իրանցի գիտնականները կոլագենային հինգ բիոնյութերից,  Hyaluronic հիալուրոնային թթվից, կիտոսանից, մեղրից ու կորեկից  արհեստական մաշկ են ստեղծել, որն օգտագործումից յոթ օր անց, նպաստում է վերքի ապաքինմանն ՝ առանց սպիներ թողնելու: Նոր գյուտը կարող է փոխարինել մաշկին : Ուսումնասիրությանն անհրաժեշտ կոլագենը ստացվել է մկան  պորտալարի արյան հիալուրոնային թթվի փորձարկման արդյունքում:

Իրանցի գիտնականները   արհեստական մաշկ են  ստեղծել