Հատուկ թողարկում՝ Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրվա առիթով
Նոյեմբերի 29-ը, Պաղեստինի բռնահարված ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրն է: Այս առիթով ներկայացնում ենք հատուկ թողարկում։

Պաղեստինի հարցը ամենաերկարատև ճգնաժամն է համարվում Միջին Արևելքի տարածաշրջանում: Այս ճգնաժամն ինչպես՝ տարածաշրջանի մյուս բոլոր խնդիրները բխում են Բրիտանիայի վարած քաղաքականություններից: 20-րդ դարի երկրորդ կեսից ԱՄՆ-ի կողմից Սիոնիստական ռեժիմին ցուցաբերած աջակցության հետևանքով ավելի է սրվել այդ ճգնաժամը: Իրականում այդ ճգնաժամաը կարելի է բաժանաել երեք ժամանակաշրջանի:

Ճգնաժամը սկիզբ առավ 1917 թ.-ի նոյեմբերի 2-ին, Բալֆորի հռչակագրի հրապարակմամբ: Բրիտանիայի ժամանակի արտգործնախարար Լորդ Ջեյմզ Բալֆորի կողմից հրապարակված հաղորդագրությունը Սիոնիստական ռեժիմի հիմնադրման մեկնակետն է համարվում:
Մյուս կարևոր իրադարձությունը 1947 թ.-ի նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 181-րդ բանաձևի հրապարակումն էր:
Այս բանաձևի համաձայն, որը հայտնի է նաև «Պաղեստինի մասնատման» անունով, Պաղեստինի ամենաբերրի հողերը հանձնվեցին սիոնիստ էմիգրանտներին՝ սիոնիստական ռեժիմ ստեղծելու նպատակով: Այս բանաձևի հրապարակումից 6 ամիս անց 1948 թ.-ի մայիսի 14-ին պաշտոնապես ստեղծվեց Իսրայելի ռեժիմը:
Իրականում, ՄԱԿ-ի ԳԱ-ի 181-րդ բանաձևի հրապարակմամբ ստեղծվեց Իսրայելը, որի հաջորդ օրը մեկնարկվեց այդ ռեժիմի և արաբական երկրների պատերազմը: Արաբական երկրների և Իսրայելի ռեժիմի միջև տեղի ունեցած առաջին պատերազմում պարտվեցին արաբական երկրները:

Պաղեստինյան հիմնախնդրում երրորդ անկյունադարձային դեպքը 1991 թ.-ին Մադրիդի համաժողովն է: Մադրիդի համաժողովի ընթացքում արաբական երկրները վերջ տվեցին իրենց թշնամությանը Իսրայելի ռեժիմի հետ և դե Ֆակտո ձևով ընդունեցին Իսրայելի ռեժիմը: Այս համաձայնությունից հետո ավելի մեղմացան լարվածությունը Սիոնիստական ռեժիմի և արաբական երկրների միջև և այդ ռեժիմը առևտրական գրասենյակ բացեց Օմանում և Կատարում:Այնուհետև որոշ արաբական երկրներ դիվանագիտական գաղտնի հարաբերություններ ստեղծեցին Սիոնիստական ռեժիմի հետ:
Իրականում վերոնշյալ երեք իրադարձությունները հանգեցին Պաղեստինի ժողովրդի վնասին:
Պաղեստինի ժողովրդի համակրանքը շահելու նպատակով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 1977 թ.-ին նոյեմբերի 29-ը հայտարարեց, որպես «Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության» միջազգային օր: Այդ օրն այն պատճառով ընտրվեց, քանի որ 1947 թ.-ի նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի ԳԱ ընդունեց 181-ր բանաձևը:
«Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության » միջազգային օրը բազմակողմ նշանակություն ունի: Առաջին՝ այս քայլը հաստատում է ՄԱԿ-ի ԳԱ-ի դերակատարությունը Իսրայելի կեղծ ռեժիմի ստեղծման գործում: Երկրորդ՝ «Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության » միջազգային օրվա հռչակումը չի կարողացել օգնել Պաղեստինի խնդրի կարգավորմանը և միայն խորհրդանշական իմաստ ունի: Սա այն դեպքում, երբ Սիոնիստական ռեժիմը շարունակում է ճնշել Պաղեստինի ժողովրդին:
Վերջին երկու տասնամյակում, Պաղեստինում մեկնարկել է՝ երկու «Ինթիֆադա»:
2008 և 2014 թթ.-ին Սիոնիստական ռեժիմը երկու պատերազմ է հրահրել Պաղեստինի ժողովրդի դեմ: 2007 թ.-ից սկսած մինչ այժմ Սիոնիստական ռեժիմը շրջափակել է Գազայի հատվածը:
Հաշվի առնելով պաղեստինցիների մարդկային կորուստների, վիրավորների, փախստականների և հիվանդների թիվը դա համարվում է մարդկության դեմ իրականացված ոճրագործություն: Միջազգային քրեական դատարանի կանոնադրության համաձայն՝ մարդկության դեմ իրականացրած ոճրագործության հեղինակները զրկվում են դիվանագիտական անձեռնմխելիության իրավունքից:
Պաղեստինցիների երկրորդ Ինթիֆադայի ընթացքում, որը կոչվում է «Ալ-Աղսայի ինթիֆադա» զոհվել են շուրջ 5 հազար պաղեստինցիներ և վիրավորվել ավելի քան 33 հազար ուրիշներ: Զոհերի մեջ կան 1200 մանուկներ, իսկ վիրավորվել են նաև 16 հազար մանուկներ: 2005 թ.-ին հրապարակված զեկույցի համաձայն Պաղեստինի երկրորդ Ինթիֆադայի ժամանակ վիրավորված մանուկների 12 տոկոսը դարձել են հաշմանդամ:
Իսրայելի կողմից Պաղեստինի դեմ հրահրված 2008 թ.-ի պատերազմի ընթացքում զոհվել են 1440 և վիրավորվել 5380 պաղեստինցիներ, որոնց 50 տոկոսը եղել են անզեն բնակիչներ: 2014 թ.-ի Գազայի հատվածի պատերազմի ժամանակ նույնպես սպանվել են 551 և վիրավորվել 3370 պաղեստինցի մանուկներ:
2015 թ.-ին մեկնարկված «Երուսաղեմի» ինթիֆադայի ընթացքում զոհվել են 449 և վիրավորվել են հազար 300 պաղեստինցիներ: Նահատակների մեջ կան 68 մանուկներ: 2000 թ.-ից մինչև 2016 թ-ը «Ալ-Աղսայի» ինթիֆադայի ընթացքում ձերբակալվել են ավելի քան 90 հազար պաղեստինցիներ, որոնց մեծ մասը եղել են մանուկներ:
Գազայի հատվածի շրջափակման հետևանքով աճել են թերսնման դեպքերն այդ տարածքում: Գործազրկության ցուցանիշը Գազայի հատվածում կազմում է 43 տոկոս, իսկ երիտասարդների 60 տոկոսը անգործ են: Գազայի հատվածում գործազրկության և թերսնման ցուցանիշը ամենաբարձր ցուցանիշն է կազմում աշխարհում: 2016 թ.-ի տվյալների համաձայն Գազայի հատվածի բնակչության 80 տոկոսը աղքատ են և միջազգային կազմակերպությունների կողմից նպաստ են ստանում: Աշխարհի ամենամեծ թվով փախստականները պաղեստինցիներն են: Ներկայումս աշխարհում կա 7 միլիոն պաղեստինցի փախստական, որոնց մեծ մասը Գազայի հատվածից են:
Գազայի տարածքը կազմում է 360 քկ և ունի 1 միլիոն 800 հազար բնակչություն: Գազայում կան փախստականների 8 ճամբարներ: Պատերազմի պատճառով Գազայի բնակչությունը հայտնվել է փախստականի կարգավիճակում: 2014 թ.-ի պատերազմից հետո 65 հազար մարդ Գազայի սահմաններում հայտնվեցին փախստականի կարգավիճկում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների համաձայն՝ 2000 թ.-ից մինչև 2014 թ.-ը Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի դեմ հրահրված պատերազմիի հետևանքով ավերվել են տասնյակ հազարավոր բնակարաններ:
Պաղեստինում 7 տարին դեռ չբոլորած մանուկների մահացողության թիվը 7 անգամով գերազանցում է Իսրայելի թվին: Հորդանան գետի արևելյան ափին ծնված 1000 մանուկներից 21-ը, իսկ Գազայի հատվածում ծնված 1000 մանուկներից 31-ը մահանում են: Գազայի հատվածում մանուկների մեծ մասը զոհվում են անեմիայի, թերսնման, սննդի և խմելու ջրի պակասի, լյարդաբորբի և դիզենտերիա հիվանդությունների հետևանքով:

2013 թ.-ին Հորդանան գետի արևմտյան ափին բնակվող պաղեստինցիներից յուրաքնչյուրը օրական ստանում էր 60 լիտր ջուր : ՄԱԿ-ի տվյալներով դա պետք է լինի օրական 100 լիտր: Գազայի հատվածի ջրի 95 տոկոսը ապականված է նիտրատով: Իսրայելի կողմից Գազայի հատվածի դեմ հրահրած պատերազմի հետևանքով մեծ վնասներ է հասել՝ Գազայի բժշկական և առողջապահական ենթակառույցներին: 2014 թ.-ի պատերազմի ժամանակ Գազայի հատվածում վնասվեցին 67 հիվանդանոցներ ու բուժկենտրոններ:
Գազայի հատվածի շրջափակման հետևանքով նվազել է էլեկտրաէներգիայի ու դեղորայքի մատակարարումը:
Մարդու իրավունքների պաշտպանների դերում հանդես եկող երկրները հովանավորելով Սինիստական ռեժիմին առիթ են ստեղծում այդ ռեժիմի համար՝ շարունակելու իր ոճրագործությունները Պաղեստինի ժողովրդի դեմ:
Իրականում Արևմտյան երկրները ոչ մի քայլ չեն ձեռնարկում Սիոնիստական ռեժիմի կողմից Պաղեստինում մարդու իրավունքների ոտնահարման դատապարտման ուղղությամբ:

Սիոնիստական ռեժիմը հիմնադրվել է Արևմտյան ուժերի հատկապես Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից վարած քաղաքականությունների արդյունքում:
Չնայած, նոյեմբերի 29-ը հռչակվել է՝ որպես Պաղեստինկ ժողովրդի հետ համերաշխության միջազգային օր, սակայն պաղեստինցիները միջազգային գործնական քայլերի կարիք ունեն: