​​​​​​​35-րդ Սիմորղի թռիչքը(Հատուկ թողարկում «Ֆաջր» կինոփառատոնի կապակցությամբ)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i53521-35_րդ_Սիմորղի_թռիչքը(Հատուկ_թողարկում_Ֆաջր_կինոփառատոնի_կապակցությամբ)
«Ֆաջր» 35-րդ կինոփառատոնը հունվարի 28-ին իր աշխատանքը սկսեց Թեհրանում և Իրանի 30 այլ նահանգներում: Այս հաղորդման ընթացքում ձեզ կպատմենք այս կինոփառատոնի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2017 12:46 Asia/Tehran

«Ֆաջր» 35-րդ կինոփառատոնը հունվարի 28-ին իր աշխատանքը սկսեց Թեհրանում և Իրանի 30 այլ նահանգներում: Այս հաղորդման ընթացքում ձեզ կպատմենք այս կինոփառատոնի մասին:

«Ֆաջր» 35-րդ կինոփառատոնը

 

«Ֆաջր» կինոփառատոնի առաջին շրջանը կայացավ 1983 թվականի փետրվարի 1-ից 11-ի ընթացքում: «Ֆաջր» կինոփառատոնը մինչև 1996 թվականին կազմակերպված 13-րդ շրջանը միայն հատկացված էր Իրանի կինոյի տարեկան արտադրությանը, սակայն այդ թվականից հետո միջազգային տեսք ստացավ ու բացի Իրանի կինոյից փառատոնի միջազգային բաժնում քննարկվեց աշխարհի կինոն: Վերջին տարիներին կինոփառատոնը համալրվեց փաստագրական ու կարճամետրաժ ֆիլմերի, ինչպես նաև գովազդային նյութերի ու տեղեկատվության մրցության անվանակարգերով: Կինոփառատոնի բացման հանդիսության ժամանակ ընդհանրապես մեծարվում են մի քանի արվեստագետներ և փառատոնի ավարտին ընտրյալ ֆիլմերը պարգևատրվում են  հատուկ ու նաև ժողովրդային մրցանակներով: 2015 թվականին կինոփառատոնի միջազգային բաժինն առանձնացվեց, որը անկախ կերպով տեղի  է ունենում մայիս ամսին:

Իրանի կինոյի մրցության՝ «Սիմորղի երազանք»-ը կամ Իրանի կինոյի մրցությունը, առաջին ֆիլմերին հատկացված «Առաջին հայացք»-ը, փաստագրական կինոյին նվիրված «Կինո ճշմարտություն»-ը, առաջին փորձին նվիրված «Արվեստն ու փորձը», ինչպես նաև կարճամետրաժ ու մուլտֆիլմերի մրցությունն այս կինոփառատոնի տարբեր բաժիններից են: Իրանի կինոյի պրոֆեսիոնալ 7 գործիչներից բաղկացած իրավարար կազմը դատում է կինոստեղծագործությունների մասին և փառատոնի փակման հանդիսության ժամանակ ներկայացնում է տարբեր անվանակարգերում հաղթողներին:

«Ֆաջր» 35-րդ կինոփառատոնը

 

Այս փառատոնի մրցութային բաժիններում մասնակիցները մրցում են «Բյուրեղյա Սիմորղ» մրցանակին տիրանալու համար: «Սիմորղ»-ը «Ֆաջր» կինոփառատոնի մրցանակի անունն է, որ հանձնվում է բեմադրության, կինոսցենարի, խաղարկության, երաժշտության, մոնտաժի, նկարահանման, ձայնագրման, դիմահարդարման ու այլ անվանակարգերում լավագույնը ճանաչվածներին: Ազգային հայացքով լավագույն ֆիլմի ու հանդիսատեսի դիտանկյունից լավագույն ֆիլմին տրվող «Ոսկե Սիմորղ»-ն էլ «Ֆաջր»

 կինոփառատոնի արժեքավոր մրցանակներից է, որը հանձնվում է նկատի առնելով ժողովրդի ու հանդիսատեսի տված ձայները:

«Բյուրեղյա Սիմորղ» մրցանակ

 

«Ֆաջր» կինոփառատոնի մրցութային բաժնում մրցում են անցած տարի իրանցի կինոբեմադրիչների կողմից պատրաստված 33 ֆիլմեր: Բացի այդ 12 ֆիլմեր ընդունվել են ոչ-մրցութային բաժնում ցուցադրվելու համար: «Ֆաջր»-ի 35-րդ կինոփառատոնի ուշագրավ կետերից մեկը երիտասարդության նկատելի ներկայությունն է, ինչը մասամբ վերաբերում է վերջին տարիներին կինոարտադրության համար ստեղծված ցանկալի միջավայրին, մշակութային քաղաքականություններին ու նաև երիտասարդներին ցուցաբերված ուշադրությանը:

Բացի Թեհրանի կինոհամալիրներն ու 31 կինոթատրոնները, որոնք հատկացվել են փառատոնին մասնակցած ֆիլմերի ցուցադրմանն, այս տարի «Ֆաջր» կինոփառատոնը միաժամանակ կազմակերպվել է Իրանի 30 նահանգներում և Իսլամական հեղափոխության հաղթանակի Այգաբացի տասնօրյակի ընթացքում կինոյի բնագավառում համընդհանուր տոնակատարություն է տեղի ունենում:

 

«Ֆաջր»-ի 35-րդ կինոփառատոնի կազմակերպիչների հայտարարության համաձայն իրանցի կինոգործիչների կողմից առաքված փաստագրական ֆիլմերից 11-ը մուտք են գործել մրցության բաժին, որոնք հատուկ ցուցադրումներ են ունենալու հանդիսատեսի համար: Նաև նկատի առնելով Իրանի կինոյի ընդհանրության մեջ կարճամետրաժ ֆիլմերի ու նաև երիտասարդ կինոգործիչներին ուշադրություն դարձնելու նշանակությունը, «Կարճ ֆիլմեր»-ի բաժնում ցուցադրվել են կինոգործիչների լավագույն կարճամետրաժ ստեղծագործությունները:

«Ֆաջր»-ի 35-րդ կինոփառատոնի որմազդը՝ իրանցի հայտնի կինոգործիչ հանգուցյալ Ալի Հաթամիի պատկերով

 


 

Կինոփառատոնի բացման հանդիսությունը հունվարի 28-ին տեղի ունեցավ Թեհրանի «Միլադ» աշտարակում, որի մի բաժնում մեծարվեցին դերասան Մոհամմեդ Քասեբին, կինոպրոդյուսեր Ղոլամռեզա Մուսավին, կինոնկարահան Թուրաջ Մանսուրին և կինոսցենարիստ Ֆարհադ Թոհիդին: Հանդիսության մի այլ բաժնում «Լանթուրի», «Սեզոնային տեղումների ժամանակը» և «Կիսադեմքները» ֆիլմերը շահեցին  լավագույն թրեյլերի, որմազդի ու լուսանկարի մրցանակները:

Իրանի իսլամական մշակույթի և առաջնորդության նախարարն այս հանդիսության ժամանակ ասաց, որ «Ֆաջր» կինոփառատոնը կենսունակության, ակտիվության ու հույսի խորհրդանիշ է: Նա հավելեց. «Իրանի ժամանակակից կինոն հասարակության խոսուն ու ազդեցիկ լեզուն է, որը հեղափոխության վերջին չորս տասնամյակների զարգացումներում առավել քան երբևե հասարակական կողմնորոշում է ընդունել: Այլ խոսքով հասարակական հարցերն արտացոլվել են կինոյի հայելում: Կինոյի հանդեպ լայն ընդառաջումը վկայում է այս արվեստի հանդեպ ուշադրության մասին: Այդ մասին են վկայում վերջին տարիներին Իրանի կինոյի արտադրությանն ու վարձույթին վերաբերող վիճակագրական տվյալները»:

«Մենք այսօր արժեքավոր մարդիկ համարվող կինոյի մեծ ընտանիքին մարդկային կապիտալից վեր դասելով նրանց հասարակական կապիտալ ենք համարում: Մենք այսօր կինոյի իրավունքների պաշտպանությունը համարում ենք մեր գլխավոր պարտականությունը, քանի որ մշակութային զարգացման ուղղությամբ այս խավի դերակատարությունը եզակի է: Մենք վստահում ենք արվեստի ու նաև կինոյի մեծ գործիչներին: Մենք հավատում ենք ձեզ ու վստահ ենք, որ ձեր օգնությամբ կարող ենք հասարակական ախտերի կրճատման, հանրային մշակույթի ու նաև բարոյականության զարգացման ուղղությամբ քայլեր վերցնել: Հետևաբար ցանկանում ենք այս փառատոնը կոչել հույսի ու կենսուունակության փառատոն»,-նշեց Իրանի իսլամական մշակույթի և առաջնորդության նախարար Սալեհի Ամիրին:

 

Թիկունքում թողած տարին Իրանի կինոյի հաջողած տարիներից էր, թե Իրանում և թե արտասահմանում: Այս տարի արտադրությունը ծաղկուն էր ու Իրանում արտադրվեցին շուրջ 80 երկարամետրաժ ֆիլմեր: Բացի այդ տարբեր թեմաներին ուշադրություն դարձնելով արտադրվեցին դրամայի, կոմեդիայի, քրիմինալ, ոստիկանական ու հասարակական ժանրերով տարբեր ֆիլմեր ու նաև ֆիլմեր որոնք անդրադարձել են կանանց ու ընտանիքի հարցերին:

Այս տարվա կինոփառատոնում աչքի զարնող հարցն Իրանի ժամանակակից պատմության ու հատկապես Իրաքի բաըսական ռեժիմի ոտնձգության դեմ Իրանի ժողովրդի Սրբազան պաշտպանության, նաև դրա արդյունքների ու հետևանքների թեմայով մի քանի ֆիլմերի արտադրությունն էր: Կինոքննադատների ընդգծմամբ երիտասարդության ու կանանց այս ասպարեզ մուտք գործելը մինչ այսօր էկրան բարձրացված ֆիլմերի կարևոր ու ուշագրավ յուրահատկություններն են համարվում: Այս տարվա կինոփառատոնին 6 կին կինոբեմադրիչների ներկայությունն ու նրանց պատրաստած ֆիլմերի բարձր որակը կրկին անգամ ցուցադրել է իրանցի այդ արվեստագետների բարձր պոտենցիալը:

«Ֆաջր»-ի 35-րդ կինոփառատոնին ներկա կին կինոգործիչներ 

 

Ներքին ասպարեզից բացի Իրանի կինոն նաև ուշագրավ ներկայություն ունեցավ միջազգային ասպարեզում: Կինոյի կազմակերպության հայտարարության համաձայն իրանական ֆիլմերն 2015 թվականին շահել են 370 միջազգային մրցանակներ: Այդ մրցանակներից 10-ը՝ Ֆարաբի կինոկենտրոնի միջազգային բաժնի և 11-ը՝ Փաստագրական ու փորձառական կինոյի տարածման կենտրոնի բաժինն է եղել: Այսինքն 370 մրցանակներից միայն 22-ն են պետական բաժնի արտադրողների պատկանում: Վիճակագրական այս տվյալները վկայում են, որ պետական բաժինը միայն 5 տոկոսով է մասնակից եղել Իրանի կինոյի միջազգային հաջողություններում և մասնավոր հաստատություններն ու ընկերություններն իրենց անվամբ են գրանցել Իրանի միջազգային հաջողությունների գլխավոր մասը:

Իրանի կինոյի միջազգային բաժնի փորձագետ Մոհամմեդ Աթեբային Իրանի կինոյի միջազգային մրցանակների թիվը պարզվելով, նշել է. «Իրանի կինոն 2015 թվականին միջազգային ասպարեզում նոր մրցանիշ է արձանագրել: Իրանական ֆիլմերն անցած տարի 2247 անգամ մասնակցել են արտասահմանում կազմակերպված կինոփառատոներին ու մշակութային իրադարձություններին, ինչը դրան նախորդող տարում արձանագրված 1630 ներկայության հետ համեմատած 37 տոկոս աճ է արձանագրել:  Այսպիսով 2015 թվականը 2247 միջազգային ներկայությամբ համարվում է Իրանի կինոյի պատմության ամենահաջողած տարին, որին հաջորդում են 2003 թվականը՝ 1800 և 2008 թվականը՝ 1739 միջազգային ներկայությամբ»:

Մոհամմեդ Աթեբայի

Հիշեցնենք, որ միջազգային ասպարեզում Իրանի կինոյի ներկայության թիվը հասել է 32283 պարագայի, որի 31617-ը գրանցվել է հեղափոխությանը հաջորդած տարիներին:

Աթեբային հավելել է. «Միջազգային մրցանակների բաժնում Իրանի կինոն 370 միջազգային մրցանակներ շահելով նոր մրցանիշ է արձանագրել, ինչը 2014 թվականի համեմատությամբ 57 տոկոսով ավելացել է»:

Իրանի կինոյի պատմության ընթացքում ձեռք բերված միջազգային մրցանակների թիվը 2015 թվականի ավարտին հասել է 3304-ի, որի 3152-ը ձեռք են բերվել հեղափոխությանը հաջորդած տարիներին: Այսպիսով 2015 թվականը 370 միջազգային մրցանակներով Իրանի կինոյի պատմության ամենահաջողած տարին է համարվում, որին հաջորդում են 2014-ը՝ 235 և 2011-ը՝ 226 միջազգային մրցանակներով:

Միջազգային իրավարարության բաժնում էլ իրանցի կինոգործիչները 42 անգամ միջազգային կինոփառատոների իրավարար կազմերի անդամ են դարձել: 2015 թվականին Իրանի կինոյի միջազգային ներկայության ընդլայնումն ու մրցանակների թիվը վերաբերում է կարճամետրաժ բաժնում իրանցի կինոգործիչների ակտիվացմանը որոնք թե փառատոներին մասնակցելու և թե միջազգային մրցանակներ շահելու բնագավառներում առաջ են անցել երկարամետրաժ ֆիլմեր պատրաստողներից: Ուշագրավ կետը միջազգային ներկայության ու մրցանակների բնագավառներում պետական ու պաշտոնական կառույցների աննշան ներկայությունն է, այնպես որ այդ աշխուժության միայն 5-ից 7 տոկոսն է այդ կառույցներին բաժին հասնում և մնացյալ 93-ից 95 տոկոսը պատկանում է մասնավոր բաժնին ու կարճամետրաժ ֆիլմեր արտադրող կինոգործիչների աշխատանքին: