Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հայեցակետը (Հանդիպում՝ Թավրիզի բնակիչների հետ)
Բահմանի 29-ը՝ իրանական 1356 թվականի դեյ ամսի 19-ին Ղոմ քաղաքի հեղափոխական հերոսների նահատակության քառասունքի կապակցությամբ Թավրիզի բնակիչների ընդվզման տարելիզի օրն է։ Այդ ընդվզումն իր կարևոր դերն է ունեցել Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի գործում։ Այս հաղորդման ընթացքում համառոտ կերպով կներկայացնենք Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի և Թավրիզի հազարավոր բնակիչների հանդիպման ընթացքում քննարկման ենթարկված առանցքային թեմաները։
Բահմանի 29-ը Թավրիզի հազարավոր բնակիչներ հանդիպել են Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ այաթոլլահ Խամենեիին։ Հանդիպումը տեղի է ունեցել Թավրիզի բնակիչների ընդվզման հիշատակման օրվա կապակցությամբ։ Բահմանի 29-ին՝ իրանական 1356 թվականի դեյ ամսի 19-ին Ղոմ քաղաքի հեղափոխական հերոսների նահատակության քառասունքի օրվա առիթով թավրիզցիների ընդվզման տարելիցի օրն է։ Այդ հերոսները նահատակվել են Ղոմ քաղաքում, քանի որ բողոքի ալիք էին բարձրացրել շահական բռնի ռեժիմի կատարած ժողովրդահալած քայլերի դեմ։ Շահական ռեժիմը, չհանդուրժելով բողոքող քաղաքացիներին և չցանկանալով լսել նրանց, լիցքացվորված զենքերն ուղղեց դեպի սեփական ժողովուրդը՝ վիրավորելով և սպանելով շատերին։ Այս իրադարձությունը մեծ արձագանք գտավ ամբողջ Իրանում՝ ավելի հզոր և հաղթական դարձնելով հեղափոխական շարժումը։ Այս տարի Թավրիզի քաջարի ժողովուրդը հավաքվել էր հեղափոխության մեծարգո առաջնորդին հանդիպելու և Բահմանի 29-ի ընդվզման օրը հիշատակելու համար։
Այաթոլլահ Խամենեին Թավրիզի բոլոր բնակիչներին բարի գալուստ մաղթելով նշել է, որ ամեն տարի բահմանի 29-ը նրանց ներկայությամբ յուրահատուկ փայլ ու նոր շունչ է ստանում Հոգելույս Իմամ Խոմեյնիի անվան Հոսեյնիեն։ Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի համոզմամբ՝ բահմանի 29-ը սովորական պատմական իրողություն չէ, այլ մի կարևոր իրադարձություն, որը իր մեջ բազմաթիվ դասեր է պարունակում ամբողջ ժողովրդի համար։ Իսլամական հեղափոխության առաջնորդի բնորոշմամբ՝ Թավրիզի ժողովուրդը իրենց յուրահատուկ տեղն են զբաղեցնում ժողովրդական շարժման և իսլամական հեղափոխության հաղթանակի գործում։ Նա թավրիզցիներին համարել է Իրանի քաղաքական, հասարակական և հեղափոխական պայքարների առանցքային օղակներից մեկը։
Իրանը էթնիկապես հարուստ և բազմազան երկիր է։ Ֆարս, արաբ, թուրք, լոռ, բալուչ և քուրդ ազգերն ու էթնիկ խմբերը կողք կողքի ապրում են Իրանում։ Իրանի Իսլամական Հանրապետության և իսլամական հեղափոխության բազմաթիվ թշնամիներ փորձել են անջատողական շարժումներ առաջացնել վերոբերյալ խմբերի միջև և դրանով իսկ սպառնալ Իրանի անկախությանը, սակայն այդ ուղղությամբ նրանց ձեռնարկած բոլոր քայլերը անհաջողության են մատնվել։ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի իրավացի բնորոշմամբ՝ Իրանի դեմ նմանատիպ քայլերը ձեռնարկվել են և կձեռնարկվեն նաև ապագայում։ Բրիտանիան բազմաթիվ նմանօրինակ փորձեր է կատարել, սակայն Ատրպատական նահանգի ժողովուրդը մշտապես դիմակայել է այդ փորձություններին և պատվով է դուրս եկել նման իրավիճակներից՝ չթողնելով թշնամուն վնաս հասցնել իսլամական հեղափոխությանը։ Առաջնորդի խոսքերով․ «Ատրպատականի ժողովուրդը մշտապես և միակամ կանգնած է եղել պառակտիչ թշնամիների դեմ պայքարելու համար։ Այսօր էլ նրանք հետևում են այս սկզբունքին»։ Մեծարգո առաջնորդը հանդիպման ընթացքում կարևորել է նաև Իրանի մյուս ազգերի և էթնիկ խմբերի ունեցած ներդրումը այդ հարցում։
Այաթոլլահ Խամենեին, անդրադառնալով Իրանի ժողովրդի միասնությանն ու համերաշխությանը, ասել է․ «Չնայած կան քաղաքական որոշ անհամաձայնություններ, սակայն պետք է նշել, որ քանի դեռ իսլամի շնչով է ապրում Իրանի ժողովուրդը, ապա պայքարը թշնամիների դեմ մշտական բնույթ է կրելու»։ Մեծարգո առաջնորդը, քննադատելով որոշ թերթերում գործածվող «ազգային հաշտություն» բառակապակցությանը, ասել է․ «Ազգային հաշտություն արտահայտությունը օգտագործելն անհիմն է, քանի որ ազգի մեջ գժտություն չկա։ Մարդիկ գժտված են նրանց հետ միայն, ովքեր Աշուրայի օրը արհամարհել են և այդ օրը ծեծի են ենթարկել հեղափոխական երիտասարդներին։ Մենք նրանց հետ չենք հաշտվելու։ Նրանց հետ, ովքեր հակառակ են իսլամական համակարգի գլխավոր սկզբունքերին և կարծում են, որ ընտրությունները մեր պատճառաբանությունն են, ժողովուրդը չի հաշտվելու։ Իհարկե նրանք Իրանի ժողովրդի ահռելի օկվիանոսում մի քանի կաթիլներ են և իրենցից ոչ մի բան չեն ներկայացնում։ Իրանի ժողովուրդը համերաշխ ու խաղաղ է․ այս սկզբունքը պետք է օրեցօր ուժեղանա»։
Այաթոլլահ Խամենեին իր ելույթի մեկ այլ հատվածում անդրադարձավ յոթ տարի առաջ Իրանում տեղի ունեցած անկարգությունների երևույթին, որոնք նախագահական ընտրություններում ընտարկեղծիքներ լինելու կապակցությամբ անհիմն հայտարարությունների հետևանք էին։ Այս մասին նա ասաց, որ զանգվածային անհանգստությունները տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Բրիտանիայի լիակատար աջակցությամբ, սակայն ժողովրդական լայն զանգվածների միջամտությամբ դեյ ամսի իննին այդ անհանգստություններին վերջ տրվեց։
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ այաթոլլահ Խամենեին շնորհակալություն հայտնեց բահմանի 22-ին նվիրված քայլարշավին ժողովրդի բազմամիլիոնանոց մասնակցության համար: Նա ասաց․ «Այս տարվա բահմանի 22-ը պատվավոր էր Իրանի իսլամական հեղափոխության, իսլամական համակարգի և Իրանի համար, քանի որ բոլոր նրանք, ովքեր բահմանի 22-ի քայլերթը համարում էին մի քանի հազարանոց հանրահավաք, այս տարի հասակացան որ քայլերթին մասնակցում են միլիոնավոր իրանցիներ։ Եվ իրոք, միլիոնավոր իրանցիներ դուրս էին եկել փողոցներ իսլամական հաղթանակի օրը ցնծությամբ նշելու համար։ Պետք է Աստուց շնորհակալ լինենք, որ մարդկանց սրտերը լուսավորել է այս կերպ»։ Նա նաև հավելել է․ «Այս տարվա ընթացքում թշնամիները և զանազան լրատվամիջոցներ իրենց լրտեսական ցանցերի և ազգային անվտանգության ապարատների միջոցով գործի դնելով նավթային դոլարները ընդդիմախոսում են Իրանի իսլամական հեղափոխությանը, փորձում են տարբեր ուղիներով նսեմացնել հեղափոխության հեղինակությունը և մեղադրել Իրանի համակարգին։ Սակայն պետք է նշենք, որ այս տարվա բահմանի 22-ը Աստծու կենարար լույսով օրհնված անձրևի պես ցրեց այդ կեղծարարության փոշին՝ մաքրելով մարդկանց մտքերը։ Այսպիսինն էր բահմանի 22-ի օրը»։
Այաթոլլահ Խամենեին հանդիպման ընթացքում շեշտել է, որ իսլամական հեղափոխության շնորհիվ Իրանը բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել բոլոր ոլորտներում և մի քանի խնդիրների առկայությամբ չի կարելի թերագնահատել ողջ համակարգն ու ձեռքբերումները։ Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը, անդրադառնալով այն որոշ ոլորտներում Իրանի ահռելի առաջընթացի տեմպերին, ասել է․ «Այսօր մենք տեսնում ենք, որ ավելացել է ուսանողների քանակը, զարագացում է ապրել գիտությունը, զարգացել են երկրի ենթակառուցվածքները։ Իրանը զարգացել է մշակութապես, ազգային ինքնագիտակցությամբ և ներկայիս իրավիճակը համեմատելի չէ իսլամական հեղափոխությունից առաջ տիրող իրավիճակի հետ։ Նախկինում անգամ սիոնիստներն էին ազատորեն գալիս Իրան, վայելում երկրի բարիքները և վերադառնում իրենց տները։ Ներկայիս Իրանը նախահեղափոխական Իրանը չէ։ Երկիրը զարգացել է»։ Այաթոլլահ Խամենեին, անդրադառնալով շահական Իրանի վարած սխալ քաղաքականությանը, ասել է․ «Նրանք թուլացնում էին ժողովրդին, չէին օգտվում երկրի հնարավորություններից և անգամ, որոշ բաներ հանձնել էին թշնամու ձեռքը։ Իսլամական հեղափոխությունը այդ հնարավորություններից շատերը ակտիվացրեց և սկսեց օգտվել դրանցից։ Եվ այդ ամենի շնորհիվ այսօր երկիրը սիրելի է դարձել բոլորի համար։ Այսօր գրեթե բոլոր տարածաշրջանային հարցերը չեն կարգավորվում առանց Իրանի անմիջական մասնակցության։ Իրանի ժողովուրդը ապացուցել է, որ դիմադրող է և պետք է հաշվի նստել նրա հետ։ Թշնամիներն իրենք էլ հասկացել են, որ Իրանի ժողովրդի հետ հնարավոր չէ պարտադրանքների լեզվով խոսել։ Պարզ է, որ այս ամենը երկրի երիտասարդության ուրախությունն ու պարծանքն է»։
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը բահմանի 22-ը համարել է Իրանի ժողովրդի աննկուն կամքի ցուցադրման խորհրդանիշ։ Այս առիթով նա ասել է․ «Մենք առաջընթացի, իսլամի, ժողովրդի սրտից ծնված իսլամական համակարգի ջատագովներն ենք։ Համակարգ, որը կարող է մարդկանց խնդիրները կարգավորել։ Սա է բահմանի 22-ի ամեն տարվա ուղերձն ու կարգախոսը։ Եվ մարդիկ ամուր կանգնած են յուրաքանչյուր տարի։ Այն պատասխանատուները, ովքեր չեն լինի ժողովրդի կողքին,անտարակույս ժողովուրդը կվանի նրանց»։
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը իր ելույթի մեկ այլ մասում դիմել է համակարգի պատասխանատուներին, ասելով, որ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի օրը մարդկանց բազմամիլիոնանոց ներկայությունը պետք է միավորող դեր խաղա նաև պատասխանատուների շրջանում և չպետք է անջատի նրանց ժողովրդի խնդիրներից։ Նա ասել է․ «Մարդիկ շատ լավ են հասկանում, թե ինչեր են կատարվում երկրում։ Ժողովուրդը չի սիրում անարդարություն և խտրականություն։ Մարդիկ անհանգստանում և տանջվում են, երբ գործազրկություն, անարդարություն, անուշադրություն են տեսնում որևէ տեղ»։ Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը կոչ է արել համակարգի բոլոր պատասխանատուներին իրականացնել իրենց բոլոր հանձնառությունները և սրտացավ կերպով ծառայել ժողովրդին, քանի որ մոտենում է այն շրջանը, երբ նրանք պետք է ներկայացնեն դիմադրության տնտեսության շրջանակներում իրենց արձանագրած հաջողությունները։
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը, անդրադառնալով թշնամիների վարած քաղաքականության առանձնահատկություններին, նշել է, որ նրանք ամեն կերպ փորձում են տնտեսական խնդիրներ առաջացնելով հյուծել Իրանի ժողովրդին։ Այս կապակցությամբ նա ասել է․ «ԱՄՆ-ը բազմաթիվ անգամներ Իրանին ռազմական սպառնալիքներ է ներկայացնում, իսկ եվրոպացիները ասում են, որ եթե ՀԳՀԾ-ն չլիներ պատերազմ կսկսվեր։ Երկուսն էլ սուտ են։ ԱՄՆ-ի հետ արդեն իսկ իրական պատերազմ է՝ իրական տնտեսական պատերազմ, որը կոչված է շրջփակումների և տեխնոլոգիական ճնշումների միջոցով թուլացնել երկիրը, իսկ ռազմական հարձակումը ուղղակիորեն միտված է շեղելու մարդկանց ուշադրությունը այն տնտեսական պատերազմից, որն այժմ ընթանում է։ Թշնամիները ահռելի գումարներ են ներդնում նաև մշակութային պատերազմի մեջ։ Նրանք լուրջ փորձեր են անում հեռուստատեսության և ինտերնետի միջոցով շեղել մեր երիտասարդությանը աստվածահաճո ճանապարհից»։
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ այաթոլլահ Խամեներին հանդիպման վերջում շնորհակալություն է հայտնել Իրանի քաջ երիտասարդներին և ասել է․ «ՄԵնք պետք է ավելի հետևողական աշխատենք, որպեսզի հասնենք այն ամենին ինչ խոստացել է իր ժողովրդին իսլամական համակարգը՝ արդար, հզոր և արժանապատիվ հասարակության ստեղծումը»։
دیدار مردم تبریز با رهبری