Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խորացող դիմակայությունը՝ Արևելյան Եվրոպայում
(last modified Sun, 05 Mar 2017 13:20:54 GMT )
Մարտ 05, 2017 16:50 Asia/Tehran

Սառը պատերազմին հաջորդող ժամանակաշրջանում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի վայրիվերումներով լի հարաբերություններն այժմ դարձել են Եվրոպայի անվտանգության գերխնդիրը:

 

Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ կողմերի միջև առաջացած տարաձայնության հետևանքով սառել են ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները: Մյուս կողմից ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի կողմից Արևելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգեր տեղակայելու քայլը ևս մեծացրել է լարվածությունը կողմերի միջև: Ի դեպ ՆԱՏՕ-ն առավել ագրեսիվ ու սպառնալի դիրք է ընդունել Ռուսաստանի դեմ:

1991 թ.-ին Խորհրդային միության փլուզումից հետո ՆԱՏՕ-ն փորձել է ընդլայնվել  դեպի Արևելյան Եվրոպայի երկրներ: ՆԱՏՕ-ի այս քայլին խիստ դեմ է Մոսկվան,որովհետև համոզված է,որ  դա կարող է մեկուսացնել Ռուսաստանին և Արևելյան Եվրոպայի երկրների ընդգրկումն Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը: 

ՆԱՏՕ-ի թշնամական քայլերը և դեպի Արևելյան Եվրոպայի երկներ ընդլայնվելու  փորձերը պատճառ են դարձել, որ Ռուսաստանի ազգային անվտանգության հայեցակարգում ՆԱՏՕ-ն համարվի, որպես այդ երկրի ազգային անվտանգությանը սպառնացող դաշինք: Մյուս կողմից ՆԱՏՕ-ի ուխտադրժությունը և Արևելյան Եվրոպայում մշտական զինուժ չտեղակայելու մասին 1997 թ.-ին կայացած համաձայնության անտեսումն պատճառ են դարձել, որ Ռուսաստանն իր զինվորական ակտիվ ներկայությունը ամրագրի արևմտյան սահմաններում և Արևելյան Եվրոպայի ու Բալթյան երկրների մոտակայքում և Սև ծովի ավազանում: Ի դեպ Ռուսաստանը զորավարժություններ անցկացնելով փորձում է իր ուժը ցուցադրել ՆԱՏՕ-ին:

Նախքան Ուկրաինայի ճգնաժամի առաջացումը կողմերը Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն համատեղ խորհրդի շրջանակում համագործակցում էին միմյանց հետ: Այս խորհուրդը ձևավորվեց 2002 թ.-ին, իսկ նրա վերջին նիստը տեղի ունեցավ 2014 թ.-ին: Այդ թվականից  ի վեր դադարել են Ռուսաստան-ՆԱՏՕ բանակցությունները:  Սակայն լարվածությունները մեղմացնելու նպատակով 2016 թ.-ի ապրիլի 20-ին Բրյուսելում կայացավ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առաջին նիստը: Այնուհետև Բրուսելում կայացավ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի  երկրորդ նիստը, որի ընթացքում քննարկվեցին Բալթյան ծովում լարվածությունների մեղմացման, Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման և երկկողմ համագործակցությունների ամրապնդման հետ կապված հարցերը: Չնայած այդ երկու նիստերն ապարդյուն են անցել, սակայն երկամյա ընդհատումից հետո Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շփումները փորձագետների կարծիքով կարելի է կողմերի միջև լարվածությունների մեղմացման ուղղությամբ վերցրած դրական քայլ համարել:  

Ռուսաստանի կարծիքով իր նկատմամբ  ՆԱՏՕ-ի որդեգրած  թշնամական դիրքորոշումը փաստորեն խոչընդոտում է ահաբեկչության ,  ծովահենների ու թմրաբիզնեսի դեմ մղվող պայքարում գործադրվող միջազգային ջանքերը: ՆԱՏՕ-ի նման դիրքորոշումը նաև խանգարում է զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ և տարածաշրջանային կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:

Վերջին երկու տարիների ընթացքում Ռուսաստանին որպես սպառնալիք ներկայացնող Եվրոպական երկրներն այսօր դիմագրավում են ահաբեկչության վտանգը: Հետևաբար ներկայիս ժամանակահատվածում և թաքֆիրական ահաբեկչության կողմից Եվրոպային և Ռուսաստանին սպառնացող վտանգը նկատի առնելով,Եվրոպան փորձում է այդ վտանգը դիմակայելու նպատակով համագործակցել Ռուսաստանի հետ:  

Ռուսաստանն արձագանքելով  ՆԱՏՕ-ին՝ ընդգծել է, որ այդ կառույցը  Ռուսաստանին դիմակայելու փոխարեն պետք է ահաբեկչության դեմ պայքարում համագործակցի Մոսկվայի հետ: 

Իրականում Արևմտյան երկրները  հասկացել են, որ առանց Ռուսաստանի համագործակցության  չեն կարող թաքֆիրական ահաբեկչության դեմ պայքարել  և Ուկրիանայի ու Սիրիայի ճգնաժամերը կարգավորել, ուստի այժմ փորձում են Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստերի կայացման շրջանակում վերականգնել իրենց հարաբերությունները Մոսկվայի հետ: Սակայն ՆԱՏՕ-ն շարունակում է թշնամական դիրքորոշում ընդունել Ռուսաստանի դեմ: 

Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում նկատվող զարգացումներից մեկը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում 2016 թ.-ի հունիսին կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի երկօրյա նիստն էր, որի ընթացքում քննարկվեց ՆԱՏՕ- Ռուսաստան հարաբերությունները, Ռուսաստանին դիմակայելու, ահաբեկչության դեմ պայքարը և Աֆղանստանի հարցերը: Նիստի ավարտին հրապարակված հաղորդագրությունում կարևորվել էր Բալթյան ծովում և Արևելյան Եվրոպայի երկրներում ՆԱՏՕ-ի  ռազմական ուժերի ներկայությունը,  Բալթյան երկրներում ու Լեհաստանում հակահրթիռային պաշտպանական համակարգեր տեղակայելու և կիբերանվտանգության հարցերը:

Հաղորդագրությունում  նաև ընդգծված էր Ռուսաստանի հետ բանակցությունների շարունակման կարևորությունը և այն որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ հարձակողական հրթիռներ տեղակայել Ռուսաստանի սահմանների մոտակայքում:

2014 թ.-ից ի վեր ՆԱՏՕ-ն ավելի է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Ռուսաստանի հետ հարևան՝ Արևելյան Եվրոպայի երկրներում:Այս քայլը արվել է Արևելյան Ուկրաինայում Ռուսաստանի միջամտությունը կանխելու պատրվակով: Ռուսաստանը անգամներ զգուշացրել է ՆԱՏՕ-ին Արևելյան Եվրոպայում ռազմական ներկայության կապակցությամբ: Ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ն խիստ վատատես է Ռուսաստանի հանդեպ: Բալթյան գոտու երկրները և հատկապես Լեհաստանը Ռուսաստանի միջամտությունների վերաբերյալ ունեցած պատմական հիշողության հետևանքով  խիստ վատատես են Ռուսաստանի նկատմամբ: Հենց այդ շրջագծում Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի նիստի ընթացքում որոշում ընդունվեց այդ կազմակերպության ռազմական ներկայությունը ընդլայնել  Բալթյան  երկրներում, Լեհաստանում և Ռումինիայում:

Ռուսաստանը ևս հակադարձել է ՆԱՏՕ-ի ագրեսիվ քայլերին: 

2016 թ.-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինվորական ներկայությանը հակադարձելու, Ուկրաինայի ճգնաժամը վերահսկելու և Կովկասի տարածաշրջանում ահաբեկչական գործողությունների ծավալումն կանխելու նպատակով Ռուսաստանը ձևակերպել է  հատուկ գործողության ուժեր: Ռուսաստանի պաշտպանության նախարարը նաև ընդգծել է, որ նկատի առնելով Ղրիմի միացումը Ռուսաստանին  այս տարածքի անվտանգությունը ապահովելու համար Ռուսաստանի բանակի ռազմական ուժերը տեղակայվել են տարածքում:

Նա ավելացրել է, որ Ռուսաստանի հարավ արևմտյան տարածքում, Սև ծովում և Ղրիմի թերակղզում նշանկալիորեն ավելացել են  այդ երկրի ռազմաօդային ուժերի և ծովուժի  նավատորմի կարողությունները:  

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տեսակետով Արևելյան Եվրոպայում և Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի  հզորացման նպատակն է՝  հարվածել  այդ տարածքներում ռազմական հավասարակշռությանը: 

Ղրիմի թերակղզին Ռուսաստանին կցվելուց հետո ՆԱՏՕ-ն զգալիորեն ընդլայնել  է իր ռազմական նավատորմի ներկայությունը Սև ծովի ավազանում: ՆԱՏՕ-ի այս քայլի դեմ դիրքորոշվել է Ռուսասատանը: Ռուսաստանի ավանդական ազդեցության գոտում գտնվող  Սև ծովում մշտական ներկայություն ունենալու մասին  ՆԱՏՕ-ի ծովուժի արած հայտարարությունը  մի տեսակ մարտահրավեր է համարվում Ռուսաստանի դեմ այդ տարածքում: Ռուսաստանի տեսակետով արևմտյան  ուժերի ներկայությունը այդ տարածքում սպառնալիք է համարվում Ռուսաստանի ազգային անվտանգության դեմ: Իրականում Ուկրաինայի ճգնաժամի հետևանքով ընդլայնվել  է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ներկայությունը Սև, Բալթիկ և Միջերկրական ծովերում: Ռուսաստանի ստրատեգների տեսակետով ներկայումս Արևմտյան ճամբարը ծովային սպառնալիք է համարվում Ռուսաստանին շրջապատող ծովային տարածքներում: Հենց այդ պատճառով Ռուսաստանի ռազմական նոր հայեցակարգում ընդգրկված է Սև ծովում հզորացնել այդ երկրի ռազմական ներկայությունը,  ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի սպառնալիքներին դիմակայելու նպատակով:

Չնայած Ռուսաստանի հակառակությանը ՆԱՏՕ-ն շարունակվում է ընդլայնվել դեպի Արևելյան Եվրոպայի երկրները: Վերջերս ՆԱՏՕ-ն որոշել է Մոնտենեգրոյին ընդգրկել այդ կազմակերպության մեջ, որին հակադրվել է Ռուսաստանը: Մոսկվայի  կարծիքով այդ քայլը կարող է  սրել լարվածությունը և խաթարել անվտանգությունը Եվրոպայում:

Ներկայումս ՆԱՏՕ-ն քննարկում է Բոսնիա եւ Հերցեգովինայի ընդգրկումը այդ կառույցում:  Բոսնիա եւ Հերցեգովինայի պաշտոնատարներն այժմ մեծ կարևորություն են տալիս Եվրոպական կառույցներին հատկապես ՆԱՏՕ-ին միանալու հարցին: ՆԱՏՕ-ի ընդհանուր քաղաքականությունն այն է, որ Եվրոպական երկրներին խրախուսում է միանալ այդ կառույցին և Բոսնիա և Հերցեգովինային ՆԱՏՕ-ում ընդգրկելու քայլը կարելի է գնահատել այդ քաղաքականության շրջանակում: 

Ռուսաստանը անգամներ ՆԱՏՕ-ին զգուշացրել է այդ կապակցությամբ: Ի հարկե, ներկայումս ոչ միայն ՆԱՏՕ-ն փորձում է ընդլայնվել դեպի Արևելյան Եվրոպայի երկրները,  այլև քննարկում է Հյուսիսային Եվրոպայի երկրներ՝ այսինքն Ֆինլանդիային և Շվեդիային ևս  ռազմական կառույցում ներգրավելու հարցը,որով  կամբողջացնի  Ռուսաստանին շրջապատող  օղակը:ՆԱՏՕ-ի այդ քայլին խիստ հակազդել է  Մոսկվան: