Հաղորդում՝ ռասայական խտրականության դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ
ՄԱԿ-ի օրացույցում մարտի 21-ը նշվում է որպես ռասայական խտրականության դեմ պայքարի միջազգային օր: Այս կապակցությամբ հրավիրում ենք Ձեզ` լսելու մեր հաղորդումը:
Մարտի 21-ն ընտրվել է ռասայական խտրականության դեմ պայքարի օր, քանի որ 1960 թ. Հարավային Աֆրիկայում տեղի ունեցավ խաղաղ ցույց ընդդեմ Ափարթեիդի կամ Ռասայական բաժանման քաղաքականության: Օրենքը երկրի սևամորթներին պարտադրվել էր իշխող սպիտակ փոքրամասնության կողմից: Ցույցը խաղաղ չանցավ, քանի որ ոստիկանները հարձակվեցին ցուցարարների վրա և սպանեցին 69 հոգու: 5 տարի անց` 1965թ դեկտեմբերի 21-ին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հռչակեց միջազգային կոնվենցիա, որով դատապարտվում էր ռասիզմի ցանկացած դրևսորում: Կոնվենցիան ունի մեկ նախաբան, 25 կետ և բաղկացած է 2 բաժնից: Առաջին բաժնում խոսվում է այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում ռասիզմը և ինչ պարտավորություններ ունեն ՄԱԿ-ի անդամներն այս կապակցությամբ: Երկրորդ բաժինը խոսում է կոնվենցիան գործադրող հանձնաժողովի պարտավորությունների մասին:

Կոնվենցիայի երկրորդ կետի համաձայն` ՄԱԿ-ի անդամ երկրները պարտավորվում են դատապարտել ռասիզմը և անհապաղ իրացնել ազգային հաշտություն: Որպեսզի այս կոնվենցիան գործադրվեր, կյանքի կոչվեց "Ռասայական խտրականության վերացման հանձնաժողովը, որն ուներ 18 անդամ: Վերջիններս պետք է ուշադիր լինեին, թե ինչ պայմաններ են տիրում ՄԱԿ-ի անդամ երկրներում: Կոնվենցիայի հաստատման ժամանակ գոյություն ուներ 3 պաշտոնական ռասիստ պետություն` սպիկատամորթների պետությունը Ռոդեզիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և բռնագրավյալ Պաղեստինում սիոնսիտների իշխանությունը: Հատկանշական է, որ նման պետությունները ստեղծվել են հիմնականում եվրոպացի էմիգրանտների կողմից, ինչի մասին միջազգային փաստաթղթերում բազմիցս նշվել է: Երբ 1979թ Ռոդեզիայում ավարտվեց Յան Սմիթի իշխանությունը, իսկ 1990 թ, Հարավաֆրիկյան հանրապետությունում ռասիստների իշխանությունը, պաշտոնապես ավարտվեց ռասիստական համակարգերի գոյությունը, որոնցում սպիտակամորթները գերակշռում էին սևամորթների նկատմամբ: Սակայն սիոնիստական վարչակարգը դեռևս շարունակում է գոյատևել:

Վերոնշյալ կոնվենցիայով դատապարտվում է ռասիզմի ցանկացած դրևսորում: Դա վեաբերում է երկրում բնակվող կրոնական, ազգային փոքրամասնություններին: Այսօր թերևս դժվար լինի գտնել մի երկիր, որը լինի մոնոէթնիկ և որում բոլորը խոսեն մեկ լեզվով ու դավանեն մեկ կրոն: Բոլոր երկրներում գոյություն ունի մեծամասնություն, որն ունի ընդհանուր պատմություն, մշակույթ, լեզու, ազգություն, կրոն: Իսկ փոքրամասնություններն ապրում են մեծամասնության կողքին, պահպանելով իրենց ազգային և կրոնական պատկանելիությունը: Սակայն պետք է ասել, որ Հարավաֆրիկյան հանրապետությունը և Ռոդեզիան աշխարհի միակ ռասիստական երկրներից չէին: ԱՄՆ-ին նույնպես կարելի է դասել նման երկրների շարքին: Թեև այս երկիրը մշտապես հայտարարել է, որ այնտեղ ռասիզմ չկա, սակայն իրականում այդպես չի եղել: ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնի օրոք չեղարկվեց ստրկատիրության օրենքը: Սակայն մինչ այսօր, ԱՄՆ շատ նահանգներում սևամորթները համարվում են երկրորդ կարգի քաղաքացիներ: Դա հատկապես ուժեղ է արտահայտված հարավային նահանգներում:

Իսկ երբ 1943թ. ստեղծվեց կրոնական մի խումբ` Կուկլուս կլան անունով, երկրում ապրող սևամորթները սկսեցին ենթարկվել հարձակումների: ԱՄՆ-ում հանրային տրանսպորտում, ԲՈՒՀ-երում և հանրային վայրերում մշտապես առկա են եղել ռասիզմի դրսևորումներ և միշտ էլ նախապատվությունը տրվել է սպիտակամորթներին: Հենց այս վիճակում էր, որ ՄԱԿ-ի ԳԱ-ն Նյու Յորքում հաստատեց "Ռասիստական խտրականությունը վերացնելու մասին" կոնվենցիան: 1942թ ԱՄՆ-ում Ռոզա Բարկեսը հրաժարվեց ավտոբուսում իր տեղը զիջել սևամորթ մի տղամարդու: Դեպքից հետո երկրում քաղաքացիական ապստամբության մեծ ալիք բարձրացավ:Ոստիկանությունը Ռոզա Բարկեսին ձերբակալեց և տուգանեց: Այս լուրն այնպիսի լայն արձագանք գտավ, որ Մարտին Լյութեր Քինգի ղեկավարությամբ սկսվեց նոր շարժում, որի նպատակն էր վերջ տալ սևամորթների նկատմամբ խտրականությանը: Քաղաքացիական շարժումն իհարկե վերջ տվեց սևամորթների նկատմամբ խտրականությանը: Սակայն Լյութեր Քինգը շարժման ընթացքում զոհվեց: ԱՄՆ քաղաքացիական շարժման ղեկավարը սպանվեց 1968թ ապրիլի 4-ին` Թեննեսի նահանգի Մենֆիս քաղաքում:

Մարտին Լյութեր Քինգը մահացավ, սակայն նրա մասին հիշողությունը մշտապես գոյություն ունի: 1986թ, նրան մեծարելու նպատակով, ԱՄՆ-ում հունվարի երրորդ երկուշաբթին հայտարարվեց ոչ աշխատանքային օր: Ներկայումս այդ օրը նշվում է երկրի ողջ տարածքում: Մարդիկ հիշում են Մարտին Լյութեր Քինգին ու տարբեր միջոցառումներ կազմակերպում այդ կապակցությամբ: 2011թ օգոստոսին ԱՄՆ ազգային զբոսայգում կանգնեցվեց Մարտին Լյութեր Քինգի արձանը: Նա առաջին սևամորթն էր, ում հուշակոթողը տեղադրվեց ԱՄՆ-ում, այն էլ այնպիսի սպիտակամորթների կողքին, ինչպես`Աբրահամ Լինքոլնը, Թոմաս Ջեֆերսոնը, Թեոդոր Ռուզվելտը:

Չնայած Մարտին Լյութեր Քինգը մարդկանց հիշողության մեջ մնաց որպես ռասիզմի դեմ պայքարի խորհրդանիշ, իսկ նրանից հետո Մալքոլմ Հիքսի ղեկավարությամբ ձևավորվեց նոր քաղաքացիական շարժում, այդուհանդերձ պետք է ասել, որ այս երկրում ռասիստական վերաբերմունքը հատկապես մեքսիկացիների ու մուսուլմանների նկատմամբ, առկա է: Ամեն տարի ԱՄՆ-ում ոստիկանների կողմից սպանվում են տասնյակ սևամորթներ` միայն ռասայական պատկանելիության պատճառով: Իսկ սևամորթների և այլ ռասայի ներկայացուցիչները մի քանի անգամ ավելի շատ են: Սևամորթները և ռասայական այլ պատկանելիություն ունեցող փոքրամասնությունների ներկայացուցիչներն ԱՄՆ-ում ապրում են աղքատության մեջ: Եվ դա կարելի է ասել արդեն կանոնակարգված բնույթ է կրում:

Իսկ այժմ Սպիտակ տունը ղեկավարում է այնպիսի նախագահ, ով համաշխարհային հանրության շրջանում հայտնի է որպես ռասիզմի և այլատյացության կողմնակից:

Նրանք, ովքեր երեկ իրենց համարում էին ազատության և հավասարության ջատագովներ , այսօր փոխել են իրենց քաղաքականությունը: Սպիտակ տուն մուտք գործելուց անմիջապես հետո, Թրամփը ստորագրեց հրամանագիր, որով արգելեց իսլամական 7 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ` ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով: Իսկ դա ցույց է տալիս, թե ինչպիսի ռասիստական քաղաքականություն է վարում այդ երկրի նախագահը: Սակայն այս երևույթը միայն ԱՄՆ-ին հատուկ չէ: Եվրոպայում նույնպես գլուխ է բարձրացնում ռասիզմը, որն ուղղված է հատկապես մուսուլմանների դեմ: Դա համարվում է ազգային ինքնությունը պահպանելու փորձ: Ռասիզմը և այլատյացությունը տարածվում են այնպիսի երկրներում, որոնք իրենց համարում են մարդու իրավունքների պաշտպան: Իսկ դա հակասում է վերոնշյալ կոնվենցիային, որի ստորագրումից անցել է 50 տարի: Եվ այսօր առավել քան երբևէ, պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել դրա կետերին: ԱՄՆ-ն և երվրոպական պետությունները , որ ստորագրել են կոնվենցիան, նախքան որևէ ռասիստական քայլ անելը, պետք է հիշեն այդ կապակցությամբ իրենց պարտավորությունները: