Սաուդյան Արաբիան իրանական 1395 թվականին(Ներքին, տարածաշրջանային և համաշխարհային պարտությունների տարի)
(last modified Sat, 18 Mar 2017 12:01:19 GMT )
Մարտ 18, 2017 15:31 Asia/Tehran

Սաուդյան Արաբիան անցած տարի /իրանական 1395թ/ և ներքին և միջազգային ու տարածաշրջանային ասպարեզներում բազմաթիվ խնդիրներ ունեցավ:

Երկրում տարածվեց բողոքի ալիք, ոտնահարվեցին մարդու իրավունքները, երկիրը կանգնեց տնտեսական ճգնաժամի առջև: Մյուս կողմից երկրում  ներքին ընդհարումներ սկսվեցին թագաժառանգների միջև: Այս ամենից բացի, Արաբիան անհաջողությոններ ունեցավ Սիրիայում, Իրաքում, Եմենում և համաշխարհային հանրությունն այս երկրի դեմ բազմաթիվ բողոքներ ուղղեց: Կարելի է ասել, որ անցած տարին Սաուդյան Արաբիայի իշխանավորների համար եղել է ճգնաժամերի ու մարտահրավերների տարի: Վերջին տարիների ընթացքում Սաուդյան Արաբիան կանգնել է լուրջ խնդիրների առջև: Երկրի արևելքում տեղի ունեցան լայնածավալ բողոքի ցույցեր: Սաուդյան իշխանավորները երկրի շիա առաջնորդներից Շեյխ Նիմր Բաղիր Ալ Նիմրին 2016թ հունվարին  մահվան դատապարտեցին: Նրան մեղադրեցին ահաբեկչական գործողությոններին մասնակցության մեջ, ինչը ցույց տվեց, թե սաուդյան իշխանավորներն ինչպիսի փակուղու առջև են կանգնել: Նրանք ցանկանում էին այսպիսով կանխել բողոքի նոր ալիքները: Սակայն այս մահապատժով Սաուդյան Արաբիայի իշխանավորներն իրենց նպատակին չհասան: Ընդհակառակը. բազմաթիվ բողոքներ եղան և' երկրում և' տարածաշրջանային ու միջազգային շրջանակներում: ՄԱԿ-ը և Մարդու իրավունքների դիտորդական խումբը  խստորեն դատապարտեցին այս քայլը, ինչը նոր մարտահրավերների առջև կանգնեցրեց այս երկրին:

Մարդու իրավունքների վիճակը Սաուդյան Արաբիայում այնքան մթագնած ու լայնածավալ է, որ արևմտյան երկրները չեն կարողանում լռություն պահպանել այդ կապակցությամբ: Եվ դա այն դեպքում, երբ այս երկիրը համարվում է  եվրոպացիների դաշնակից երկիրը: Սաուդյան Արաբիայում ոտնահարվոմ են մարդու ամենանախնական իրավունքները: Որպես օրինակ ասենք, որ կանանց այս երկրում չի թույլատրվում մեքենա վարել: Վերջին զեկույցում "Միջազգային ներում" կազմակերպությունը սարսափելի բնութագրելով Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների հարցը, նշել է, որ մարդու իրավունքների խախտումն այս երկրի իշխանավորների կողմից այլևս անընդունելի է: Մյուս կողմից, Սաուդյան Արաբիայի ռազմական ու տնտեսական քաղաքականությունը տարածաշրջանում, միմիայն սրել է այդ երկրի թագաժառանգների միջև պայքարը և այդ երկրի տնտեսությունը լուրջ դժվարությունների առջև է կանգնեցրել:

Սաուդյան Արաբիայի վիճակագրական կենտրոնի տվյալներով, այս երկրի ոչ նավթային առևտրական փոխանակումներն անցած տարվա ընթացքում իջել են 26.2 տոկոսի և 2015թ 120 միլիարդ դոլարից 2016 թ հասել  89 միլիարդ դոլարի: Սաուդյան Արաբիալի ոչ նավթային արտահանումների արժեքն անցած դեկտեմբերին իջել է 10 տոկոսով և 2015թ 4.44 միլիարդ դոլարից 2016թ հասել է 3.98 միլիարդ դոլարի: Իսկ 2016թ այդ երկիրն ավելի քան 79 միլիարդ դոլար բյուջեիի ճեղքվածք է ունեցել: Ամերիկյան Բրենշթայն կազմակերպությունը վերջերս հայտարարեց, որ Սաուդյան Արաբիան 2017թ. պարտավոր կլինի նավթի գինը հասցնել 75 դոլարի: Իսկ մյուս կողմից, որպեսզի կարողանա փակել իր պարտքերը, Արաբիան բրիտանական HSBC բանկից 17 միլիարդ 500 միլիոն դոլարի վարկ է վերցրել:   Եմենի դեմ Սաուդյան  Արաբիայի երկամյա պատերազմը, որին աջակցում են Բրիտանիան և ԱՄՆ-ն, նոր քննադատությունների ալիք է բարձրացրել Ռիադի դեմ: Արաբիան 2015թ մարտին հարձակվեց Եմենի վրա: Այս ընթացքում Եմենում սպանվել կամ վիրավորվել է շուրջ 40 հազար մարդ: Բացի դրանից, սպանվել են նաև բազաթիվ երեխաներ ուկանայք, ինչը համարվում է  մարդկության դեմ իրականացված ռամզական հանցագործություն: Եմենի ենթակառույցները հարձակումների հետևանքով վնասվել են: Իսկ արդյունքը եղել է միայն այն, որ Սաուդյան Արաբիան չի հասել իր նպատակներից ոչ մեկին: Այդ երկիրը միայն իրականացրել է պատերազմական ոճրագործություն: Այս  կապակցությամբ, 2017թ մարտի 2-ին Միջազգային ներում կազմակերպությունը հրապարակել է մի զեկույց, որում ասվել է, որ Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները պետք  է դատապարտվեն Հաագայի դատարանում: Կազմակերպությունն իր ամենամյա զեկույցում սարսափելի որակելով Եմենում Սաուդյան Արաբիայի հանցագործությունները, հայտարարել է.«Արևմտյան պետություններն այժմ լռում են, քանի որ առաջնորդվում են իրենց ռազմավարական շահերով և Ռիադին համարում են բարեկամ երկիր»:

Ավելի վաղ, Եմենի գերագույն խորհրդի նախագահ Սալե Ալի Ալ Սամադը ՄԱԿ- գլխավոր քարտուղարին հղած նամակում նրան հորդորել էր քայլեր ձենարկել, որպեսզի Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների հարձակումները Եմենում դադարեցվեն: Ալ Սամադը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից խնդրել էր Սաուդյան Արաբիային ու դաշնակիցներին ստիպել փոխհատուցում վճարել Եմենում իրականացված ոճրագործությունների ու սպանությունների համար և հնարավորինս շուտ վերջ տալ Եմենի օդային ցամաքային ու ծովային շրջափակումներին: Ալ Սամադն առաջարկել է ստեղծել մի հանձնաժողով, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե ինչպիսի հանցագործություններ է իրականցրել Սաուդյան Արաբիան Եմենում, ինչ ոչ սովորական զենքեր է օգտագործել և քանի հիվանդանոց է ռմբակոծել: Մյուս կողմից,  Սիրիայում և Իրաքում Ռիադի անհաջողություններն ավելի են սրել այս երկրի անկայուն վիճակը: Սաուդյան Արաբիան, որ 2011թ Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Քաթարի և Իսրայելի աջակցությամբ հովանավորեց ահաբեկիչներին Սիրիայում, որպեսզի տապալի Բաշար Սադին, այսօր խարխափում է Սիրիայի ճահիճներում: Պետք է ասել, որ Սաուդյան Արաբիայի կողմից հովանավորվող ահաբեկիչների պարտությունը Հալեպ քաղաքում ավելի հաստատեց Բաշար Ասադի դիրքը և Սիրիայի վերաբերյալ բոլոր քաղաքական հաշվարկները փոփոխության ենթարկվեցին: Ներկա դրությամբ որոշ արաբական , աֆրիկյան ու եվրոպական երկրներ փորձում են Բաշար Ասադի օրինական պետության հետ կապ հաստատել , ինչը Սաուդյան Արաբիայի ամենամեծ պարտությունն էր համարվում: Այս երկիրը 2011 թվից միլիարդավոր դոլարներ է ծախսել Ասադի օրինական կառավարությունը տապալելու համար: Մյուս կողմից Աստանայում և Ժնևում Սիրիայի հարցով նիստերը խլեցին Սաուդյան Աաբիայից նախաձեռնողի դերը, ինչը նույնպես պարտություն էր այս երկրի համար: Ունենալով Մալեք Սալմանի նման 82 տարեկան ծեր թագավոր, Սաուդյան Արաբիան միայն պարտություն է  կրում, ինչի ետևանքով էլ նվաստանում է միջազգային ու տարածաշրջանային շրջանակներում

 

-