Մարդու իրավունքների ոտնահարումն Արևմուտքում ՝ երևակայությունից մինչև իրականություն (9)
Միջազգային հանրության համար պաղեստինցի անմեղ կանանց, տղամարդկանց, մանուկների ու տարեցների կոտորածին ականատես լինելը նորություն չէ: Այնուամենայնիվ, մերթընդմերթ Սիոնիստական ռեժիմի բանակայինների ցուցաբերած անմարդկային վերաբերմունքն առթում է միջազգային հանրության զայրույթը: Հաղորդաշարի այս համարում խոսելու ենք պաղեստինցի երեխաների սպանության հարցում Սիոնիստական ռեժիմի բանակայինների անմարդկային քայլերի մասին:
Միջազգային հանրության համար պաղեստինցի անմեղ կանանց, տղամարդկանց, մանուկների ու տարեցների կոտորածին ականատես լինելը նորություն չէ: Այնուամենայնիվ, մերթընդմերթ Սիոնիստական ռեժիմի բանակայինների ցուցաբերած անմարդկային վերաբերմունքն առթում է միջազգային հանրության զայրույթը: Վերջերս սոցիալական կայքերում պաղեստինցի երեխաների սպանության մասին իսրայելցի մի կնոջ ցնցող խոստովանությունների տեսանյութի տարածումը մեծ իրարանցում ու աղմուկ է բարձրացրել աշխարհում:

Իսրայելցի կինը խոստովանում է, որ առաջին անգամ սպանությունը հեշտ չէր: «Այն օրերին ձեռքս զենք էի վերցնում , բայց չէի պատրաստվում ոչ մի տեղ գնալ:Բայց և գնացի: Երբ հաղորդավարը նրան հարցրեց, թե ցանկություն կա ընտանիք ու տուն վերադառնա՞լ , թե կրկին բանակին միանալ ու պաղեստինցի սպանել, նա ամենայն հանդգնությամբ և անամոթաբար և այնպիսի նայվածքով, որում չկար զղջումի ոչ մի նշույլ, պատասխանում է ՝ այո ՝ նույնիսկ հայտարարում, որ իրեն լավ է զգում, երբ մարդ է սպանում և ուրախանում է:
Այնքան մեծ է այս անխիղճ կնոջ ձեռքով զոհված պաղեստինցիների թիվը, որ արդեն ինքն էլ հստակ թիվ չի կարողանում նշել: Երբ հաղորդավարը հարցնում է , թե հիշո՞ւմ է քանի մարդ է սպանել, նա պատասխանում է, որ թիվ չի հիշում: Կնոջ խոսքերում կարելի է նկատել, որ նա այդպիսին է վարվում ինքնակամ և հոգու խորքում ոչինչ նրան չի խանգարում մարդ սպանել:
Սպանության կողքին, գերությունը նաև պաղեստինցիների կյանքի մաս է կազմում: Պաղեստինցի գերիների հատուկ ուսումնասիրությունների կենտրոնի հայտարարությամբ, Սիոնիստական ռեժիմը շարունակում է պաղեստինցիների պարբերական ձերբակալումը: Մարտի ընթացքում ձերբակալվել է 480 պաղեստինցի ՝ ընդորում 75 երեխաներ և 16 կանայք: Ձերբակալվածներից 17-ը Գազայի հատվածի բնակիչներ էին:

Ձերբակալվածերի շարքերում կան լրագրողներ ու մեդիագործիչներ: Այդ ամսվա ընթացքում ձերբակալվել են հինգ լրագրողներ: Նույն ամսին սիոնիստները ձերբակալեցին Պաղեստինի օրենսդիր խորհրդի «Փոփոխություն և բարեկարգում» կոալիցիայի հինգ պատգամավորների: Ըստ աղբյուրի, Սիոնիստական ռեժիմի դատարանները երկուսից վեց ամսվա վարչական կամ ժամանակավոր կալանավորման դատավճիռ են ընդունել 65 հոգու համար: Մարտ ամսին ցմահ ազատազրկման դատապարտված պաղեստինցի կալանավորների թիվը հասել է 500 հոգու:
Պաղեստինի բռնահարված ժողովուրդը տարիներ Սիոնիստական ոտնձգիչ ռեժիմի կողմից շարունակաբար ենթարկվել է հալածանքների : Ոտնահարվել են նրանց մարդկային հիմնարար իրավունքները: Իսկ ՄԱԿ-ը լուրջ ու ազդեցիկ քայլեր ձեռնարկելու փոխարեն առ այսօր բավարարվել է հաղորդագրություններ հրապարակելով ու բանաձևեր ընդունելով: ՄԱԿ-ում Պաղեստինի մարդու իրավունքների հատուկ զեկուցաբեր՝ Մայքել Լինքն ասել է.«Մարդու իրավունքների ոտնահարմանը և օկուպացմանը վերջ դնելու համար, միջազգային հանրության կողմից բանաձևերի ընդունումը, համագումարների կազմակերպումը , հաղորդագրությունների հրապարակումը և մտահոգություններ հայտնելն ու քննադատելը բավական չեն, և ավելի լուրջ քայլեր են անհրաժեշտ: Միջազգային հանրությունն իր տրամադրության տակ ունի դիվանագիտական ու իրավական միջոցներ , որոնք կարող են օգտագործել նման պայմաններում, ինչպես արվեց 1970-1980-ականներին ՝ հարավ-աֆրիկյան ճգնաժամի օրերին»:

Պատասխանելով Իսրայելի վերաբերյալ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին իր տրամադրած վերջին զեկույցի նաև օկուպացված տարածքներում պաղեստինցիների նկատմամբ ագրեսիայի մեջ ռեժիմի մեղադրելու մասին հարցին, Իրավական հարցերով ՄԱԿ-ի փորձագետը շեշտել է.«Զեկույցը կազմվել էր Պաղեստինի բռնագրավված հողերում մարդու իրավունքների իրավիճակի հարցում աշխատող մարդու իրավունքների պաշտպանների անմխիթար իրավիճակի առանցքայնությամբ: Հիշյալ կազմակերպություններն աշխատում են չափազանց ծանր ու գերճնշված ու սահմանափակ պայմաններում: Այդ կառույցների գործունեությունը կատարվում է Իսրայելի կառավարության շարունակական հարձակողական մթնոլորտում: Զեկույցի ամփոփագրում, նշված է, որ մարդու իրավունքների ոտնահարումը սերտ հանգուցվել է հիսնամյա օկուպացման հետ: Հինգ տասնամյակ բռնագրավումը շարունակելու համար, պետք է անհրաժեշտաբար կիրառել բռնի միջոցներ: Սա նշանակում է, որ անտեսվել են պաղեստինցիների և մյուսների մարդկային իրավունքները:
Մարդու իրավունքների իրավապաշտպան խմբի վերջին զեկույցում , քննադատվել են Գազայի հատված ակտիվիստների այցի արգելումը, նաև Իսրայելի և Եգիպտոսի կիրառվող սահմանափակումները: Զեկույցում նշված է, որ վերջին 25 տարիներին, Սիոնիստական ռեժիմը տարատեսակ սահմանափակումներ է կիրառել Գազայի հատված ելք ու մուտքի համար: Սահմանափակումներ, որոնց ակտիվիստները , վավերագիրները և միջազգային իրավապաշտպան մարմինները բացասաբար են արձագանքել :

Երուսաղեմը բռնազավթող ռեժիմն իր վերահսկողության տակ է առել Գազայի օդային և ջրային տարածքը ՝ երկու տասնամյակ խոչընդոտելով Գազայի հատվածում օդանավակայանի կամ նավահանգստի գործունեությունը: Այս քայլի հետևանքով էլ պաղեստինցիները շարունակում են կախված մնալ արտասահմանյան նավահանգիստներից: Իսրայելը նաև խիստ միջոցառումներ է կիրառում Գազայի հատվածի և Հորդանան գետի արևմտյան ափի տարածքների միջև ուղևորների տեղափոխման հարցում: Մարդու իրավունքների իրավապաշտպան խումբը Հաագայի միջազգային ատյանին խորհուրդ է տվել 2014 թվականի հունիսից ի վեր Պաղեստինում տեղի ունեցած հավանական հանցագործությունների նկատմամբ պատասխանատվության հարցում համոզվելու նպատակով, Պաղեստինի հարցով պաշտոնական հետաքննիչ խումբ ձևավորել:
Պաղեստինյան տարածքներում սիոնիստաբնակ ավանների կառուցապատումը շարունակվում է : Ուստի Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար ՝ Յուսեֆ Բին Ահմեդ Ալ Ուսայմինը, ԱԽ-ին կոչ է արել իրագործել ընդունված բանաձևերը և կատարել իր դերը ՝ Սիոնիստական ռեժիմի անդադար ոտնձգությունների հարցում: Ալ- Ուսայմինը ԱԽ-ից պահանջել է կատարել իր միջազգային հանձնառությունները ՝ վերջ դնելով ավանաշինությանը: Նա ավանաշինությունը «պատերազմական ոճրագործություն» է որակել:
Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտել է Հորդանան գետի արևմտյան ափին նոր ավանների կառուցման մասին որոշումը, հայտարարելով, որ ՄԱԿ-ի օրենքների, մասնավորապես 2016 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված թիվ 2334 բանաձևի համաձայն, պաղեստինյան օկուպացված տարածքներում ավանաշինությունն «անօրինական» քայլ է համարվում:

Ավանաբնակները նույնիսկ չեն պատրաստվում հեռանալ պաղեստինցիներին պատկանող տարածքներից: Իսրայելական JCPA հաստատության անցկացրած հարցումների արդյունքները պարզել են, որ սիոնիստները ոչ մի գնով չեն ցանկանում լքել 2005 թվականից Հորդանան գետի արևմտյան ափին կառուցված ավանները՝ ընդդիմանալով երկու կառավարության ձևավորման լուծմանը:
2005 թվականին կայացած հաշտության համաձայնությունից հետո, ավանաբնակների շուրջ 60 տոկոսը պատրաստ էր հեռանալ Հորդանան գետի արևմտյան ափից, մինչդեռ այսօր բնակիչների միայն 30 տոկոսն է համաձայն այդ հարցին: Ավանաբնակների միայն 12 տոկոսն է կողմ 1967 թվականին համաձայնեցված սահմաններից հետդարձին ՝ 80 տոկոսը ցանկանում են մնալ ավաններում: Ալ-Աղսա մզկիթային համալիրը պաղեստինցիներին հանձնելու հարցին ընդդիմացել են սիոնսիտների մեծ մասը:
Պաղեստինցիների նախնական իրավունքները ոտնահարվում են այն դեպքում, երբ չնայած մարդու իրավունքների պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հավակնություններին, արևմտյան պետությունները բացահայտորեն աջակցում են Իսրայելի ռեժիմի ահաբեկչական քայլերին:

Արևմտյան երկրների երիտասարդներին հղած երկրորդ նամակում, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադրաձել է Իսրայելի պետական ահաբեկչությանը սատարելու Արևմուտքի քայլերին, ասելով.«Պաղեստինի բռնահարված ժողովրդի նկատմամբ ավելի քան 60 տարի է, ինչ իրագործվում է ահաբեկչության վատթարագույն տեսակը: Եթե Եվրոպայի ժողովուրդները ներկայումս մի քանի օր է` ինչ ապաստանում են իրենց բնակարաններում և խուսափում են ներկայություն ունենալ բազմամարդ կենտրոններում ու շրջանակներում, պաղեստինյան յուրաքանչյուր ընտանիք տասնյակ տարիներ է, որ իր տան մեջ անգամ ապահովություն չունի, քանզի ամենուրեք Սիոնիստական ռեժիմի կողմից իրականանում են ավերածություններ ու սպանություններ: Այսօր դաժանության ու անգթության առումով, ինչպիսի բռնություն կարելի է համեմատել Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող քաղաքավանաշինության հետ: Այդ ռեժիմը, որ երբեք իր ազդեցիկ դաշնակիցների կամ առերևույթ միջազգային անկախ կառույցների կողմից լրջորեն ու ազդեցիկ կերպով չի պախարակվել, ամեն օր ավերում է պաղեստինցիների բնակարանները, այգիներն ու ագարակները, նրանց թույլ չտալով նույնիսկ իրենց տան իրերն ու կահկարասիները կամ գյուղատնտեսական բերքը հավաքել: Եվ այս բոլորը տեղի է ունենում կանանց ու երեխաների արտասվալի ու սարսափահար աչքերի առջև: Նրանք ականատես են լինում իրենց ընտանիքի անդամների ծեծ ու ջարդին և նրանց խոշտանգումներին: Արդյո՞ք ժամանակակից աշխարհում այս մասշտաբով ու այս հարատևությամբ դաժանություն ճանաչում եք: Արդյո՞ք մինչև ատամները զինված զինվորի դեմ բողոքելու մեղադրանքով փողոցում մի կնոջ գնդակահարելը եթե ահաբեկչություն չէ, ապա ի՞նչ է: Այս բարբարոսությունը որովհետև մի օկուպանտ կառավարության զինվորականի կողմից է իրականանում չպե՞տք է ծայրահեղություն անվանել: Միգուցե այս պատկերները 60 տարի շարունակ հեռուստաէկրաններից ցուցադրվելու պատճառով այլևս չպե՞տք է մարդկային գութը շարժեն և խղճեր արթնացնեն»: