Շարունակվում են փակվել հակաիրանական լրատվամիջոցները․Փակվեց նաև Իսրայելի ռադիոն
(last modified Sat, 27 May 2017 08:41:23 GMT )
Մայիս 27, 2017 13:11 Asia/Tehran

Սիոնիստական ռեժիմի ռադիոյի պարսկերեն բաժինը 2017 թվականի մայիսի 10-ին, 59-ամյա գործունեությունից հետո փակվեց։ Կեղծ լուրեր տարածող և ճշմարտությունները խեղաթյուրող ռադիոն թունավոր ալիքներ էր հեռարձակում։ Այս թողարկման ընթացքում կանդրադառնանք այդ ռադիոյի փակվելու պատճառներին։ Ընկերակցեք մեզ։

Սիոնիստական ռեժիմի ռադիոյի պարսկերեն բաժինը բացվել էր 1958 թ․-ին (իրանական 1337 թ․) ,որի հաղորդումները հեռարձակվում էին Պաղեստինի բռնագրավված տարածքներից ծագումով իրանցի հրեայի ղեկավարությամբ, որի նպատակն էր այդ ռադիոյով կամուրջ ստեղծել Իրանի և Սիոնիստական ռեժիմի միջև։ Այդ ռադիոն հետագայում ընդգրկվեց Սիոնիստական ռեժիմի ռադիո-հեռուստատեսության գլխավոր կազմակերպության կազմում և այդ կառույցի վերահսկողության ներքո շարունակեց իր գործունեությունը։ Այդ կառույցի գործադիր տնօրենն Սիոնիստական ռեժիմի կաբինետի կողմից  ընտրվում է մեկ հնգամյա շրջանի համար։ Կառույցը կազմված է մի քանի հեռուստակայաններից ու ռադիոկայաններից։

Քանի տասնամյա գործունեությունից հետո, այդ ռադիոյի պարսկերեն բաժինը վերջ տվեց իր հաղորդումների հեռարձակմանը։ Մոտ երկու շաբաթ  առաջ այդ ռադիոյի կայքի առաջին էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասված էր․-«Իսրայելի խորհրդարանը այս շաբաթ վերջապես ավարտեց իր եռամյա քննարկումները և հայտարարեց, որ Իսրայելի 81-ամյա ռադիո-հեռուստատեության ազգային կազմակերպությունը, որի գործունեությունն սկսվել էր դեռ Իսրայելի անկախությունից 12 տարի առաջ, կազմալուծվում է,որպեսզի նոր կազմակերպություն փոխարինի նրան»։

Ելնելով այդ իրավիճակից, Իսրայելի ռադիոյի պարսկերեն բաժինը, ինչպես մյուս լեզուների, այդ թվում եբրայերեն և արաբերեն  բաժինները հարկադրված եղան իրենց գործունեության դադարեցման մասին հայտարարությամբ հանդես գալ։ Վերոնշյալ հաղորդագրությունն անդրադարձել է այն օրենքին ,որը 2014 թվականի հուլիսին ընդունվել է Սիոնիստական ռեժիմի խորհրդարանում, որով նախատեսված էր կազմալուծել Սիոնիստական ռեժիմի ռադիո-հեռուստատեսության ազգային կազմակերպությունն ու նրա բոլոր ենթաբաժինները։ Այնուամենայնիվ այդ օրենքը մինչ այս տարի հետաձգվել էր։ Մայիսի 10-ին այդ որոշումն իրագործվեց և ամբողջությամբ լուծարվեց կազմակերպությունը։

 

«Ալ-ալամ» հեռուստաալիքը այսպես է պատմում այդ կազմակերպության լուծարման մասին․-«Ալ Ալամ-ի լրագրողը Երուսաղեմից հաղորդել է, որ Իսրայելի հեռուստատեսության առաջին ալիքի հաղորդավարը ,որն առերևույթ հուզված էր հայտարարեց, որ սա երեկոյան լրատվության վերջին թողարկումն է, որ հեռարձակվում է այս կայանից»։ Սիոնիստական «Հաարեց» թերթը իր ինտերնետային կայքում հայտարարել էր, որ ռադիո-հեռուստատեսության կազմակերպության լուծարման վերահսկման պետական պաշտոնյան չորեքշաբթի օրը առաջին հեռուստաալիքի փակման հրաման արձակեց։  Իսկ ռադիոկայանները միայն երաժշտություն կհեռարձակեն։ Սիոնիստական ռեժիմի խորհրդարանի վավերացրած օրենքի համաձայն, մեկ այլ հաստատություն կփոխարինի կազմալուծված կազմակերպությանը։ Իհարկե Իսրայելի ռադիոյի պարսկերեն բաժնի ինտերնետային կայքը հույսեր չփայփայելով  նոր հաստատության ստեղծման կապակցությամբ, մի քանի ընդհանուր և անորոշ նախադասությամբ հույս է հայտնել ,որ ապագայում դարձյալ կուղեկցի իր ունկնդիրներին։

--- 

Սիոնիստական ռեժիմի իշխանության ներսում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ ռեժիմի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության փակվելու հարցը տարաձայնություն է առաջացրել Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթայնահուի և   ֆինանսների նախարար Մոշե Կախլոնի միջև։ Նեթանյահուն սպառանացել  է, որ եթե այդ հարցը չկարգավորվի կպահանջի վաղաժամկետ ընտրություններ անցկացնել, սակայն մարտի վերջին համաձայնություն ձեռք բերվեց նոր կազմակերպության ստեղծման վերաբերյալ։  Նշվել է,որ այդ նախագծի նպատակն է ակտիվացնել հանրային ծառայությունների սեկտորները,որոնք  ավելի թույլ են մասնավոր սեկտորների համեմատությամբ։ Սակայն վերլուծաբանները համոզված են,որ լրատվամիջոցներին տիրապետելու Նեթանյահուի միտումը անախորժությունների տեղիք է տվել  նրա և Կախլոնի միջև։ Նրանք համոզված են ,որ Կախլոնի քայլերի գլխավոր պատճառը վերաբերում է Նեթանյահուի հետ նրա ունեցած տարաձայնությանը և ներկուսակցական մրցակցությանը,մասնավորապես,որ Նեթանյահուն փորձում է ավելի մեծ թվով լրատվամիջոցներ առնել իր ուղղակի հսկողության տակ։

 

Աթոռակռիվ Կախլոնի և Նեթանյահուի միջև

 

Արդյոք այդ լրատվամիջոցներն մինչ այդ պետական հսկողության տակ չէի՞ն և անկախ գործունեություն էին ծավալո՞ւմ։ 

Պատմական փաստերը ցույց են տալիս,որ Սիոնիստական ռեժիմի  ռադիո-հեռուստատեսությունը հակառակ նրան, որ առերևույթ պնդում է, կեղծ կառավարության պաշտոնական մարմինն է և ներկայացնում է Պաղեստինի տարածքների զավթիչների ու իշխանավորների քաղաքականությունները։ Սիոնիստական ռեժիմի հեռուստատեսությունն առաջին անգամ  եթեր դուրս եկավ 1968 թվականին,որի առաջին հաղորդումը Սիոնիստական ռեժիմի բանակի զորավարժության մասին էր,որը տեղի ունեցավ Երուսաղեմի պողոտաներում։ Դրանից առաջ , Սիոնիստական ռեժիմի հիմնադիրներից՝ Դեյվիդ Բեն Գորյունը կոշտ դիրքորոշում ուներ հեռուստատեսության հաղորդումների հեռարձակման կապակցությամբ։ Նույնիսկ նա հեռուստատեսության համար գործածել է  չար ոգի ու ջին բառերը։ Քանի դեռ Բեն Գորյունի նկատմամբ ճնշումները չէին մեծացել , և հեռուստակայաններն Սիոնիստական ռեժիմի անվտանգության համար անհրաժեշտություն չէին որակվել, Գորյունը դեմ էր դրանց բացմանը։ Սակայն հեռուստաալիքների գործունեության մեկնարկից ի վեր իրավիճակն ամբողջությամբ փոխվեց։ Առ այսօր լրատվամիջոցներին տիրելու հետ կապված բացահայտ ու գաղտնի լարվածությունները շարունակվում են իշխող սիոնիստների միջև։ Եվ վերջապես այդ լարվածությունները հանգեցրին 14 լեզուներով, այդ թվում պարսկերենով ու արաբերենով հաղորդումներ եթեր տվող հեռուստաալիքների և ռադիոկայանների փակմանը։ Եվ բոլորը հասկացան, որ բախումները նոր փուլ են մտել ։ Նույնիսկ ոմանք զգուշացրել էին պետական կոալիցիայում ճգնաժամ առաջանալու կապակցությամբ և չէին բացառել կառավարության փլուզումը։ 

--- 

Մեդիա փորձագետները և դիտորդները համոզված են, որ Սիոնիստական ռեժիմի քաղաքական գործիչների միջև եղած ներքին տարաձայնություններից բացի, ավելի կարևոր պատճառ կա այդ ռեժիմի ռադիո-հեռուստատեսության փակման համար։ 

Սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ օկուպացված տարածքներում պետական լրատվամիջոցների լսարանների թիվը զիջում է մասնավոր լրատվամիջոցների լսարանների թվին։ Պետական լրատվամիջոցները չեն խոսում հասարակության կարևոր խնդիրների, կոռուպցիայի, և բարոյական այլ հարցերի մասին։ Այդ լրատվամիջոցները Սիոնիստական ռեժիմի պետական քայլերը հաստատելուց բացի,  տարածաշրջանային ու համաշխարհային իրադարձությունները խեղաթյուրված էին ներկայացնում և սխալ վերլուծություններ  կատարում, որի  պատճառով նրանք կորցրեցին իրենց սակավաթիվ լսարաններին։ Որպես օրինակ` պարսեկերեն հաղորդումներ հեռարձակող ռադիոն անցնող 50 տարիների ընթացքում միայն մի փորձագետի վերլուծություններն է ներկայացրել  ԻԻՀ իրադարձությունների վերաբերյալ , և միշտ կրկնել է նույն հին ու անիրական դիրքորոշումը։  Անշուշտ նման գործելակերպով հնարավոր չէր լինի շարունակել աշխատանքը , ուստի նրանք  միակ ելքը այդ մեդիայի փակման մեջ տեսան,  և կարելի է ասել ներկա պայմաններում այդ լավագույն որոշումն էր սնանկացած մեդիայի համար։

---

Սիոնիստական ռեժիմի  մեդիան սնանկացել է

Սիոնիստական ռեժիմի մեդիայի փակման մյուս պատճառը այն ահռելի ծախսերն էին, որոնք Սիոնիստական ռեժիմի իշխանությունների կարծիքով զուր ծախսեր են  եղել։ Իհարկե այդ ռեժիմի ռադիոյին հատկացված բյուջեն միշտ եղել է գաղտնի, բայց փորձագետները համոզված են ,որ խոշոր գումարներ են հատկացվել այդ մեդիային։ Փաստորեն այդ ռեժիմի քարոզչական բյուջեի ծավալը հավասար է եղել 2011 թվականին ռեժիմի ռազմական բյուջեի ծավալին, որի խոշոր մասը հատկացվել է ռադիո-հեռուստատեսությանը։

Հետաքրքիր հանգամանքն այն է, որ անցած տարիների ընթացքում ռեժիմի պարսկերենով հաղորդումներ հեռարձակող ռադիոն եղել է ամենակարգախոսային բնույթ կրող ռադիոն։ Հաղորդումների ժամանակ երբեմն բղավոցներ են եղել։ Նույնիսկ անարգալից հայտարարություններ են արվել եթերում։ Այդ ռադիոն մուսուլմանների սրբությունների և Իրանի մեծերի վերաբերյալ հաղորդելիս անցել է քաղաքավարության սահմանները։

Սիոնիստական ռեժիմի ռադիոյի լրատվության ու հաղորդումների մեծ մասը զուրկ էին աղբյուրից,որի համար աշխարհի լրատվամիջոցների կողմից անուշադրության էին առնվում։ Որպես օրինակ` այդ ռադիոն բազմիցս Անվտանգության խորհրդում դիվանագետների կողմից կեղծ լուրեր է տարածել բայց ոչ մի անուն չի նշել։ Իրանի ներքին իրադարձությունների մասին հաղորդելիս հղում չի կատարել ոչ մի անվան  և աղբյուրի։

Աշխարհում ինտերնետը տարածվելուց և շատ օգտատերերի վիրտուալ միջավայրում ներգավվելուց հետո, Իսրայելի ռադիոն ևս տարբեր ռադիոների,  այդ թվում`  պարսկերեն ռադիոյի կայքի բացմանը ձեռնամուխ եղավ, սակայն թույլ գործունեություն ունենալու և այցելուներին անհետաքրքիր  և կեղծ լուրեր տեղադրելու պատճառով կայքը փակվեց։

Զարմանալի է,որ Սիոնիստական ռեժիմը կայքի փակման պատճառը բյուջեի դեֆիցիտը հայտարարեց։ Բայց տասը տարի առաջ 2007 թվականին նոր կայք բացեց  «ԱԳ նախարարության» անվամբ,որի տնօրենը նշանակվեց Իսրայելի ռադիոյի պարսկերեն բաժնի վերլուծաբանը։ Հետագայում պարզվեց,որ Իսրայելի ռեժիմը լսարանին խաբելու և նոր այցելուներ ներգրավելու նպատակով է նման քայլի դիմել։

Սիոնիստական ռեժիմի ռադիոյի փակվելու մասին մեր հաղորդումն  կավարտենք իրանցի մեծ բանաստեղծ Խայյամի երկտողով՝

Բահրամ դու որ ողջ կյանքում վագրաձի էիր որսում,

Տեսար թե ինչպես վագրաձին քեզ որսաց։