Սիմորղի երկինքը քո թռչելու տեղը չէ
Վերջերս «Յենի Ադրբեջան» թերթի գլխավոր խմբագիր Հեքմաթ Բաբաօղլուն «Թորքեստան» կայքում հրապարակել էր մի հոդված, որտեղ նշել էր, որ Սիմորղը ադրբեջանական էպոսի կերպար է և Ադրբեջանի ազգային մտածողության արդյունք: Այսօրվա նյութը հենց այդ մասին է:
Ժամանակ- էպոսից այն կողմ
Վայր- Իրան երկրի դյուցազուն Սամի արքունական պալատ
Իրան երկրի դյուցազուն Սամը որդի չուներ, ինչը մեծ ողբերգություն էր երկրի համար: Որովհետև նրանից պետք է սերեր մի որդի, որը կարողանար շարունակել հոր գործը: Երկար ժամանակ անցավ, երբ ծնվեց մոլորակը լուսավորող արևի նման մի երեխա: Սակայն երեխայի ծնունդը երկար ժամանակից հետո եղավ դյուցազունի համար դժվար ժամանակի սկիզբը: Զալի ծնունդից դեռ մեկ շաբաթ էր անցել և ոչ ոք չէր կարողանում այս լուրը հաղորդել Սամին: Մի առյուծասիրտ դայակ գեղեցիկ խոսքերով լուրը հաղորդեց Սամին: Խնդիրը նրանում էր, որ նորածնի մազերը սպիտակ էին: Իսկ Սամի համար սպիտակ մազերով երեխա ունենալը համարվում էր վատ նշան: Ուստի նա հրամայում է երեխային տանել անմարդաբնակ վայր: Զալին տանում են Էլբուրս լեռը, այնքան հեռու, որ այնտեղ միայն Սիմորղ հավքն էր բույն դնում: Սիմորղը Զալին տանում է իր բույնը և նրան մեծացնում իր ձագերի հետ: Սիմորղը Զալին ծանոթացնում է իմաստության հոգու հետ և նրան նվիրում այն բոլոր կարողությունները, որոնց կարիքը նա ուներ: Սամը երազ է տեսնում, և գնում է Էլբուրս լեռան մոտ, որտեղ ապրում էր Սիմորղը: Նա գտնում է Զալին ու վերադառնում տուն: Հրաժեշտի պահին Սիմորղը Զալին մի փետուր է տալիս, որպեսզի դժվարությունների ժամանակ օգտվի դրանից:
Այսօր Ադրբեջանը փորձում է իրենից շինծու ինքնություն ստեղծել, անտեսելով այն փաստը, որ ընդամենը մի քանի տասնամյակ առաջ այդ երկիրը գտնվում էր Իրանի աշխարհագրական ու մշակութային սահմաններում: Սակայն Իրան-Ռուսաստան պատերազմից հետո Գոլեսթանի և Թուրքմենչայի խայտառակ պայմանագրերի հետևանքով, Ադրբեջանը միացավ Ռուսաստանին և դարձավ ԽՍՀՄ հանրապետություններից մեկը: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, որը տեղի ունեցավ 1991թ., Ադրբեջանը ներկայացավ որպես անկախ երկիր: Սակայն մինչ օրս այդ երկրի մշակութային ոլորտի պատասխանատուները, հաշվի չառնելով այդ երկրի կարճ պատմությունը, հայտարարում են, որ հազարավոր տարիների պատմություն ունեցող երկրի տեր են: Ադրբեջանի մշակութային ոլորտի պաշտոնյաները մի քանի տարի առաջ, օգտվելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի անտեղյակությունից, իրանական թառը գրանցեցին որպես ադրբեջանական մշակութային ժառանգություն: Եվ նրանք կարծում են, որ կարող են այսպիսով իրենց համար ինքնություն ստեղծել կամ գնել և աշխարհին ներկայանալ որպես հազարամյա պատմություն ունեցող պետություն: Ադրբեջանի մշակույթի ոլորտի պատասխանատուները մոռանալով ադրբեջանցիների ու իրանցիների միջև առկա մշակութային ընդհանրությունները և այն փաստը, որ այդ տարածքը հազարավոր տարիներ եղել է Իրանի մի մասը, մեծ ծախսեր են անում, որպեսզի իրենց համար ստեղծեն արհեստական ինքնություն: 2007թ նրանք Հիրքանի անտառները ներկայացրեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ին` համաշխարհային ժառանգություն գրանցելու համար: Սակայն Իրանը դա թույլ չտվեց: Հիրքանի անտառները շատ հին են, որոնց ընդամենը 10 տոկոսն են գտնվում Ադրբեջանում և 90 տոկոսը` Իրանում:
Ադրբեջանցի մշակութային գործիչները փորձել են Ադրբեջանի անունով գրանցել նաև Նովռուզը, ինչը սակայն նրանց չի հաջողվել: Բացի այդ նրանք փորձում են նաև սեփականացնել իրանցի բանաստեղծ Նիզամիին: Այդ նպատակով ադրբեջանցիները մի անգամ ոչնչացնում են Նիզամիի շիրիմաքարի պարսկերեն փորագրությունները, մյուս անգամ նոր բանաստեղծություններ են հորինում`Նիզամիի ծննդավայրի մասին և հայտարարում, որ դրանք եղել են Նիզամիի ստեղծագործությունները: Մի օր նրանք կառուցում են Նիզամիի արձանը և տեղադրում Իտալիայի ամենահայտնի հրապարակներից մեկում, այնուհետև համաշխարհային թերթերում այդ մասին հայտարարելով, փորձում են խեղաթյուրել պատմությունը: Մեկ այլ անգամ փորձում են իրանական չոգան մարզաձևը ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին` որպես ադրբեջանական մարզաձև: Իսկ վերջերս, անհիմն հայտարարություններով ադբեջանցիները փորձում են իրանական սիմորղ հավքը ներկայացնել որպես թուրք աշխարհի խորհրդանիշ:
«Յենի Ադրբեջան» թերթի գլխավոր խմբագիր Հեքմաթ Բաբաօղլուն Բաքվում Իսլամական միասնության չորրորդ խաղերի բացմանը ներկայացրել է մի հոդված Սիմորղի մասին: 2015թ., երբ Բաքվում տեղի ունեցավ եվրոպական առաջին խաղերի փակման արարողությունը, Սիմորղը ներկայացվեց որպես թուրք աշխարհի խորհրդանիշ, որը իրանցիները գողացել են: Արարողության ժամանակ հայտարարվեց, որ Աթթար Նեյշապուրին Սիմորղի պատմությունը խեղաթյուրել է Մանթեղ Օլ Թեյրում: Դա այն դեպքում, երբ Իրանի մշակույթում այս առասպելական հավքի մասին գրվել է դեռևս նախաիսլամական շրջանում: Ավեստայի և փահլավիական աղբյուրների համաձայն` Սիմորղը մեծ թևերով հավք է, որի բույնը գտնվում է Վիսփոբիշ բուժիչ ծառի վրա , որն ունի բոլոր բույսերի սերմերը: Հետազոտողներն այս ծառը համեմատում են իսլամական մշակույթի Թուբա ծառի հետ: Ավեստայում ասվում է , որ այս ծառը գտնվում է Վրոքաշա ծովում: Ավեստայում Սիմորղը նշվում է որպես Մորղոսուեն, որի առաջին մասը նշանակում է հավք, երկրորդը` սինը, պարսկերենում նույն շահինն է կամ բազեն: Սիմորղը համարվում է հոգևոր առանձնահատկություններով օժտված հավք:
Սիմորղի առասպելը շարունակում է իր գոյությունը նաև իսլամական ժամանակաշրջանում: Սիմորղը իրանական դիցաբանության մեջ նախագուշակ մարգարեական թռչուն է: Երբեմն հանդես է գալիս որպես ճակատագրի թռչուն (Շահնամե): Այլ աղբյուրներում Սիմորղը հանդես է գալիս երկու բնավորությամբ` լավ և վատ կամ դիվային ու խենթ: Սիմորղը ցուցաբերում է տարբեր ծառայություններ: Օրինակ մի տեղ նա օգնում է որպեսզի Ռուստամը հեշտ ծնվի, քանի որ վերջինիս մարմինը շատ խոշոր էր: Նա նաև օգնում է Ռուստամին` հաղթելու Իսֆանդիարին: Սիմորղն ունեցել է վերակենդանանալու ընդունակություն: Սիմորղի փետուրներն օգտագործվել են գուշակություններ անելու համար: Իրանի մշակույթում կան Սիմորղի պատկերման բազմաթիվ նմուշներ` գորգարվեստ, խեցեգործություն և այլն: 13-14-րդ դարերում իրանական մանրանկաչության մեջ հաճախ է հանդիպում Սիմորղի կերպարանափոխումը: Զենքերի վրա նույնպես պատկերվել են Սիմորղի նկարները: Սիմորղին անդրադարձել են նաև այնպիսի գրողներ, ինչպես`Ավիցեննան, Ահմադ Ղազալին, Աթթար Նեյշապուրին և այլն: Աթթար Նեյշապուրի Մանթեղ Օլ Թեյր գրքում ասվում է , որ մի խումբ հավքեր հոպոպի ուղեկցությամբ փորձում են հասնել Ղաֆ լեռ, որտեղ ապրում է Սիմորղը: Յուրաքանչյուր հավք խորհրդանշում է մի մարդկային խումբ: Ճանապարհի դժվարությունների պատճառով հավքերը հերթականությամբ հրաժարվում են ճանապարհը շարունակել: Վերջում 30 հավք հասնում են Ղաֆ լեռ: Հատկանշական է, որ Սիմորղ բառացի թարգմանությամբ նշանակում է 30 հավք: Եվ Հավքերը վերջում հասկանում են, որ Սիմորղը հենց իրենք են: Իրանցի գրականագետ Շաֆիի Քյադքանին ասում է, որ այս պատմության մեջ Սիմորղը խորհրդանշում է Բարձրյալի գոյության գաղտնիքը: Սիմորղը գաղտնիք է: Սիմորղը իրանական գրականության մեջ արևի և բարձրյալի խորհրդանիշն է: Նա չկա և եզակի է: Իսկ դա ըստ որոշ գրականագետների նաև Բարձրյալի խորհրդանիշն է:
Եվ այսօր Բաբաօղլուն փորձում է Սիմորղը ներկայացնել որպես Ադրբեջանական սիմվոլ: Այսպիսի հազարամյա պատմություն ունեցող առասպելը կապել մի քանի տասնամյակի պատմություն ունեցող երկրի հետ իհարկե զարմանալի է: Եթե Բաբաօղլուն պատմությունն ուսումնասիրեր, չէր փորձի ուրիշների մշակույթը և պատմությունը խեղաթյուրել: Նա կհասկանար, որ Սիմորղն իր ողջ վեհությամբ թևերը բացել է Իրանի մշակույթի վրա և ներկա է Իրանի ողջ պատմության ու գրականության մեջ` հին ժամանակներից առ այսօր: