Սալման գերդաստանի հեղաշրջումն ընդդեմ Ալ-Սաուդի դինաստիայի
Սաուդյան Արաբիայի ծեր թագավոր Մալեք Սալմանը հեռացնելով իր եղբորորդի Մոհամմադ Բեն Նայեֆին, իր որդուն նշանակեց որպես գահաժառանգ: Մուհամմադ Բեն Սալմանին նոր պաշտոնին նշանակումը և նախորդին հեռացնելը իհարկե անսպասելի չէր: Սակայն այս ընթացքը ցույց է տալիս, որ Սաուդյան Արաբիան շատ հեռու է նվազագույն ժողովրդավարությունից:
Մուհամմադ Բեն Սալմանի գահաժառանգության 8 ամյա ընթացքը
Մուհամմադ Բեն Սալմանը, ով Մալեք Սալմանի երրորդ կնոջ որդին է, Սալմանի 12 որդիների մեջ ավելի մեծ առաջընթաց ցուցաբերեց: Մուհամմադ Բեն Սալմանին նախ օգնեց ճակատագրի գործոնը, քանի որ նրա մեծ եղբայրը մահացավ ու նա դարձավ Մալեք Սալմանի ամենամեծ որդին:
Մուհամմադ Բեն Սալմանը շատ կարճ ժամանակում ձեռք բերեց երկրի ամենակարևոր պաշտոններից մեկը: Այս ընթացքը տևեց 8 տարի: Նա, ով 2009թ. Ռիադի տեղական կառավարման կազմակերպության մեջ սկսեց իր պետական աշխատանքը, 2011 թ. օգտվելով իր հոր ազդեցությունից, որպես խորհրդատու սկսեց աշխատել կենտրոնական կառավարության հետ: 2012թ. երբ նրա հայրը դարձավ գահաժառանգ և վարչապետի օգնական, Մուհամմադ Բեն Սալմանը դարձավ վարչապետի խորհրդատու: 2015թ հունվարին Մուհամմադ Բեն Սալմանի համար սկսվեց նոր ժամանակաշրջան, երբ նրա հայրը դարձավ թագավոր` Աբդուլլահ Բեն Աբդուլազիզի մահից հետո: Մալեք Սալմանն առաջին հերթին իր որդուն նշանակեց որպես պաշտպանության նախարար, իսկ 2015թ.` գահաժառանգի փոխարինող: Դա այն ժամանակ էր, երբ կասկածներ կային այն մասին, որ Մուհամմադ Բեն Նայեֆը ժամանակավոր է, իսկ հունիսի 21-ին այդ կասկածներն իրականություն դարձան և Մուհամմադ Բեն Սալմանը գահաժառանգի պաշտոնում փոխարինեց իր հորեղբորորդուն՝ Մուհամմադ Բեն Նայեֆին: Սաուդյան Արաբիայում գահաժառանգին ընտրում է հատուկ խորհուրդը, որը կազմված է կրոնագետներից, որն ստեղծվել է նախորդ թագավորի ժամանակ:
Տիկին Էլեն Վոլդը «Ֆորբս»-ում գրում է. «Մալեք Աբդուլլահը, ով 2005-2015թթ. թագավոր էր, ստեղծեց կրոնագետների խորհուրդը` խաղաղ իշխանափոխության համար: Խորհուրդն ունի 34 անդամ, որոնցից 31-ը ձայն տվեցին Մուհամմադ Բեն Սալմանի գահաժառանգության օգտին»:
Մուհամմադ Բեն Սալմանի ձեռնարկած միջոցառումները գահաժառանգի պաշտոնը նվաճելու համար
Մուհամմադ Բեն Սալմանն անցած 30 ամիսների ընթացքում, որ իր հայրը նշանակվեց Սաուդյան Արաբիայի թագավոր, կարևոր քայլեր կատարեց` երկրի ներսում ու դրսում, որպեսզի ապացուցի, որ իրոք արժանի գահաժառանգ է և այդպիսով մեծացնի իր ազդեցությունը: Այդ քայլերն են:
1. Եմենի դեմ պատերազմի հրամանը
Մուհամմադ Բեն Սալմանն առաջին իսկ պահից հրամայեց հարձակվել Եմենի վրա: Դա տեղի ունեցավ 2015թ. : Այդ քայլը ցույց տվեց, որ նա քաղաքական բեմում ավելի շատ ոգևորության ուղով է քայլում, քան տրամաբանության: 27 ամիս է անցել Եմենի պատերազմից, և ոչ միայն Սաուդյան Արաբիան չի հաղթել , այլ համաշխարհային ճնշումն այս երկրի դեմ կրկնապատկվել է: Եվ այսօր այդ երկրի որոշ իշխանավորներ դեմ են Եմենի պատերազմին: Քանի որ այս պատերազմը Սաուդյան Արաբիային վերածեց հանցագործ ու մանկասպան ռեժիմի, ինչպիսին է Սիոնիստական ռեժիմը:
2. ԻԻՀ հետ դիվանագիտական կապերի խզումը
Անշուշտ, Իրանը և Սաուդյան Արաբիան տարածաշրջանի երկու խոշոր տերություններն են: Սակայն երբ Մուհամմադ Բեն Սալմանը դարձավ պաշտպանության նախարար, Իրանի ու Սաուդյան Արաբիայի մրցակցությունը վերածվեց թշնամանքի: 2016թ. երկրների միջև կապերը խզվեցին և այդ հարցում Մուհամմադ Բեն Սալմանն ունի մեղքի ամենամեծ բաժինը: Նա բազմիցս փաստել է, որ պատրաստ չէ ընդունել ԻԻՀ տարածաշրջանային հեղինակությունը և Իրանի դեմ ատելություն է տածում: 2017թ. նա հայտարարեց, որ պատերազմը պետք է տարածաշրջանից տեղափոխել Իրան: Նա փորձում է իր հակաիրանական տրամադրությունն օգտագործել Սաուդյան Արաբիայի գահաժառանգությունը ձեռք բերելու և թագավոր դառնալու համար:
3. 2030թ բարեփոխումները
Մուհամմադ Բեն Սալմանի կարևոր քայլերից էր 2030թ. բարեփոխումների ծրագիրը: Նա այս ծրագրով փորձեց ցույց տալ իր արժանավորությունը: Stratfor հետազոտական-վերլուծական կենտրոնի կայքէջը գրում է. «Մուհամմադ Բեն Սալմանը ոչ միայն առաջ է քաշել Սաուդյան Արաբիայի պաշտպանության դոկտրինան և արտաքին քաղաքականությունը, այլև տնտեսական բարեփոխումների ծրագիրը, որը կոչվում է 2030 -ի բարեփոխումներ: Այսպիսով, նա փորձում է իրեն ներկայացնել որպես ապագա թագավոր»:
4. Միջազգային շփումներ
Մուհամմադ Բեն Սալմանը լավ գիտեր, որ իր նպատակին հասնելու համար պետք է զարգացնի դիվանագիտական շփումները, ձեռք բերելով հատկապես ԱՄՆ-ի դրական կարծիքը: Ուստի զարմանալի չէր, որ Թրամփի Ռիադ կատարած այցելությունից մեկ ամիս անց, Մուհամմադ Բեն Սալմանը հռչակվեց որպես գահաժառանգ: Ըստ երևույթին, դա 2017թ. Թրամփի հետ Սալմանի հանդիպման արդյունքն էր, որը տեղի ունեցավ Վաշինգտոնում: Դրանից հետո Թրամփն այցելեց Ռիադ, երբ արդեն Մուհամմադ Բեն Նայեֆի պաշտոնանկությունը հաստատվել էր: Մուհամմադ Բեն Սալմանը Թրամփի այցից հետո մեկնեց Մոսկվա, որտեղ հանդիպեց ռուս պաշտոնյաների հետ: Այցի նպատակն էր սիրաշահել Կրեմլին: Մուհամմադ Բեն Սալմանի գահաժառանգության կանաչ լույսը վառվեց Վաշինգտոնի կողմից, որպեսզի վերջինս ապացուցի, որ ԱՄՆ-ն մեծ դերակատարություն ունի արաբական երկրներում իշխանափոխության հարցում:
5. Կատարի դեմ բազմակողմանի ճնշման գործադրում
Մուհամմադ Բեն Սալմանի քայլերից էր նաև Կատարի կառավարության դեմ ճնշումների գործադրումը: Այսպիսով Ռիադը փորձեց ցույց տալ, որ Սաուդյան Արաբիան արաբական աշխարհում ավելի մեծ հեղինակություն ունի: Կատարի ու Սաուդյան Արաբիայի կապերի խզումն անշուշտ եղել է Մուհամմադ Բեն Սալմանի առաջարկությունը: Արաբ վերլուծաբան Ալաթֆանը գրել է. «Կատարի ու Սաուդյան Արաբիայի լարվածությունը կարելի է դիտել Մուհամմադ Բեն Սալմանի գահաժառանգության գահը ձեռք բերելու տեսանկյունից»:
Մուհամմադ Բեն Սալմանի գահաժառանգությունը` Սաուդյան գերդաստանում տարաձայնությունների պատճառ դարձավ.
Չնայած Մուհամմադ Բեն Սալմանը խաղաղ կերպով ստանձնեց գահաժառանգի պաշտոնը, սակայն դա բազմաթիվ տարաձայնությունների պատճառ դարձավ: Նախ` այն պատճառով, որ Մուհամմադ Բեն Սալմանի գահաժառանգ լինելով կավարտվի Աբդուլազիզի որդիների իշխանության ժամանակը: Էլեն Վոլդը «Ֆորբս» թերթում գրում է. «Մալեք Սալմանը Աբդուլազիզի 7-րդ որդին էր, ով իշխանության եկավ: Իսկ Աբդուլազիզի կտակի համաձայն` իշխանությունը պետք է փոխանցվի եղբորից եղբորը, քանի դեռ նրանք կենդանի են: Սակայն Մուհամմադ Բեն Սալմանի գահաժառանգությունը նշանակում է, որ Աբդուլազիզի որդիները պետք է մոռանան թագավոր լինելու մասին: Դրանից բացի, Մուհամմադ Բեն Սալմանն ընդամենը 33 տարեկան է: Իսկ դա նշանակում է, որ եթե նա ապրի մինչև 80 տարեկան, ևս 50 տարի կիշխի: Մուհամմադ Բեն Սալմանը ոչ միայն պաշտպանության ամենաերիտասարդ նախարարն է, ով ձեռք է բերում գահաժառանգություն, այլ նաև Աբդուլազաիզի առաջին թոռն է ով դառնալու է ամենաերիտասարդ թագավորը, եթե իրադարձությունների ընթացքն այսպես շարունակվի: Սակայն այս ամենի կողքից դժվար թե անտարբեր անցնեն Աբդուլազիզի մյուս թոռները»:
Ստեֆան Քոլինը և Ուիլյամ Մաքլինը «Ռոյթերս» գործակալության կայքում գրել են. «Մոհամմադ Բեն Սալմանի արագ իշխանության գալը հավանաբար տարաձայնությունների տեղիք կտա Սաուդյան գերդաստանում և ավելի անկանխատեսելի կդարձնի այդ երկրի քաղաքականությունը»:
Վերջում պետք է ասել, որ այս ընթացքը ցույց է տալիս, որ Սաուդյան Արաբիայում իշխանափոխությունը գտնվում է թերի և հետամնաց ժամանակաշրջանում: