Մարդու իրավունքները Միացյալ նահանգների և իսլամի տեսանկյունից(Ամերիկյան մարդու իրավունքների շաբաթվա առիթով)
Հունիսի 27-ից հուլիսի 3-ը ամերիկյան մարդու իրավունքների շաբաթ է հռչակվել: Եվ սա առիթ է մեկ անգամ ևս վերանայելու այս երկրում մարդու իրավունքների վիճակը և ծանոթանալու պատմական փաստերին: ԱՄՆ-ի հանցագործությունները բազմաթիվ են: Սկսած Ճապոնիայի ատոմային ռմբակոծությունից, մինչև Սադդամի նման բռնապետերին պաշտպանելը: Մի բռնապետ, որ քիմիական հարձակում իրականացրեց Իրանի դեմ:
1988թ. հուլիսի 3- ին ԱՄՆ-ն Պարսից ծոցի ջրերի վրա խոցեց Իրանի ուղևորատար ինքնաթիռը, պաշտպանելով Իրանի ահաբեկիչներին:
Մարդու իրավունքների հարցերով փորձագետ Աթա Բահրամին ասում է. «ԱՄՆ մարդու իրավունքների համակարգը, որն ըստ երևույթին հիմնված է ազատության վրա, ստրկատիրության և ռասիզմի ժամանակ հիմնված էր ռասիզմի և ստրկատիրության վրա: Մենք դժբախտաբար ականատես ենք այն փաստին, որ նույնիսկ եկեղեցիները, որ պետք է հավասարության ջատագով լինեն, ԱՄՆ-ում կիրառում են ռասայական խտրություն: Եկեղեցիները նույնիսկ հայտարարում են, որ սպիտակամորթները գերակա են սևամորթներից ու մաշկի այլ գույն ունեցողներից: Դա այն դեպքում, երբ իսլամական մարդու իրավունքները որևէ տարբերություն չի դնում մաշկի գույնի, ռասայի, լեզվական և այլ տարբերությունների վրա, բոլոր մարդկանց համարելով արարածներ, որ ունեն հավասար իրավունքներ: Իսլամական մարդու իրավունքների հիմքն աստվածային է և շատ պարզ ու ճշտորոշված: Այն կապ չունի որևէ տեղի կամ ժամանակի հետ»:
ԱՄՆ-ն խոսում է մարդու իրավունքներից, այն դեպքում, երբ ծաղրում է այդ հասկացությունը: ԱՄՆ-ն հայտարարում է, որ այն ժամանակ կանդամակցի մարդու իրավունքների որևէ կառույցի, երբ որևէ ճնշում չգործադրվի Իսրայելի մանկասպան և ոճրագործ ռեժիմի վրա: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այս կապակցությամբ ասել է.«ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդն այն կառույցներից է, որում ներկա է ԱՄՆ-ն: Վաշինգտոնի համագործակցությունն այս խորհրդի հետ կախած է այն վերաբերմունքից, որ խորհուրդն ունի Իսրայելի նկատմամբ»: Միացյալ նահանգներում մարդու իրավունքները քաղաքական գործիք են հատուկ նպատակների ծառայելու համար, ոտնահարելով մարդկային բոլոր արժեքները: Հարց է ծագում, թե արդյոք մի երկիր, որտեղ մուսուլմաններն ու այլ փոքրամասնությունները ենթարկվում են խտրության և նախագահն արգելում է մուսուլմանների մուտքն այդ երկիր, իրավունք ունի խոսել մարդու իրավունքներից: Մարդու իրավունքները յուրաքանչյուր մարդու ամենանախնական իրավունքն է, որ տրված է յուրաքանչյուր անհատի, հենց մարդ լինելու պատճառով: Եվ իսկապես ո՞ ր երկրները կարող են խոսել մարդու իրավունքներից, մարդու իրավունքներն արդյոք ունեն այնպիսի հովանավորի կարիք ինչպես ԱՄՆ-ն: Եվ արդյո՞ք ԱՄՆ-ի դիրքորոշումները կարելի է համարել մարդու իրավունքների պաշտպան երկրի դիրքորոշում, երբ այդ երկրի քաղաքականությունը հիմնված է երկակի ստանդարտների և խտրության վրա: Նույնիսկ եթե այս հարցը դիտարկենք իրավական տեսանկյունից, կրկին հարց է ծագում, թե ԱՄՆ-ն ինչ հիմամբ է այլ երկրներին մեղադրում մարդու իրավունքները խախտելու մեջ: Արդյո՞ ք այն երկրում, որտեղ ամեն օր տեղի են ունենում բողոքներ սևամորթների նկատմամբ կիրառվող ճնշումների դեմ և որը վարում է իսլամաֆոբիայի քաղաքականություն, իրավունք ունի՞ խոսել մարդու իրավունքներից:
Մեդիափորձագետ Ալիռեզա Դավուդին ասում է.« Եթե ցանկանում եք հասկանալ իսլամի մարդու իրավունքները, համեմատեք մարդկային արժանապատվությունն իսլամում և ԱՄՆ-ում: Այս զարգացած երկրում մարդկային արժանապատվությունը սահմանափակվում է նյութապաշտությամբ և ամեն ինչ մի կողմ թողած, փորձ է արվում ապահովել մարդու նյութականը: Եվ սա է ԱՄՆ-ի ու իսլամի տարբերությունը մարդու իրավունքների հարցում: Այսպիսով, կարելի է ասել, որ իսլամի մարդու իրավունքներում բարոյականությունն է սկզբունքը, իսկ ԱՄՆ-ի մարդու իրավունքներում` շատ ունենալը և շատ սպառելը: ԱՄՆ հասարակությունում երկար տարիներ առկա է ռասիզմը և էիմգրանտների նկատմամբ հակամարդկային վերաբերմունքը»:
«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության զեկույցում ասվում է, որ ԱՄՆ-ն խոսքի ազատության հարցում վերջին տարիների ընթացքում 13 աստիճանով իջել է և զբաղեցրել 46-րդ տեղը:
Նման պայմաններում, ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է մարդու իրավունքները խախտելու մեջ: Դա այն դեպքում, երբ իսլամական հեղափոխությունը հիմնված է այն իսլամի վրա, որը հիմք է ծառայում մարդու իրավունքների և մարդու կատարելագործման վրա: Իրանի Սահմանադրության հիմքը մարդու և քաղաքացիական իրավունքներն են, այդ թվում`կրոնի և խոսքի ազատություն, ընտրելու իրավունք և այլն: Իրանի կրոնական ժողովրդավարական ամենակարևոր ձեռքբերումներից է մարդկանց մասնակցությունը որոշումներին և նման պետություն դժվար թե աշխարհում գտնվի: Կրոնական փոքրամասնությունները` հայերը, հրեաները և զրադաշտականներն Իրանում ունեն բոլոր իրավունքները և օգտվում են բոլոր քաղաքացիական իրավունքներից: Երկրի սահմանադրական իրավունքի 4-րդ կետում ասված է, որ երկրում յուրաքանչյուր 270 հազար մարդ ունի մեկ պատգամավոր, իսկ կրոնական փոքրամասնությունների համար այդ չափանիշը հասնում է 30 հազարի: Խորհրդարանում 5 տեղ հատկացվում է կրոնական փոքրամասնություններին: Այսօր արևմտյան երկրները ոտնահարում են մարդու ամենանախնական իրավունքները, իսկ Ղուրանը 1400 տարի առաջ կարևորել է մարդու իրավունքները և այսօր Ֆրանսիայի միջազգային իրավունքի ինստիտուտի անդամ և «Թեհրան»-ի համալսարանի դասախոս Էրֆանին ասում է ."Մարդու իրավունքները և մուսուլմանների քաղաքացիության իրավունքը, որը հիմնված է իսլամական ուսմունքների վրա, ավելի հարուստ է ոչ մուսուլմանական աղբյուրներից»: «Այն իրավունքը. որ հիմնված է իսլամի վրա, ամենաբարձրն է աշխարհում: Այստեղ յուրաքանչյուր անհատի իրավունքը պաշտպանված է: Մարդու իրավունքները այն հասկացություններից է, որ պետք է հիմնված լինի բարոյական, կրոնական ու հասարակական արժեքների և հումանիզմի վրա: Սակայն ԱՄՆ մարդու իրավունքների ոլորտում սրանք տեղ չունեն». հավելել է նա: