Իրանը ՝ ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի դրոշակակիրը և բռնության մերժման մունետիկը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i66128-Իրանը_ծայրահեղականության_ու_ահաբեկչության_դեմ_պայքարի_դրոշակակիրը_և_բռնության_մերժման_մունետիկը
Իրանն «Աշխարհն ընդդեմ բռնության եւ ծայրահեղականության» ՝ (WAVE) World against Violence and Extremism նշանաբանի դրոշակակիրն է , իսկ գործնականում , հանդիսացել է ահաբեկչության դեմ պայքարի մունետիկը: Ի՞նչ է ահաբեկչությունը և այդ երևույթի նկատմամբ ցուցաբերվող աջակցությունն ինչպե՞ս է վնասում խաղաղությանը և ժողովուրդների անվտանգությանը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հուլիս 01, 2017 16:25 Asia/Tehran

Իրանն «Աշխարհն ընդդեմ բռնության եւ ծայրահեղականության» ՝ (WAVE) World against Violence and Extremism նշանաբանի դրոշակակիրն է , իսկ գործնականում , հանդիսացել է ահաբեկչության դեմ պայքարի մունետիկը: Ի՞նչ է ահաբեկչությունը և այդ երևույթի նկատմամբ ցուցաբերվող աջակցությունն ինչպե՞ս է վնասում խաղաղությանը և ժողովուրդների անվտանգությանը:

Ահաբեկչություն բառը տարբեր կերպով է բնութագրվել: Մի գուցե հենց այս տարբեր մոտեցումն է եղել ահաբեկչության ու բռնության դեմ լուրջ պայքարի գլխավոր խոչընդոտը: Իրողությունն այն է, որ աշխարհում տարածվել են այն համոզումները, որ ահաբեկչությունը և զինյալ պայքարը համարվում են ժողովուրդների քաղաքական ու հասարակական հեղափոխությունների ձևավորման միջոցը և այն ՝  չի կարելի «ահաբեկչություն» անվանել:

Վերջին տասնամյակներում, ահաբեկչական որոշ խմբավորումներ չարաշահելով այդ նախապաշարումները, հավակնել են, թե ԻԼԻՊ-ի և Ալ-Ղաիդայի նման իսլամական, հեղափոխական կամ ազգային շարժումների ներկայացուցիչն են , որոնց նպատակն է իսլամական արդարության խալիֆության հաստատումը , իսկ այդ անբովանդակ հավակնության քողի ներքո, «պայքար ընդդեմ աստվածամերժություն» են անվանում իրենց ակտերը ՝ քարոզելով ու տարածելով  իրենց  գաղափարները:Միջազգային հարցերի փորձագետների կարծիքով, վահաբիականությունն է ահաբեկչության արմատը: Նրանց համոզմամբ, Արաբիայում Իսլամի անվան ներքո տարածվող ճյուղը սնուցում է ԻԼԻՊ-ի և Ալ-Ղաիդայի նման խմբերին, որոնց քայլերն այսօր հատել են ամբողջ Միջին Արևելքի սահմանները:

«Independent » բրիտանական օրաթերթը գրել է.«Առ այսօր Արաբիան միլիարդավոր դոլարներ է ծախսել արտերկրում ՝ այդ թվում Բրիտանիայում վահաբաիականությունը տարածելու համար, որի հետևանքներին այսօր ականատես ենք Սիրիայի Ռաքքա քաղաքից մինչև Բրիտանիայի Լոնդոնում և Մանչեսթերում: Այնուամենայնիվ, սաուդցիները շարունակում են մնալ մեր բարեկամը և մեր երկրի սպառազինական արտահանումների ավելի քան 80 տոկոսի գնորդը», գրում է «Independent»-ը հավելելով.-Լոնդոնի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո, Բրիտանիայի վարչապետ ՝ Թերեզա Մեյն ասել է .«Հասել է ծայրահեղականների ու ահաբեկիչների հետ լուրջ խոսելու ժամանակը, սակայն ինչպես Լեյբորիստական կուսակցության առաջնորդ ՝ Ջերեմի Քորբինն է հայտարարել, եթե նա իրոք նպատակ ունի պայքարել ծայրահեղականության դեմ, ապա սկզբում պետք է բանակցի ահաբեկչության օրրանը համարվող Արաբիայի հետ»:

Սակայն հարց է առաջանում, որ աշխարհում ո՞ր հեղափոխական ու անկախատենչ շարժումն է ահաբեկչության ու ծայրահեղականության միջոցով իր գաղափարներն իրականացրել , կամ ժողովրդին ազատությունն ու ժողովրդավարություն պարգևել:

Դառն իրողությունն այն է, որ վերջին կես դարում բռնության ռազմավարությունն ուղղակի կամ անուղղակի միջոցներով, օգնել է իմպերիալիզմին , իսկ ահաբեկչական ու զինյալ գործողությունները խոչընդոտում են բարեփոխական ու տրամաբանական ստրատեգիաների ամրապնդմանը: Այդ սխալ գործընթացը հանգեցրել է բռնության տարածմանը:

Միջազգային իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ Արևմուտքի, ի մասնավորի ԱՄՆ-ի քաղաքական դաշտում, ահաբեկչական խմբավորումներին աջակցումը դարձել է նպատակների իրականացման միջոց: Արևմուտքի վկայականում կան 1953 թվականի օգոստոսյան պետական հեղաշրջման նման ակտեր : ԱՄՆ Պետքարտուղար ՝ Ռեքս Թիլերսոնն իրեն իրավունք է վերապահում խոսել Իրանում իշխանափոխության մասին ՝ անթաքույց անտեսելով ժողովրդի օրինական իրավունքները: Դա սովորական երևույթ է ԱՄՆ-ի համար: Ինչպե՞ս կարելի է անվանել նման արարքները : Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման կողմից Իսլամական հանրապետության կուսակցության և վարչապետի գրասենյակների պայթյունը , նաև տասնյակ պատգամավորների ու նախարարների սպանությունը, արդյոք հանգեցրին  իսլամական հանրապետության համակարգի տապալմանը: Մոնաֆեղները պարծենում են իրենց  ոճրագործություններով, ինչպես օրինակ 1981 թվականի հուլիսի 28-ին իսլամական հանրապետության կուսակցության գրասենյակի պայթյունը, որը կոչեցին «Ժողովրդի զայրույթի պայթյունը»: Ահաբեկչական այդ խմբավորմանն աջակցում են  եվրոպական որոշ երկրներ ՝ օրինակ Բրիտանիան և Ֆրանսիան, սակայն այսօր բոլորի համար պարզ է, որ ահաբեկիչներին սատարելով, այդ երկրները սխալ ու ապարդյուն քայլ են արել և այդ հովանավորումները միմիայն տարածաշրջանում բռնության ու անապահովության տարածմանն է հանգեցրել:

Այաթոլլահ Խամենեին Իրանի իսլամական հանրապետության առաջին նախագահն էր, ով 1988 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում խոսեց իսլամական հեղափոխության արմատների մասին ՝ ազատությունը, մարդկանց համահավասար իրավունքների պաշտպանումը, արդարության հաստատումը, հասարակական իրազեկումը, չարիքի դեմ պայքարը, անձնական կամքին մարդկային իդեալների վերդասումը, Աստծուն հավատք տածելը, տիրակալության մերժումը , բարոյականության տարածումը , նաև քաղաքական ու աշխատանքային բարեպաշտությունն ու հասարակական այլ սկզբունքները , գնահատել է հեղափոխական աշխարհայացքի արգասիքները:

Եթե դիվանագիտական համատեքստում, Իրանն ընդգծում ու կարևորում է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը, պաղեստինյան տարածքների բռնագրավման դադարեցումը, բռնության դեմ պայքարը և տարածաշրջանում ծայրահեղական խմբավորումներին դիմագրավելու անհրաժեշտությունը, դա բխում է ոչ միայն Իրանի շահերից, այլև արմատներ ունի հեղափոխության աշխարհայացքի մեջ, որը ձգտում է կերտել խաղաղ, բռնությունից զերծ աշխարհ և պահանջում է հաշվի առնել բոլոր երկրների ու ժողովուրդների շահերը: Քանի որ ահաբեկչությունը և բռնությունը բոլոր մարդկանց խնդիրն է ՝ արատավորելով մարդկությունն ու քաղաքակրթությունը : Բռնությունն ու ծայրահեղականությունը սահմաններ չեն ճանաչում : Իսկ այդ երևույթների դեմ պայքարը պահանջում է ազգային ու համաշխարհային միասնական կամք : Պայքար, որին չպետք է խոչընդոտի ոչ մի ազգային ու կրոնական դրդապատճառից ելնող խտրական մոտեցում: Պայքարը պետք է ավարտին հասցնել ՝ հաշվի չառնելով նրա կոչումը, ուղղվածությունն ու շարժառիթները:

2017 թվականի դեկտեմբերին ԻԻՀ-ը հյուրընկալել է «Աշխարհն ընդդեմ բռնության եւ ծայրահեղականության» միջազգային առաջին համագումարը: Համագումարին ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանին անդրադարձել է «Աշխարհն ընդդեմ բռնության եւ ծայրահեղականության» գաղափարին և ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում նրա վավերացմանն, ասելով.«Խաղաղությանն աջակցող բոլոր երկրներն ու հոսանքները պետք է իրենց ողջ  ջանքերը գործադրեն ՝ համադրված քայլերով ու համագործակցության շնորհիվ  բռնության ու ծայրահեղականության դեմ պայքարելու համար»:

Այս նենգ երևույթի արմատները ճանաչելու և ոչնչացնելու նպատակով, ուշադրություն դարձնելով նրա ներքին ու արտաքին գործոններին ու պատճառներին, պետք է հայտնաբերել նրա գաղափարական, քաղաքական, հասարակական ու տնտեսական արմատները : Ահաբեկչությունը թիրախավորել է  մարդկության անվտանգությունն ու խաղաղությունը , խլելով հազարավոր մարդկային կյանքեր  և տանիքից զրկելով միլիոնավորների : Ահաբեկչության դեմ պայքարի համար անհրաժեշտ է ազգային միասնություն, զորակցություն ու համադրված ջանքեր ու քայլեր: