Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (28)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i66448-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(28)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հուլիս 05, 2017 11:00 Asia/Tehran

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Թեհրանի Ամիր Քաբիրի տեխնոլոգիական համալսարանի գիտնականներն ուսումնասիրելով սրտային patches կամ վիրակապի արտադրման գործընթացը, սրտի հյուսվածքային ճարտարագիտության ոլորտում կիրառվող  սրտի վիրակապերի  ցանկաշար են պատրաստել: Պոլիուրեթանային PU նյութերից էլեկտրական մեթոդով Սրտի հյուսվածքային ճարտարագիտության ոլորտում մանված ցանկաշարը պատրաստվում է առաջին անգամ : Նախագծի հեղինակի խոսքերով՝ թեև առևտրական վիրակապերը հասանելի են, սակայն նրանցից ոչ մեկը սրտի հյուսվածքը վերականգնելու կարողություն չունի և կլինիկական կիրառում ունի ՝ որպես սրտի անբավարարության ախտանշանները մեղմացնող ու թուլացնող պաշտպանիչ նյութ : Սրտանոթային հիվանդությունները համարվում են աշխարհում մահացության գլխավոր պատճառներից մեկը: Տարեկան միլիոնավոր մարդիկ են մահանում սրտի հիվանդությունների պատճառով: Ընդորում ինֆարկտը կամ սրտի կաթվածը ավելի մեծ թվով հիվանդների մահվան պատճառ է դառնում:

Սրտամկանի ինֆարկտը կամ MII-ը սուր հիվանդություն է, որը պայմանավորված է սրտի պսակային անոթների արյան մատակարարման բացարձակ անբավարարության հետևանքով սրտամկանում մեռուկացման մեկ կամ մի քանի օջախների զարգացմամբ։ Սրտամկանի ինֆարկտը հիմնական պատճառն աթերոսկլերոզի հետևանքով սրտի պսակային զարկերակների ախտահարումն է, որը հանգեցնում է դրանց լուսանցքների նեղացմանը։ Հաճախ անոթների ախտահարման հատվածում աթերոսկլերոզային գործընթացն ուղեկցվում է թրոմբոզով (անոթների խցանում), որի հետևանքով լրիվ կամ մասնակի դադարում է արյան հոսքը սրտամկանի համապատասխան հատված։ Թրոմբի առաջացմանը նպաստում են արյան մակարդման խանգարումները։

Նախագծի հեղինակի խոսքերով՝ սրտի կաթվածի բուժման մեթոդներից մեկը բջջային թերապիան է: Հետազոտությունները պարզել են, որ վնասված օրգանում բջիջների ներարկումն ինքնին օգտակար չէ, քանի որ բջիջները նույն վայրում չեն մնում և հաճախ տեղափոխվում են: Ուստի անհրաժեշտ է կիրառել աջակից բիոթերապիա կամ կենսաթերապիա : Այդպիսով, Ամիր Քաբիրի տեխնոլոգիական համալսարանում պատրաստվեց ցանկաշար, որն արդյունքն էր Լոնդոնի քոլեջի և իրանցի գիտնականների համատեղ աշխատանքի:

 

Ամիր Քաբիրի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները սրտի հյուսվածքային ճարտարագիտության ոլորտում կիրառվող  սրտի վիրակապերի  ցանկաշար են պատրաստել

 

 

Առաջիկա տարում տիեզերք է նետվելու «Սոհա» կոչվող Իրանի սենսորային-օպերատիվ գնահատիչ առաջին արբանյակը, որն օժտված է 15 մետր հեռավորության վրա մարմինների գնահատման կարողությամբ և արձակվելու է երկիր մոլորակի 36 հազար կմ. ուղեծրի վրա: Արբանյակի արձակումների առաջնահերթության մասին Իրանի տիեզերական հետազոտական կենտրոնի ղեկավարի խոսքերով, մոտ ապագայում տիեզերք է նետվելու «Դուսթի» հեռահաղորդակցության արբանյակը: «Դուսթի» արբանյակից հետո, տիեզերք է նետվելու տիեզերական հետազոտական կենտրոնի պատրաստած «Նահիդ-1» արբանյակը : Հեռահաղորդակցական օպերատիվ արբանյակն ունի երեքից հինգ տոննա ծանրություն : Իրանում և աշխարհի տարբեր երկրներում այդ ոլորտում համազոր և հավասար ուսումնասիրություններ են կատարվում  զուգահեռաբար: Կանխատեսվում է, որ Իրանի օպերատիվ ուսումնասիրությունների համար, պետք է կիրառել մեկ տոննայից ավելի ծանր արբանյակներ: Այդ ուղղությամբ ուսումնասիրությունները շարունակվում են:

Տիեզերք է նետվելու «Սոհա» կոչվող Իրանի առաջին օպերատիվ  արբանյակը

 

Բրիտանիայի Նյուքասելի համալսարանի երկու իրանցի գիտնականները փաստաթղթերի կեղծման հայտնաբերման նոր մեթոդ են գտել: Փաստաթղթերի կեղծիքը կարելի է կանխել յուրաքանչյուր թղթի հատուկ որակի հսկողությամբ:  Թղթի որակը կարելի է ստուգել պարզ միջոցով ՝ արևի լույսի տակ այն նայելով: Հենց սա էլ եղել է հեղինակների համար ուսումնասիրության հիմքը: Անզեն աչքով նկատելի թղթի անմաքուր մասնիկները գոյանում են արտադրման ընթացքում և թղթի տարբեր կտորներում, ինչպես մատնահետքերը տարբեր են լինում: Գիտնականները փորձում էին հայտնաբերել  այդ մատնահետքերը գտնելու միջոց : Այդպիսով նրանք փորձեցին մի քանի մեթոդներ և վերջապես գտան աչքի եղջերաթաղանթի գնահատման տեխնոլոգիային նմանող  ալգորիթմական մեթոդ:

Հետազոտական թիմն ի վերջո ստեղծեց մի համակարգ, որտեղ կիրառվում է լուսային արկղի նման սովորական տեսախցիկ : Ալգորիթմը կարող է թուղթը լույսի դեմ տեղադրելով և առկա ինֆորմացիան նկարահանելով, վերլուծել թղթի կառուցվածքն ու հյուսվածքը: Այս մեթոդը կիրառելի է նույնիսկ այն ժամանակ, երբ թուղթը ճմրթված կամ թաց է: Հետաքրքրական է այն, որ եթե կան նմանատիպ մի քանի թերթեր, ալգորիթմը կարող է տարբերակել դրանք: Սա արագ միջոց է ՝ փաստաթղթերի , անդորրագրերի ու տարբեր սերտիֆիկատների ստուգման համար:

 

Երկու իրանցի գիտնականներ գտել են փաստաթղթերի կեղծման դեմ համակարգ

 

 

Բրիտանիայում իրանցի մի գիտնական , մանկական հազվագյուտ քաղցկեղների ուսումնասիրման համար, հետազոտել է հարյուր տարվա վաղեմության ուռուցքներ: Այս ուսումնասիրությունը որպես այդպիսին , մեկ դար առաջ ձեռք բերված ուռուցքի նմուշների հաջորդականացման համար առաջին հետազոտությունն է: Իրանցի գիտնականն օգտվել է քաղցկեղային հին ուռուցքներից, որոնք ուսումնասիրված չէին: Դա իրականացվել է մանկական քաղցկեղների հազվագյուտ տեսակների գեների մասին ստույգ տեղեկություններ անցկացնելու նպատակով:

Մինչ նոր ուսումնասիրությունը, հաջորդականացված ուռուցքների նմուշներն ունեին 32 տարվա վաղեմություն, սակայն նոր տեխնոլոգիաների շնորհիվ, գիտնականների  համար հնարավորություն է ստեղծվել ուսումնասիրել ավելի հին ուռուցքներ: Արդյունքում պարզվել է, որ հաջորդականացման և քաղցկեղային նմուշների համար , հնարավոր է օգտվել մի քանի տասնամյակներ առաջ ստացած նմուշների ԴՆԹ-ն հաջորդականացնելու հնարավորություն ստեղծող նոր տեխնոլոգիաներից : Դիմելով Լոնդոնի Great Ormond Street հիվանդանոցի 165 տարվա վաղեմությամբ արխիվը, իրանցի գիտնականը փորձել է հաջորդականացնել մեկ դար առաջվա հիվանդների քաղցկեղային ուռուցքները : Տվյալ հյուսվածքների ԴՆԹ-ն պարզելու արդյունքում, իրանցի գիտնականին հաջողվել է հաջորդականցնել 366 գեներ:Հետաքրքրական է այն, որ հաջողվել է գտնել ուսումնասիրված երեք օրինակների քաղցկեղի տեսակի հետ կապված գենետիկական մուտացիաները:

Իրանցի գիտնականն ուսումնասիրել է 100 տարվա վաղեմությամբ քաղցկեղային ուռուցքները