Հատուկ հաղորդում` Բեյրութում ԻԻՀ դեսպանատան աշխատակիցների պատանդառության տարելիցի օրվա առիթով
1982թ. հուլիսին իրանական 1361 թվականի թիր ամսի 14-ին առևանգվեցին Բեյրութում ԻԻՀ դեսպանատան աշխատակիցները, այդ թվում` ռազմական կցորդ Ահմադ Մոթեվասելյանը, փոխդեսպան Սեյեդ Մոհսեն Մուսավին աշխատակիցներից Թաղի Ռասթեգարը և ԻՌՆԱ լրատվական գործակալության լուսանկարիչ` Քազեմ Ախավանը: Վերջիններս առևանգվեցին Բեյրութում Իրանի դեսպանատան ճանապարհին` Սիոնսիտական ռեժիմին պատկանող զինված խմբի կողմից:
Այս ահաբեկչական գործողությունից անցել է 35 տարի: Դա այն դեպքում, երբ բազմաթիվ փաստեր վկայում են, որ առևանգված դիվանագետները կենդանի են և պահվում են Իսրայելի բատերում: Սակայն մինչ օրս որևէ միջազգային կազմակեպություն չի ստանձնել այս հարցին հետևելու և Սիոնիստական ռեժիմին պատասխանատվության կանչելու պարտավորությունը:
Այս կապակցությամբ Իրանի պահանջը բավարարելու նպատակով, Լիբանանի կառավարությունը ձևավորել է կոմիտե, որը պետք է այս հարցի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնի Թեհրանին: Սակայն այս կապակցությամբ դեռևս որևէ արդյունք չի հրապարակվել: Դա այն դեպքում, երբ բազմաթիվ լիբանանցի պաշտոնյաներ հայտարարել են, որ այս հարցում պատասխանատու են ֆալանժները և պահանջել են շուտափույթ կերպով պարզել գերի պահվող դիպլոմատների վիճակը:
Սեյեդ Հասան Նասրոլլահն այս կապակցությամբ ասում է. »Կան որոշակի փաստեր, որ իրանցի դիպլոմատները պահվում են Սիոնիստական ռեժիմի բանտերում: Սիոնիստական ռեժիմը հայտարարել է, որ 4 իրանցի դիվանագետները գերի են վերցվել, սպանվել և թաղվել ֆալանժների կողմից: Իսրայելը մեր թշնամին է և մենք չենք կարող հավատալ նրա զեկույցներին: Անցյալում ևս սիոնիստները ժխտում էին իրենց բանտերում գերիների առկայությունը: Սակայն պարզվեց, որ գերիները պահվել են հենց Իսրայելի բանտերում», ասել է Սեյեդ Հասան Նասրոլլահը:
Սամիր Ջաաջան, ով 1982թ Ֆալանժների կազմակերպությունում կարևոր դեր է կատարել, 1997թ օգոստոսի 17-ին լիբանանյան Ալ Օսաթ թերթին տված հարցազրույցում հաստատեց, որ վերոնշյալ անձինք գերի են վերցվել Սիոնիստական ռեժիմի կողմից: Այս խմբի անդամներից Իլի Հաբիղեն մի պաշտոնական հայտարարությամբ նշեց, որ ԻԻՀ դեսպանատան աշխատակիցները սպանվել են Սամիր Ջաաջայի կողմից: Սակայն վերջինս հայտարարել է, որ այս կապակցությամբ պետք է մեղավոր ճանաչել Հաբիղեին: Վերջինս ահաբեկվեց և սպանվեց, ուստի իրանցի դիվանագետների թնջուկն այդպես էլ չլուծվեց: Այդուհանդերձ, որոշ փաստեր վկայում են, որ նրանք դեռևս կենդանի են:
ԻԻՀ ՊՆ Հոսեյն Դեհղանն անցյալ տարի հայտարարեց, որ իրանցի դիվանագետները գտնվում են սիոնիստական բանտում: Նա ասաց.« Իսրայելը պարտավոր է ընդունել տեղի ունեցածի պատասխանատվությունը: Մենք և' իրավական և' քաղաքական ճանապարհներով փորձելու ենք անել ամեն ինչ` գերիներին ազատելու համար»:
Իսլամական հեղափոխության փաստաթղթերի կենտրոնի փաստերի համաձայն, թեև նախապես նշվում էր, որ ԻԻՀ փոխդեսպան Սեյեդ Մոհսեն Մուսավին և նրա գործընկերները սպանվել են Բեյրութում, սակայն փաստերը վկայում են, որ վերջիններս գտնվում են Իսրայելի բանտում: «Բանտարկյալ ընկերներ» խմբի նախագահ Ահմադ Հաբիբոլլահ Աբուհեշամի հայտարարությունները հաստատում են այս խոսքերը: Նա 2002թ. այցելելով Սիոնիստական ռեժիմի բանտեր, տեսել է իրանցի դիվանագետներին և լրագրողներին ասել է, որ նրանք բանտարկված են Իսրայելի բանտերից մեկում: Սակայն դրանից մի քանի օր անց` 2002թ. մայիսի 15-ին, Պաղեստինի հարավում Իսրայելի գործակալների կողմից հատուկ ստեղծված ավտովթարի հետևանքով Աբուհեշամը զոհվեց: Սիոնիստ գործակալները մեծ փորձ ունեն նման հարցերում և բազմաթիվ նման ահաբեկչական գործողություններ են իրականացրել: Անգլալեզու Indipendent օրաթերթը վերջերս գրեց, որ ամենասարսափելի վարձու մարդասպանները Իսրայելի գործակալներն են և այդ կապակցությամբ ներկայացրեց բազմաթիվ փաստեր: Թերթը գրել էր, որ բոլոր այդ գործողությունների ժամանակ երևում էր Իսրայելի գործակատարների ոճը: Սիոնիստական ռեժիմն ինչպես անցյալում, անպես էլ այսօր, կապի մեջ է Լիբանանի Ֆալանժների հետ և նրանց միջոցով հասնում է իր նպատակներին:
ԱՄՆ հետախուզության կազմակերպության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ներկայացրեց փաստեր, որոնք ապացուցում էին, թե Սիոնիստական ռեժիմն ինչպիսի կապեր ունի ահաբեկիչների հետ: Նա հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը, ԱՄՆ-ն և Բրիտանիան նախագծել են մի գործողություն, որը կոչվում է «Փեթակ»: Գործողության ընթացքում Սիրիան վերածվել է մի կենտրոնի, որտեղ հավաքվել են բոլոր ահաբեկիչները: Փաստաթղթի համաձայն` այդ գործողության մեջ Սիոնիստական ռեժիմը մեծ դերակատարություն ունի: Փաստերը վկայում են, որ Սիոնիստական ռեժիմի էությունը բաղկացած է ահաբեկչական ու զավթողական տարրերից, որն էլ Միջին Արևելքը վերածել է ռազմական ու ահաբեկչական գործողությունների թատերաբեմի: Այն ինչ պարզ է, Սիոնիստական ռեժիմը պատասխանատու է դիպլոմատների առևանգման համար: ԻԻՀ -ն ՄԱԿ-ից և այդ կազմակերպության Անվտանգության խորհրդից պահանջել է հետևել այս հարցին և ձևավորել միջազգային խումբ` դիվանագետների վիճակը պարզելու նպատակով: Սակայն ՄԱԿ-ը այս կապակցությամբ որևէ քայլ չի արել: Սակայն եթե այդ անձինք լինեին ԱՄՆ-ի կամ Եվրոպայի քաղաքացիներ, կբարձրանար միջազգային մեծ աղմուկ, իսկ հարցը տարբեր բանաձևերի միջոցով կներառվեր ՄԱԿ-ի օրակարգում: