Հուլիս 05, 2017 20:15 Asia/Tehran

ԱՄՆ պաշտոնյաները չնայած միջազգային ատյաններում իրենց ներկայացնում են մարդու իրավունքների պաշտպան, սակայն այս ոլորտում ունեն սև անցյալ:

Երբ ամերիկացիները մուտք գործեցին այդ տարածք և ոչնչացրեցին այդ երկրի տեղաբնիկներին, սկսվեց այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումը: Միացյալ նահանգների պաշտոնյաները միջազգային կառույցներում ներկայանում են  մարդու իրավունքների պաշտպանի դերում: Սակայն այն պատերազմները, որ նրանց հրահրմամբ տարածվում են ողջ աշխարհում, ցույց  են տալիս, որ այդ խոսքերը որևէ արժեք չունեն:

Ամերիկյան մարդու իրավունքների դիմագիծը

 

ԱՄՆ կառավարությունը մշտապես պաշտպանել է այն երկրներին, որոնք ինչպես գիտի ողջ աշխարհը, բացահայտ կերպով խախտում են մարդու իրավունքները: Մյուս կողմից այն երկրներին, որոնք չեն համագործակցում իր հետ, ԱՄՆ-ն  մեղադրում է  մարդու իրավունքները խախտելու մեջ: Իրանը հենց այս հիման վրա հռչակել է օրեր, որոնց ընթացքում ներկայացնում է փաստեր` ԱՄՆ-ում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ, որպեսզի համաշխարհային հանրությունն ավելի շատ ծանոթանա ԱՄՆ-ի էության հետ:  

Հարկ է նշել, որ 1988թ հուլիսի 3-ին Իրանի Էյրբաս օդանավը, որը Բանդար Աբբաս քաղաքից մեկնում էր Դուբայ, Պարսից ծոցի ջրերի վրա` Հենգամ կղզու մոտակայքում խոցվեց Վինսենս ամերիկյան ռազմանավից արձակված  հրթիռով,որի հետևանքով զոհվեցին օդանավի 298 ուղևորները և օդաչուները:

Իրանական Էյրբաս օդանավի անձնակազմի և բոլոր ուղևորների ողբերգական մահը

Իրականությունն այն է, որ Միացյալ Նահանգները սև անցյալ ունի մարդու իրավունքների ոտնահարման հարցում, խախտելով անկախ երկրների իրավունքները և սպանելով հազարավոր մարդկանց: Բավական է հիշել Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային հարձակումները և Վիետնամի պատերազմը: 2021 թվականից հետո ԱՄՆ-ն տարբեր պատրվակներով սկսեց այլ երկրներում միջամտություններ իրականացնել: Ներկա դրությամբ ԱՄՆ-ն  դա անում է ահաբեկչության դեմ պայքարի և ժողովրդավարություն հաստատելու պատրվակով: Սակայն այս քայլերը միայն պատճառ են դարձել, որ բազմաթիվ մարդիկ անօթևան դառնան, սպանվեն և կալանավորվեն:

ԱՄՆ-ի հարձակումը Իրաքի և Աֆղանստանի վրա

 

Վերջերս ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանը հրապարակեց մի զեկույց, որում նշեց, որ վերոնշյալ պատերազմներում ԱՄՆ-ն ծախսել է 6 տրիլիոն դոլար: Այս պատերազմների ընթացքում զոհվել է 1 միլիոն իրաքցի և աֆղանցի և միլիոնավոր մարդիկ հաշմանդամ կամ անօթևան են դարձել: Միացյալ Նահանգները նաև պաշտպանում է Սոնիստական ռեժիմին և Սաուդյան Արաբիային, որոնք պատերազմների ընթացքում սպանել են բազմաթիվ երեխաների: Թեև Բրիտանիան դրեց Սիոնիստական ռեժիմի հիմքը և մշտապես պաշտպանել է նրան, սակայն այսօր Միացյալ Նահանգներն է դարձել  այդ ռեժիմի իրական պաշտպանը: Իսրայելի ահաբեկչական ռեժիմը, որը տարիներ ի վեր ոտնահարել է պաղեստինցիների իրավունքները, այսօր պետական մակարդակով պաշտպանություն է ստանում ԱՄՆ-ի կողմից:

Միացյալ Նահանգները շարունակում է պաշտպանել Իսրայելի ռեժիմին

 

 

Միացյալ նահանգները ոչ միայն պետական ահաբեկչությունն է պաշտպանում, այլ նաև ահաբեկիչներին, այդ թվում` ԻԼԻՊ-ին: Այս կապակցությամբ ներկայացված փաստերը ապացուցում են դա: ԱՄՆ ԱԳ պետքարտուղարությունը և Պենտագոնը, հրահրելով Սիրիայի դեմ պատերազմը,  մեծ դերակատարություն են ունեցել ԻԼԻՊ-ի ձևավորման հարցում: Վերջերս հրապարակվել են ԱՄՆ-ի դատական մոնիտորինգի կազմակերպության փաստաթղթերը, որոնք 2011թ.  հայտնաբերվել են Լիբիայում ԱՄՆ-ի հյուպատոսարանից: Այս փաստաթղթերում ներկայացված է, թե ինչպես է Պարսից ծոցի երկրների և արաբական երկրների աջակցությամբ Սիրիայում  ծավալվել ահաբեկչությունը: Փաստաթղթերի համաձայն` Վաշինգտոնը տեղեկություն է ունեցել այս ամենի մասին և այն մասին, որ ԻԼԻՊ-ը նպատակ է ունեցել մի էմիրություն հաստատել Սիրիայի արևելքում և Իրաքի արևմուտքում: Միացյալ Նահանգները Լիբիայի միջոցով զենք է տրամադրել ԻԼԻՊ-ին և այսօր այդ երկիրը չի կարողանում կոծկել այդ փաստը:

ԱՄՆ-ի աջակցությունները ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին

 

 

Փաստերը վկայում են, որ ԱՄՆ-ի հետախուզական կազմակերպությունը 2012թ սկսած, Հորդանանում գտնվող մի ճամբարում վարժեցրել է ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին: ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր հուշերում գրում է. «Մենք ԻԼԻՊ-ը ստեղծեցինք Միջին Արևելքը մասնատելու համար»: Մեկ այլ տեղ նա ասում է. «Որոշված է, որ 2013թ հուլիսի 5-ին մենք պաշտոնապես ճանաչենք Իսլամական պետությունը: Ես այցելել եմ 112 երկիր, որպեսզի ներկայացնեմ թե ինչու է անհրաժեշտ ճանաչել Իսլամական պետությանը: Սակայն  ամեն ինչ փլվեց մեր աչքի առջև»: ԱՄՆ-ն նաև տեղեկատվական սարքավորումներ է հանձնել այս  խմբին: Իսկ Օբամայի կառավարությունը տնտեսական կապեր է ունեցել ԻԼԻՊ-ի հետ:

ԱՄՆ-ի դերը ԻԼԻՊ-ի ձևավորման գործում

 

 

Այսօր ԱՄՆ-ն համարվում է մարդու իրավունքները խախտող առաջին երկիրը, որը խախտում է նաև իր քաղաքացիների իրավունքները: Եվ ընդհանրապես, վերջին 200 տարիների ընթացքում Ամերիկացիների անձնական և հասարակական իրավունքները խախտվել են, նկատի առնելով հատկապես այդ երկրում առկա ռասիստական քաղաքականությունը: Անցած 200 տարիների ընթացքում ԱՄՆ-ում սպանվել են 10 միլիոն կարմրամորթներ և մեծ թվով սևամորթներ: Սա ապացուցում է, որ ռասիզմն այդ երկրում օրինականացվել է:


Սևամորթների սպանությունն ԱՄՆ-ի ոստիկանների կողմից

 

Այսօր պարզից էլ պարզ է, որ ռասիզմը տարածվել է ԱՄՆ-ի ողջ հասարակության մեջ և լուրջ սպառնալիք է դարձել այդ երկրի կողմից: Փաստերը վկայում են, որ յուրաքանչյուր 28 ժամը մեկ ԱՄՆ-ում ոստիկանների կողմից սպանվում է  մեկ սևամորթ: Սա աննախադեպ է ողջ աշխարհում: Իսկ սպիտակամորթ ընտանիքների եկամուտը 20 տոկոսով բարձր է սևամորթների աշխատավարձից: Նման անհավասարություն առկա է նաև թոշակառուների շրջանում և տնտեսական ոլորտում: Հաջորդ խնդիրը, որին  պետք է անդրադառնալ, Էդվարդ Սնոուդենի բացահայտումներն են: Մի երիտասարդ, ով աշխատում էր ԱՄՆ ազգային անվտանգության գործակալութան` NSA-ի համար: Պարզվեց, որ ԱՄՆ-ն գաղտնալսում է ոչ միայն Աֆղանստանի և այլ երկրների, այլ նաև իր դաշնակից երկրների, այդ թվում նաև Ֆրանսիայի ու Գերմանիայի պաշտոնյաներին: Իսկ դա վկայումէ  այն մասին, որ ԱՄՆ-ն անտեսում է մարդկային իրավունքները ոչ միայն երկրի ներսում այլ նաև դրա սահմաններից դուրս:

Գաղտնալսումները որպես մարդու իրավունքների խախտում

 

Անցած տարիների ընթացքում բազմաթիվ են եղել բողոքները ԱՄՆ նախագահներ` Ջոնսոնի, Նիկսոնի և Ջորջ Բուշի քաղաքականությունների դեմ: Իսկ այսօր բողոքի ալիք է բարձրացել` Թրամփի կողմից այլ երկրների քաղաքացիների նկատմամբ կիրառվող քաղաքականությունների դեմ: Դա ևս մեկ անգամ փաստում է, որ ԱՄՆ-ն խախտում է մարդու իրավունքները: Երբ Թրամփն ընտրվեց  նախագահ, մարդու իրավունքների խախտումը դարձավ ավելի կանոնակարգված: Նրա կողմից էմիգրանտներին վերաբերող վերջին օրենքի հաստատումը վկայում է  մարդու իրավունքների խախտման մասին: ԱՄՆ ոստիկանները նույնիսկ իրենց թույլ տվեցին օդանավակայանում ձերբակալել իրանցի 5 տարեկան երեխաներին: Եվ ինչպես ասել է ԻԻՀ առաջնորդը, դա ցույց է տալիս, թե ինչպիսին է ԱՄՆ-ի էությունը և ինչ է նշանակում ամերիկյան մարդու իրավունքները:

Իրանցի 5 տարեկան երեխայի ձերբակալությունը` անվտանգության նպատակով

 

Human Rights Law Rewiew ամսագրի խմբագիր և Կոլումբիայի համալսարանի դասախոս Ջուլիա Շերմանն ասել է. «Հենց որ ԱՄՆ նախագահ Թրամփը հասավ իշխանության, սկսեց ոտնահարել կանանց, տեղացիների և էմիգրանտների իրավունքները: Մենք հասկացանք, որ կանգնել ենք փաստի առջև և սկսեցինք այս կապակցությամբ աշխատել, որպեսզի ցույց տանք, թե ինչպես է Թրամփը ոտնահարում մարդկանց իրավունքները»: Հատկանշական է, որ ԱՄՆ-ն այնպիսի պայմաններում է  հայտարարում, որ հավատարիմ է մարդու իրավունքների համաշխարհային կոնվենցիաներին, երբ տարբեր պատրվակներով դեռևս չի միացել որևէ կոնվենցիայի, այդ թվում` երեխաների իրավունքների կոնվենցիային, տնտեսական կոնվենցիային, խոշտանգումներն արգելող կոնվենցիային, պատերազմի ժամանակ անհետ կորածների իրավունքները պաշտպանող կոնվենցիային, կանանց նկատմամբ խտրութունն  արգելող կոնվենցիայի և այլն:


Մարդու իրավունքները` գերի ԱՄՆ-ի ձեռքում

 

Մարդու իրավունքների հանձնաժողովի հայտարարության համաձայն ԱՄՆ-ն չի անդամակցում մարդու իրավունքների վերաբերյալ տարածաշրջանային ոչ մի փաստաթղթի և եթե որևէ կոնվենցիա ստորագրել է, ապա Կոգրեսն այն չի հաստատել:  Եվ դա այն դեպքում. երբ ամենից շատ այս երկիրն է խոսում մարդու իրավունքների մասին, սակայն ամենաքիչ անդամակցությունն ունի  մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպություններին:  

 

Պիտակ