Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 30-րդ փառատոն
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i66750-Մանկապատանեկան_ֆիլմերի_միջազգային_30_րդ_փառատոն
Սպահանի մանկապատանեկան ֆիլմերի 30-րդ միջազգային փառատոնը սկսել է իր աշխատանքը: Աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցում են ռեժիսորներ և կինոգետներ: Լսեք այս կապակցությամբ մեր հաղորդումը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հուլիս 08, 2017 16:06 Asia/Tehran

Սպահանի մանկապատանեկան ֆիլմերի 30-րդ միջազգային փառատոնը սկսել է իր աշխատանքը: Աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցում են ռեժիսորներ և կինոգետներ: Լսեք այս կապակցությամբ մեր հաղորդումը:

 

80-ական և 90-ական թթ. Իրանում մանկապատանեկան ֆիլմերը նոր փուլ թևակոխեցին: 80-ական թվականներին մանկական կինոյում մեծ հեղաշրջում տեղի ունեցավ: Եվ հենց այդ ժամանակ էլ Իրանում դրվեց մանկապատանեկան ֆլմերի փառատոնի սկիզբը, որն արդեն  30 տարեկան է: Փառատոնը 19 շրջան անցկացվել է Սպահանում, 6 շրջան` Թեհրանում, 4  շրջան` Համադանում և ևս մեկը` Քերման քաղաքում: Փառատոնի ժյուրին բաղկացած է տարբեր տարիքային խմբի ներկայացուցիչներից: Ինչպես արդեն հուշում է  անվանումը, փառատոնը ներկայացնում է մանկապատանեկան ֆիլմեր` ներքին  և միջազգային մրցութային բաժիններում: Փառատոնում ներկայացվում են և' գեղարվեստական և' անիմացիոն ֆիլմեր: Փառատոնի բացման արարողությունը կոչվում է "Թիթեռների տոն", որին մասնակցում են երեխաներ, նրանց ընտանիքները, արվեստագետներ ու կինոռեժիսորներ:

Մանկապատանեկան ֆիլմերի 30-րդ փառատոն

 

 

Փառատոնի քարտուղար Ալիռեզա Ռեզադադն ասում է, որ այն շատ կաևոր դեր է կատարում, քանի որ հնարավորություն է ընձեռում միասին դիտել ֆիլմեր: "Ուրախ եմ, որ այստեղ եմ գտնվում, որտեղ կան նաև երեխաներ ու պատանիներ: Հուսով եմ, որ փառատոնը երկար կշարունակվի": Փառատոնի շրջանակներում կազմակեպվել են հուշ -երեկոներ, որոնցից մեկը նվիրված էր Իրանի տիկնիկային թատրոնի հայտնի դերասաններից Դոնիա Ֆաննիզադեին և ևս մեկը` մանկագիր Թուրան Միրհադիին: Փառատոնի ընթացքում բարձր գնատահատանքի արժանացան իրանցի ռեժիսոր Ռասուլ Սադրամելի աշխատանքը և Մարզեե Մահբուբի աշխատանքը, ով բազմաթիվ տիկնիկային թատրոններ է բեմադրել: Փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ նաև իրանցի մեծ ռեժիսոր Աբբաս Քիառոսթամիի մահվան տարելիցին նվիրված հուշ-երեկո:

Փառատոնի շրջանակներում կազմակերպվել են նաև արհեստանոցներ` անիմացիայի, սցենար գրելու և ռեժիսուրայի ոլորտներում:


Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոն

 

Աբդոլլահ Ալիմորադն անիմացիոն ֆիլմերի արհեստանոցների պատասխանատուներից է: Նա  իր արհեստանոցի ժամանակ խոսեց Stop motion տեխնիկայի մասին, որը շատ հին անցյալ ունի: Ալիմուրադը նշեց, որ հնարավարություն է  ստեղծվել յուրաքանչյուր հերոսի համար կմախք ստեղծել: Նա նշեց. "Այս տեխնիկան շատ է զարգացել և հնարավորություն է  ստեղծվել նկարել շատ հետաքրքիր ֆիլմեր": "Այս տեխնիկան օգտագործելիս, տեսախցիկը նկարահանում է հորիզոնական դիրքում, իսկ անիմացիայի մյուս տեխնիկաներում` ուղղահայաց". հավելել է Ալիմորադը: "Այս տեխնիկայի ժամանակ օգտագործվում են հատուկ չափեր: Որպես օրինակ, մարդը նկարահանվում է 10 սանտիմետրանոց տիկնիկի հետ և այստեղ կարևոր դեր ունի լուսավորությունը": Նա հավելում է. "Մենք երեխաներին անիմացիան սովորեցնում ենք ոչ թե նրա համար, որպեսզի նրանք կարողանան նկարահանել անիմացիոն ֆիլմ, այլ նրա համար, որ նրանց մոտ զարգանան ինքնուրույնությունը և ստեղծագործական միտքը: Իսկ դա կարևոր է հատկապես նրանց ազատ ժամերը լցնելու համար":

Stop motion-ի արհեստանոց

Սպահանի մանկապատանեկան ֆիլմերի ժյուրիի անդամները պատանիներ են: Մեծ թվով պատանիներ ցանկություն էին հայտնել դառնալ փառատոնի ժյուրիի անդամ: Հարցազրույցին մասնակցեցին 9-15 տարեկան 145 երեխաներ և պատանիներ: Նրանց միջից ընտրվեցին 9-12 տարեկան 30 երեխա և 12-15 տարեկան 30 պատանի: Եվս 6 պատանի ընտրվեց միջազգային ֆիլմերի ժյուրիի կազմում: Կինոփառատոնը լուսաբանել են 30 պատանի լրագրողներ: Նրանք բաժանվել էին 6 խմբի: Կինոփառատոնի ֆիլմերը նկարահանվել են պատանիների կողմից և նախատեսված են պատանիների համար: Դրանք շատ կարևոր են երեխաների ու պատանիների մտահորիզոնը զարգացնելու համար: Սիֆեժի ժյուրիի կազմի նախագահը խոսելով այն մասին, որ այցելել է Սպահան, Նախշե Ջահան, Սիոսեփոլ, Խաջու կամուրջ, հավելել է, որ ամեն ինչ հրաշալի է և հաճելի էր, որ այդ վայրերում կային բազմաթիվ մարդիկ:

Փառատոնին ներկայացվել են 12 գեղարվեստական ֆիլմեր` Կանադայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Խորվաթիայից, Բելգիայից Մակեդոնիայից, Ավստրիայից, Սլովենիայից: Ներկայացվել է նաև մեկ համատեղ թուրք- գերմանական  ֆիլմ:

Մամլո ասուլիս`   "Շտապիր" ֆիլմի ռեժիսորի հետ, որը ներկայացնում է Սլովենիան

 

Փառատոնի շրջանակներում հրատարակվել է վերջին 30 տարիների լավագույն ֆիլմերի հավաքածուն`"Հրեշտակների թևերով" անվամբ: Հավաքածույի մեջ ներառված են Փուրանե Դերախշանդեի "Երջանկության փոքրիկ թռչունը", Քիանուշ Դալվանդի "Ռոստամ և Սոհրաբը", Մարզիե Բորումանդի "մկնիկների աշխարհը", Մոհամմադռեզա Հոնարմանդի "Տիկնիկների գողը", Քիյումարս Փուրահմադիի "Հաց և Պոեզիա", Աբոլֆազլ Ջալիլիի "Հողի պարը", Քամբյուզա Փարթովի "Գոլնարը", Իրաջ Թահմասբի "Լինում է  չի լինում", Մաջիդ Մաջիդիի "Աստծո գույնը", Ամիր Նադերիի "Վազողը", Աբբաս Քիառոստամիի "Որտեղ է ընկերոջ տունը" ֆիլմերը: