Կիբեր սպառնալիքները և դրանց հեռանկարները
Ներկա աշխարհում գնալով զարգանում են ինֆորմացիոն տեխնոլոգիաները, որի պատճառով էլ ներկա ժամանակաշրջանը կոչվում է կիբերնետիկ դարաշրջան: Կիբերնետիկա բառը հունարեն բառ է և նշանակում է ուղեցույց, ղեկավար:
Կիբերնետիկ միջավայրը վիրտուալ միջավայրն է, որտեղ տեղի են ունենում համակարգչային կապեր: Այս բառը գիտական գրականություն մտավ 1980թ և համակարգչային ու ինտերնետի ոլորտի փորձագետներն անմիջապես սկսեցին այն օգտագործել: 1990թ այն սկսեց օգտագործվել համատարած կերպով: Այս ժամանակաշրջանում ինտերնետն ավելի արագացավ և կիբերնետիկ կամ վիրտուալ միջավայրը դարձավ այն մթնոլորտը, որտեղ ի հայտ են գալիս ինֆորմացիոն տեխնոլոգիաների վերաբերյալ նոր գաղափարներ: Այլ խոսքով, այսօր մենք գտնվում ենք մի աշխարհում, որտեղ ամեն ինչ քիչ թե շատ ազդված է կիբերնետիկ միջավայից: Կիբերնետիկան ստեղծեց ինֆորմացիոն հեղափոխություն, որը մարդկանց թույլ տվեց հեշտությամբ շփվել տարբեր կազմակերպությունների ու մարդկանց հետ, ավելի արագացան լրատվության տարածումը, առևտրային ու ֆինանսաբանկային փոխանակումները և ինֆորմացիայի փոխանակումը: Այս ոլորտը նպաստեց նաև որոշ երկրների արդյունաբերական, գյուղատնտեսական, մշակութային ու առևտրային ոլորտների զարգացմանը: Սակայն այսօր աշխարհում առկա է նաև կիբեր սպառնալիքը: Հաքերները օգտագործելով համակարգչային ու համացանցային հնարավորությունները, ձեռք են բերում տնտեսական, առևտրական, արդյունաբերական ու ռազմական կենտրոնների գաղտնի տեղեկությունները, վնասելով կամ ոչնչացնելով այդ համակարգերը: Կիբեր հարձակումներն իրականացվում են նաև ոչ ռազմական կառույցների վրա: Օրինակ դրանք կարող են վնասել էլեկտրական, օդային, և ջրային տրանսպորտի աշխատանքը: Այսօրվա կիբեր հարձակումներն աննախադեպ են: Հաքերներն անցնելով բոլոր սահմանները, կարող են իրականացնել իրենց նպատակները:
Փորձագետ Աբբաս Հոսեյնին ասում է, որ կիբեր սպառնալիքները լինում են ծրագրային և համակարգչային: "Այսօր կիբեր սպառնալիքների մեծ մասը ծրագրային են: Դրանք սկսվում են ցածր մակարդակից և տարածվում". ասում է նա: Մի խոսքով, այսօր մենք ականատես ենք նոր պատերազմի, որը գնալով ավելի վտանգավոր է դառնում: Ուստի այսօր կիբերնետիկ անվտանգությունը շատ կարևոր է: Այս կապակցությամբ, ինֆորմացիոն տեխնոլոգիաների փորձագետ Համիդ Ռեզա Քավուսին նշում է, որ կիբեր ոլորտոմ գոյություն ունի երեք կարևոր սկզբունք` կիբեր անվտանգություն, կիբեր ոլորտի ապահովություն և կիբեր ոլորտի կայունություն: Թեև կիբեր հարձակումները վերջերս նաև ֆինանսական ու տնտեսական կարևորություն են ստացել և դրանք չեզոքացնելու համար որոշակի գումարներ են առաջարկվում, սակայն այդ կիբեր հարձակումները ցույց են տալիս, որ այս ոլորտում առկա են կոնկրետ թշնամական գործողություններ, որոնք բացասական ազդեցությոն են ունենում: Այսօր փորձագետները կանխատեսում են, որ նման հարձակումներն ապագայում լուրջ բնույթ են ստանալու: Այսօր արդեն այնպիսի երկրներ, ինչպես` ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը, իրար մեղադրում են կիբեր հարձակումների մեջ: Այս հարձակումների նպատակն է ձեռք բերել հատուկ նշանակության տեղեկություններ` արդյունաբերական, քաղաքական ու ռազմական ոլորտների վերաբերյալ, վնասել մրցակից երկրի ենթակառույցները կամ գատնալսել պաշտոնյաներին: Ադուհանդերձ, նման հարձակումների վնասը կրում է ոչ թե մի երկիր, այլ բոլոր երկրները: Վերջին տարիներին բազմաթիվ ընկերություններ` Բրիտանիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Թայվանից ու Վիետնամից , դարձել են կիբեր հարձակումների զոհ: 2017թ. հունիսին տեղի ունեցավ հաքերային հարձակում, որը խափանեց ամբողջ աշխարհի համակագչային ծրագրերը: Մեծ թվով համակարգիչներ դադարեցին աշխատել, իսկ մի շարք կարևոր նավահանգիստների, ինչպես Մումբայի և Լոս Անջելեսի նավահանգիստների աշխատանքը խափանվեց:
Վերջերս Jupiter research ընկերությունը հրապարակեց մի զեկույց, որի համաձայն, մինչև 2020թ կիբեր հարձակումները 8 տրիլիոն դոլարի վնաս են հասցնելու համաշխարհային տնտեսութանը: Իսկ կանխատեսված գումարի չափն այդքան մեծ է, քանի որ այսօր բազմաթիվ գործիքներ ուղղակիորեն միացված են համացանցին և ենթակա են կիբեր հարձակումների վտանգին: Փոքր և միջին բիզնեսը ավելի շատ վնասներ է կրում նման հարձակումներից, քան խոշոր ըներությունները: Եվ այսօր ընկերությունները դեռևս չունեն համապատասխան բյուջե` նման հարձակումները կանխելու համար: Իսկ ամենավտանգավորն այն է, որ ահաբեկչական խմբավորումները կիբեր միջավայրն օգտագործում են իրենց նպատակին հասնելու համար: Վերջերս Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարեց, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն օգտվում է համացանցից` նոր անդամներ գրավելու համար: Խմբավորումը համացանցը օգտագործում է իր գաղափարախոսությունը տարածելու և Ֆրանսիայում, Գերմանիայում ու Բրիտանիայում բնակվող մուսուլման էմիգրանտներին իր շարքերին անդամագրելու համար: ԻԼԻՊ-ն իր անդամների միջոցով վիրտուալ գործողություններ է ծավալում: Եվրոպայի ոսիկանության պետ Ռոբ Ուինրայթի ասելով . "Պարզվել է, որ ԻԼԻՊ-ն ունի հատուկ սոցիալական ցանցեր, որոնց միջոցով փորձում է հասնել իր նպատակներին": Կիբեր ոլորտն օգտագործվում է նաև քաղաքական նպատակներով: Վերջերս ԱՄՆ-ն Մոսկվային մեղադրեց 2016թ. նախագահական ընտրություններին միջամտելու մեջ: 2016թ. հոկտեմբերի 7-ին ԱՄՆ կառավարությունը Ռուսաստանին պաշտոնապես մեղադրեց կիբեր հարձակման միջոցով դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի համակարգիչները վնասելու և ամերիկյան որոշ պաշտոնյաների համակարգիչներ ներթափանցելով ինֆորմացիա ձեռք բերելու մեջ: իսկ արդյունքում վնաս է հասցվել Հիլարի Քլինթոնի քարոզարշավի ծրագրին և նրա հեղինակությանը: Ամերիկացի պաշտոնյաները նախկինում նույնպես հայտարարել էին, որ Ռուսաստանը նման հարձակում է իրականացնելու: Ամեն դեպքում, ամերիկացիները հայտարարել են, որ այդ մեղադրանքն ապացուցելը դժվար է: Այժմ երկու երկրների միջև առկա այս հակամարտությունն անլուծելի է թվում: ԱՄՆ նախագահ Թրամփը մեղադրվում է ընտրությունների ժամանակ անուղղակի կերպով ռուսների օգնությունից օգտվելու մեջ: Իհարկե եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում նաև Ֆրանսիան ու Գերմանիան, նույնպես հայտարարել են, որ չեն բացառում Ռուսաստանի կողմից ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու հավանականությունը: Գերտերությունները, հատկապես` Ռուսաստանը և մյուս տարածաշրջանային ուժերը, արդեն մի քանի տարի որոշակի ծրագրեր են իրականացնում` կիբեր անվտանգությունը բարձրացնելու նպատակով: Ներկա դրությամբ Ռուսաստանը մի քանի նախագծեր է կիրառում, այդ թվում` վիրտուալ ցանցերի ապահովության, հաքերային և հակավիրուսային ծրագրեր: Մոսկվան նաև փորձեր է կատարում ավելի բարձրացնելու կիբերանվտանգությունը: Բացի այդ, ռուսները ստեղծել են ինտերնետրային ցանց, որն ունի ապահովության բարձր մակարդակ: ՌԴ նախագահ Պուտինը, խոսելով այն մասին, որ կիբեր հարձակումները կարող են օգտագործվել ռազմական ու քաղաքական ոլորտներում, ասել է, որ կիբեր հարձակումներն ավելի ուժեղ են սովորական զենքերով հարձակումներից:
Վերջերս պարզվեց, որ ԱՄՆ-ն նպատակ ունի կիբեր հարձակում իրականացնել Ռուսաստանի ենթակառույցների դեմ: Դա ԱՄՆ-ին դրեց դժվար կացության մեջ` երկակի ստանդարտներ կիրառելու համար: Երբ ամերիկացիները Stoks net ծրագրով կիբեր հարձակում են իրականացնում Իրանի միջուկային օբյեկտների վրա, արդարացնում են այդ հարձակումները, սակայն երբ հարձակման են ենթարվում իրենք, դատապարտում են այդ հարձակումները: Միացյալ նահանգները մշտապես օգտվել է կիբերնետիկ ոլորտի հնարավորություններից` այլ երկրների ժողովուրդների վրա ճնշում գործադրելու համար: Վերջերս Էդվարդ Սնոուդենը հայտարարեց, որ ԱՄՆ Հետախուզական գործակալությունը կանգնած է մեծ թվով կիբեր հարձակումների հետևում և մինչ այսօր հարձակում է իրականացրել 74 երկրի դեմ: Միևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ կիբեր հարձակումները երկսայր են և թշնամիների կողմից կարող են կիրառվել հենց ԱՄՆ-ի դեմ:
Մի խոսքով, պետք է ասել, որ գերտերությունները տեղյակ են, որ կիբեր մթնոլորտում մշտապես մրցակցության մեջ են իրենց մրցակիցների ու թշնամիների հետ: Գերտերությունները փորձում են հնարավորինս ավելի շատ ինֆորմացիա ձեռք բերել և վնասել թշնամուն: Այս երկրները միլիարդավոր դոլարներ են ծախսում իրենց կիբերնետիկ հանրավորությունները բարձրացնելու համար: Վերջերս ԱՄՆ-ն հայտարարեց, որ նման քայլի է դիմել, քանի որ Չինաստանը, Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան իրենց կիբեր հարձակման են ենթարկում: ՆԱՏՕ-ն նույնպես վերջերս հայտարարեց, որ կիբեր պատերազմը դարձել է իր առաջնահերթությունը: Նման վիճակում կարելի է կանխագուշակել, որ ոչ շատ հեռու ապագայում կիբեր մթնոլորտը դառնալու է գերտերությունների բախման ոլորտներից մեկը և աշխարհն ականատես է լինելու միջազգային ու տարածաշրջանային ուժերի որակական ու քանակական զարգացման: