Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (29)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i67070-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(29)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հուլիս 12, 2017 10:35 Asia/Tehran

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

 

Իրանցի գիտնականը պատրաստել է մեկանգամյա օգտագործման երկփեղկանի բաժակ, որից ձեռքը չի վառվում, իսկ թեյի պատրաստման սարքը տեղադրված է բաժակի ներքևի մասում: Նոր գյուտը տարբեր դեղաբույսեր ու թեյի տեսականու փաթեթավորման հնարավորություն է տալիս:

Ներկայումս բուսական թեյեր պատրաստելու համար, օգտագործվում են պարկիկներով փաթեթավորված թեյերը, որտեղ թեյի թրմելու պրոցեսը լիարժեք չի կատարվում: Մեկանգամյա օգտագործման բաժակը պատրաստելով, իրանցի գիտնականին հաջողվել է լուծում տալ այս խնդրին: Եռման ջուրը բաժակները լցնելուց երեք րոպե անց, բաժակի ներքևի մասը սեղմելով, թրմված թեյը բաժակ է հոսում ՝ որպեսզի հնարավոր լինի այն կրկին անգամ օգտագործել:

Իրանցի գյուտարարը պատրաստել է մեկանգամյա օգտագործման  բաժակ

 

Տեխասի համալսարանի ճարտարագետների համագործակցությամբ իրանցի գիտնականը նախագծել է ածխային արդիական գնահատման համակարգ, որը հավանաբար էլեկտրոնային սարքերում  փոխարինելու է սիլիկոնային տրանզիստորներին: Գիտնականների նոր գյուտի էլեկտրոնային Spintronic համակարգի համաձայն, էլեկտրոնն անցնում է ածխածնային նանոխողովակների միջով ՝ ստեղծելով մագնիտական դաշտ, որն ազդում է հարևան գրաֆենային նանոերիզներում առկա հոսանքի վրա : Ստեղծվում են ֆիզիկապես առանձին տրամաբանական դարպասներ, քանի որ գրաֆենային նանոերիզներից յուրաքանչյուրի միջև կապը ստեղծվում է ոչ թե  էլեկտրոնային ֆիզիկական հոսանքի, այլև ՝ էլեկտրոմագնիսական ալիքների միջոցով: Ակնկալվում է, որ այդպիսով կապն ավելի արագ է ստեղծվելու: Բացի դրանից, ամբողջապես ածխածնային առաքիչը կարող է լինել ավելի փոքր, քան սիլիկոնային տարբերակները:

 

Իրանցի գիտնականը նախագծել է ածխային արդիական գնահատման համակարգ

 

Ամիր Քաբիր արդյունաբերական համալսարանի հետազոտողներն ալոե վերայի հյութից վիրակապեր են պատրաստել, որը պահպանելով բույսի առանձնահատկությունները, կարող է մեղմել բորբոքումների ու այրվածքների ու վերքերի հետևանքները: Գիտնականներին հաջողվել է ստանալ բույսի հյութն ՝ առանց որևէ փոփոխությունների : Նախագծի հեղինակի խոսքերով, ալոե վերայի գելատինը զգայուն է օքսիդացման նկատմամբ և պատրաստվել է գելատինե ու polycaprolactone (pcl) պոլիմերային նյութերի, նաև հիբրիդային էլեկտրոնային հյուսվածքի տեխնիկայի օգնությամբ: Վերջում ուսումնասիրվել են նոր բիոլոգիական հատկությունները՝ բիոդեգրադացիան, դեղի արտանետման մակարդակը , անտիբակտերիալ հատկությունը, բջջային բազմացումը, նաև պատրաստված նանոմանրաթելերի փայտամածի մեխանիկական, քիմիական ու  մորֆոլոգիական կամ կառուցվածքային հատկությունները:

Նախագծի հեղինակի խոսքերով, ալոե վերայի բոլոր դրական հատկությունները պահպանվելով , այդ բույսի հյութի առանձնացումը , համարվում է ուսումնասիրության բարդ կողմերից մեկը և քանի որ ալոե վերան ինքնին նանոթելիկների արտադրման համար , էլեկտրոնային եղանակով մանման կարողություն չունի, ուստի պետք է օգտագործել նպատակահարմար մանման պայմաններում օժանդակ բիոպոլիմերներ ՝ վերջնական փայտամածն օպտիմալացնելու համար: Հիշյալ արտադրությունը պատրաստվել է այրվածքների հետքերի և վնասված մաշկի բուժման նպատակով  հյուսվածքաբանության ճարտարագիտության ոլորտում օգտագործվելու համար: Ներկայումս բորբոքումների և հատկապես այրվածքների բուժման համար, կիրառվում են արծաթ կամ այլ քիմիական նյութեր պարունակող վիրակապեր , որոնք կարող են հիվանդի համար բազմաթիվ կողմնակի հետևանքներ ունենալ, սակայն ալոե վերայից ստացած վիրակապերի օգնությամբ , հնարավոր է նվազեցնել հետևանքները:

 

Իրանցի գիտնականներն ալոե վերայի հյութից վիրակապեր են պատրաստել

 

Ռայս համալսարանի էլեկտրա-ինժեներական ամբիոնի դասախոս՝ Դկտ. Բաբախանին և Տեխասի սրտի ինստիտուտի հետազոտող , Բայլոր բժշկական քոլեջի դոցենտ ՝ Դկտ. Ռազավին, սրտի վիրահատության օգնությամբ անլար անոթազարկի սարք են պատրաստել , որը կարող է ուղղակի տեղադրվել հիվանդի սրտի մեջ: Անոթազարկի սարքը սովորաբար ուղղակի չի տեղադրվում: Դա տեղադրվում է մարմնի վրա :Բժիշկը փոքր վիրահատություններով պարբերաբար նորոգում է  մարտկոցը: Անոթազարկի սարքը մետաղադրամից ավելի փոքր է և կարող է անլար եղանակով արտաքին մարտկոցից ստանալ էներգիան: Այդպիսով այլևս մարտկոցի տեղափոխումն անհրաժեշտ չի լինելու, ուստի դա ավելի երկար կարող է աշխատել: Անոթազարկի սարքի նախնական օրինակը ներկայացվել է ԱՄՆ-ում  միկրոալիքային գիտության սիմպոզիումի ժամանակ:

 

 

Առանց մարտկոցի անլար անոթազարկի սարքը

 

Իրանի Մազանդարան նահանգի համալսարանի գիտնականները պատրաստել են հաստ աղիքների քաղցկեղային բջիջները մեծ արագությամբ ու ճշգրտությամբ հայտնաբերող լաբորատորային նանոսենսորներ: Հաստ աղիքների քաղցկեղն աշխարհում ամենատարածվածն է, որի համար հստակ բուժում դեռևս չկա: Դա համարվում է աշխարհում ավելի քան 1.5 միլիոն մարդու մահվան պատճառ, որի վաղաժամ ախտորոշումը կարող է օգնել նաև բուժմանը:

Հաստ աղիքների քաղցկեղի ախտորոշման համար տարբեր մեթոդներ կան , սակայն քաղցկեղածին բջիջները հայտնաբերելու և բուժելու հստակ միջոց դեռևս գիտնականները չեն գտել: Ուստի կլինիկական ախտորոշման ու հնարավոր բուժման գերզգայուն, արագ և նպատակահարմար մեթոդի գյուտը չափազանց կարևոր է: «Նպատակը եղել է քաղցկեղային բջիջիների վաղաժամ հայտնաբերման համար գերզգայուն նանոսենսորների պատրաստումը».նշել է նախագածի հեղինակը:  Դա արդյունավետ աշխատանք կատարելուց բացի, կրճատում է նաև ծախսերը: Նանոսենսորն օգտվում է սիլիկոնե meso-ծակոտկեն դաշտից:

 

 

Հաստ աղիքների քաղցկեղի ախտորոշման համար նանոսենսորների պատրաստումը