Մեծ Քսանյակի գագաթնաժողովը. ԱՄՆ-ն աշխարհի դեմ
Սույն թվականի հուլիսի 7-ին և 8-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի ունեցավ Մեծ Քսանյակի գագաթնաժողովը:
Աշխարհի արդյունաբերական 19 երկրներ, Եվրամիության հետ միասին հավաքվեցին` քննարկելու տնտեսական ու արդյունաբերական մի շարք խնդիրներ: Նիստի ընթացքում, Համբուրգում տեղի ունեցան աննախադեպ բողոքի ցույցեր: Մյուս կողմից, վերոնշյալ երկրների ջանքերով հանդերձ, հաստատվեց մի բանաձև, որն ավելի շատ ապացուցեց, որ 19 երկրների և ԱՄՆ-ի միջև առկա են լուրջ տարաձայնություններ: Եվ դա առաջին հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի էկոլոգիական ու առևտրական քաղաքականության պատճառով: Քսանյակի խումբը բաղկացած է 19 երկրներից ու Եվրամիությունից: Այդ երկրներն են` ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Ավստրալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Բրիտանիա, Իտալիա, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Հարավային Աֆրիկայի Հանրապետություն, Մեքսիկա, Կանադա, Բրազիլիա և Արգենտինա: Խմբի հիմնական անդամները 8 արդյունաբերական երկրներ են: Իսկ Սաուդյան Արաբիայից բացի մյուս երկրները, համարվում են տնտեսական նոր ուժեր: Որոշ երկրներ գահաթնաժողովին մասնակցում են որպես հյուր կամ դիտորդ: Նիստին մասնակցում էին նաև մի շարք ֆինանսատնտեսական կազմակերպություններ, ինչպես` Պարենի համաշխարհային կազմակերպությունը, Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը և ՄԱԿ-ը: Ընդհանրապես, Քսանյակի խումբն իրեն է հատկացնում համաշխարհային ՀՆԱ-ի, ինչպես նաև առևտրի 80 տոկոսը: Այս երկրներում բնակվում է աշխարհի բնակչության 2/3-ը: Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, Մեծ Քսանյակի անդամները 2010-2016թթ ընթացքում իրենց են հատկացրել համաշխարհային ՀՆԱ-ի 84.1 տոկոսը: Իսկ քանի որ խմբի դերը գնալով ավելի է մեծանում, անդամ երկրները 2009թ. սեպտեմբերին հայտարարեցին, որ խումբը կփոխարինի նախորդ 8 անդամներին:
Իհարկե, Մեծ Քսանյակի խումբը պաշտոնական կազմակերպություն չէ: Այն ավելի շուտ համաշխարհային կարևոր խնդիրների համար ստեղծված ասամբլեա է, որի բանաձևերը պարտադիր չեն անդամ երկրների համար: Խումբը չունի մշտական գրասենյակ և քննարկում է օրվա խնդիրները: Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընդունված վերջնական բանաձևում անդրադարձ է կատարվել կլիմայական, ազատ առևտրի ու ահաբեկչության հարցերին: Սակայն այս բանաձևն ավելի շուտ ցույց է տալիս, որ աշխարհի գերտերությունների և ԱՄՆ-ի միջև էկոլոգիայի հարցում գոյություն ունեն լուրջ տարաձայնություններ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այս նիստում ասաց, որ խումբը համաձայնության չեկավ էկոլոգիայի փոփոխության վերաբերյալ: Նա ընդգծեց, որ G20-ի պաշտոնական բանաձևն այդ տարաձայնությունների ապացույցն է: Նա դեմ արտահայտվեց Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի այն հայտարարությանը, թե Վաշինգտոնը կարող է որոշել վերադառնալ Փարիզյան համաձայնագրին: Մերկելը շնորհակալություն հայտնելով այլ երկրներին, ասաց. "Ես շնորհակալ եմ, որ անդամ երկրները Փարիզի համաձայնագիրը համարում են անշրջելի ": Նրա խոսքերով, համաձայնագրի կետերը պետք է իրականացվեն հնարավորինս շուտ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով որոշել էր քայլեր անել, որպեսզի ԱՄՆ-ն միանա համաձայնագրին, հայտարարեց, որ աշխարհը երբևէ այսքան տարաձայնությունների ու պառակտման մեջ չի եղել: Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ցանկանում է օգնել այլ երկրներին` մաքուր վառելիք օգտագործելու հարցում: Դա այն դեպքում, երբ Փարիզի կլիմայական համաձայնագիրը խստորեն հայտարարում է, որ պետք է երկարատև ժամանակաշրջանում կանխարգելել գազի, նավթի և քարածխի օգտագործումը: Ավստրալական ABC News լրատվական ծառայության փորձագետ Քրիս Բուլմանը գրում է. "Քսանյակի խումբն իր աշխատանքն ավարտեց, դառնալով 19 -ի խումբ: Պատճառն այն է, որ այս նիստում կարևորվեց Փարիզում ձեռք բերված համաձայնությունը, իսկ ԱՄՆ-ն ավելի մեկուսացավ": Այսպիսով, պետք է ասել, որ Քսանյակի նիստի ընթացքում 19 գերտերություններ մերժեցին Փարիզի կլիմայական համաձայնագրի վերաքննարկումը, հայտարարելով, որ այն հնարավոր չէ փոփոխել: Նիստի ավարտին հայտարարվեց որ չնայած ԱՄՆ-ն որոշել է դուրս գալ Փարիզի համաձայնագրից, սակայն մյուս երկրները պարտավոր են հարգել այն: Մերկելը, որպես նիստի հյուրընկալ, կարևորել էր կլիմայական փոփոխության հարցը և այն, որ ԱՄՆ-ն հրաժարվում է այդ կապակցությամբ իր բոլոր հանձնառություններից: Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին պաշտոնյա և փորձագետ Թոմաս Վեռները նշում է. "Պարզ է, որ ԱՄՆ-ն չի փոխելու իր դիրքորոշումն այս կապակցությամբ և չի թվում, թե նման իրողության ականատես կլինենք": ԱՄՆ պոպուլիստ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս հայտարարեց, որ երկիրը դուրս է գալիս Փարիզի կլիմայական փոփոխության համաձայնագրից, քանի որ այն դեմ է ԱՄՆ շահերին:
Կլիմայական փոփոխության մասին առաջին համաձայնագիրը ստորագրվեց 2015թ դեկտեմբերին` Փարիզում, աշխարհի 200 երկրների կողմից: 2016թ. այն հանձնվեց գործադրման: Այս համաձայնագիրը կարևորում է այն քայլերը, որոնք ուղղված են կլիմայական փոփոխությունների կանխմանը: Հակառակ Բարաք Օբամայի, ով կողմ էր համաձայնագրին, Թրամփը բազիցս քննադատել է այն, հայտարարելով, որ համաձայնագիրը թույլ չի տալիս իրականացնել երկրի տնտեսության զարգացմանն ուղղված իր ծրագրերը: Թրամփի այս հայտարարությունը բուռն քննադատության արժանացավ և անգամ Մերկելը 7-ի խմբի վերջին նիստում հայտարարեց, որ նիստն ավելի շուտ 6-ն ընդդեմ 1-ի նիստ է: Նա նշեց, որ վեց երկրների դիրքորոշումները համընկնում են: Իհարկե որոշ փորձագետներ կարծում են, որ Թրամփի այս որոշումը կարող է նախադեպ դառնալ այլ երկրների համար, որոնք նույնպես ջերմոցային գազեր են արտադրում: Կա մտավախություն, որ այդ երկրները նույնպես կարող են ցանկություն հայտնել դուրս գալ փարիզյան համաձայնագրից: Գիտնականների ասելով, ԱՄՆ-ի այս քայլը պատճառ կդառնա, որ մոլորակի ջերմաստիճանն ավելի բարձրանա, քանի որ ԱՄՆ-ն այդ հարցում մեծ դեր ունի: Իսկ եթե այս ընթացքը շարունակվի, բնական սառնարանները կարող են հալվել և մարդկությունն ականատես կլինի կլիմայական նոր փոփոխությունների ու ջրհեղեղների: Թրամփի դիրքորոշումը հիասթափեցրեց նաև ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատներին ու ցույց տվեց, թե ինչ են փնտրում Հանրապետականները: Ջերմոցային գազերը համարվում են մոլորակի ջերմաստիճանի բարձրացման ամենամեծ պատճառներից մեկը: Դա մեծապես վնասում է զարգացող երկրների բնակիչներին, հատկապես` Ասիայում ու Աֆրիկայում: Միացյալ Նահանգները արտանետելով ջերմոցային գազերը, նույնիսկ քայլեր չի կատարում դրանից վնասվող երկրներին աջակցելու ուղղությամբ: Փարիզյան համաձայնագիրը հույսեր է ներշնչում, որ հնարավոր կլինի ձեռնարկել արդյունավետ քայլեր` մոլորակի կլիման պահպանելու համար: Թրամփի կարծիքով, մոլորակի ջերմաստիճանի ու կլիմայական փոփոխության հարցը կեղծ է և այն հորինել են չինացիները, որպեսզի վնասեն ԱՄՆ- ի տնտեսությանը: Իհարկե, Թրամփն այս հարցում միայնակ չէ, նրա մի խումբ կուսակիցներ նույնպես այս կարծիքին են: Վերջերս Թրամփն ԱՄՆ Բնապահպանության գործակալության նախագահ նշանակեց Սքոթ Փրույթին, ով նույնպես չի հավատում կլիմայական փոփոխություններին ու այդ կապակցությամբ իրականացվող ծրագրերին: Թրամփի ընտրվելուց հետո, ԱՄՆ բացասական դերն ավելի է բարձրանալու, հատկապես ջերմոցային գազերի արտանետման հարցում: Բազմաթիվ միջազգային համաձայնագրերից դուրս գալով, ԱՄՆ-ն խանգարելու է դրանց իրականացմանը: Թրամփը վերացրել է նաև բնապահպանության ուղղությամբ կիրառված մի շարք սաhմանափակություններ , որոնք վավերացվել էին նախորդ կառավարության կողմից: Թրամփը 2018թ էկոլոգիայի պահպանության կազմակերպության բյուջեն 31 տոկոսով իջեցրեց և առաջարկեց, որ այդ երկիրը չմասնակցի բազմաթիվ բնապահպանական ծրագրերի: Այս ամենը ցույց է տալիս, որ համաշխարհային հանրությունը պետք է լուրջ քայլեր կատարի` այս գործընթացը կանխելու համար, ինչը կարող է լրջորեն խաթարել երկիր մոլորակի մարդկային կյանքին: ԱՄՆ այս քայլերն ավելի են մեկուսացրել այդ երկրին և պատճառ են դարձել, որ ԱՄՆ-ն կորցնի աշխարհում իր հեղինակությունը, և այժմ Եվրամիությունը որոշել է շարունակել իր աշխատանքը կլիմայական փոփոխության համաձայնագրի ուղղությամբ, որպեսզի երկիր մոլորակի ջերմաստիճանն ավելի չբարձրանա: