Իրանի կառուցողական դերակատարությունը միջազգային կոնվենցիաներում
Աշխարհի 122 երկրների ներկայացուցիչներ, որոնք դեմ են միջուկային զենքին, սույն թվականի հուլիսի 7-ին հավաքվեցին Նյու Յորքում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակում:
Նիստի ընթացքում վավերացվեց մի պայմանագիր, որն արգելում է միջուկային զենքի արտադրությունը, փորձարկումը,կուտակումը, փոխանցելը , օգտագործելը կամ նույնիսկ դրա օգտագործման սպառնալիքը: Պայմանագրի կողմնակիցներն այն համարում են պատմական ձեռքբերում: Դա այն դեպքում, երբ միջուկային զենք ունեցող երկրները պայմանագիրն անիրական են համարում, ասելով, որ ոչ մի պայմանագիր չի կարող նվազեցնել հազարավոր միջուկային գլխիկների քանակը: Պայմանագիրը վավերցավել է այնպիսի պայմաններում, երբ ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան և մի քանի այլ երկրներ, որոնք ունեն միջուկային զենք, բոյկոտեցին այն: ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին ասում է. "Իրանը խստորեն պաշտպանում է այս պայմանագիրը: ԻԻՀ մեծարգո առաջնորդը կրոնի համաձայն անթույլատրելի է համարում զանգվածային ոչնչացման զենքերի արտադրությունը": Նա դրական է գնահատել նիստի ընթացքում այն ելույթները, որտեղ հնչել են կարծիքներ, որ կրոնական առաջնորդների դերը միջուկային զենքի օգտագործումը կանխելու հարցում մեծ է: ԻԻՀ համոզված է, որ եթե ցանկանում ենք ունենալ ապահով աշխարհ, անհրաժեշտ է ոչնչացնել զանգվածային ոչնչացման զենքերը: Իրանն այս կապակցությամբ կազմակերպել է մի քանի կոնֆերանսներ, որոնց մասնկացել են աշխարհի ավելի քան 60 երկրների բարձրաստիճան պաշտոնյաները: Դրանցից մեկը կայացավ 2011թ., որին հղված իսլամական հեղափոխության առաջնորդի ուղերձում ասվում է. "Ոչ միայն միջուկային, այլ նաև զանգվածային ոչնչացման այլ զենքերը, ինչպես` քիմիականը և բիոլոգիականը, համարվում են սպառնալիք` ողջ մարդկության համար: Իրանի ժողովուրդը քիմիական զենքի զոհ է եղել և ավելի քան որևէ այլ ժողովուրդ, գիտի դրա վտանգը": ԻԻՀ առաջնորդը հավելել է. "Իրանը պատրաստ է իր հնարավորությունները ներդնել`միջուկային զենքի օգտգարծումը կանխելու ուղղությամբ": Բացի այդ, ԻԻՀ առաջնորդը մի հրամանով հայտարարեց, որ նման զենքի օգտագործումն անթույլատրելի է և յուրաքանչյուրի պարտականությունն է մարդկությանը փրկել դրանց օգտագործումից:
Զանգվածային ոչնչացման զենքերը լուրջ վտանգ են համաշխարհային խաղաղության ու անվտանգության համար: Պամությունը վկայում է, որ այս զենքերը մշտապես եղել են մարդկության ամենամեծ թշնամին: Վերջին տվյալների համաձայն` աշխարհում կա ավելի քան 23 հազար ատոմային մարտագլխիկ, որոնցից 20 հազարը գտնվում են ԱՄՆ-ի ու Ռուստաստնի մոտ: Վերջերս ՄԱԿ Գլխավոր ասամբլեան այս կապակցությամբ վավերացրեց թիվ 1665 բանաձևը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հայտարարել է, որ բոլոր երկրները պետք է ստորագրեն միջուկային զենքի ապատարածման պայմանագիրը , որպեսզի հնարավոր լինի ոչնչացնել այդ զենքը: 1965թ․ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հաստատել էր թիվ 2028 բանաձևը, որով այս կապակցությամբ ստեղծված հանձնաժողովից պահանջեց լուրջ քայլեր ձեռնարկել` միջուկային զենքի ապատարածման ուղղությամբ: Միջուկային զենքի ապատարածման պայմանագիրը ուժի մեջ է մտել 1970թ: Այն նման զենքեր ունեցող երկրներին կոչ է անում ոչնչացնել այդ զենքը, չարտարդել նոր ատոմային զենք, չփոխանցել այն երրորդ երկրի և որևէ այլ երկրի հետ չհամագործակցել` այդ զենքը տեղափոխելու հարցում: Պայմանագրի սոտրագրումից կես դար անց սակայն, այս խնդիրը դեռևս մնում է ՄԱԿ-ի օրակարգում: Մինչև այսօր ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան, և Իսրայելի վարչակարգը դեռևս պատրաստ չեն մասնակցել այս ուղղությամբ տարվող բանակցություններին: Բանակցություններին չեն մասնակցում նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրները: Դրանից կարելի է հետևություն անել, որ այս հարցում դեռևս լուրջ փոփոխությունների կարիք կա: ԱՄՆ-ն շարունակում է խոչընդոտ հասնդիսանալ միջուկային զենքերի ապատարածման հարցում: Այս երկիրը դուրս է եկել բալիստիկ հրթիռնրի սահմանափակման կոնվենցիայից և դեմ է միջուկային փորձարկումների կանխարգելման կոնվենցիային։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այդ պայմանագրերից ոչ մեկին կողմ չէ: Հեդեր Նոերթին ասել է, որ այդ բանակցությունները տեղի են ունեցել հուլիսի 7-ին` Նյու Յորքում: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն չի մասնակցելու այդ բանակցություններին: Նոերթը հավելել է, որ միջուկային զենք ունեցող երկրները և ԱՄՆ-ի դաշնակիցները չեն մասնակցել բանակցություններին:
Իրանը բազմիցս հայտարարել է, որ զանգվածային ոչնչացման, այդ թվում նաև ատոմային զենքերը տեղ չունեն իր ռազմական դոկտրինայում: Հետևաբար ԻԻՀ ողջունում է միջուկային զենքի ապատարածմանն ուղղված միջազգային ջանքերը: Իսլամական երկրների, հատկապես` Միջին Արևելքի որոշ երկրների, այդ թվում` ԻԻՀ ջանքերի շնորհիվ, 1995թ. ընդունվեց մի բանաձև, որում շեշտվում է առանց միջուկային զենքի Միջին Արևելք կերտելու անհրաժեշտությունը: ԻԻՀ նման զենքերի օգտագործումը համարում է անմարդկային, որը հակառակ է իր սկզբունքներին: ԻԻՀ հիմնադիր լուսահոգի իմամ Խոմեյնիի ասելով. "Եթե ոմանք ունեն ատոմային ռումբեր, աշխարհը կոչնչացնեն ու ժողովուրդներին մեծ վնաս կպատճառեն: Բոլորը, սկսած գրողներից, մտավորականներից, գիտնականներից, աշխարհի որ կողմերում էլ որ լինեն, պետք է մարդկանց զգուշացնեն միջուկային զենքերի օգտագործման վերաբերյալ, որպեսզի մարդիկ թույլ չտան, որ միջուկային երկու գերտերությունները շարունակեն միջուկային զենքի տարածումը": ԻԻՀ առաջարկած բանաձևը հաստատվեց ՄԱԿ-ի ԳԱ 66-րդ նիստում: Բանաձևում ԻԻՀ-ն միջուկային զենք ունեցող երկրներին կոչ է անում անել հնարավոր ամեն ինչ` միջուկային զենքերի ոչնչացման ուղղությամբ: Իսկ դա պետք է արվի ամենայն թափանցկիությամբ ու միջազգային վերահսկողության ներքո: ԻԻՀ կոչ է անում բոլոր օրենքները կիրառել հավասար կերպով և բոլոր երկրների նկատմամբ: Իրանը նաև հայտարարել է, որ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ուղղությամբ որևէ ագելք չպետք է լինի , քանի որ դա նպաստումէ երկրների կայուն զարգացմանը: Յուրաքանչյուր 5 տարին մեկ կազմակերպվումէ միջուկային զենքերի տարածումը կանխարգելող կոնվենցիայի վերանայման կոնֆերանսները: Իրանն այս հարցին լրջորեն հետևում է և արձանագրել է դրական արդյունքներ: Կոնֆերանսների ժամանակ Իրանը մշտապես ընդգծել է, որ միջուկային երկրները հավատարիմ չեն կոնվենցիայի օրենքներին, ինչին պետք է լրջորեն ուշադրություն դարձնել:
Վերջում պետք է ասել, որ ԻԻՀ սկզբունքորեն դեմ է միջուկային զենքին և անդամակցում է միջուկային զենքի ապատարածման կոնվենցիային ու ոչ մի ջանք չի խնայում միջուկային զենքերի ապատարածման ուղղությամբ, մասնակցում է բոլոր միջազգային կոնֆերանսնեին, հատկապես` ՄԱԿ-ի ԳԱ և Ժնևի զինաթափման կոնֆերանսներին: Իրանը մշտապես պահանջել է իրագործել միջուկային զենքի ապատարածման կոնվենցիայի բոլոր կետերը: Եվ վերջին ագամ Նյու Յորքում կայացած նիստի ժամանակ Իրանը ևս մեկ անգամ ընդգծեց իր հավատարմությունը այն պայմանագրին, որն արգելում է միջուկային զենքի ստեղծումը, փորձարկումը, արտադրությունը, կուտակումը, փոխանցումը, օգտագործումը և դրանցով ուրիշներին սպառնալը: