Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (30)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i67670-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(30)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հուլիս 19, 2017 10:39 Asia/Tehran

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Իրանցի գիտնականները գտել են քաղցկեղի բուժման նոր միջոց: Թարմ կամ չորացրած ծովային վարունգը դարեր շարունակ համարվել է ասիական օգտակար մթերք: Այն կիրառվել է նաև Ասիայի արևելյան երկրների ավանդական բժշկության դեղատնում ՝ որպես ասթմայի , սակավարյունության, արյան բարձր ճնշման և ռևմատիզմի բուժման միջոց: Ծովային վարունգը համարվում է տարբեր վիտամինների, հանքային նյութերի ու սպիտակուցների հարուստ աղբյուր:

Ներկայումս ծովային բնական բաղադրությունները լայն կիրառում ունեն դեղագործական ու բժշկական ոլորտներում: Ուսումնասիրությունը նախատեսվել է  Պարսից ծոցի ծովային վարունգների տարատեսակի հյութի օգտակարությունը գնահատելու համար : Արդյունքում, պատրաստվելու են հակաքաղցկեղային, հակաօքսիդանտ , նաև ցիտոտոքսիկ հատկություններով օժտված դեղորայք, որոնք հանդիսանում են տարածված հիվանդությունների դեմ բնական հիմքով դեղեր արտադրելու համար: Պարսից ծոցի Holothuria parva և Holothuria scabra տեսակների ցիտոտոքսիկ հատկություններն ուսումնասիրվում են առաջին անգամ:

Իրանցի գիտնականները քաղցկեղի բուժման համար ծովային վարունգից պատրաստված դեղամիջոց են գտել

 

 

Առաջին անգամ Իրանում գիտնականները նախագծել ու պատրաստել են  հղիների համար հակաբակտերիալ , էլեկտրամագնիսային ճառագայթների դեմ պայքարելու հատկությամբ օժտված աղեկապ : Նախագծի հեղինակի խոսքով՝ աղեկապն ամբողջությամբ պատրաստվել է նանոթելերից և գրանցվել է որպես տեղայնական արտադրություն: Ավելի վաղ, միայն ԱՄՆ-ը և Իտալիան էին նման էլեկտրամագնիսային ճառագայթների դեմ պայքարելու հատկությամբ  աղեկապեր պատրաստել, որտեղ սակայն կիրառվել են նանո արծաթե նյութեր: Դա կարող է վնասել մաշկին: Մյուս կողմից, իրանական տարբերակի արժեքը երեք անգամ զիջում է արտասահմանյանին : Աղեկապերի արտասահմանյան օրինակն ունի թերություններ, որոնք բացակայում են իրանական մոդելում:

Իրանում արտադրված աղեկապը կարող է 99 տոկոսով վանել ռադիո, միկրոալիքային վառարանների, վայֆայի և տնային այլ տեսակի ճառագայթները, որոնք կարող են վնասել սաղմին: Այդ ալիքները կարող են բացասաբար ազդել սաղմի վրա ՝ քաղցկեղի առաջացման և սաղմի վիժման պատճառ դառնալով: Մարդու սաղմի վրա այդ ճառագայթների վնասակար ազդեցությունը կարող է հանգեցնել նաև գենետիկական ու այլ խանգարումների, ինչն անհրաժեշտ է դարձնում հղիների համար այդ աղեկապերի կիրառումը:

Իրանցի գիտնականները պատրաստել են հակաբակտերիալ աղեկապեր

 

 

Շվեյցարիայի գիտնականները սուպերհամակարգչի օգնությամբ մոդելավորել են արարչագործության գործընթացը: Ցյուրիխի գիտնականները ներկայացրել են երկու տրիլիոն թվային մասնիկներից կազմված ավելի քան 25 տրիլիոն վիրտուալ գալակտիկայի օրացույց գրքույկներ: Այդ մոդելավորումն օգտագործվելու է  Euclid «Օքլիդ» արբանյակում իրականացված քննությունների հստակ կանոնակարգման համար: Հիշյալ արբանյակը 2020 թվականին տիեզերք է նետվելու ՝ մութ էներգիայի և մութ նյութի հիմքն ուսումնասիրելու համար: Նախագծի հեղինակները մոդելավորել են «Մութ նյութի խորշեր» կոչվող մանր համալիրների ձևավորումը: Ասվում է, թե Ծիր կաթնի նման համաստեղությունները նման կառուցվածք ունեն:

 Շվեյցարիայում իրականացվել է տիեզերքի ամենամեծ մոդելավորումը

 

Աշխարհում առաջին անգամ , գիտնականներն Էնդոդոնտիայի ՝ արմատախողովակների բուժման ենթարկված ատամների արհեստական անոթների իմպլանտացիայի միջոց են գտել: Դա նվազեցնում է արմատախողովակների բուժման կողմնակի հետևանքները: Նման բուժման անհրաժեշտությունն առաջանում է կարիեսի բարդության զարգացման , ատամների վնասվածքի ժամանակ : Էնդոդոնտիայի նպատակն է կանխարգելել զարգացումը կամ վերացնել արդեն առկա հարատամնային հյուսվածքի բորբոքային օջախները, որոնք հանդիսանում են ատամի կորստի հաճախակի պատճառներից մեկը: Այդ նպատակին հասնել հնարավոր է ատամի արմատի խողովակների հակամանրէային մշակումով և հերմետիկ փակումով, որը զուգակցվում է ատամնապսակի հերմետիկ վերականգնումով: Այդպիսով, կրճատվում են ատամի նյարդային հատվածը ՝ դադարեցնելով արյան շրջանառությունը: Ուստի ատամը դառնում է հավանական բորբոքումների դեմ օրգանիզմի անպաշտպան մասը: 

Օրգեգոնի համալսարանի գիտնականներն արհեստական անոթային ցանցերի տպելու bio-print-ի համար լուծում են գտել, որի գործառույթը նմանում է մարդու արյան շրջանառությանը: Գերբարակ կաղապարային թելիկներ ստանալու համար, նրանք օգտագործել են շաքարի մոլեկուլներից պատրաստված կենսաբանական տպիչ: Կաղապարը գելանման նյութի օգնությամբ անցնում է ատամի արմատային բջիջները և այդպիսով յոթ օր անց, վերականգնում է արյան շրջանառության մազանոթների աշխատանքը:

Օրգեգոնի համալսարանի գիտնականներն արհեստական անոթների իմպլանտացիայի միջոց են գտել

 

Բրիտանացի գիտնականներն առաջին անգամ արյան լաբորատորային անալիզների միջոցով, կանխատեսել են  Huntington անբուժելի հիվանդության զարգացման գործընթացը: Huntington-ը ՝ դա ժառանգական գլխուղեղային հիվանդություն է, որը հանգեցնում է նյարդային և ուղեղի բջիջների քայքայմանը: Հետազոտությանը մասնակից գիտնականները գնահատել են երեք տարի իրենց հսկողության տակ գտնվող 366 կամավոր դոնորների արյան նմուշների թելիկներն ու լույսի մակարդակը: Արդյունքում պարզվեց, որ հիվանդությանը հանգեցնող սպիտակուցների բարձր մակարդակ արձանագրած նմուշների հիվանդների մոտ, ախտանշանները հայտնվում են երեք տարի անց: 

Բրիտանացի գիտնականներն արյան անալիզի օգնությամբ կանխատեսել են Huntington անբուժելի հիվանդության  զարգացման գործընթացը