Թեհրանի գրքի այգին՝ աշխարհի ամենամեծ գրախանութը
Թեհրանի Աբբասաբադի բլրի վրա կանգնած է մշակութային ու ազգային կենտրոնների հոյակապ մի համալիր: Այդ կենտրոններից մեկը մշակույթի,գրքի ու գիտության ոլորտում եզակի նախագիծ է,որը մի քանի տարվա աշխատանքներից հետո հանձնվել է շահագործման: Թեհրանի գրքի այգին հանդիսանում է աշխարհի ամենամեծ գրախանութը:
Թեհրանի գրքի այգին համարվում է Իրանում իսլամական հեղափոխությունից հետո իրականացված մշակութային ամենախոշոր նախագծերից մեկը, որի բացումը կատարվել է հուլիսի 3-ին, Թեհրանի քաղաքապետ՝ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի, Իսլամական խորհրդարանի նախագահ՝ Ալի Լարիջանիի և մի խումբ մշակույթի գործիչների ներկայությամբ:
Թեհրանի գրքի այգին գտնվում է Աբասաբադի տարածքում` Իրանի ազգային գրադարանի, գիտությունների, պարսից գրականության ու լեզվի ակադեմիաների, արվեստի այգու և Սրբազան պաշտպանության թանգարանի հարևանությամբ:
Թեհրանի գրքի այգին զբաղեցնում է 110 հազար քառակուսի մետր տարածք, որից 65 հազար քառակուսի մետրը հատկացվել է վարչական ու ցուցահանդեսային շենքերին և համագումարների դահլիճներին,իսկ մնացած տարածքը կանաչապատ է ,որտեղ կա նաև արհեստական լիճ: Թեհրանի գրքի այգու ներքին հատվածում կառուցվել է 16 ցուցահանդեսային երկհարկանի շենք, որոնցից յուրաքանչյուրը զբաղեցնում է 2000 քառակուսի մետր տարածք:
Տարվա չորս եղանակին Թեհրանի գրքի այգում լինելու են գրքի ցուցահանդեսներ: Գոյություն ունի տեղեկատվական ծավալուն ցանց` գրքի որոնման ու պատվիրման համար: Գրքի այգում կան էլեկտրոնային ձևաչափերով գրքեր ,որոնց ընթերցողը կարող է հեշտությամբ ներբեռնել: Այս գաղափարի հեղինակները համոզված են, որ ընթերցելու նկատմամբ սերը սկսվում է վաղ տարիքում ու եթե դա մանկության տարիներին տեղի չունենա ,ապա անձը բարձր տարիքում այլևս ընթերցանությամբ չի զբաղվի: Ուստի նախագիծը նախատեսված է երեխաների ու պատանիների համար: Իհարկե մեծահասակների համար ևս կա ցուցահանդեսային ու գրախանութային բաժին, որը նպատակ ունի ծառայել այն հայրիկներին ու մայրիկներին, որոնք իրենց երեխաների հետ այցելում են գրքի այգի :

Թեհրանի գրքի այգին հանրային վայր է, որտեղ երեխաները կարող են զբաղվել, որևէ նոր բան սովորել և ավելի շատ կապ հաստատել գրքի հետ: «Էլ Ջի» ընկերության համագործակցությամբ կենտրոնում ստեղծվել է գիտական կենտրոն` նախատեսված 7-12 տարեկան երեխաների համար:
Գրքի այգում իրականացված աշխատանքները և բազմազան ծրագրերը երեխաների ու պատանիների մտավոր զարգացման կենտրոնի փորձը ժամանակակից երեխաների համար կրկնելու հնարավորություն են ստեղծել:
Գրքի այգու նպատակներից մեկը ընթերցասեր սերունդ դաստիարակելն ու հմտություններ ձեռք բերելու հարցում երեխաներին օգնելն է, որպեսզի երեխան կարողանա վստահել իր սեփական մտածողությանը և ունենալ հմտություն՝ անընդհատ մտածելու և խնդիրներին լուծումներ տալու համար:Գրքի այգին փորձում է այնպիսի մթնոլորտ ստեղծել ,որպեսզի հնարավոր լինի զարգացնել երեխաների մյուս հմտությունները, մասնավորապես` ֆիզիկականը, քանի որ այսօրվա երեխաները առավելաբար շփվում են վիրտուալ միջավայրում : Այսօր երեխաները կրճատել են բակում խաղալու ժամանակը և փաստորեն ամբողջ ժամանակ համակարգչով են զբաղվում:
Գրքի այգին բաժանվում է երկու կարևոր մասերի: Մեկը գրքի բաժինն է ,իսկ մյուսը գիտության այգին: Գրքի բաժինը ևս բաժանվում է երկու մասի: Առաջինը նախատեսված է երեխաների ու պատանիների համար, երկրորդը` մեծահասակների: Նախատեսվել է նաև երաժշտության բաժին, որտեղ երեխաների դասագրքերի բանաստեղծություններն ուղեկցվում են երաժշտությամբ , որի հեղինակը պարոն Մոհամմադ Ռեզա Ալիղոլին է: Այս բաժնի առաքելությունն է ավելացնել գրքի սպառման և ոչ թե գնման ծավալը: Այգու առաջին շերտը գրախանութներն են, որոնք համարվում են աշխարհի մեծագույն գրախանութները, երկրորդ շերտը արվեստի պատկերասրահներն են, որոնք ևս հանդիսանում են երկրի ավեստի խոշորագույն պատկերասրահները և երրորդ շերտը կինոթատրոններն են: Գրքի այգու կարևորագույն շերտը հանդիսանում է երկրի մանուկների ու պատանիների գիտական կենտրոնը ,որին հատկացվել է մոտ 12 հազար քառակուստի մետր տարածք: Գիտական կենտրոնները նախատեսված են 2-8, 12-18 տարիքային խմբերի համար : Յուրաքանչյուր կենտրոնում միաժամանակ կարող են խաղաղ 40 երեխաներ և օրական ծառայություն է մատուցվում 800 մարդու: Գրքի այգու հինգերորդ շերտը վերաբերում է երեխաների ու պատանիների արկածախնդրությանը: Այն կոչվում է երեխաների ու պատանիների այգի: Վեցերորդ շերտը ժամանցային բնույթ է կրում,որը նախատեսված է բոլորի համար անկախ նրանց տարիքից. բոլորը բոլոր տարիքում կարող են օգտվել գրքի այգուց:

Ներկայումս աշխարհում կա 3600 գիտական կենտրոն: Նիդերլանդների Նիմո, Փարիզի «Սիթո դը սայընս» և Բարսելոնայի Կոզմոկաշի գիտական կենտրոնները շատ մոտ են իրանական օրինակին։ Այն ինչ նախատեսված է միայն մեծահասակների համար, ավելի ամփոփ բնույթ է կրում։ Որպես օրինակ՝ այն կենտրոնները, որտեղ միայն գրադարանային ծառայություններ են մատուցվում կամ գիրք է վաճառվում։ Կարող է և միայն գիտական կենտրոնի ծառայությունները մատուցվեն այցելուներին։ Մի խոսքով բոլոր աշխատանքներն ի մի են բերվել գրքի այգում։ Գրքի այգու ճարտարապետությունն այնպիսին է, որ գրավում է յուրաքանչյուր այցելուի։ Նման ճարտարապետությունը նախատեսված է ցուցահանդեսային միջավայրի համար, որտեղ այցելուն կարող է յուրովի ընկալել ազատ ցուցահանդեսում տիրող մթնոլորտը։

Թեհրանի գրքի այգին բաժանվում է չորս բլոկների։ A բլոկ որը կոչվում է Բահարեստան։ Այն հատկացված է միմիայն մաունկներին ու պատանիներին։ B բլոկ, որը կոչվում է Խիալեստան։ Այն երևակայելու, նոր պատկերներ և զգացողություններ ձևավորելու միջավայր է։ C բլոկը կոչվում է Նեգարեստան։ Այն ունի դահլիճներ, որտեղ բեմադրվում են թատրոններ և ցուցադրվում են ֆիլմեր։ Գեղարվեստական ստեղծագործությունների խանութը ևս գտնվում է այս բլոկում։ Իսկ D բլոկը հատկացված է մեծահասակներին, որտեղ գրքեր են վաճառվում և կան պատկերասրահներ։ Այն կոչվում է Սարվեստան։
Թեհրանի գրքի այգու ակադեմիայի նախագծողները այդ միջավայրը կոչել են կախարդական ճրագ, քանի որ այստեղ գիրքը պետք է կախարդական ճրագի նման իրականացնի համալիր այցելողների երազանքները։ Այս հիմունքով իր աշխատանքն սկսեց գրքի այգու վիրտուալ ակադեմիան։ Կյանքի հմտությունների սովորեցնելը Ակադեմիայի մյուս նպատակներից է։ Եվ այս բոլորը նախատեսված են մանուկների ու պատանիների համար։ Գրքի այգու աշխատանքներն են՝ գիտական գրքերի, գիտական,կրթական ու անիմացիոն փաթեթների արտադրությունը, ընթերցանության տարածումը, տեսանյութերի պատրաստումը, դասընթացների ու սեմինարների անցկացումը, գիտական ծրագրերի ու համագումարների կազմակերպումը և առցանց ակադեմիայի գործարկումը։Գրքի այգում նաև անդամներին ներկայացվում են ինքնուսույց գրքեր, պարզ լեզվով գիտելիքներ, գյուտերի մասին պատմություններ ,ինչու չէ նաև մանկական հանրագիտարաններ։

Ամերիկյան Newsweek հանդեսն անդրադրձել է Թեհրանի գրքի այգու բացմանը։ Թվելով այս այգու յուրահատկությունները, պարբերականը գրում է,-«Թեհրանի գրքի համալիրը մշակութային հոյակապ կենտրոն է,որը կոչում են աշխարհի ամենամեծ գրախանութը։ Գրախանութի տարածքը կազմում է 65 հազար քառակուսի մետր,որտեղ կան թատերասրահ, գիտական կենտրոն, դասարան, ռեստորան և այլն։ Շենքի տանիքներից մեկը կանաչապատ է և նախատեսված ընթերացնության համար»։ Newsweek-ը զարմանք է հայտնել Թեհրանի այգում առկա գրքերի քանակի կապակցությամբ։ Ըստ հանդեսի՝ անցած ձմռանը այդ նախագիծն ավարտվելուց հետո, անցնող քանի ամիսների ընթացքում ավելի քան 400 հազար անուն գիրք է պատրաստվել երեխաների համար և նույնիսկ գրապահարաններն էլ այնպես են նախագծվել, որպեսզի երեխաները կարողանան դրանց հեշտությամբ հասանելիություն ունենալ։

Անդրադառնալով Թեհրանի գրքի այգու մեկ այլ յուրահատկությանը, Newsweek հանդեսը գրել է «Մինչ Թեհրանի գրքի այգու բացումը,ԱՄՆ-ի նյույորքյան Barnes & Nobles գրախանութը որպես աշխարհի ամենամեծ գրախանութը գրանցվել էր Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում: Գրախանութի տարածքը կազմում է 14 հազար քառակուստի մետր, իսկ Թեհրանի գրքի այգու տարածքը կազմում է 65 հազար Քառակուսի մետր և գրապահարանների երկարությունը 19 կիլոմետր: Այժմ Թեհրանի գրքի այգու բացմամբ աշխարհի ամենամեծ գրախանութի պատիվը Նյու Յորքից պետք է փոխանցել Թեհրանին»: