Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (31)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i68218-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(31)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հուլիս 26, 2017 11:30 Asia/Tehran

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Առաջին անգամ Իրանում ներկայացվել է «Human T-lymphotropic virus»  «HTLV1 մարդու Տ բջջային լեյկոզի վիրուսի հաջորդականության  գնահատումը» կոչվող նախագիծը: Հիշյալ վիրուսը համարվում է փոխանցվող և անվնաս , սակայն միևնույն ժամանակ, կարող է հիվանդին անհանգստություն պատճառել: Իրանի անունով գրանցված Մաշհադի բժշկական գիտությունների հետազոտությունների ներկայացրած ծրագրով, հնարավոր կլինի զանազանել ախտածին և փոխանցվող վիրուսները: Դա լինելու է աղբյուր ՝ լաբորատորային եղանակով հիվանդության համար պատվաստանյութ ստանալու համար:

Վիրուսի բորբոքման փոխանցումը կատարվում է երեք ճանապարհներով ՝ մորից երեխային, դա տեղի է ունենում կրծքով կերակրելու դեպքում, երկրորդը ՝ սեռական ճանապարհով, իսկ երրորդը , որն իր դեպ ամենատարածվածն է ՝ վարակակիր ներարկիչների կամ ախտածին վիրուսով ապականված արյան փոխպատվաստման միջոցով: Ի տարբերություն HIV ՝ ՄԻԱՎ-ի վիրուսի, որը կարող է անկախ կերպով բջիջներին անցնել, HTLV1 մարդու Տ բջջային լեյկոզի վիրուսն ավելի քիչ է վարակի տարածման պատճառ դառնում : Դրա համար անհրաժեշտ պայման է բջիջների միջև կապի հաստատումը: Հիվանդությունը փոխանցվում է HTLV վիրուսի միջոցով, որը ախտածնության 1-4 կարգերում են գնահատվում: Դա թիրախավորում է արյան սպիտակ գնդիկները :

Մաշհադի բժշկական գիտությունների համալսարանի դասախոսի ասածով, HTLV1 հարուցիչը կարող է առաջացնել  արյան քաղցկեղ, որը երկու ամսվա ընթացքում հիվանդի մահվան պատճառ է դառնում: Հեպատիտ B և հեպատիտ C-ն, չբուժվելու դեպքում, քաղցկեղի են վերածվում: Հեպատիտ B-ի բուժման լավագույն ելքը ՝ ընտանիքի բոլոր անդամների պատվաստումն է, իսկ HTLV1-ի դեպքում, պետք է զգուշանալ կրծքով կերակրելու դեպքում: Գյուտը գրանցվել է Մաշհադի համալսարանի անվամբ և հույսեր կան, որ տեղեկությունները կատարելագործվելու դեպքում, այն կիրառվելու է հիվանդներին բուժելու համար:

 

 

Իրանում ներկայացվել է   «HTLV1 մարդու Տ բջջային լեյկոզի վիրուսի հաջորդականության  գնահատումը» կոչվող նախագիծը

 

 

Իրանցի գիտնականի օգնությամբ, Ստենֆորդի համալսարանի հետազոտողներին հաջողվել է բարելավել OCT ՝ օպտիկական կոհերենտ շերտագրության (Optical coherence tomography) համակարգի հնարավորությունը : Հյուսվածքում մինչև երկու միլիմետր տեսողական ներթափանցման հնարավորությամբ տեխնոլոգիան , բուժող բժշկին վիրտուալ բիոպսիա կամ կենսազննում անցկացնելու հնարավորություն է տալիս: այլ խոսքով, բժիշկը կարող է մանրադիտակի որակով տեսնել հյուսվածքի եռաչափ պատկերը : Այս պարզ ու էժան մեթոդի համար անհրաժեշտ են մեկ զույգ լինզաներ, հատակային ապակի և ծրագրակազմային մի շարք փոփոխություններ, որոնք վերացնում են օպտիկական կոհերենտ շերտագրության միջոցով ֆիքսված պատկերների հավելյալ մասերը: Իրանցի գիտնականը և նրա գործընկերները փորձարկել ու ամրապնդել են օպտիկական կոհերենտ շերտագրության հասանելի և տարբեր երկու համակարգերը: Այդ գիտնականներին հաջողվել է բարձր ճշգրտությամբ, տեսնել մարդու մատների և կենդանի մկան ականջի անհասանելի հյուսվածքները:

 

Վիրտուալ կենսազննում ՝ հյուսվածքային եռաչափ դիտարկման միջոցով

 

 

Իրանցի գիտնականները նանո-կավի կամ Nano Clay-ի լաբորատորային տարբերակի զտման արդյունքում, էժանագին ու անվնաս նանո տարրերը , փաթեթավորման ու դեղագործական ոլորտներում կիրառվող , դեղորայքային կրիչ են ներկայացրել : Նանո-կավերը հանքային նյութեր են, որոնց կողմերից գոնե մեկը նանոմետր մասշտաբով է գնահատվում: Հասանելի և ցածր գներ ունենալու բերումով, այդ նյութերը մեծ ուշադրության են արժանացել: Նանո-կավի մասնիկներն անվնաս են մարդու օրգանիզմի համար: Դրանք նաև ուժեղ հակաթույն նյութեր են, որոնք ունեն կլանման բարձր կարողություն: Ուստի, նախագծի արդյունքում, պակասում է դեղերի օգտագործումը, ծախսերը և դեղերի օգտագործման հետևանքով կենսոլորտային ապականումները:  

Նախագծի հեղինակի խոսքով՝ նանո-կավի եզակի գործառույթից բացի, նանո-կավերի կրիչները դասվում են հանքային նյութերի այն խմբում, որոնք կիրառվում են դեղերի պահպանման համար: Դրանք կարող են կախել դեղերի ոչնչացումը կամ բարձրացնել տվյալ դեղի յուրացման մակարդակը: Նախագծի արդյունքում, հաջողվել է 97 տոկոսով բարձրացնել լուծույթում առկա B-12 վիտամինի յուրացումը:

Մյուս կողմից, զտման տարբեր մեթոդները նպաստում են նանո-կավի տարբեր բաժիններում B-12 վիտամինի յուրացմանը, ինչն էլ իր հերթին խթանում է տարբեր հանգամանքներում դեղերի արտազատումը: Ներկայումս նանո-կավի հումքն արատդրվում է Southern clay և Nanopore ընկերությունների կողմից:

Իրանցի գիտնականները  Nano Clay-ի  զտման արդյունքում,  դեղորայքային կրիչ են ներկայացրել

 

 

 

Պրոֆեսոր ՝ Ալի Հաջի Միրի գլխավորած Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները պատրաստել են մեկ միլիմետր չափսերով համակարգչային չիպերի վրա առանց լինզաների տեսախցիկ  : Դա կարող է նկարահանել տարբեր ալգոռիտմերի օգնությամբ: Սովորաբար նկարահանումների համար պահանջվում են որոշակի հեռավորության հստակ տեսքով ու չափերով լինզաներ: Լինզաները սովորաբար կորություններ են ունենում, որտեղ լույսը թեքվում է ՝ այն երիզի , իսկ թվային խցիկներում ՝ պատկերի սենսորի վրա: Գիտնականները պատրաստել են խցիկ, որը փոխարինում է OPA չիպով լինզային: Չիպը ձևափոխում է մուտքային լույսը ՝ ստանալով սովորոկան լինզների պատկերը: Չիպում կան լուսային սենսորներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է հաշվարկված ժամանակային ուշացմամբ  լույս ստանալ , իսկ ուշացման ժամանակային տևողությունն ավելացնելով, չիպը կարող է փոխել լուսային կենտրոնական վայրը:

 

Իրանցի գիտնականը պատրաստել է համակարգչային չիպերի վրա առանց լինզաների տեսախցիկ

 

 

MIT համալսարանի իրանցի գիտնականը բջջային հուշագրության ոլորտում սինտեզային կենսաբանության նոր ուսումնասիրություն է կատարել: Թեհրանի համալսարանի տեխնոլոգիական կենսաբանության ճյուղի շրջանավարատ ՝ Ֆահիմ Ֆարզադֆարդը, ով ուսանում է MIT համալսարանի նույն ճյուղի դոկտորականի մակարդակում, համալսարանի էլեկտրոնային հետազոտությունների լաբորատորիայում սինտեզային կենսաբանության ոլորտի նախագիծ է իրականացնում: Ֆահիմ Ֆարզադֆարդը որոշ ժամանակ աշխատել է բջջային ԴՆԹ-ի օգնությամբ հիշողության  ամրագրման համակարգերի ճարտարագիտական ծրագրերում:

Կենդանի բջիջները զգում են իրենց շրջապատը ՝ հիշողության մեջ ամրագրելով գենետիկական կառուցվածքը և փոխադարձ ազդեցությունները: Երբ ենթաստամոքսային գեղձի բջիջները ստանում են գլուկոզայի բարձր մակարդակի ազդանշան, ապա սկսում են հակազդեցությունների շղթան, որն ի վերջո ավարտվում է ինսուլինի արտաթորմանը: Սինտեզային բիոլոգիայում, հնարավոր է նախագծել գեներն այնպես, որ ազդադարող բջիջները մտնում են հակազդեցության պրոցեսում: Հենց դա էլ ուսումնասիրության հիմք է ընդունել Ֆահիմ Ֆարզադֆարդը:

Ավելի վաղ իրականացված ուսումնասիրություններում, գիտնականներն ապացուցել էին, որ անցյալի հուշերն ամրագրվում ու կոդավորվում են ԴՆԹ-ում, սակայն դա իրականացվում է թվային կարգով: Դա այն իմաստով, որ նրանք ամրագրվում են միայն որոշակի փոփոխություն տեղի ունենալու դեպքում, Իրանցի գիտնականի ուսումնասիրությունում, այդ սահմանափակումն այլևս չկա , քանզի կոդավորումը կատարվում է անալոգային կարգով և նույնիսկ հնարավոր է այն ամրագրել հենց նույն պահին: Իրանցի գիտնականը զբաղված է ներբջջային նոր գործառույթի ներկայացմամբ: Նա նոր հնարավորություններ է բնութագրում մեթոդի համար, որն իրականում նոր բջջային հնարավորություն է ընձեռնում գիտությանը:

 

Ներբջջային հիշողության ամրագրում