Իսլամաֆոբիան Արևմուտքում (4)
Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Բրիտանիայում ռասիստական ու իսլամաֆոբիայի հողի վրա մուսուլմանների դեմ իրականացված ահաբեկչական քայլերը մասնավորապես թթվային հարձակումները:
Իսլամաֆոբիան Արևմուտքում ամեն օր հայտնվում է նոր հարթությունների վրա: Եվրոպայում մուսուլմանների դեմ ահաբեկչական նոր մեթոդներ են կիրառվում, սակայն եվրոպական կառավարություններն ու ԶԼՄ-ները կարծես թե շահագրգռված չեն խոսել այդ հանցագործությունների մասին, այնպես որ թվում է թե նրանք այնքան էլ դժգոհ չեն մուսուլմանների դեմ իրականացվող հանցագործություններից: Ռասիստական հողի վրա մուսուլմանների դեմ իրականացվող հանցագործությունները հատկապես ԻԼԻՊ-ի կիրառած մեթոդների նմանությամբ ու այլ մեթոդներով ոճրագործությունները տարածվում են եվրոպական երկրներում: Եվրոպական երկրներում մուսուլմանների դեմ իրականացվող հանցագործություններում բրիտանացի ռասիստները առաջատար են: Եվրոպայում ավտոմեքենայով մուսուլմանների դեմ առաջին հարձակումը իրականացվել է Բրիտանիայում: Նույնպես մուսուլման կանանց հիջաբները վերցնելու նպատակով կատարվող հարձակումները ծայրահեղական խմբերի ռասիստական քայլերից են համարվում, որ վերջին քանի ամիսների ընթացքում աճել են: Բրիտանիայի ոստիկանության հայտարարությունների համաձայն այդ երկրում ատելության հողի վրա կատարված հանցագործությունների չափը, Բրեքսիթի հանրաքվեին հաջորդող 11 ամիսների ընթացքում 23 տոկոսով և Բրիատանիայի ու Ուելսի որոշ շրջաններում 50 տոկոսով աճել է: Ինդիփենդենթ օրաթերթի հաղորդմամբ, մի շարք իսլամական հիմնարկներ հայտնել են իսլամատյացության հետ կապված դեպքերի աճի մասին: Բրիտանիայում տեղի ունեցած ամենավերջին հարձակումների մասին Անիսե Աբդ Ղադիրը իր թուիթերյան էջում հարձակվողներից մեկի լուսանկարն է հրապարակել և գրել, որ հարձակվող անձը փորձել է հիջաբը հեռացնել իրենից: Եվրոպայում մուսուլմանների դեմ հարձակումների ձևերից մեկը, որ իրականացվում ու ծավալվում է ծայրահեղական աջակողմյանների կողմից թթվային հարձակումներն են: Թթվային հարձակումը հակամարդկային այն քայլերից է, որ տարբեր երկրներում կատարվում է տարբեր դրդապատճառներով, սակայն ծայրահեղական աջակողմյանների կողմից Եվրոպայի մուսուլմանների դեմ կիրառվող այս ձևը նոր երևույթ է:
Անցած շաբաթ Բրիտանիայում մուսուլմանների դեմ մի քանի թթվային հարձակում է տեղի ունեցել: Մի գիշեր թթվային հարձակում է կատարվել 5 մուսուլմանների դեմ, առանց այն որ հանցագործները ճանաչեն հարձակման զոհերին: Թթվային հարձակումների ընթացքում սովորաբար հարձակման հեղինակը և զոհը ծանոթներ են լինում և սովորաբար թթվային հարձակումները քինախնդրության կամ էլ խանդի հետևանք են: Սակայն վերջերս իրականացված թթվային հարձակումների ընթացքում դրանք իրականացվել են ծայրահեղական ու ռասիստական դրդապատճառներով: Ուշագրավ կետը Բրիտանիայի լրատվամիջոցների մասնավորապես այդ երկրի լրատվական ամենամեծ ակումբ Բի Բի Սի գործակալության հակազդեցությունն է: «Բի Բի Սի»-ն հինգ մուսուլմանների վրա կատարված թթվային հարձակման ահաբեկչական և ռասիստական լինելու մասին ոչինչ չի ասել: Ընդհակառակը այդ գործակալությունն անդրադառնալով տարբեր երկրներում թթվային հարձակումների անցյալին,փորձել է մուսուլմանների դեմ իրականացված հարձակումը ներկայացնել սովորական՝ մի քանի երիտասարդ գողերի կատարած քայլ: Մուսուլմանների դեմ կատարված թթվային հարձակումից հետո Բրիտանիայի ոստիկանության խոսնակն ասել էր.«Հետախույզները այս վարկածն են առաջ քաշում, որ հարձակվողները գողության նպատակով թթվային հարձակում են իրականացրել սուրհանդակային վարորդների վրա և փորձել են գողանալ վերջիններիս պատկանող մոտոցիկլետները կամ փոխադրամիջոցները»: Մի այլ հաղորդման համաձայն, Բրիտանիայի ոստիկանությունը նախ հայտարարել էր, որ այդ հարձակման կրոնական կամ ռասիստական դրդապատճառների մասին ապացույցներ չկան, սակայն թթվային հարձակումներից տուժած Ջամիլ Մուխթարը այդ հարձակումը կապված է համարել իսալմատյացության հետ: Նրա խոսքերով եթե ծագումով բրիտանացի մեկը հարձակման ենթարկվեր ողջ Բրիտանիան կհամախմբվեր ու այդ հարձակումը կհիշեր որպես ահաբեկչական հարձակում: Բրիտանիայի ոստիկանության հրամանատարների ազգային խորհրդի տեղեկացմամբ 2017թ. ապրիլ ամսին նախորդող 6 ամիսների ընթացքում 4 հազար թթվային հարձակում է տեղի ունեցել: Առհասարակ Լոնդոնի մուսուլմանաբնակ մասերում այդ թվում Նյուհամ, Բարքինգ և Դեգնհամ, Թավեր Համլեթս, Հաուրինգ և Ռեդ Բրիջ հինգ շրջաններում ամենաշատ թթվային հարձակումներն են տեղի ունեցել:
Եթե այդ թթվային հարձակումները կատարվեր մուսուլմանների ու ծագումով իսլամական երկրի քաղաքացիների կողմից, եվրոպական երկրներում քարոզչական մեծ ալիք կբարձրացվեր մուսուլմանների և իսլամ կրոնի դեմ և հարձակման զոհերի ցավալի իրավիճակը լայնամասշտաբ արտացոլում կգտներ արևմտյան ԶԼՄ-ներում: Բրիտանիայում տասնյակ թթվային հարձակումներ են կատարվել բրիտանացի մուսուլման կանանց ու տղամարդկանց դեմ, սակայն շատ չնչին արձագանք է գտել բրիտանական ու արևմտյան լրատվական ու քաղաքական շրջանակներում: Հաֆինգտոն Փոստ օրաթերթի հաղորդմամբ, փոքրաթիվ լրատվամիջոցներ են լուսաբանում թթվային հարձակումների հետ կապված լուրերը հատկապես, երբ հարձակման զոհը իսլամի հետևորդ լինի: Բացի այդ, այս երևույթի աճող ընթացքի քննարկման համար քիչ թվով հետազոտություններ են կատարվել: Մուսուլմանների դեմ իրականացվող թթվային հարձակումների նկատմամբ այս մոտեցումը արևմտյան երկրների մասնավորապես Բրիտանիայի կառավարության իսլամաֆոբիայի և իսլամատյացության քաղաքականությունների շրջանակներում կարելի է մեկնաբանել: Բրիտանիայի լրատվամիջոցները հատկապես «Բի Բի Սի»-ն ազդեցիկ դերակատարություն են ունեցել արևմտյան երկրներում իսլամաֆոբիայի ու իսլամատյացության առաջացման մեջ: Բրիտանիայի աջամետ լրատվամիջոցները հաճախ արծարծում են այն գաղափարը, որ իսլամը և մուսուլման հասարակությունը այդ երկրի հիմնական խնդիրն է: Այս լրատվամիջոցների տեսանկյունից իսլամը խրախուսում է ահաբեկչությունը և հիմնականում մուսուլմաններն են ահաբեկչական գործողություններ իրականացնում: Բրիտանիայի աջակողմյան ծայրահեղական խմբերը այդ թվում Էյ Դի Էլը, Բրիտեն Ֆարեսթը և Նեոնացիստները բացահայտ կերպով մուսուլմաններին սպառնում են, որ վրեժ կլուծեն: Իսլամաֆոբիայի ալիքը հենց այս խմբերից է ակունք առնում: Անե Քելթորի, Բրիջիթ Գաբրիելի, Միլոյի, Այան Հիրսի Ալեյի, Գլեն Բեքի, Փամելլա Գլերի, Քեթի Հափքինզի և նրանց նման շատ ուրիշներ հասանելիություն ունեն արևմտյան մեծ թվով լրատվամիջոցներին ու օրաթերթերի հիմնական սյունակներին, որոնք էլ հրատարակում են հակաիսլամական նյութեր՝ երբեմն ռասիստական բնույթի բացահայտ բառերով: Արևմուտքում տեղի ունեցած ահաբեկչական դեպքերի բերումով աճել են այս կարգի հարձակումները:
Ներկայումս արևմտյան երկրներում հնարավոր չէ պատկերացնել իսլամաֆոբիայի և իսլամատյացության ավարտը: Արևմտյան երկրների մի խումբ պետայրեր ու վերլուծական կենտրոններ տարբեր պարագաներում խոստովանել են, որ իսլամ կրոնի և ահաբեկչական խմբերի ինչպես ԻԼԻՊ-ի և Ալ-Ղայիդայի ուսուցումները պետք է տարբերակել միմյանցից: Սակայն հաշվի առնելով այս ամենը՝ արևմտյան երկրների կողմից ավելի է ընդլայնվում իսլամատյացության ու իսլամաֆոբիայի ծավալները: Ազդվելով հակաիսլամական մթնոլորտից և ընդօրինակելով թաքֆիրական ահաբեկչական խմբերին ու ահաբեկչական նոր մեթոդները ծայրահեղական աջակողմյանները և ռասիստական խմբերը հարձակման թինախ են դարձնում մուսուլմաններին: Ցավոք արևմտյան երկրների բոլոր կառավարություններն ու ԶԼՄ-ները ջանքեր են գործադրում ծածկել ռասիստական հողի վրա մուսուլմանների դեմ արված ահաբեկչական հարձակումները: Եթե հարձակման զոհերը ոչ մուսուլման, իսկ հարձակվողները մուսուլման լինեին հակազդեցություններն ու մոտեցումները բոլորովին տարբեր կլինեին: Ուշագրավ կետն այն է, որ արևմտյան կառավարությունները լիովին տեղյակ են ծայրահեղական աջակողմյան խմբերի ահաբեկչական քայլերի նպատակների մասին: Սոցիալական ցանցերում ազդարարող հաղորդագրություններ են տարածվել: Հաղորդագրություններից մեկում ասված է.«Զգուշացե՛ք հատկապես եթե մուգ գույնի մաշկ ունեք»: Կասկած չկա, որ այս հարձակումները ուղղված են ծագումով ասիացիներին կամ մուսուլմաններին: Արևմտյան ԶԼՄ-ներից ոչ մեկը չի պատասխանում այս հարցը, թե այդ երկրներում ո՞վ է ստեղծել տիրող հակաիսլամական մթնոլորտը և չնայած որ մի շարք արևմտյան վերլուծական կենտրոններ նախազգուշացրել են ահաբեկչական խմբերի և Սաուդյան Արաբիայի ուղղակի կապի մասին ինչո՞ւ կառավարությունները դարձյալ պահպանում են սաուդական ռեժիմի հետ քաղաքական, տնտեսական ու ռազմական ծավալուն հարաբերությունները: Բրիտանիայում կատարված երկու հետազոտությունների ընթացքում վերլուծաբանները շեշտել են, որ Սաուդյան Արաբիայում տիրող վահաբականությունը հիմնական դերակատարություն ունի արևմուտքում ծայրահեղական ու ահաբեկչական գաղափարների տարածման մեջ: Իսլամ կրոնի արդարատենչական ու խաղաղատենչական ուսուցումների սխալ ընկալմամբ, վահաբականությունը արևմուտքում խափանում է իսլամի դիմագծը, ինչի հետևանքով էլ հող է պատրաստվում իսլամտյացության քայլերի արդարացման համար: Վերջում պետք է ասել, որ արևմտյան պետություններն ու լրատվամիջոցները, Արևմուտքում թաքֆիրական ահաբեկչական խմբերի և ծայրահեղական աջակողմյանների ահաբեկչական քայլերի մեղսակիցներն են: