Իրանը և միջազգային կոնվենցիաները (Պայքար ահաբեկչության դեմ՝ միջազգային կոնվենցիաների դիտանկյունից)-3
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i68718-Իրանը_և_միջազգային_կոնվենցիաները_(Պայքար_ահաբեկչության_դեմ_միջազգային_կոնվենցիաների_դիտանկյունից)_3
ՄԱԿ-ը այն կենտրոնն է, որտեղ երկրները պետք է համագործակցեն ահաբեկչության դեմ պայքարում: Սակայն այս նպատակին հասնելն այնքան էլ հեշտ չի եղել:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Օգոստոս 01, 2017 12:36 Asia/Tehran

ՄԱԿ-ը այն կենտրոնն է, որտեղ երկրները պետք է համագործակցեն ահաբեկչության դեմ պայքարում: Սակայն այս նպատակին հասնելն այնքան էլ հեշտ չի եղել:

1937թ. Ժնևում հաստատվեց ահաբեկչությունը պատժելու վերաբերյալ կոնվենցիա: Այն ահաբեկչության վերաբերյալ առաջին կոնվենցիան էր: Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից հետո այս կապակցությամբ բոլոր ջանքերն ապարդյուն դարձան: Երբ ՄԱԿ-ը ստեղծվեց, ահաբեկչության դեմ պայքարի հարցը կրկին բարձրացվեց միջազգային հանձնաժողովներում: 1947-1955թթ հանձնաժողովը կարողացավ ներկայացնել թիվ 1186 բանաձևը` ահաբեկչությունը և ոտնձգությունը դատապարտելու վերաբերյալ: Դրանից հետո այն հաստատվեց ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում: Ավելի ուշ` 1995, 1997 և 2003թթ. Գլխավոր Ասամբլեան հաստատեց նաև մի շարք այլ բանաձևեր: Այս տարիների ընթացքում Գլխավոր Ասամբլեան փորձեց ճշտորոշել, թե ընդհանրապես ինչ է ահաբեկչությունը: Այս հարցում կարևորվեց երկու կետ` այն, որ այդ երևույթը քրեական հանցագործություն է համարվում և երկրորդ, որ այն սարսափի մթնոլորտ է ստեղծում հասարակության շրջանում:   Այս կոնվենցիաները վերաբերում են ինքնաթիռների առևանգմանը, պատանդառությանը և միջուկային նյութերի միջոցով իրականացվող հանցագործություններին:

Փորձագետ Մեհդի Զոհուրյանն ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ասում է. "Ահաբեկչության դեմ պայքարը կարող է իրականացվել տարբեր ձևերով: Պատժել այն իրականացնողներին, դատական համագործակցություն ծավալել այլ երկրների հետ` հատկապես ահաբեկիչներին ձերբակալելու կապակցությամբ, բռնագրավել ահաբեկիչների գույքը և ունեցվածքը և նրանց նկատմամբ հետախուզում իրականացնել":

Փորձագետը հավելում է. "Ահաբեկչության դեմ պայքարում բոլոր պետություններն ու ժողովուրդները պետք է համակարծիք լինեն և ավելի շատ համախմբվեն ընդհանրությունների շուրջ: Եվ այսօր միջազգային կոնվենցիաները շեշտը դնում են հենց այդ ընդհանրությունների վրա: Իսկ նախքան 19-րդ դարն այդպես չէր":

Ահաբեկչության դեմ պայքարի կապակցությամբ վավերացվել են մի շարք փաստաթղթեր, որոնք կարելի է բաժանել  երկու մասի` տարածաշրջանային ու միջազգային:

Այսօր կոնվենցիաները բազմաբնույթ են, դրանք ունեն թե տարածաշրջանային, թե միջազգային բնույթ: Դրանցից է Եվրոպական կոնվենցիան, որը ստորագրվել է 1977թ. և նրան կից պրոտոկոլը, որը հաստատվել է 2003թ մայիսի 13-ին: Իհարկե կան նաև երկկողմանի համաձայնագրեր, ինչպես` 1973թ. համաձայնագիրը ԱՄՆ-ի և Կուբայի միջև, որը դեռևս շարունակվում է: Իսկ 2001թ սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո ահաբեկչության դեմ պայքարը նոր փուլ թևակոխեց: Այս ոճրագործությունն ամերիկացի  պաշտոնյաներին ստիպեց Անվտանգության Խորհրդին ստիպել հաստատել բանաձևեր, որոնք պետությունները պարտավոր են իրականացնել: Հենց այդ պատճառով էլ թիվ 1368 բանաձևը հաստատվեց ԱԽ կողմից: Բանաձևը դատապարտում է ահաբեկչական գործողությունները և հայտարարում, որ դրանք խաթարում են միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը: Բանաձևում ասվում է, որ նրանք, ովքեր կազմակերպում կամ հովանավորում են այս հանցագործությունները, պետք է պատասխանատվություն կրեն: Անվտանգության խորհուրդն ավելի ուշ ԱՄՆ-ի և այլ գերտերությունների հետ միասին առաջարկեցին ահաբեկչության դեմ պայքարի մի քանի միջոցներ, այդ թվում` ճնշում, սպառնալիք, պատժամիջոց, ռազմական գործողություններ և այլն: Պետք է ասել, որ այս բանաձևով ԱՄՆ-ին առիթ տրվեց հարձակվել Աֆղանստանի վրա: Դրանից հետո Անվտանգության խորհուրդը սկսեց ահաբեկչության դեմ պայքարում կիրառել երկակի ստանդարտներ: Որպես օրինակ, Իրանում կա «Մոջահեդին  Խալղ»(Մոնաֆեղին)  ահաբեկչական խումբը, որը սերտ կապերի մեջ է ԱՄՆ-ի հետ և բազմաթիվ հանցագործություններ է իրականացրել իրանցիների դեմ: Սակայն ԱՄՆ-ն աջակցում է այս խմբին, իսկ ՄԱԿ-ը որևէ քայլ չի ձեռնարկում այս խմբի գործողությունները կանխելու համար: Նրանով հանդերձ, որ ՄԱԿ-ը մշտապես կարևորել է մարդու իրավունքների հարցը, սակայն 2001թ սեպտեմբերի 11-ից հետո բազմաթիվ են դեպքերը, երբ ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ, որոշ երկրներ ոտնահարել են մարդու իրավունքները: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն 2016թ. ապրիլին խոսելով այս հարցի մասին նշեց, որ ահաբեկչությունը չի կարող որևէ սահմանափակություն ունենալ, կամ վերաբերել կրոնի, ազգության, քաղաքակրթության: Նա հավելել է. "Ահաբեկչությունը չի կարելի բնորոշել այն պայքարը, որ յուրաքանչյուր երկիր տանում է հանուն իր անկախության և տարածքային ամբողջականության":

Վերջում պետք է ասել, որ ահաբեկչության դեմ պայքարելու համար նախ այն պետք է ճիշտ սահմանվի ու մեկնաբանվի: Վերջին 20 տարիների ընթացքում ահաբեկչության դեմ պայքարում ձեռնարկվել են քայլեր, որոնք ավելի շուտ ճնշման կամ պարտադրանքի են նման: Անվտանգության  խորհուրդը պետք է հրաժարվի նման քայլերից ու ավելի արդար ու ճիշտ վերաբերմունք ցուցաբերելով, նպաստի աշխարհում խաղաղության հաստատմանը: Ահաբեկչության դեմ միջազգային պայքարը նպատակ է, որի շուրջ պետք է համախմբվեն միջազգային ջանքերը, որպեսզի հնարավոր լինի լավագույնս պաշտպանել մարդու իրավունքները: Իսկ հակաահաբեկչական ջանքերը չպետք  է պատճառ դառնան, որպեսզի մարդու իրավունքները ոտնահարվեն: